Մայիս 06, 2017 11:46 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այս երկու տարածաշրջանի իրադարձությունների քննարկմանը, որոնցից կարևորագույններն են ՀՀ ԱԺ-ի կազմի հստակեցումը, Ադրբեջանի ներքին զարգացումները, Կենտրոնական Ասիա+ճապոնիա նստաշրջանն ու նաև Չինաստանի ու Ուզբեկստանի հարաբերությունների ընդլայնումը:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրություն կազմեց:

ՀՀ Ազգային ժողովը կունենա 105 պատգամավոր․ 58-ը՝ Հանրապետականից, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, 9-ը՝ «Ելք»-ից և 7-ը՝ Դաշնակցությունից:

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը նշանակված է մայիսի 18-ին:

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն բանակցությունները փաստաթղթի մասով ավարտված են, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նշելով, որ փաստաթուղթն առաջիկա օրերին կհրապարակվի, կկոչվի «Կոալիցիոն համաձայնագիր Հայաստանի հանրապետական կուսակցության և ՀՅ Դաշնակցության միջև»։

------------------------

Բաքվի կառավարության իսլամատյաց քաղաքականությունն Ադրբեջանի տարբեր շրջաններում շարունակվում է: Այս քաղաքականությունների շրջագծում Ադրբեջանի ՆԳ նախարարությունը հայտարարեց, որ այդ նախարարության աշխատակիցները Կրոնական կազմակերպությունների հարցերով պետական կոմիտեի համագործակցությամբ իրագործելով «Կրոնական հավատքի ազատության» մասին օրենքով սահմանված պարտականությունները Գանջա քաղաքում քննություններ է անցկացրել, որպեսզի կանխի կրոնական սպառում ունեցող գրքերի ու իրերի վաճառքն այն վայրերում, որտեղ թույլատրված չէ: «Օլայլար» ինտերնետային կայքի հաղորդման համաձայն Ադրբեջանի ՆԳ նախարարության աշխատակիցները Գանջա քաղաքում համատեղ գործողություն իրականացնելով առգրավել են կրոնական արգելված գրքեր: Ադրբեջանի ՆԳ նախարարությանը կից ոստիկանության ուժերը խուզարկումների ժամանակ ներխուժել են տիկ. Քեֆայաթ Մահրամովայի գրախանութը և հայտնաբերել ու առգրավել են 58 հատոր կրոնական գրքեր, համակարգչային ծրագրեր ու քարոզչական այլ իրեր: Այս կապակցությամբ Կրոնական հավատքի ազատության մասին օրենքը խախտողներին պատժի ենթարկելու օրենսգրքի 516-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել տիկ. Քեֆայաթ Մոհարամովային:

Այս գործողություններն իրականացվում են այն պայմաններում, երբ 2016 թվականի աշնանն էլ Բաքվում կրոնական գրքեր ու կրոնական սպառում ունեցող այլ իրերի վաճառքի մեղադրանքով հետախուզում հայտարարվեց «Սադրաք»-ի առևտրի կենտրոնում գտնվող հինգ խանութների, ինչպես նաև «Յասամալ»-ի տարածքում գտնվող հինգ այլ գրախանութների տերերի դեմ և առգրավվեցին կրոնական բովանդակությամբ ավելի քան 2148 հատոր գրքեր, 250 խտասալիկներ ու նաև 127 պրակներ:

Կրոնական գրքերի հավաքելը կարելի է Իլհամ Ալիևի կառավարության կողմից որդեգրված իսլամատյացության քաղաքականության շրջագծում քննարկել: Այս քաղաքականությունը գործադրման է հանձնվել 2003 թվականին Իլհամ Ալիևի իշխանության հասնելուց հետո: Բաքվի իշխանությունները հատկապես խիստ մտահոգություններ ունեն իրանական արմատներով թարգմանված գրքերի կապակցությամբ: Բաքվի իշխանությունները տարբեր միջոցներով խոստովանել են, որ Իրանում գտնվող շիա հոգևորականների գրերը դեմ են համարում Բաքվի իշխանության շահերին: Բաքվի նման քաղաքականությունն ինչ-որ կերպով ազդված է օտարներից, հատկապես Իսրայելից, Թուրքիայից, Սաուդյան թագավորությունից ու ԱՄՆ-ից, իսկ մեկ այլ բաժինը վերադառնում է Ալիևի ընտանիքի վարած քաղաքականությանը: Առկա իրականություններին զուգահեռ այս շրջագծում պիտի գնահատել նաև Ադրբեջանում մզկիթներն փակելու և ավերելու քաղաքականությունը: Բաքվի ԶԼՄ-ների ուշադրությունից վրիպած հարցերից մեկն այն է, որ Ադրբեջանում գործող մզկիթներից շատերը կոմունիստական իշխանության շրջանում հավատացյալ ժողովրդի կողմից նվիրաբերված տարածքներ են: Հողատարածքի տերերը դրանք հատկացրել են մզկիթի կառուցման: Դա ի տես այն բանի, որ Բաքվի իշխանությունները մասնակի նորոգություններ կատարելով մզկիթներում փորձում են տիրանալ դրանց: Միևնույն ժամանակ որոշ մզկիթներ ավերելով Բաքվի իշխանությունները առևտրի կենտրոններ է կառուցել դրանց փոխարեն: Միևնույն ժամանակ նույն քաղաքականության շրջագծում Բաքվի իշխանությունները վերջին տարիներին փոխել են այդ մզկիթների հավաքական աղոթապետներին և իրենց սահմանած օրենքները պարտադրել են այդ մզկիթներին:

-----------------------

Աշխաբադում կայացած նիստի ժամանակ Տաջիկստանի ու ճապոնիայի ԱԳ նախարարներն ընդգծեցին 2017-2018 տարածաշրջանում Կենտրոնական Ասիայի ու ճապոնիայի երկխոսության նստաշրջանում Դուշանբեի նախագահության շրջանում տարածաշրջանային համագործակցությունների ամրապնդման անհրաժեշտությունը: Տաջիկստանի ԱԳ նախարար Սերաջեդդին Ասլովը և Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիշիդան Աշխաբադում գումարված «Կենտրոնական Ասիա+Ճապոնիա» 6-րդ նստաշրջանին առընթեր ընդգծեցին առևտրի, տնտեսության, ներդրման, փոխադրության ու կապի, արդյունաբերության, էներգետիկայի ու մշակույթի ոլորտներում երկու երկրի միջև գիտական համագործակցությունների խորացման անհրաժեշտությունը: Կողմերը նաև ընդգծեցին Տաջիկստանի ու Ճապոնիայի տնտեսական, տեխնիկական ու գիտական միջպետական համագործակցությունների հանձնաժողովի կարևոր դերակատարությունը, որի առաջին նիստն ապրիլի 14-ին գումարվեց Տոկիոյում:

«Կենտրոնական Ասիա+ճապոնիա» 6-րդ նստաշրջանը Կենտրոնական Ասիայի երկրների ու Ճապոնիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ գումարվեց Թուրքմենստանի մայրաքաղաք Դուշանբեում:

Հայացք նետելով Կենտրոնական Ասիայի հանրապետությունների ղեկավարների դիրքորոշումներին պարզվում է, որ այդ երկրների համար գերակայություն ունի համագործակցության ընդլայնումն աշխարհի այն երկրների հետ, որոնք տնտեսական տեսակետից գտնվում են ցանկալի պայմաններում: Իրականության մեջ Կենտրոնական Ասիայի հանրապետություններն արժութային ու միջազգային հեղինակավոր արտարժութային աղբյուրներ չունենալու բարդությունից բացի նաև անգործունյա կառավարման, անհրաժեշտ ճյուղերում մասնագիտության պակասի, հարմար ծրագիր չունենալու ու նման այլ խնդիրներ են դիմագրավում: Այս պայմաններում Կենտրոնական Ասիայի հանրապետությունները փորձում են համագործակցություն ծավալել այն երկրների հետ որոնք անհրաժեշտ մասնագիտության տեր լինելով նաև հանքային բաժիններում ներդրման համար անհրաժեշտ բավարար կապիտալ ունեն: Ի դեպ Ճապոնիան արդյունաբերական այն երկրներից է, որ կապիտալ ունենալուց բացի նաև հիշյալ երկրների տնտեսությունն ակտիվացնելու համար մասնագիտություն ունի: Այդուհանդերձ Ճապոնիայի կառավարությունն աշխարհի տարբեր տարածաշրջաններում ներկայության ու դրանց տնտեսական նախագծերին մասնակցելու հարցում սահմանափակություններ ունի:

------------------

Ուզբեկստանի փոխարտգործ նախարար Անվար Նասերովը տեղեկացրեց Չինաստանի հետ ռազմավարական համագործակցությունների ու հարաբերությունների ընդլայնման համար Տաշկենդի նախագծի մասին: Անվար Նասերովը Չինաստանի դեսպանի հրաժեշտի հանդիպման ժամանակ ասաց. «Երկու երկրներն առավել քան երբևէ ընդգծում են ռազմավարական համագործակցությունների ուղղությամբ իրենց վճռականությունը»: Նա նաև ընդգծեց. «Չինաստանն Ուզբեկստանի անկախության ու ինքնիշխանության ամրապնդման, տնտեսության մոդեռնացման և արդյունաբերական պոտենցիալի ընդլայնման համար ուշագրավ օժանդակություններ է կատարում և Տաշկենդը ձգտում է այդ երկրի հետ քաղաքական հարաբերությունների ամենաբարձր մակարդակին»:

Ուզբեկստանի փոխարտգործ նախարարն ասաց, որ ՄԱԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության ու նաև միջազգային այլ կազմակերպությունների շրջագծում այդ երկրի և Չինաստանի համագործակցություններն ընդլայնվում են:

Չինաստանն՝ աշխարհի, իսկ Ուզբեկստանը՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ամենաշատ բնակչությունն ունեցող երկրներն են: Ուզբեկստանը միևնույն ժամանակ համարվում է աշխարհում բամբակի ամենախոշոր արտադրողը:  Այս պահին Չինաստանը համարվում է Ուզբեկստանի առևտրական երկրորդ գործընկերը: Հիմք ընդունելով Ուզբեկստանի վիճակագրության պետական կոմիտեի զեկույցն այդ երկրի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը 2012 թվականին նախորդ տարվա համեմատությամբ 19.7 տոկոս աճ արձանագրելով հասավ 3 միլիարդ 233 միլիոն դոլարի, իսկ 2014 թվականին բարձրացավ 5 միլիարդ 200 միլիոն դոլարի: Իրականության մեջ կարելի է ասել, որ վերջին վեց տարիների ընթացքում Ուզբեկստանի ու Չինաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը վեց անգամ մեծացել է: Դա ի տես այն բանի, որ Ուզբեկստանում աշխատում են չինական ավելի քան 411 ընկերություններ, որոնք գործունեություն են ծավալել հիմնականում առևտրի, ներդրման, էներգիայի, տնտեսության, գյուղատնտեսության ու փոխադրության ենթակառույցների բաժիններում: Չինաստանի ղեկավարները նպատակադրել են ընդլայնել Կենտրոնական Ասիայի երկրների ու  հատկապես Ուզբեկստանի հետ հարաբերությունները: Նաև պիտի նկատի ունենալ, որ Պեկինի հետ հարաբերությունների ընդլայնումը նույնպես մեծ նշանակություն ունի Տաշկենդի համար և Ուզբեկստանը բոլոր բնագավառներում վստահելի գործընկեր է համարում Չինաստանին: Ուզբեկստանն ապահովում է էներգիային ունեցած Չինաստանի կարիքների մի մասը, իսկ Չինաստանը բավարարում է Ուզբեկստանի սպառազինական կարիքները: Տնտեսական նպատակներին զուգահեռ Տաշկենդը հույս ունի վայելելով Չինաստանի հովանավորությունը կկարողանա չեզոքացնել Ուզբեկստանին մեկուսացնելու համար արևմուտքի ու երբեմն նաև Ռուսաստանի նախագծերը: