Մայիս 05, 2017 21:09 Asia/Yerevan

Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 109-113-րդ այաներին:

Նախ  կլսենք Մաեդե սուրայի 109 և 110-րդ այաները.

يوم يجمع الله الرسل فيقول ماذا اجبتم قالوا لاعلم لنا انك انت علام

الغيوب / اذ قال الله يا عيسي بن مريم اذكر نعمتي عليك و علي والدتك

اذ ايدتك بروح القدس تكلم الناس في المهد و كهلا و اذ علمتك الكتاب و

الحكمه والتوراه و الانجيل و اذ تخلق من الطين كهيئه الطير باذني فتنفخ

فيها فتكون طيرا باذني و تبري ء الاكمه و الابرص باذني و اذ تخرج الموتي

باذني و اذكففت بني اسرائيل عنك اذجئتهم بالبينات فقال الذين كفروا منهم

ان هذا الا سحر مبين

<Դատաստանի օրը Աստված հավաքելու է մարգարեներին և հարցնելու է թե մարդիկ ինչպե՞ս պատասխանեցին նրանց հորդորներին: Մարգարեները պատասխանելու են. Տեր, գիտությունը մեր բաժինը չէ ամենևին: Միայն դու գիտես գաղտնիքները: Աստված ասելու է Մարիամի որդի Հիսուսին. Հիշիր այն շնորհները, որ թափեցի քո և քո ծնողի վրա: Քեզ զորացրի սրբության ոգով, որպեսզի ուսուցանես մարդկանց` օրորոցից  մինչև հասուն տարիքում: Քեզ սովորեցրեցի գիրքը, իմաստությունը, Հնգամատյանը և Ավետարանը: Իմ արտոնությամբ, հողից թռչունի դեմք շինեցիր և քո շունչը նրան կենդանություն տվեց: Իմ թույլտվությամբ, ի ծնե կույրին և բորոտին բժշկեցիր: Իմ թույլտվությամբ մեռելներին հանեցիր գերեզմաններից: Հրեաների ձեռքից ազատեցի քեզ և նրանց աչքերի առջև հրաշքներ գործեցի: Նրանք իրենց անհավատության մեջ գոչեցին. Այս ամենը մոգություն է> :

Այս այաները խոսում են այն մասին, թե ինչպես Աստված խոսեց իր մարգարեների հետ այն շնորհների մասին, որ տվել էր նրանց և նրանց ցեղին: Ի պատասխան այն հարցին, թե մարդիկ որքանով են ընդունել իրենց ուսմունքները և կատարել իրենց հորդորները, նրանք պատասխանում են. Գիտությունը միայն Աստծունն է, որ գիտի մարդկանց և' գաղտնիքը և' հայտնին: Մենք չգիտենք, թե մարդիկ ինչպես են վերաբերվել:

Ղուրանը նույնպես անդրադառնում է Աստծո և Հիսուսի խոսակցությանը: Այս այան ասում է,  որ Աստծո շնորհները աստվածային այս մեծ մարգարեի նկատմամբ շատ են եղել և նրա հետ են եղել մանկությունից մինչև չափահաս տարիք : Նա ծնվել է մի մորից, որը չի ունեցել ամուսին: Հիսուսը  խոսել է հենց  օրորոցում: Հետո նա կարողանում է թռչունից արձան սարքել ու հետո այն նորից կենդանացնել, բուժել մահամերձ հիվանդներին, վերակենդանացնել մահացածներին: Այս բոլորը Հիսուսի հրաշքներից են, որ Աստված նրան շնորհեց: Այայի վերջում ասվում է, որ այս բոլոր հրաշքներով հանդերձ, նրանք, ովքեր պատրաստ չեղան ընդունել ճշմարտությունը և այն համարեցին կախարդանք,  չհավատացին դրան:

Այս այաներից սովորում ենք.

1. Մոր մաքրությունը Աստծո շնորհները ստանալու աղբյուրն է, որից ծնվում են առաքինի երեխաներ:

2. Մարդու սիրտը չպետք է քարից ու հողից լինի: Նույնիսկ Հիսուսը, երբ վերակենդանացրեց ու թռիչք տվեց անշունչ հողին,  չազդեց անհավատների սրտերի վրա:

3. Եթե Աստված իր մարգարեներին շնորհում է  հիվանդներին բուժելու ունակություն, ուրեմն մարդիկ պետք է դիմեն դրանց, որպեսզի իրենց հիվանդները բուժվեն:

4. Թեև Իսրայելի ժողովուրդն ուզում էր սպանել Հիսուսին, սակայն Աստված դա թույլ չտվեց և փրկեց նրան:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի  111-րդ այան.

و اذ او حيت الي الحوارين ان آمنوا بي وبرسولي قالوا آمنا واشهد

باننا مسلمون

<Երբ ես մարագարեներին հրամայեցի հավատալ նաև Հիսուս Առաքյալին, նրանք ասացին. Մենք կհավատանք և դու վկա ես մեր հավատքին, թե մենք կապավինենք Աստծո կամքին>:

Պատմական աղբյուրների համաձայն, Հիսուսի աշակերտները 12 հոգի էին, ովքեր ներքուստ մաքուր էին և փորձում էին հասարակությունը մաքրել մեղքից:

Այս այայից սովորում ենք.

1. Եթե մարդու սիրտը պատրաստ չլինի, երբեք չի ստանալու աստվածային ներշնչանք:

2. Ճշմարիտ հավատքն այն է, երբ մարդը ենթարկվում է աստվածային պատվիրաններին:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 112 և 113-րդ այաները.

اذ قال الحواريون يا عيسي بن مريم هل يسطيع ربك ان ينزل عيننا مائده

من السماء قال اتقواالله ان كنتم مومنين / قالوا نريد ان تاكل منها و

تطمئن قلوبنا و نعلم ان قد صدقتنا و نكون عليهما من الشاهدين

<Մարգարեներն ասացին. Ով Հիսուս, Մարիամի որդի,  քո տերը կարո՞ղ է երկնքից իջեցնել կերակուրներով լի մի սեղան: Հիսուսը նրանց պատասխանեց. Վախեցեք Տիրոջից, եթե հավատացյալ եք: Նրանք պատասխանեցին. Մենք փափագեցինք սեղան նստել և ուտել: Այն ժամանակ մեր սրտերը հանգիստ կլինեն, երբ մենք իմանանք, որ ճշմարտություն կքարոզես մեզ և ձեզ ի նպաստ, վկայություն կտանք> :

Աշակերտները հավատացել էին Հիսուսին, սակայն իրենց հավատքը ավելի ամրապնդելու համար, Հիսուսին խնդրեցին հրաշք կատարել և երկնքից ճաշ իջեցնել: Սակայն քանի որ նրանց հարցը սխալ էր տրվել, որովհետև նրանք կարծես չէին հավատում Աստծուն, Հիսուսը նրանց պատասխանեց. Դուք, որ հավատացել եք Աստծուն, Ինչո՞ւ եք նման հարցեր տալիս: Նրանք պատասխանեցին . դա նրա համար է, որպեսզի մեր հավատքն ավելի ամրապնդվի:

Այս այաներից սովորում ենք.

1. Հավատքն ունի որոշակի աստիճաններ և հավատացյալը մշտապես ձգտում է հասնել հավատքի այն աստիճանին, որը սրտանց է:

2. Հավատացյալը երբեք չպետք է փորձի Աստծուն և ասի, որ եթե Աստված արարիչ է, ուրեմն պետք է կատարի այն, ինչ ես ասում եմ:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 185-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան