Մայիս 05, 2017 21:04 Asia/Yerevan

Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 106-108-րդ այաներին:

Նախ  կլսենք Մաեդե սուրայի 106-րդ այան:

يا ايهاالذين آمنوا شهاده بينكم اذا حضراحدكم الموت حين الوصيه

اثنان ذوا عدل منكم اواخران من غيركم ان انتم ضربتم في الارض فاصابتكم

مصيبـه الموت تحسبونهما من بعد الصلوه فيقسمان بالله ان ارتبتم لايشتري

به ثمنا و لو كان ذا قربي و لا نكتم شهاده الله انا اذا لمن الاثمين

<Ով հավատացյալներ, երբ մահվան անկողնու  վրա ձեր կտակն եք պատրաստում, ձեր միջից կանչեցեք երկու արդարադատ մարդու: Եթե մահվան աղետը պատահել է այն ժամանակ, երբ ձեր երկրից  հեռու եք գտնվում, օտարներին կանչեք որպես վկաներ: Եվ եթե կասկածում եք նրանց ազնվության վրա, այն երկուսին պահեք, որպեսզի աղոթքից հետո երդվեն Աստծո անունով, որ պատրաստ չեն արդարությունը ոչ մի գնով վաճառել, նույնիսկ եթե դա վերաբերի իրենց մերձավորներին և երբեք չթաքցնեն աստվածային վկայությունը: Հակառակ դեպքում, մեղավորներ են>:

Իսլամական օրենքի համաձայն, երբ մարդը մահանում է, իր հարստության երկու երրորդը պարտադիր պատկանում է իր ժառանգորդներին: Դրանք են` ամուսինը և երեխաները: Եվ յուրաքանչյուրը իրավունք ունի իր հարստության մեկ երրորդը կտակել այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Սակայն քանի որ մահից հետո ժառանգորդները ողջ հարստությունն են պահանջում, իսլամն այս կապկցությամբ ասում է, որ անհատը պետք է որևէ մեկին որպես իր լիազորված անձ հաստատի, որպեսզի նա հսկի կտակի իրականցման գործընթացը և երկու արդար մարդու վկա կանչի, որպեսզի իր մահից հետո, այդ լիազորված անձի ու հարազատների միջև տարաձայնությոններ չառաջանան: Այս այայում ասվում է, որ եթե ճամփորդը որևէ ծանոթ չունի, պետք է ընտրի երկու մարդու, ովքեր իր կողքին են և նրանց ասի, որ երդվեն, թե ճշմարտությունը ոչ մի կերպ չեն վաճառի կամ թաքցնի: 

Այս այայից սովորում ենք .

1. Ժառանգորդի իրավունքները պահպանելու համար, պետք է լինել ուշադիր և ունենալ երկու արդար վկա:

2. Նյութապաշտությունը մարդուն հեռացնում է արդարությունից և այստեղ Հանուն Աստծո երդումը որոշակի ժամանակում կարող է որոշ չափով դրական ազդեցություն ունենալ:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 107-րդ այան.

فان عثر علي انهمااستحقا اثما فاخران يقومان مقامهما من الذين استحق

عليهم الاوليان فيقسمان بالله لشهادتنااحق من شهادتهما و مااعتديناانا

اذا لمن الظالمين

<Եթե հայտնվեց, որ վկաները կեղծարարություն են գործում, պետք է ընտրեք երկու ուրիշ վկաներ` կտակարարի ազգականների միջից և նրանցից, ովքեր կեղծավորություն են երևան հանել: Նրանք էլ Աստծո առջև պետք է երդվեն, որ իրենց վկայությունն ավելի ճիշտ է, քան նախորդ երկուսինը և անօրեն բան չեն ասելու: Այլապես, կդասվեն ոճրագործների կարգին>:

Այս այան ասում է, որ եթե երկու վկաները, որոնց մասին խոսել ենք նախորդ այաներում, դավաճանեցին ու սուտ երդում տվեցին, պետք է կտակարարի երկու մտերիմներից ընտրվեն` շարունակելու այդ գործը: Նրանք պետք է երդվեն, որ նպատակ չունեն ոտնահարելու արդարությունը:

Այս այայից սովորում ենք.

1. Ուրիշների խոսքը կամ երդումը, պետք է ընդունել մինչև այն ժամանակ, քանի դեռ հակառակը չի փաստվել:

2. Սուտ վկայությոնը ինքնին դավաճանություն է համարվում:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 108-րդ այան.

 ذلك ادني اين ياتوابالشهاده علي وجهها اويخافوا ان ترد ايمان بعد

ايمانهم واتقوالله واسمعوا والله لايهدي القوم الفاسقين ترجمه اين

<Այս միջոցներն ավելի դյուրին կդարձնեն մարդկանցից ճշգրիտ վկայություն ստանալը: Որովհետև կվախենան, որ ուրիշ մի վկայության տրվի իրենցից հետո: Որեմն երկնչեք Աստծուց, լսեք նրա ձայնը: Նա նենգամիտներին չի առաջնորդում բնավ>:

Այս այան ասում է, որ այս բոլոր մանրակրկիտ պատվերները նրա համար են, որ վկայությունը  ճիշտ կերպով ընթանա և ոչ մեկի իրավունքը չոտնահարվի: Այայի վերջում ասվում է, որ նրանք, ովքեր իրականացնեն այս պատվիրանները, կշահեն, և ընդհանրապես, պետք է հետևել բոլոր աստվածային պատվերներին:

Այս այայից սովորում ենք.

1. Երդման արարողությունը, որ կատարավում է հատուկ ծիսակարգով, կարևոր է մարդկանց իրավունքները պահպանելու համար:

2. Երբեմն մարդիկ խայտառակվելու վախից, իրենց թույլ չեն տալիս որևէ սխալ կամ մեղք գործել:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 184-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապա