Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այս երկու տարածաշրջանի կարևորագույն իրադարձությունների քննարկմանը, որոնցից առանձնացրել ենք Ռուսաստանի ու Ղրղզստանի միջև հարաբերությունները, Դաղստանի ինքնավար հանրապետության նախագահի Տաջիկստան կատարած ուղևորությունը, Պակիստանի նախագահի իր թուրքմեն պաշտոնակցին հղած ուղերձն ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարի Ուզբեկստան կատարած ուղևորությունը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարն ու նախագահի աշխատակազմի տեղակալն անցած շաբաթ ոչ-պաշտոնական այցով ուղևորվեցին Ղրղզստանի մայրաքաղաք՝ Բիշկեկ և հանդիպում ու զրույց ունեցան այդ երկրի նախագահի հետ:
Ղրղզական ու ռուսական պաշտոնական աղբյուրներ Սերգեյ Շոյգուի և Սերգեյ Կրիենկոյի Բիշկեկ կատարած ուղևորության նպատակներին որևէ ակնարկ չեն կատարել, սակայն ասվում է, թե Մոսկվայի գործուղած ներկայացուցիչների հետ ղրղզական կողմի բանակցությունների գլխավոր առանցքը երկկողմ համագործակցությունների ամրապնդումն է եղել: Սակայն անհավանական է թվում, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարի ու նախագահի աշխատակազմի տեղակալի Բիշկեկ կատարած ուղևորությունը միայն երկկողմ համագործակցությունների ընդգծումը եղած լինի: Նկատի առնելով տարածաշրջան գործուղված եվրոպական կառույցների ու պետությունների ներկայացուցիչների քաղաքական ու ռազմական ակտիվությունն ու նաև տարածաշրջանային ու միջազգային որոշ զարգացումներ ու իհարկե Ղրղզստանում մոտալուտ ընտրությունները, չի բացառվում, որ երկու երկրի ռազմական ու պաշտպանական քաղաքականության բաժնում կարևոր ու ռազմավարական հարցեր ու այդ շրջագծում նաև միջազգային զարգացումների գծով Բիշկեկ-Մոսկվա քաղաքական ընդհանուր կողմնորոշման որդեգրումը Բիշկեկ գործուղված Մոսկվայի պատվիրակության բանակցությունների գլխավոր առանցքը եղած լինեն:
Ղրղզստանի նախագահական աշխատակազմի խոսնակ Ալմազ Ուսիանովի կատարած հայտարարությունն այն մասին, որ Բիշկեկն ու Մոսկվան ռազմավարական համագործակցություն ունեն և փորձում են ընդլայնել երկկողմ հարաբերությունները, կարելի է նույն շրջագծում գնահատել:
Ի դեպ գուցե Ղրղզստանի խորհրդարանի կողմից առաջարկված նախագահական վաղաժամկետ ընտրություններ կազմակերպելու հարցի լրջացումը նույնպես կարելի է Մոսկվայի պատվիրակության Բիշկեկ կատարած ուղևորության գլխավոր պատճառներից համարել: Հատկապես որ Ղրղզստանում հավանական իշխանափոխությունը ռուսական կողմի համար մեծ նշանակություն ունի: Ղրղզստանի զարգացումներում Մոսկվայի ու ԱՄՆ-ի թաքուն մրցակցությունը ձևավորվեց այդ երկրում գունավոր հեղափոխությունից անմիջապես հետո և ըստ երևույթին ռուսամետ ու արևմտամետ կուսակցությունների մրցակցության շրջագծում շարունակվում է:
-------------
ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին հանդիպել, և որքան շուտ, այնքան՝ լավ, նախօրեին Վաշինգտոնում՝ Atlantic Council վերլուծական կենտրոնում, հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդը՝ «Հայ-ադրբեջանական հակամարտության միջազգային քաղաքականությունը» համաժողովի ժամանակ: Այդ մասին լսենք լրագրող Հեղինե Բունիաթյանին:
-------------------
Անցած շաբաթ Ռուսաստանի Դաղստանի նախագահ Ռամազան Աբդոլլաթիֆովը եռօրյա ուղևորության նպատակով ժամանեց Տաջիկստանի մայրաքաղաք և հանդիպելով այդ երկրի նախագահ Էմամալի Ռահմանին, նրա հետ բանակցեց տարածաշրջանային համագործակցությունների ընդլայնման շուրջ: Այս հանդիպման ժամանակ կողմերն առևտրական, տնտեսական, մշակութային ու հումանիտար հարաբերությունների ընդլայնման ցանկություն հայտնեցին: Այս հանդիպումը կարևոր է այն տեսակետից, որ բացի Ռուսաստանից, որը ցանկանում է հող պատրաստել Տաջիկստանի տնտեսական ենթակառույցների զարգացման ու ամրապնդման նպատակով համակողմանի համագործակցությունների ընդլայնման համար, այդ երկրի ինքնավար հանրապետություններն էլ Մոսկվայի ընդհանուր ռազմավարության շրջագծում նույն նպատակն են հետապնդում, որպեսզի այդպիսով սատարեն իրենց տնտեսական կարողության ընդլայնմանը: Հետևաբար Տաջիկստանի արդյունաբերության, էներգետիկայի, փոխադրության ու կապի և գյուղատնտեսության նախագծերում Դաղստանի համագործակցության հարցը եղել է տաջիկ ու դաղստանցի պաշտոնատարների բանակցությունների գլխավոր առանցքը: Միևնույն ժամանակ պիտի նկատի ունենալ նաև մշակույթի ու կրթության, ռուսերեն լեզվի ուսուցիչներ փոխանակման, դասագրքերի, ինչպես նաև զբոսաշրջության արդյունաբերության զարգացման ու անհրաժեշտ ենթակառույցների ստեղծման ուղղությամբ Տաջիկստանի ու Դաղստանի ինքնավար հանրապետության համագործակցության ընդլայնման վրա երկու կողմի պաշտոնատարների դրած շեշտը:
--------------------
Բադախշանի տարածքի անվտանգության պայմանների մասին Տաջիկստանի ու Աֆղանստանի նախագահների հեռախոսազրույցը Տաջիկստանի անցած շաբաթվա կարևոր լուրերից էր, հատկապես որ կողմերն այս բանակցության ընթացքում մտքերի փոխանակում կատարեցին անվտանգության, ռազմական ու տեխնիկական բնագավառներում, հատկապես ահաբեկչության, ծայրահեղականության ու թմրաբիզնեսի դեմ պայքարի ու նաև Տաջիկստանի ու Աֆղանստանի սահմանների անվտանգության ապահովման շուրջ համագործակցության մասին և համաձայնեցին ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ ազդեցիկ ու համատեղ պայքար մղելու շուրջ: Հատկապես որ ավելի վաղ Տաջիկստանի ու Աֆղանստանի սահմանին գտնվող Աշքաշեմի տարածքում արտակարգ դրության հայտարարումը լայն արձագանք գտավ երկու երկրի հանրային ու պետական շրջանակներում: Դա ի տես այն բանի, որ Թալիբները, որոնք 2015 թվականից ի վեր ներկայություն ունեն Աֆղանստանի Բադախշան նահանգի Վարդուդջ քաղաքում, մայիսի 1-ին առաջացան մինչև Տաջիկստանի տարածքից 15կմ հեռավորության վրա գտնվող Խոշփաքի տարածքը և այժմ հաստատված են Աշքաշեմից 35կմ հեռավորության վրա: Դա անվտանգության հետ կապված մտահոգություն է պատճառել տաջիկ պաշտոնատարներին: Հատկապես որ տեղացիների մոտ առաջացած մտահոգությունը պատճառ է դարձել, որ նրանք լքեն իրենց տներն ու աշխատավայրը: Դա ոչ միայն ճգնաժամի կառավարման տեսակետից կրկնակի ճնշում է գործադրել Տաջիկստանի կառավարության վրա, այլև պատճառ է դարձել, որ տարածաշրջանի որոշ երկրներ ու պետություններ օրենքի վերահաստատման ու Թալիբներին Աֆղանստանի սահմաններում զսպելու համար առավել ճնշում գործադրեն Աֆղանստանի վրա: Այս իրավիճակում ընդգծվում է տարածաշրջանի ու նաև դրանից դուրս գտնվող երկրների հետ տարածաշրջանի հանրապետությունների անվտանգության բնագավառում համագործակցությունների ու միևնույն ժամանակ այդ հանրապետությունների ազգային բանակի ու ռազմական կարողության հզորացան անհրաժեշտությունը: Ակս միջոցին Տաջիկստանի պաշտոնատարների անվտանգության բնագավառում մտահոգությունները սրել են Աֆղանստանի հետ այդ երկրի սահմաններին թաքֆիրական խմբերի ներկայությունը:
-------------
Պակիստանի նախագահն անցած շաբաթ ուղերձ հղելով իր թուրքմեն պաշտոնակցին ընդգծեց Աշխաբադի հետ հարաբերությունների ու համագործակցությունների ընդլայնման համար Իսլամաբադի ցանկությունը:
Պակիստանի նախագահ Մամնուն Հոսեյնն այս ուղերձում Թուրքմենստանի նախագահ Ղորբանղոլի Բերդիմոհամմեդովին շնորհավորեց երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Ուղերձի մի բաժնում ասված է. «Հատկապես միջազգային ու տարածաշրջանային հեղինակավոր կազմակերպություններում ու այդ թվում Տնտեսական համագործակցությունների կազմակերպության շրջագծում երկկողմ ու բազմակողմ համագործակցությունների ակտիվացման ուղղությամբ ջանք գործադրելով մեր ծրագրերը կարող են հաջողությամբ պսակվել»: Իրականությունն այն է, որ Թուրքմենստանի հետ հարաբերություններն ընդլայնելով Պակիստանը փորձում է իրեն անհրաժեշտ էներգիայի ապահովման համար ընդլայնել այդ հանրապետության հետ համագործակցությունը: Դա ի տես այն բանի, որ դեռ առկախ վիճակում է գտնվում գազը Թուրքմենստանից Աֆղանստան, ապա Պակիստան ու Հնդկաստան փոխադրելու համար «ԹԱՓԻ» նախագիծը: Հետևաբար թվում է, որ Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ իր հարաբերություններն ընդլայնելով Պակիստանը նպատակ ունի Հնդկաստանի հետ մրցակցել աշխարհագրական այդ տարածաշրջանում: Հնդկաստանը Ռուսաստանի հետ իր ավանդական հարաբերությունների պատճառով Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ համագործակցության հարցում Ասիայի հարավի այլ երկրների համեմատությամբ առավել լավ պայմաններում է գտնվում: Այդ պատճառով էլ Իսլամաբադը փորձում է մուտք գործել տարածաշրջանի տնտեսական, քաղաքական ու մշակութային ոլորտ, որպեսզի այդպիսով Կենտրոնական Ասիայում ուժի ու քաղաքականության խաղին մասնակից դառնալով բացահայտ կերպով առաջ տանի Հնդկաստանի հետ իր մրցակցությունը:
-------------------
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարիայի նախագահը բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով Տաշկենդ ժամանեց և հանդիպում ու զրույց ունեցավ այդ երկրի ԱԳ նախարարի հետ:
Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարիայի նախագահ Զեյդ Ռաըդ Ալ-Հոսեյնը Տաշկենդ մուտք գործելով հանդիպեց Ուզբեկստանի ԱԳ նախարար Աբդոլազիզ Քամելովին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին մարդու իրավունքների բնագավառում Ուզբեկստանի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարիայի միջև համագործակցությունները:
Հանդիպման ժամանակ կողմերը նաև տարբեր բնագավառներում համատեղ համագործակցության ընդլայնման ցանկություն հայտնելով ընդգծեցին քաղաքական բարեփոխումների ու զարգացման գերակայություններից համարվող Ուզբեկստանում մարդու իրավունքների հովանավորումը: