Մայիս 05, 2017 20:14 Asia/Yerevan

Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 89-91-րդ այաներին:

Նախ  կլսենք Մաեդե սուրայի 89-րդ այան:

لانواخذكم ا باللغو في ايمانكم و لكن يواخذكم بماعقدتم الايمان

فكفارته اطعام عشره مساكين من اوسط ماتطمعون اهليكم او كسوتهم او تحرير

رقبه فمن لم يجد فصيام ثلثه ايام ذلك كفاره ايمانكم اذا حلفتم واحفظوا

ايمانكم كذلك يبين ا لكم اياته لعلكم تشكرون

<Նա ձեզ չի պատժելու, եթե ձեր խոստումներից չհրաժարվեք: Բայց կպատժի, եթե ձեր լուրջ խոստումներից որևէ մեկը դրժեք: Այս տեսակ դրժումի  քավության համար, 10 աղքատի կերակուր պիտի տաք: Միջին տեսակի սնունդ և այնպես, ինչպես կսնեք ձեր ընտանիքին: Եվ կամ նրանց զգեստ պիտի տաք, կամ գերի ազատեք: Ով որ այս պատիժները կրելու ի վիճակի չէ, երեք օր ծոմ պիտի պահի: Այս է օրենքը նրանց, ովքեր դրժում են իրենց երդումները: Ուրեմն պահեք ձեր ուխտերը: Աստված այս կերպով է հայտնում իր պատվիրանները, որպեսզի շնորհապարտ լինեք իրեն>:

Այս այան խոսոմ է այն մասին, որ եթե որևէ սխալ արարքի համար դուք երդվել եք, դա ոչ մի արժեք չունի և Աստված դրա համար չի պատժելու ձեզ: Անտեղի չերդվեք ու դաշինք չկնքեք: Որովհետև երդումը դրժելը անընդունելի է և դրա համար պատժվելու եք: Իսլամի տեսակետից  մարդը պետք է պատժվի այնպես, որ հասարակության զրկված խավին որևէ օգնություն ցուցաբերի: Եվ նույնիսկ եթե ինքը չի կարող ծոմ պահել, պետք է զրկվածներին կշտացնի: Այստեղ նաև ասվում է, որ եթե որևէ մեկը երդմնազանց լինի, պետք է ապահովի կարիքավորների սնունդը, հանդերձանքը, կամ գերի ազատի:

Այս այայից սովորում ենք.

1. Եթե Աստված ներում է մարդու սխալները, ուրմեն մենք էլ պետք է ներողամիտ լինենք մարդկանց նկատմամբ:

2. Իսլամի օրենքների նպատակն է հասարակությունից կրճատել աղքատությունը:

3. Պատիժը պետք է համապատասխան լինի մարդու հնարավորություններին:

4. Չպետք է անտեղի երդվենք և եթե երդվել ենք, պետք է մեր երդումը իրականացնենք:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 90-րդ այան.

 ياايهاالذين آمنوا انما الخمر و الميسر والانصاب والازلام رجس من عمل

الشيطان فاجتنبوه لعلكم تفلحون

<Ով հավատացյալներ, գինին, թղթախաղը, արձանները, վիճակահանությունը, սատանայի հնարած սրբապղծություններն են: Զգուշացեք դրանցից, այլապես թշվառ կլինեք>:

Իսլամը հայտնվեց այն ժամանակ, երբ տարածված էր կռապաշտությունը, հարբեցողությունը և այլ սխալ սովորություններ: Այսօր էլ իհարկե, հարբեցողությունը և կռապաշտությունը գույություն ունեն: Սակայն հավատքի կարևոր պայմաններից է հեռու մնալ այս վատ սովորույթներից, հատկապես որ դրանք վնասում են մարդուն:  Բայց քանի որ արաբները շատ էին սիրում գինի և պոեզիա, գինուց հրաժարվելու իսլամի վճիռը չորս փուլով իջավ: Ինչպես որ այս այայում, հարբեցողը հավասարվում է կռապաշտին:

Այս այայից սովորում ենք.

1. Իսլամի կողմից որոշ սնունդների արգելված լինելու պատճառը, այն վնասն է, որ դրանք պատճառում են մարդուն:

2. Եթե մարդը հավատացյալ է, պետք է հեռու մնա սատանայական արարքներից:

3. Իսլամի ուսմունքները նպատակ ունեն փրկել և երջանկացնել մարդուն:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 91-րդ այան.

انما يريد الشيطان ان يوقع بينكم العداوه و البعضاء في الخمر و

الميسر و يصدكم عن ذكر الله و عن الصلوه فهل انتم منتهون

<Սատանան ջանում է գինու և թղթախաղի միջոցով ձեր մեջ վառել թշնամության հուրը և ձեզ հեռացնել Աստծո հիշատակից ու աղոթքից: Արդյոք ցանկանում ե՞ք ամբարիշտներ  լինել>:

Այս այան ասում է, որ սատանան թղթախաղի ու գինու միջոցով ցանկանում է փչացնել մարդկանց հարաբերությունները հասարակության այլ անհատների հետ և թշնամություն տարածել հասարակության մեջ և  խզել մարդու կապը Աստծո հետ: Չնայած որ գինին ու ալկոհոլը բազմաթիվ ֆիզիկական ու հոգեկան հիվանդությունների պատճառ են դառնում, Ղուրանն այստեղ խոսում է նաև դրա հասարակական ու բարոյական վնասների մասին:

Այս այայից սովորում ենք.

 1. Ով փորձում է թշնամություն սերմանել հասարակության մեջ, սատանա է. մարդակերպ սատանա: 

2. Աղոթքը ամենակարևոր խորհրդանիշն է` Աստծուն հիշելու համար: Եվ այն, ինչ մեզ հեռացնում է Աստծուց, անթույլատրելի է:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 179-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան