Մայիս 05, 2017 21:17 Asia/Yerevan

Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 114-117-րդ այաներին:

Նախ  կլսենք Մաեդե սուրայի 114-րդ այան

قال عيسي ابن مريم اللهم ربنا انزل علينا مائده من السماء تكون

لنا عبدا لاولنا و آخرنا و آيه منك و ارزقنا وانت خيرالرازقين

<Մարիամի որդի Հիսուսը, այս աղոթքը հղեց երկնքին. Ով Աստված , երկնքից սեղան իջեցրու մեզ: Թող դա համարվի  մեզ համար տոն: Մեզ և գալիք սերունդների համար, ու նաև ի նշան` քո զորության: Ուտելիք տուր մեզ, որովհետև դու ամենաառատաձեռն սնուցիչն ես>:

Նախորդ  այայում նշվեց, որ Հիսուսի աշակերտները նրան խնդրեցին  աղոթել Աստծուն, որ երկնքից երկնային ճաշ իջնի, ոպեսզի իրենց հավատքն ավելի ամրապնդվի: Երբ Հիսուսը նկատեց, որ նրանք դա ցանկանում են միայն իրենց հավատքն ամրապնդելու նպատակով, ձեռքը դեպի երկինք բարձրացրեց և Ասծուն խնդրեց, որ նրանց ցանկությունը կատարի:

Այս այայից սովորում ենք.

1. Տոնը  և կրոնական խնջույքները բոլոր կրոններում ընդունելի են:

2. Մարդու գործերը պետք է կրոնական արժեք ունենան:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 115-րդ այան.

قال الله اني منزلها عليكم فمن يكفر بعد منكم فاني اعذبه عذابا

لا اعذبه احدا من العالمين

<Աստված այս խնդրանքը ընունելով, ասաց. Այս սեղանը կիջեցնեմ ձեզ համար: Բայց վայ նրան, որ այս հրաշքից հետո էլ անհավատ կմնա: Այդպիսի անհավատը կենթարկվի այնպիսի ահավոր պատժի, որ ոչ մի արարած դեռ չի կրել>:

Քանի որ այս հրաշքը կատարվեց Հիսուսի աշակերտների մոտ, Աստված նրանց ասաց. Այս հրաշքից հետո չպետք է կասկածեք Հիսուսի ճշմարտացի լինելուն: Այդուհանդերձ, որոշ աղբյուրների համաձայն, երկնային ճաշը իջավ, սակայն ոմանք անհավատ դարձան և դա համարվեց աստվածային շնորհների նկատմամբ անշնորհակալ լինելու փաստ:

Այս այայից սովորում ենք.

1. Նրանք, ովքեր համարվում են գիտակից մարդիկ և տեսնում են ճշմարտությունը, պետք է զգաստ լինեն, հակառակ դեպքում նրանց սպասվում է պատիժ:

2. Նա ով շատ պահանջ ունի, պետք է նաև շատ պատասխանատու լինի:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 116-րդ այան.

و اذ قال الله يا عيسي ابن مريم ء انت قلت للناس اتخذوني و امي الهين

من دون الله قال سبحانك مايكون لي ان اقول ما ليس لي بحق ان كنت قلته فقد

علمته تعلم ما في نفسي و لا اعلم ما في نفسك انك انت علام الغيوب

<Աստված Մարիամի որդի Հիսուսին հարցրեց, թե արդյոք նա հրամայել է մարդկանց պաշտել իրեն և իր մորն իբրև Աստված: Եվ Հիսուսը պատասխանեց. քավ լիցի, Տեր, որ այդպիսի սրբապղծություն արած լինեմ: Եթե այդպիսի բան ասած լինեի, դու չպիտի՞ իմանայիր: Դու գիտես թե հոգուս խորքում ինչ կա, իսկ ես չեմ իմանում, թե ինչ է թաքցնում քո գերագույն վսեմությունը: Որովհետև միայն բարձրյալին կպատկանի գաղտնիքների ծանոթությունը>:

Այս այան Աստծո և Հիսուսի զրույցի մասին է և ասում է, որ որոշ քրիստոնյաներ, իսլամի մարգարեի ժամանակահատվածում սուրբ հոգու փոխարեն, Մարիամին էին համարում Աստված, ըստ նրանց՝ որպես սուրբ երրորդության մաս, և աղոթում էին նրա արձանի առաջ:

Այս այայից սովորում ենք.

1. Հիսուսը երբեք չի ընդունել, որ իրեն համարեն Աստված, կամ Աստծո որդի: Որքան էլ որ մարգարեները վեհ լինեն, այնուամենայնիվ նրանք մարդ են և չեն կարող աստվածային աստիճանի հասնել:

2. Մարդու և մարգարեների  գիտելիքը սահմանափակ է, իսկ Աստծունը` անսահմանափակ:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 117-րդ այան.

ما قلت لهم الا ما امرتني به ان اعبدواالله ربي و ربكم و كنت عليهم

شهيدا مادمت فيهم فلما توفيتني كنت انت الرقيب عليهم و انت علي كل شي ء

شهيد

<Ով արարիչ, ես խոսել եմ նրանց հետ, միայն քո պատվիրանները հայտնելու համար: Ես նրանց ասել եմ . Պաշտեք Աստծուն` իմ և ձեր Տիրոջը: Այնքան , որ աշխարհում ապրեցի, նրանց մոտ վկա եղա : Իսկ երբ քո հրամանով մահը եկավ իմ կյանքի թելը կտրելու, դու եղար նրանց պահապանը: Տիեզերքի վկան դու ինքդ ես>:

Այս այայում նույնպես խոսվում է  Աստծո և Հիսուսի զրույցի մասին: Հիսուսն այստեղ խոսում է իր առաքելության մասին և պարզ է, որ Աստված հսկել է նրա առաքելությունը, որպեսզի ոչ մի սխալ տեղի չունենա:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 186-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան