Հունիս 14, 2017 15:31 Asia/Yerevan

Հոգեբույժ ՝ Արամ Հովսեփյանի մասնակցությամբ Աղբյուր: boon.am

Գլխուղեղը ղեկավարում է  մեր օրգաններն ու համակարգերը, հրամաններ ու հրահանգներ տալիս, ստիպում մշակել քիմիական տարբեր նյութեր: Օրգանիզմը ժամացույցի մեխանիզմ է: Ու երբ կոտրվում է այդ  մեխանիզմի մեկ պտուտակը, ժամացույցը կա՛մ կանգ է առնում, կա՛մ սխալ ժամ  ցույց տալիս:

Հոգեկան հիվանդությունից ոչ ոք երաշխավորված չէ: սա մեկ անգամ հիշեցում է, որ հոգեկանը պետք է պահպանել, թե՛ արտաքին ազդակներից և թե՛ ներքինից: Հայտնի է, որ վիշտը, թախիծն ու տխրությունը  մաշում են մարդուն, մենք նույնիսկ այդ   վիճակը բնորոշող  խոսք ունենք` հոգեմաշ:

Նախկինում մտածում էին, որ հոգեկան հիվանդությունները անբուժելի են, որ դա խայտառակություն է և խարան: Այսօր հոգեբուժական գիտության մեջ նման իրավիճակ չկա: Գործնականում բոլոր հիվանդությունները բուժելի են՝ ժամանակին հայտնաբերվելու դեպքում: 450 մլն մարդ հոգեկան խնդիրներ ունի; Հոգեկան խանգարումները բուժվում են, եթե ժամանակին հայտնաբերվեն եւ լինի մասնագետների միջամտությունը:

Ժամանակին ստացած բուժումը կանխում է հետագայում հնարավոր բարդացումները եւ հաշմանդամությունը:, եթե հոգեկան հիվանդությունները ժամանակին չբուժվեն, դրանք 70-90 տոկոսի դեպքում առաջացնում են հաշմանդամություն:

 

Արդյոք բուժվում են հոգեկան խանգարումները

 

Հոգեկան խանգարումների 85-90% բուժելի է: Դրանց թվին են պատկանում հասարակության մեջ երբեմն հոգեկան խանգարում չհամարվող դեպրեսիաները, նևրոզները, տագնապային խանգարումները և այլն: Այդ խանգարումները բուժվում են առանց մարդու կյանքի որակի որևէ փոփոխության:

Բնածին խանգարումները և ձեռքբերովի խանգարումների մի մասը չեն ենթարկվում բուժման: Սակայն, դեղորայքի կատարելագործման և հիվանդութունների նորանոր հետազոտությունների շնորհիվ որոշ դեպքերում բժշկույթունը կարողանում է ավելի լավ հասկանալ խանգարումները և դրանց բուժման գործում որոշակի հաջողությունների հասնել:

Բուժելիությունն ունի տարբեր աստիճաններ: Հիվանդը, երբեմն, կարող է չվերադառնալ իր լիարժեք կյանքին, սակայն բժշկի հսկողության տակ կամ որոշակի դեղամիջոցների շնորհիվ կյանքի բավականաչափ բարձր որակ ունենալ՝ ինտեգրվելով հասարակության մեջ:

 

Բուժման առաջնային մեթոդը դեղորայքն է. հոգեբուժութունը գործ ունի հոգեկան խանգարումների հետ, այդ հիվանդություներն ունեն ունի կենսաբանական հիմքեր, իսկ կենսաբանական հիմքերի վրա կարելի է ազդել կենսաբանական մեթոդներով:

Հոգեկան խանգարումները բուժող դեղորայքի առաջնային խմբում են  ցնորքները, զառանցանքները, մտածողության խանգարումները: Փսիխոտիկ դեղորայքի դրական և բացասական ազդեցությունների մեջ հատկապես կարևոր է դրա մեծ արդյունավետությունը, իսկ բացասական էֆեկտները առանձնապես ծանր չեն, սակայն ևս հատուկ վերաբերմունք են պահանջում:

Դեղորայքի տեսանելի հետևանքները վնասկար ու վտանգավոր չեն օրինակ ձեռքերի դողը, սակայն դրանք կարող են ընկճել հիվանդին և խանգարել նրան հասարակությունում հայտնվել : Դեղորայքի օգտագործումը կարող է նաև հանգեցնել քայլքի կամ խոսքի դժվարությանը:

Դեղորայքի մյուս տեսակը հակադեպրեսանտներն են: Դեղորայքի այս տեսակը բավականին հեշտ է ընդունվում օրգանիզմի կողմից և շատ արդյունավետ է: Հակադեպրեսանտների երկու խումբ գոյություն ունի՝ հանգստացնող և ակտիվացնող:

Հակադեպրեսանտների կողմակի էֆեկտներն են քրտնաարտադրությունը, սրտխառնոցը, մարսողական խանգարումները, որոնք հիմնականում հայտնվում են դեղորայքի օգտագործման առաջին շրջանում: Եթե բժիշկը նախապես տեղյակ է պահում հիվանդին, թե տվյալ դեղը հավանբար թեթևակի հետևանքներ կարող է ունենալ, սակայն դրանք կրում են ժամանակավոր բնույթ , ապա այդ դեպքում հիվանդն ավելի լուրջ է տրամադրվում բուժման հարցում:

(հանգստացնող դեղամիջոցները) ուղղված են տագնապային և նման այլ խանգարումների բուժմանը: Ունենալով բավականին լայն ազդեցություն՝ դրանք նախատեսված չեն որոշակի ախտանշանների վրա ազդելու համար: հանգստացնող դեղերի երկարատև գործածման ընթացքում կարող է կախվածություն առաջանալ, որը դժվարությամբ է բուժվում:

Տրամադրությունը կարգավորող, հակացնցնումային և հարակից (ոչ հոգեմետ, սակայն երբեմն կիրառվող) դեղորայքն օգտագործվում է միայն որոշակի դեպքի անհրաժեշտությունից:

 

Դեղորայքի հետ մեկտեղ առանցքային կարևորություն ունի հոգեթերապիան, որի նպատակն է զրույցների, շփման միջոցով հիվանդի մոտ պահվածքային և մտավոր մոդելների փոփոխությունն է:

Հոգեթերապիայի հիմնական ուղղություններից է (դասական հոգեվերլուծությունը որը բացահայտում է այս կամ այն խանգարման անցյալը, արմատը և դրդապատճառներն ու աշխատում են դրանց հետ:

Մեթոդների մյուս խումբը ճանաչողական կոգնիտիվ-վարքային մոտեցումներն են, որոնք կարևորում են հիվանդի ներկա պահվածքային մոդելները:

Երրորդ ուղղությունը հոգեկրթությունն է,որի ընթացքում հիվանդին տեղեկացնում են, թե ինչ է նրա հետ կատարվում: Հիվանդի իրազեկումը կարող է դրական դեր խաղալ բուժման ընթացքում. նա դառնում է բժշկի «օգնականը»՝ միահամուռ ուժերով պայքարելով հիվանդության դեմ: