Ելք դեպի լույս 177
Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 81-83-րդ այաներին:
Նախ կլսենք Մաեդե սուրայի 81-րդ այան:
ولو كانوا يومنون بالله و النبي و ماانزل اليه مااتخذوهم اولياء
ولكن كثيرا منهم فاسقون
<Եթե հավատային Աստծուն, մարգարեին ու Ղուրանին, անհավատների հետ բարեկամությունը չպիտի փնտրեին բնավ: Բայց նրանց մեծագույն մասը բաղկացած է նենգամիտներից>:
Այս այան ասում է. Ինչպե՞ս կարելի է հավատալ Աստծուն և բարեկամանալ անհավատների հետ: Քննադատելով հրեաներին, այան ասում է. Նրանք ոչ միայն չեն հավատում Աստծուն, մարգարեին և երկնային գրքին, այլ նույնիսկ իրենց մարգարեին ու հնգամատյանին իրապես չեն հավատում, որովհետև դրան հակառակ քայլ են կատարում:
Այս այայից սովորում ենք.
1. Աստծուն և երկնային գրքին հավատալով միան կարելի է ազատվել անհավատների իշխանությունից:
2. Ընդունել անհվատների իշխանությունը, նշանակում է ցույց տալ սեփական ամբարիշտությունը:
Այժմ կլսենք Մաեդե սուրայի 82-րդ այան.
لتجدن اشدالناس عداوه للذين آمنوا اليهود والذين اشركوا و لتجدن
اقربهم موده للذين آمنواالذين قالوا انا نصاري ذلك بان منهم قسيسين و
رهبانا و انهم لايستكبرون
<Դուք փորձով կտեսնեք, թե հավատացյալների ամենակատաղի թշնամիները կռապաշտներն են: Իսկ իրենց քրիստոնյա համարողների մեջ կգտնեք մարդասեր մարդիկ, ովքեր սիրում են հավատացյալներին: Որովհետև քահանաներ և աբեղաներ ունեն խոնարհությամբ՝ նվիրված>:
Պատմական որոշ աղբյուրների համաձայն, մարգարեի հրամանով, մուսուլմանների մի խումբ, Մեքքայի անհավատների կողմից առաջացրած նեղություններից ազատվելու նպատակով, Հաբաշե արտագաղթեցին: Այնտեղի թագավորը քրիստոնյա էր, սակայն մուսուլմաններին չհանձնեց անհավատներին: Եվ նույնիսկ պալատի քրիստոնյա քահանաները, Մարիամի վերաբերյալ սուրաները լսելով, որը արտասանեց արտագաղթողների խմբի ղեկավար` Ջաֆար էբն Աբի Թալեբը, արտասվեցին ու պաշտպանեցին մուսուլմաններին: Մինչդեռ Մեդինայի հրեաները խզեցին իրենց դաշինքը մուսուլմանների հետ և անհավատների հետ միանալով, նրանց դեմ քայլեր կատարեցին: Ղուրանն այս կապակցությամբ ասում է. Քրիստոնյաները ձեզ ավելի մոտիկ են, որովհետև նրանց մեջ կան հավատացյալներ, որ խոնարհվում են ճշմարտության առջև , իսկ հրեաները ոչ միայն չպաշտպանեցին, այլ միացան անհավատներին` ընդդեմ ձեզ:
Այս այայից սովորում ենք.
1. Հրեաների թշնամությունը մուսուլմանների դեմ, իսլամի պատմության ընթացքում արմատավորված է, ինչպես որ այսօր Իսրայելը գրավել է Պաղեստինը:
2. Հոգևորականները և գիտնականները իրենց երկրի և ժողովուրդների ներկայացուցիչներն են և շատ մեծ դեր ունեն հասարակությունը վերափոխելու գործում:
3. Իսլամը արդար վերաբերմունք է ցուցաբերում այլ կրոնների հետևորդների նկատմամբ:
Այժմ կլսենք Մաեդե սուրայի 83-րդ այան.
و اذا سمعوا ماانزل الي الرسول تري اعينهم تفيض من الدمع مما عرفوا
من الحق يقولون ربنا آمنا فاكتبنا مع الشاهدين
<Երբ նրանք լսեն Ղուրանի ընթերցումը, ուրախությունից կլացեն: Որովհետև ճանաչում են ճշմարտությունը: Նրանք գոչեցին. Տեր հավատում ենք: Մեզ էլ արձանագրիր նրանց դասին, ինչին հավատում են /Ղուրանի ճշմարտությանը/>:
Այստեղ խոսվում է այն քրիստոնյաների մասին, որ հետևում են ճշմարտությանը: Այան ցույց է տալիս, թե այդ մարդիկ ինչպես զմայլվցին ճշմարտությամբ և քանի որ մաքուր հոգի ունեին, ճանաչեցին այն: Եվ դրա համար, ինչպես մայրը իր որդուն է փնտրում և հանդիպելիս արտասվում է, նրանք էլ այդպես արտասվեցին:
Այս այայից սովորում ենք.
1. Մարդու և' միտքը և' հոգին և' սիրտը , պետք է ճշմարտությունն ընդունեն միաժամանակ:
2. Եթե մարդու սիրտը պատրաստ լինի, նա 100 տարվա ճանապարհը մի գիշերում կարող է ընթանալ: Ինչպես որ շատ մուսուլմաններ մշտապես մարգարեի կողքին եղան, սակայն չհասկացան ճշմարտությունը: Իսկ որոշ քրիստոնյաներ, լսելով Ղուրանի որոշ այաները այնպես այլայվեցին, որ Աստված նրանց բարձր գնահատեց:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 177-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան