Մայիս 05, 2017 20:20 Asia/Yerevan

Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 92-94-րդ այաներին:

Նախ  կլսենք Մաեդե սուրայի 92-րդ այան:

و اطيعواالله و اطيعواالرسول واحذروا فان توليتم فاعلموا انما علي

رسولناالبلاغ المبين

<Հնազանդվեք Աստծուն , իր մարգարեին և զգույշ եղեք: Եթե անհնազնադ լինեք, իմացեք, որ մարգարեն առաքելություն ունի` ճշմարտությունը ձեզ հայտնել >:

Այս այան ասում է, որ պետք է կատարել աստվածային պատվիրանները, որովհետև դրանք մարդկանց օգտին են: Պետք է վախենալ սխալ արարքների հետևանքներից: Մարգարեի պարտականությունն է` Աստծո պատվերները հասցնել մարդկանց, իսկ դրանք իրականացնելուց  միայն ու միայն մարդն է օգուտ քաղում:

Այս այայից սովորում ենք.

1. Մարգարեները առաքելություն են ունեցել` աստվածային պատվիրանները հասցնել մարդկանց և ոչ թե դրանք պարտադրել:

2. Աստծուն հնազանդվելու համար, պետք է առաջին հերթին հնազանդվել նրա  մարգարեին:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 93-րդ այան

ليس علي الذين آمنوا و عملواالصالحات جناح فيما طعموا اذا مااتقوا

و آمنوا و عملواالصالحات ثم اتقوا و آمنوا ثم اتقوا واحسنوا والله يحب

المحسنين

<Այն հավատացյալները, որ բարիք գործելու արժանիք են ունենում, հանցավոր չեն բնավ, եթե ուտեն նույնիսկ արգելված ուտելիքներ: Բավական է, որ անխախտ կերպով հավատքի վրա մնան: Տիրոջ երկյուղը ունենան, բարիք գործեն, որովհետև Աստված սիրում է նրանց, ովքեր բարիք են գործում>:

Ինչպես ասվում է որոշ աղբյուրներում, երբ հայտնվեցին` գինին անթույլատրելի  համարվելու վերաբերյալ այաները, որոշ մուսուլմաններ, որ նախապես օգտագործել էին գինի, հայտնեցին իրենց մտահգությունը: Այդ ժամանակ իջավ այս այան և ասաց. Դուք մեղավոր չեք նրա համար, որ արել եք նախքան այս պատվերը; Ձեր արարքը ոչ մի պատիժ չունի, մի պայմանով, որ այլևս չհետևեք այս սխալ սովորությանը: Դրա փոխարեն, բարեգործություն արեք, որովհետև Աստված սիրում է բարեգործներին: Այս այայում առաքինությունը և հավատքը կրկնվել են 3 անգամ և դա նշանակում է, թե այդ երևույթները որքան կարևոր են կյանքում:

Այս այայից սովորում ենք.

1. Բարությունը հավատքի նշան է: Աստված սիրում է բարեգործներին:

2. Մարդը իր հավատքը ապացուցելու համար պետք է նաև բարի գործ կատարի:

3. Ժամանակավոր հավատքը անընդունելի է: Այն պետք է լինի մշտական:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 94-րդ այան.

يا ايها الذين آمنوا ليبلونكم الله بشي من الصيد تناله ايديكم و

رماحكم ليعلم الله من يخافه بالغيب فمن اعتدي بعد ذلك فله عذاب اليم

<Ով հավատացյալներ, Ձեզ համար փորձություն կլինի այն որսի միսը, որ Մեքքայի ուխտագնացության ժամանակ ձեր նիզակները հայթհայթում են ձեզ համար: Աստված այս կերպ կհասկանա, թե ով է նա, ով խորապես վախենում է իրենից և նա, ով ոտնակոխում է իր օրենքները: Սարսափելի պատժի կենթարկվի>:

Այս այան խոսում է ուխտագնացության վերաբերյալ և ասում է, որ ուխտագնացության համար Մեքքա գնացողը իրավունք չունի որսորդության գնալ: Եվ հետաքրքիրն այն է, որ այս ժամանակ, որսը մոտենում է մարդկանց, սակայն Աստված, այդպիսով փորձում է, թե ով է հետևում իր պատվիրաններին, և ով է շարունակում պնդել իրենը: Ղուրանում նման դեպքեր էլի կան , երբ Աստված փորձում է մարդուն: Դրանցից է Ադամի ու Եվայի դեպքը դրախտում, որոնք պարտվեցին փորձության ժամանակ և կերան արգելված պտուղը: Իհարկե, Աստված տեղյակ է, թե մարդու մեջ ինչ  է անցնում և փորձելու կարիք չունի: Նա մարդու մեջ դնում է փորձության ենթարկվելու միջոցները, որպեսզի դրանով  մենք իմանանք, թե ինչի ենք ընդունակ և ինչ հնարավորություններ ունենք: Ինչևէ, հավատացյալները հետևում են Աստծո հրամաններին, սակայն մինչև որ մարդը փորձության չենթարկվի այդ հավակնությունը չի կարող փաստվել: Իսկ դա կլինի այն ժամանակ, երբ Աստված որևէ պատվեր է տալիս, ինչը կարող է հակառակ լինել մեր ցանկությանը: Եթե այդ ժամանակ մարդը ընդունի այդ պատվերը, դա նշանակում է, որ նա այնուամենայնիվ, ենթարկվում է Աստծո կամքին:

Այս այայից սովորում ենք.

 1. Փորձությունը մարդու համար որոշվել է Աստծո կողմից և դա վերաբերում է բոլոր մարդկանց, հատկապես` հավատացյաներին:

2. Առաքինության և հավատքի չափորոշիչը ներքին վախն է և ոչ թե արտաքին ամոթխածությունը:

3. Ուխտագնացության ժամանակ, Աստված շատ ընդունելի բաներ անընդունելի է համարոմ, որպեսզի մարդն այդ օրերի ընթացքում հզորանա և ենթարկվի Աստծուն:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 180-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան