Հունիս 24, 2017 16:09 Asia/Yerevan
  • Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում

Թանկագին բարեկամներ «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը: Նախ համառոտ կանդրադառնանք գլխավոր իրադարձություններին:

Անցած շաբաթ իր աշխատանքն սկսեց Աստանայի տնտեսական 10-րդ համաժողովը, որի նպատակն էր ներկայացնել մինչև 2021 թվականը Ղազախստանի կառավարության գերակայությունները: Տնտեսության արդիականացումը, զբաղվածության ապահովման նպատակով մասնավոր բաժնի գործունեության միջավայրի բարելավումը, խոշոր տնտեսության կայունացումը և մարդկային կապիտալի  զարգացումը այդ երկրի տնտեսության բարեկարգման համար Ղազախստանի կառավարության գլխավոր գերակայություններն են հայտարարվել:

Ուզբեկստանի տնտեսական պատվիրակությունն այդ երկրի փոխվարչապետ Օլողբեյկ Բաբղոլովի գլխավորությամբ Տաջիկստան գործուղվեց նպատակ ունենալով հող նախապատրաստել Ուզբեկստանի և Տաջիկստանի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդման համար:

Ղրղզստանի խորհրդարանն անցած շաբաթ այդ երկրում նախագահական ընտրությունների թվական ճշտեց հոկտեմբերի 15-ը: Ղրղզստանի Սահմանադրության համաձայն խորհրդարանը որոշում է նախագահական ընտրությունների թվականը: Միևնույն ժամանակ ասվում է, որ Ղրղզստանի ընդդիմադիր «Աթամքին» կուսակցության առաջնորդ Օմար Բեյկ Թաղիբայևն առաջին անձն է, որ իր թեկնածությունն է ներկայացրել նախագահական ընտրությունների համար:

Ղրղզստանի նախագահ Ալմազբեյկ Աթամբայևն անցած շաբաթ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնատարների այդ թվում ԱԳ նախարարի, զինված ուժերի շտաբի պետի, խորհրդականների, խորհրդարանի պատգամավորների և նախագահության աշխատակազմի պաշտոնատարների, ինչպես նաև այդ երկրի առևտրական, տնտեսական ու տուրիզմի բնագավառի պաշտոնատարների ընկերակցությամբ Մոսկվա ժամանեց, որպեսզի Ղրղզստանի նախագահի պաշտոնում իր վերջին պաշտոնական այցը կատարի Մոսկվա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ-ի հակամարտության կարգավորման նպատակով տարածաշրջան կատարած 10-օրյա հերթական այցի ավարտին հանդես եկան հայտարարությամբ: Մինսկի խմբի ռուս, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներն իրենց հաղորդագրության մեջ կողմերին հրադադարը հարգելու և բախումներից հրաժարվելու կոչ անելով հայտարարեցին, թե Կովկասի տարածաշրջան կատարած հերթական այցի նպատակն է եղել ուսումնասիրել տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակն ու քննարկել ԼՂ-ի հակամարտության կարգավորման ուղիները:

Ադրբեջանի խորհրդարանն արձագանքեց այդ երկրում խոսքի ազատության կապակցությամբ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին: Այս շրջագծում Ադրբեջանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալն այդ բանաձևի ընդունումը հապճեպ քայլ համարելով ընդգծեց, որ այդ բանաձևը որևէ արժեք չի ներկայացնում: Զիաֆաթ Ասկարովն Ադրբեջանում մամուլի և խոսքի ազատության անընդունելի վիճակի մասին Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի իշխանությունների դեմ բացասական քարոզչության ու հատկապես Եվրոպայում ակտիվ հայկական լոբբիի ջանքերի արդյունքը համարելով, հավելեց. «Ադրբեջանը ԵՄ-ի անդամ չէ և Եվրախորհրդարանի ընդունած բանաձևերի հանդեպ որևէ պատասխանատվություն չի կրում»:

------------------

64 կողմ և 31 դեմ ձայների հարաբերակցությամբ Հայաստանի խորհրդարանն ընդունեց այդ երկրի կառավարության գործունեության ծրագիրն առաջիկա 5 տարիների համար: Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Ռուզաննա Ստեփանյանը:

-----------------

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կովկասի տարածաշրջան կատարած 10-օրյա ուղևորության շրջանակներում Բաքվում հանդիպեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Իլհամ Ալիևի հետ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս և ֆրանսիացի համանախագահներ Ռիչարդ Հոգլանդի, Իգոր Պոպովի և Ստեֆան Վիսկոնտիի բանակցության առանցքը կազմել է ԼՂ-ի հակամարտության կարգավորման համար արդար լուծում գտնելը: Հանդիպման ժամանակ Մինսկի խմբի համանախագահները ցավ հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները շարունակվելու կապակցությամբ, հայտարարեցին, որ ԼՂ-ի հակամարտությունը միջազգային օրենքների համաձայն կարգավորելը շարունակում է մնալ ԵՄ-ի գերակայությունը:

Այդուհանդերձ Մինսկի խմբի համանախագահներն իրենց տարածաշրջանային այցի ավարտին հայտարարեցին, թե Կովկասի տարածաշրջան կատարած հերթական այցի նպատակն է եղել ուսումնասիրել տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակն ու քննարկել ԼՂ-ի հակամարտության կարգավորման ուղիները:

ԼՂ-ի հակամարտության կարգավորման համար բանակցությունները շարունակվում են այն պայմաններում, երբ հայկական ու ադրբեջանական կողմերը ժամանակ առ ժամանակ միմյանց մեղադրում են հրադադարը չհարգելու մեջ: Նկատի առնելով այն իրողությունը, որ ԼՂ-ի հակամարտությունը լիարժեք ճգնաժամի վերաճելու ընդունակություն ունի, ոչ միայն Մինսկի խմբի համանախագահները, այլ բախվող կողմերն էլ իրենց ամբողջ ջանքն ի գործ պիտի դնեն կանխելու համար ճգնաժամի հնարավոր սրումը: Դա ի տես այն բանի, որ Մինսկի խումբը պահպանելով իր տարիների ավանդույթը հակամարտության համար համապարփակ լուծում առաջարկելու փոխարեն հանձնարարություններ կատարելով փորձում է կառավարել հակամարտությունը, մինչդեռ ԼՂ-ի հակամարտությունն այսօր առավել քան երբևե հասել է իր գագաթնակետին, այնպես որ Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս Սերգեյ Կապանաձեն ասում է. «ԼՂ-ի հակամարտության գոտում բախումները սպառնում են Կովկասի ռազմավարական նշանակությամբ տարածաշրջանի կայունությունը, քանի որ Կովկասը համարվում է Կասպից ծովից դեպի եվրոպական շուկաներ նավթի ու գազի տարանցման ուղին և իրականության մեջ Ռուսաստանին այդ ուղղությունից հանելով նվազեցնում է Ռուսաստանի էներգիայի ռեսուրսներին եվրոպական երկրների կախվածությունը»:

Բաքվի իշխանությունները շարունակում են Մինսկի խմբին մեղադրել  հայ-ադրբեջանական հակամարտության հարցում երկակի կողմնորոշում ընդունելու մեջ: Մինսկի խմբի գործունեության հանդեպ գրեթե նման կարծիք գոյություն ունի նաև Հայաստանում: Այս կապակցությամբ Ադրբեջանի քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն և այդ երկրի ազգային անվտանգության նախարարության ակտիվ աշխատակիցներից Մուբարեզ Ահմեդ Օղլուն քննադատելով Մինսկի խմբի ռուս, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների գործունեությունը նրանց մեղադրել է Բաքվի ու Երևանի միջև տարածքային տարաձայնության հանդեպ կողմնակալ մոտեցում ցուցաբերելու մեջ և ընդգծել է. «Մինսկի խմբի ներկայացրած առաջարկները նպատակ ունեն ոչ թե կարգավորել ԼՂ-ի հակամարտությունը, այլ երկարաձգել դա»:

Այդուհանդերձ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ընդգծել  ԼՂ-ի հակամարտությունն ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի մասնակցությամբ կարգավորելու անհրաժեշտությունը: Հետևաբար ադրբեջանական որոշ շրջանակներ Բաքվի կառավարության այդ կողմնորոշումն են Մինսկի խմբի երկակի դիրքորոշումների պատճառը համարում:

------------------

Աստանայի տնտեսական 10-րդ համաժողովն անցած շաբաթ ներքին ու արտասահմանցի բարձրաստիճան պաշտոնատարների ներկայությամբ իր աշխատանքը սկսեց Ղազախստանի մայրաքաղաքում: Ղազախստանի վարչապետ Բեքիթջան Սագինթայևն այս համաժողովի բացման հանդիսության ժամանակ ներկայացրեց մինչև 2021 թվականն այդ երկրի կառավարության գործունեության գերակայությունները: Նա անդրադառնալով այն կետին, որ Ղազախստանի գործադիր իշխանությունն աշխատում է «Երրորդ արդիականացման ծրագրի» շրջանակներում, ասաց. «Այս պահին կառավարությունն աշխատում է տնտեսության արդիականացման, զբաղվածության ապահովման նպատակով մասնավոր բաժնի գործունեության միջավայրի բարելավման, խոշոր տնտեսության կայունացման և մարդկային ռեսուրսների բարելավման ուղղությամբ»:

Սագինթայևն այն պայմաններում է 5.5 տոկոս տնտեսական աճի խոստում տվեց, երբ ԵԱՏՄ-ի վերջին ուսումնասիրության համաձայն ինֆլյացիայի ամենաբարձր տոկոսը գրանցվել է Ղազախստանում: Գուցե այդ պատճառով է, որ ղազախ պաշտոնատարները փորձ են կատարել մշակել մինչև 2021 թվականն այդ երկրի զարգացման, ինչպես նաև արտահանումային ու ներդրումային ծրագիրը: Բացի էներգետիկայի արդյունաբերությունը, որ թե Աստանայի պետայրերի և թե արտասահմանցի ներդրողների ուշադրության կենտրոնում է եղել, այսօր Աստանայի կառավարության օրակարգում է հայտնվել նաև տնտեսության այլ բաժինների, այդ թվում փոխադրության, տուրիզմի, առևտրի, ուսումնա-դաստիարակչության, գյուղատնտեսության ու նաև ռազմական բաժինների հանդեպ ուշադրությունը: Ղազախստանի քաղաքական ու տնտեսական որոշ շրջանակներ նույնպես հավատացած են, որ երկրի վարչապետը խոսքն ուղղելով համաժողովին ներկա Համաշխարհային բանկի պաշտոնատարներին նաև փորձ է կատարել կարևորել երկրի տնտեսական զարգացման ծրագրերի իրագործման ուղղությամբ այդ կառույցի կողմից տրամադրված վարկերն ու ցուցաբերված օժանդակությունը: Դա ի տես այն բանի, որ Ղազախստանի տնտեսությունը շարունակում է մնալ 2015 թվականին արտադրված տնտեսական ճգնաժամի հակակշռի տակ և ղազախ պաշտոնատարների նկատի ունեցած ծավալներով զարգացման ծրագրի գործադրումը կարող է կրկնակի ճնշում գործադրել այդ երկրի վնասված տնտեսության վրա: