Մայիս 05, 2017 20:26 Asia/Yerevan

Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 95-97-րդ այաներին:

Նախ  կլսենք Մաեդե սուրայի 95-րդ այան

يا ايهاالذين آمنوا لاتقتلواالصيد وانتم حرم و من قتله منكم متعمدا

فجزاء مثل ماقتل من النعم يحكم به ذواعدل منكم هديا بالغ الكعبه اوكفاره

طعام مساكين او عدل ذلك صياما ليذوق و بال امره عفي الله عماسلف و من

عاد فينتقم الله منه والله عزيز ذوانتقام

<Ով հավատացյալներ, որսորդություն մի արեք Մեքքա ուխտագնացության ժամանակ: Ով կանխամտածված ոտնակոխ անի այս պատվերը, կպատժվի այնպես, եթե ընտանի կենդանի սպանած լիներ: Ձեր մեջ երկու արդարադատ մարդ այս մասին վճիռ պիտի արձակեն: Եվ դատապարտյալը ընտանի ընծա պիտի ուղարկի նվիրական տաճարին, կամ աղքատներին կերակուր պիտի տա որպես քավություն և կամ ծոմապահության պիտի ենթակվի, որպեսզի զգա իր հանցանքի ծանրությունը: Աստված ներում է անցյալը: Բայց ով որ կրկին անգամ մեղք գործի, երկնային վրեժխնդրության կենթարկվի: Աստված ահարկու է իր պատուհասների մեջ>:

Այս այան ասում է, որ եթե հավատացյալը ուխտագնացության ժամանակ որսորդություն է անում, ուրեմն պարտավոր է ևս մի զոհ մատուցել և  դա պետք է անի Աստծո տան մոտ, որպեսզի աղքատներն ու կարիքավորները օգտվեն այդ մսից: Իսկ եթե դրա հնարավորությունը չունի, այլ սնունդով պետք է կերակրի նրանց: Եվ եթե այդ հնարավորությունն էլ չունի, պետք է 60 օր ծոմ պահի, որպեսզի զգա կարիքավորների տանջանքը:

Այս այայից սովորում ենք.

 1. Ուխտագնացության ժամանակ, ոչ միան մարդիկ, այլ նաև կենդանիները  պետք է իրենց ապահով զգան:

2. Եթե մարդը կանխամտածված մեղք է գործում, նրա պատիժը կրկնակի է:

3. Իսլամական քրեական օրենքները հիմնված են աղքատությունը վերացնելու վրա:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 96-րդ այան.

احل لكم صيد البحر و طعامه متاعا لكم و للسياره وحرم عليكم صيد البر

مادمتم حرما و اتقواالله الذي اليه تحشرون

<Ձեզ թույլատրված է ձուկ որսալ` ձեր անձնական կարիքների և ճամփորդների համար: Մինչ նվիրական ճամփորդություն անելու վրա եք: Բայց ուխտագնացության ողջ ընթացքում, որսորդությունը ագելված է: Երկնչեք տիրոջից և նրա առջև  պիտի լինեք>:

Այս այան ասում է, որ իհարկե Աստված ծովային կենդանիների որսը ընդունելի է համարել և բոլոր ճանապարհները մարդկանց առջև փակ չեն: Ընդհանրապես Աստծո այսպիսի պատվիրանները նրա  համար են, որպեսզի Աստված փորձի մարդկանց առաքինության չափը և որոշի, թե որքանով են նրանք պատրաստ հրաժարվել իրենց անձնական եսից:

Այս այայից սովորում ենք.

1. Ծովամթերք կարող են օգտագործել բոլորը:

2. Որսը այն ժամանակ է ընդունելի, երբ սնվելու համար է արվում և ոչ թե զբաղմունքի:

3. Եթե մարդը միշտ  հիշի հանդերձյալ կյանքի, դատաստանի օրվա մասին և որ ամեն դեպքում պատասխան է տալու Աստծո առջև, կհրաժարվի մեղքերից ու հնազանդությունից:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 97-րդ այան.

جعل الله الكعبه البيت الحرام قياما للناس والشهرالحرام والهدي و

القلائد ذلك لتعلموا ان الله يعلم مافي السموات و مافي الارض وان الله

بكل شي عليم

<Աստված Քաբեն իբրև նվիրական տուն հաստատեց, որպեսզի մարդկանց կայան լինի: Նա հաստատեց նվիրական ամիսները, ընծա տալը, նրա զարդերը, որպեսզի հասկանաք, թե Աստված ծանոթ է երկնքի մեջ ու երկրի վրա եղածներին և իր գիտությունն անսահման է>:

Այս այան խոսում է ուխտագնացության մասին և ասում, որ Աստված այս վայրը որպես անվտանգության, աղոթքի ու միասնության կենտրոն որոշեց, որպեսզի ավելի ուժեղանա հասարակության միասնությունը: Քաբեն մի տուն է, որի նկատմամբ հարգանքը շատ կարևոր է  , հատկապես` որոշակի ամիսներին և ուխտագնացության ժամանակ: Այդ ամիսներին արգելվում է պատերազմել և նույնիսկ կենդանիներն են հարգանքի արժանի: Ուխտագնացության ժամանակ, միլիոնավոր մուսուլմաններ համախմբվում են և առանց որևէ պաշտոնական ծիսակարգերի կամ արտոնությունների: Իսլամի առանձնահատկություններից մեկն այն է, որ կարևորում է ուխտագնացությունը: Այստեղ նաև ասվում է, որ ուխտագնացությունը բխում է Աստծո գիտությունից, որ  անսահման է:

Այս այայից սովորում ենք.

1. Որոշ վայրեր և ժամանակներ, իսլամում սուրբ են և պետք է դրանք հարգել:

2. Մզկիթը խորհրդանշում է մարդու հավատքն առ Աստված : Այստեղ կարևորովոմ է նաև սպանդի վայրը: Մկզիթը աղոթավայր է, իսկ սպանդանոցը` սնունդի: Եվ ուխտագնացության ժամանակ, Աստված այս երկուսը կողք կողքի է դրել:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 181-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան