Ելք դեպի լույս 178
Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 84-88-րդ այաներին:
Նախ կլսենք Մաեդե սուրայի 84 -85 և 86-րդ այաներ.
و ما لنا لا نومن با و ما جاء نا من الحق و نطمع ان يدخلنا ربنا
مع القوم الصالحين / فاثابهم ا بما قالوا جنات تجري من تحتها الانهار
خالدين فيها و ذلك جزاء المحسنين / والذين كفروا و كذبوا باياتنا اولئك
اصحاب الجحيم
<Ինչո՞ւ չպիտի հավատայինք Աստծուն և իր հայտնած ճշմարտություններին: Ինչո՞ւ չպիտի բաղձեինք, որ նա մեզ տեղ տար արդարների մեջ: Աստված լսեց նրանց ձայնը և իբրև վարձատրություն, նրանց կտա գետերով ողողված երանության պարտեզներ, ուր պիտի բնակվեն հավիտենապես: Բարի գործողների վարձքը սա է: Իսկ նրանք, ովքեր մեր կրոնը սուտ են հռչակում, դժոխքի մեջ կգահավիժեն>:
Այս այաները խոսում են այն մասին, որ չնայած մի խումբ քրիստոնյաներ, հավատացին և ընդունեցին ճշմարտությունը, սակայն նրանց մի խումբը մերժեց այն և իհարկե, նրանց տեղը դժոխքում է:
Այս այաներից սովորում ենք.
1. Երբ մարդը տեսնում է ճշմարտությունը, չպետք է այն մերժի:
2. Աստված առաջնորդում է իր արարածներին:
3. Մարդու խիղճը շատ մեծ նշանակություն ունի` ճշմարտությանը հասնելու համար:
Այժմ կլսենք Մաեդե սուրայի 87-րդ այան.
يا ايها الذين آمنوا لاتحرموا طيبات مااحل ا لكم و لاتعتدوا ان ا
لا يحب المعتدين
<Ով հավատացյալներ, բնավ մի արգելեք այն լավ բաները, որոնց գործածությունը թույլատրել է Աստված: Իր պատվերները ոտնակոխ մի արեք, որովհետև ամբարիշտներին ատում է>:
Ասում են, որ մի օր մարգարեն խոսեց այն մասին թե ինչ է տեղի ունենալու հանդերձյալ կյանքում: Որոշ մարդիկ այլայլվեցին և որոշեցին լավ ճաշեր չուտել և հանգիստ կյանք չվարել: Նրանք որոշեցին գիշերները աղոթել, իսկ ցերեկները ծոմ պահել և հեռու մնալ իրենց կողակիցներից: Լսելով այդ մասին, մարգարեն մարդկանց հավաքեց մզկիթում և ասաց. <Մեր կրոնը մեկուսանալու կրոն չէ: Ես էլ, որ Աստծո մարգարեն եմ, չեմ հեռացել իմ ընտանիքից ու տնից: Ես նրանց հետ ճաշում եմ և շփվում եմ իմ կողակիցների հետ: Եվ իմացեք, որ մուսուլման չէ այն մարդը, ով նման կյանք չի վարում>: Այս այան ասում է, որ կյանքում պետք է մշտապես չափավոր լինել: Հավատացյալ մարդը հետևում է Աստծո պատվերներին, իր կյանքը վարում է աստվածային օրենքների շրջանակներում և ոչ թե սահմանափակում է իրեն կամ ավելի ծայրահեղ քայլերի դիմում:
Այս այայից սովորում ենք.
1. Ուտեստները և ընդունելի հաճույքները հավատացյալների համար են: Ուրեմն մարդը չպետք է այդ ամենը անտեսի, որովհետև դա նշանակում է անտեսել աստվածային պատվիրանները:
2. Իսլամը շատ է կարևորում մարդկային էությունը և նրա կարիքները:
3. Ծայրահեղությունը ընդհանրապես անընդունելի է: Ոչ միայն անընդունելին չպետք է ընդունելի դարձնել, այլ ընդունելին էլ չպետք է անընդունելի դարձնել: Սա Աստծո որոշումն է և ոչ թե մարդու:
4. Մարդը չպետք է իրեն զրկի այն ամենից, ինչն ընդունելի է համարվում, սակայն նաև չպետք է վատնի աստվածային բարիքները:
Այժմ կլսենք Մաեդե սուրայի 88-րդ այան.
وكلوا مما رزقكم ا حلالا طيبا و اتقوا الذي انتم به مومنون
<Սնվեցեք այն թույլատրված սնունդներով, որ Աստված շնորհել է ձեզ իր առատաձեռնությամբ: Երկնչեք Աստծուց, եթե հավատում եք իրեն>:
Այս այան ասում է, որ չպետք է կարծել, թե աշխարհիկ կյանքից օգուտ քաղելը սխալ է: Աշխարհիկ կյանքի բոլոր բարիքները շնորհել է Աստված և արարել մարդու համար: Ուրեմն, մարդը պետք է իր հնարավորությունների սահմաններում օգտվի դրանցից: Սակայն այստեղ շատ կարևոր է պահպանել արդարությունը և ճշմարտությունը:
Այս այայից սովորում ենք.
1. Աշխարհիկ կյանքի բարիքներից օգտվելը, չի նշանակում, որ մարդը կորցնի իր հավատքը: Ընդհակառակը, հավատքի կարևոր մասերից է նաև ուշադրություն դարձնելը կյանքին, աշխարհին և աստվածային բարիքներից օգուտ քաղելը:
2. Առաքինություն չի նշանակում մեկուսանալ աշխարհիկ կյանքից, այլ նշանակում է ճիշտ կերպով օգտվել աշխարհիկ կյանքից` հանդերձյալ կյանքի համար:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 178-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան