Հունիս 17, 2017 10:00 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում քննարկելու ենք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունները:

 

Մեր հաղորդման առաջին բաժնում թռուցիկ հայացք կնետենք  Կովկասի ու Միջին Ասիայի  անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների խորագրերին, որոնցից գլխավորներն էին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ԼՂ կատարած ուղևորությունն ու ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումը, Բաքու-Մոսկվա հարաբերություններում տիրող լճացման մասին Ադրբեջանի պետական ԶԼՄ-ների հաղորդումները, քիմիական, բիոլոգիական, ռադիոակտիվ ու միջուկային սպառնալիքների հայտնաբերման համար Վրաստանին մատուցված ԱՄՆ-ի սպառազինական նվերը, մոտ ապագայում Իրան-Ռուսաստան-Ադրբեջան էլեկտրահաղորդման գծերի գոտու ստեղծման նախագծի ներկայացվելը, ինչպես նաև Երևանում Տաջիկստանի ու Հայաստանի նախագահների հանդիպման ընթացքում տարբեր բնագավառներում համագործակցության 9 փաստաթղթերի ստորագրումը: Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում էլ հոկտեմբերի 15-ը Ղրղզստանի խորհրդարանի կողմից որպես այդ երկրում նախագահական ընտրությունների թվական ճշտվելն ու նաև Կասպից ծովի իրավակարգի հստակեցման համար մերձկասպյան հինգ երկրների ջանքերի իրագործման անհրաժեշտության վրա Թուրքմենստանի նախագահի դրած շեշտն այս տարածաշրջանի կարևոր իրադարձություններից էին:

-------------------

Բարեկամներ մեր հաղորդման այս հատվածում առավել մանրամասնորեն կանդրադառնանք անցած շաբաթվա երկու կարևոր իրադարձություններին:

Թուրքմենստանի կառավարությունը հայտարարել է, որ կողմ է Կասպից ծովի իրավակարգի հստակեցմանն ուղղված մերձկասպյան հինգ երկրների ջանքերի կայացմանը: Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մուրադովն այդ երկրի կառավարության նիստում զեկուցել է Կասպից ծովի նոր իրավակարգի հստակեցման համար աշխատանքային խմբի ԱԳ նախարարների մակարդակում գումարված 49-րդ նստաշրջանի արդյունքների ու ձեռքբերումների մասին: Նրա ընդգծմամբ Աշխաբադում գումարված վերջին նիստը լավ արդյունք է ունեցել և ապագայում մերձկասպյան երկրների միջև համագործակցությունների ընդլայնման հույսեր են առաջացել:

Թուրքմենստանի նախագահ Ղորբանղոլի Բերդի Մոհամմեդովն այդ նիստում հայտարարեց, որ Կասպից ծովի հարցերի կարգավորման համար միջին լուծման մշակումն այն հարցերից է, որին թուրքմենական կողմը շարունակ հավատարիմ է եղել:

1991 թվականին ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր իր նավթի ու գազի ռեսուրսների պատճառով Կասպից ծովը ռազմավարական հատուկ նշանակության տեր է դարձել: Իրականության մեջ Խորհրդային Միության սահմանների բացվելը և Կասպից ծովի հյուսիսային տարածքներում աշխարհագրական խոշոր փոփոխությունները, ինչպես նաև այս տարածաշրջան ներթափանցելու համար տիրակալ պետությունների ջանքերը կրկնապատկել են Կասպից ծովի նշանակությունը: Կասպից ծովը ջրային ընդարձակ տարածք է, որ հարավից միացած է Իրանին, հյուսիսից՝ Ռուսաստանին, արևմուտքից՝ Ռուսաստանին ու Ադրբեջանին և արևելքից՝ Թուրքմենստանին ու Ղազախստանին:  

Մերձկասպյան հինգ երկրներն ավելի քան 26 տարի է ինչ քննարկում են Կասպից ծովի նոր իրավակարգը ու դրա հետ կապված գործը դեռ բաց է մնում:

Կասպից ծովի նոր իրավակարգի գործի քննարկումը շարունակվելու գլխավոր պատճառը մերձկասպյան որոշ պետությունների շահերն ու պահանջներն են: Անկասկած մերձկասպյան որոշ պետությունների, այդ թվում Ռուսաստանի, Ադրբեջանի ու Ղազախստանի միջև երկկողմ ու եռակողմ պայմանագրերի ստորագրումը վերջին ավելի քան երկու տասնամյակներում Կասպից ծովի նոր իրավակարգի շուրջ բանակցությունների ձախողման հիմնական ու լուրջ պատճառներից են եղել:

Ռուսաստանը, Ղազախստանն ու Ադրբեջանը Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ պաշտոնական բանակցությունների ընթացքում շարունակ հղում են կատարում երկկողմ ու եռակողմ պայմանագրերին: Մինչդեռ այդ պայմանագրերն օրինական ուժ չեն ներկայացնում: Անտեսելով այդ իրականությունը մերձկասպյան որոշ երկրներ, որոնք ձգտում են առավել օգուտը քաղել Կասպից ծովի ռեսուրսներից, մերձկասպյան մյուս պետություններին մեղադրելով միայն սատարում են Կասպից ծովի նոր իրավակարգի մշակման ձգձգմանը:

Օրինակ Ադրբեջանը Կասպից ծովն աղտոտող երկրներից լինելով հանդերձ մեղադրում է մերձկասպյան մյուս երկրներին ու այդպիսով ներքին լարվածություն է հրահրում Կասպիցի տարածաշրջանում:

Ադրբեջանի բնապահպանության նախարար Թելման Զեյնալովն ասել է. «Մերձկասպյան հինգ երկրները հստակ բաժին ունեն այդ ծովից, սակայն մինչև այնքան ժամանակ, երբ Թուրքմենստան արգելում է այդ ծովի նոր իրավակարգի հստակեցումն այդ կապակցությամբ, որևէ արդյունավետ համաձայնություն չի գոյանա»:

Մինչ այսօր մերձկասպյան երկրների պաշտոնատարների մասնակցությամբ տարբեր մակարդակներում տասնյակ նիստեր են գումարվել, որոնցից գլխավոր երկրների ղեկավարների նստաշրջանն է:

------------------

ՀՀ իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը հորդորում է Եվրամիության դեսպանին՝ պահպանել քաղաքական կոռեկտությունը և չմիջամտել երկրի ներքին օրակարգային խնդիրներին: Այդ կապակցությամբ մանրամասներ է հաղորդում լրագրող Ռուզաննա Ստեփանյանը:

----------------------------

Բաքվում հրատարակվող «Ենի Մուսավաթ» օրաթերթը տեղեկացրեց Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների լճացման մասին: Այդ օրաթերթը հավակնել է, որ Մոսկվայի իշխանությունները խիստ մտահոգ ու դժգոհ են արևմուտքի ու Ռուսաստանի հետ Ադրբեջանի հարաբերության ուղղությամբ Բաքվի իշխանությունների վարած քաղաքականության կապակցությամբ:

«Ենի Մուսավաթ» օրաթերթի ինտերնետային կայքէջը  «Ռուսաստանի ազերիախոսների համագումար»-ի լուծարման ուղղությամբ Ռուսաստանի վերցրած վերջին քայլը Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները սառելու արտաքին նշաններից է համարել: «Ենի Մուսավաթ»-ը, որ վերջին շրջանում հանդես է գալիս, որպես Բաքվի իշխանությունների ոչ-պաշտոնական, սակայն լրատվական խոսնակի դերում, Բաքվի հանդեպ Մոսկվայի դժգոհության պատճառներից մեկն էլ համարում ՆԱՏՕ-ի, Թուրքիայի և Վրաստանի հետ ռազմական համագործակցությունների ընդլայնման և ռազմական հզորության ամրապնդման ուղղությամբ Ադրբեջանի շարունակվող ջանքերը: Այս օրաթերթը միևնույն ժամանակ համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի գազը Եվրոպա փոխադրող գազի հարավային միջանցքի նախագծի գործադրումը համարվում է Մոսկվա-Բաքու հարաբերություններում առաջացած լճացման մյուս գլխավոր պատճառը:

Շատ փորձագետներ հավամոզված են, որ Ռուսաստանի դեմ Բաքվի լրատվական պաշտոնական դիրքորոշման հայտարարումը «Ենի Մուսավաթ»-ի կողմից Բաքվի իշխանությունների ջանքն է գնահատելու համար իրավիճակը: Իրականության մեջ տարածաշրջանի հզոր պետություններն, այդ թվում Ռուսաստանը լռություն պահպանելով փորձում են առավել լավ ճանաչողություն ձեռք բերել հարևան երկրների մասին: Ի դեպ Բաքվի իշխանությունները արևմուտքի հետ Բաքվի զուգամերձության հետ կապված Ռուսաստանի մտահոգության և դեպի Եվրոպա գազի փոխադրման խողովակագծի կառուցման կապակցությամբ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցության հանդեպ դժգոհության կապակցությամբ մեղադրանքներ ներկայացնելով փորձում են Մոսկվայի իշխանավորներին պարտադրել արձագանքել ու պատասխանել դրանց:

Այս ուղղությամբ «Ենի Մուսավաթ»-ը հավակնել է, որ Կրեմլը դժգոհ է արևմուտքի ու Ռուսաստանի հանդեպ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունից: Այնպես որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույսը կտրել է Ադրբեջանին ԵԱՏՄ-ի կազմում տեսնելուց և Ռուսաստանի հետ Ադրբեջանի զուգամերձությանն ուղղված Մոսկվայի երկար տարիների ջանքերն ապարդյուն են եղել: Փորձագետները նման մեղադրանքները համարում են անհիմն ու ոչ-սկզբունքային և համոզված են, որ դրանք ինչ-որ հոգեբանական պատերազմ են համարվում, որոնք ձգտում են մյուս երկրին պարտադրել արձագանք ցուցաբերել:

Այս կապակցությամբ ուշագրավ են դեպի Եվրոպա գազի փոխադրման հարավային միջանցքի նախագծի կապակցությամբ Ռուսաստանի վարչապետ Դիմիտրի Մեդվեդևի նվաստացուցիչ արտահայտությունները: Նա հայտարարել է. «Այն ժամանակ երբ ԹԱՓ կոչվող Գազի հարավային միջանցքի նախագծի տարողության որոշ բաժինը դատարկ մնա, եթե «Գազպրոմ» ընկերությանը դիմում կատարվի, այդ ընկերությունը կարող է պատահել, որ համաձայնվի «Թրքական հոսանք»-ի գազի որոշակի բաժինը ԹԱՓ-ի միջոցով Եվրոպա արտահանելուն»:

Ռուսաստանն այն պայմաններում է նման հավակնություն կատարել, երբ նավթի ու գազի ոլորտի շատ փորձագետների համոզմամբ բնական գազին ԵՄ-ի կարիքներն ապահովելու համար Ադրբեջանը բավարար ռեսուրսներ չունի: Նույնիսկ եթե շահագործման հանձնվեն Իլհամ Ալիևի կառավարության նկատի ունեցած բոլոր նախագծերը, կրկին դրանք չեն կարող փոխարինել Ռուսաստանին: Քանի որ Ռուսաստանն այս պահին ապահովում է բնական գազի արևմուտքի կարիքների ավելի քան 70 տոկոսը և դա ի տես այն բանի, որ տարածաշրջանի որոշ երկրներ, այդ թվում Իրանն ավելի վաղ հայտարարել են, որ պատրաստ են գնել Ադրբեջանի նավթի ու գազի բոլոր արտադրանքները: