Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանների անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին:
Անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների մասին նախ համառոտ.
Ռուսաստանի կենտրոնական տարածքի զինվորական հրամանատարն այդ երկրի ռազմաբազաների իրավիճակը քննարկելու նպատակով անցած շաբաթ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե ժամանեց: Վլադիմիր Զռոդնիցկին այս ուղևորության շրջագծում հանդիպելով Տաջիկստանի պաշտպանության նախարարին նրա հետ զրուցեց անվտանգության հետ կապված հարցերի շուրջ:
Ռուսաստանի անվտանգության հարցերով մի պաշտոնատար տեղեկացրեց Սիրիայի որոշ տարածքներում Ղազախստանի ու Ղրղզստանի ռազմական ուժերի տեղակայման հավանականության մասին: Ասվում է, որ Ռուսաստանը բանակցություններ է վարում Ղրղզստանի ու Ղազախստանի հետ այդ երկու երկրի զորայիններին Սիրիայի այն տարածքներում տեղակայելու համար, որտեղ հրադադար է հաստատվել:
Չինաստանի ու Ղրղզստանի սահմանապահ ուժերը հակաահաբեկչական համատեղ զորավարժություն անցկացրեցին Սին Քիանգ նահանգում: Շանհայի համագործակցության կազմակերպության շրջագծում՝ «Թին Շան-3-2017» անվան ներքո անցկացված այս զորավարժությանը ներկա էին Չինաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի դիտորդները, ներկայացուցիչներն ու զինվորական պատվիրակությունները:
Թուրքմենստանի և Ճապոնիայի համագործակցությունների միջպետական հանձնաժողովի 12-րդ նստաշրջանը երկու երկրների ԱԳ նախարարների, ինչպես նաև մասնավոր ու պետական բաժինների գործարարների մասնակցությամբ կայացավ Տոկիոյում: Ճապոնական ընկերությունները պատրաստվում են 18 միլիարդ դոլար ներդրում կատարել Թուրքմենստանի բնական գազը հեղուկ գազի վերածելու, նավահանգիստների ընդլայնման, էլեկտրակայանների կառուցման և այլ հիմնաշենային նախագծերում:
Տաջիկստանի նախագահը Դուշանբեում ԱՊՀ անդամ երկրների ՆԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ քննարկեց տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հետ կապված հարցեր: Ռահմանը ԱՊՀ երկրների ՆԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ ահաբեկչության, ծայրահեղականության, վերազգային կազմակերպված հանցագործությունների ու թմրաբիզնեսի դեմ պայքարի, նաև այդ երկրների քաղաքացիների ահաբեկչական խմբերին անդամակցելը կանխելու բնագավառում այդ երկրների հետ Տաջիկստանի համագործակցության շուրջ մտքերի փոխանակում կատարեց:
Անցած շաբաթ Ուզբեկստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները Տաշկենդում հանդիպելով ընդգծեցին երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը: Այս հանդիպման ժամանակ Ուզբեկստանի ԱԳ նախարար Աբդոլազիզ Քամելովը և Հունգարիայի ԱԳ նախարար Փիթեր Սիիարթոն ընդգծեցին քաղաքական, տնտեսական, առևտրական, մշակութային ու նաև ներդրման բնագավառում երկու երկրի հարաբերությունների ընդլայնումը:
Եվ ի վերջո, Ղազախստանի Սենատն անցած շաբաթ վավերացրեց ծայրահեղական խմբերի անդամներին ղազախական քաղաքացիությունից զրկելու մասին օրենքը և դա ստորագրության համար փոխանցեց երկրի նախագահին: Հիշյալ նախագիծն անցած մայիսին վավերացվել էր Ղազախստանի ստորին խորհրդարանում: Համաձայն այս օրենքի ահաբեկչական խմբերին անդամակցող Ղազախստանի քաղաքացիները զրկվելու են այդ երկրի քաղաքացիության իրավունքից:
----------------
Մեր հաղորդումը կշարունակենք վերլուծական զրույցներով: ՀՀ ընդդիմադիրները չեն բացառում, որ Հայաստանի իշխանությունը կարող է հրաժարվել ԵՄ - Հայաստան համաձայնագրի ստորագրումից: Այդ կապակցությամբ մանրամասներ է հաղորդում Աստղիկ Բեդևյանը:
--------------
Ռուսաստանի կենտրոնական տարածքի զինվորական հրամանատարի Ղրղզստան և Ղրղզստանի նախագահի Մոսկվա կատարած ուղևորություններն ու Սիրիա զորուժ գործուղելու կապակցությամբ Մոսկվայի կողմից Ղրղզստանին ու Ղազախստանին դիմում ներկայացվելու հարցի արծարծումը Ղրղզստանի իշխանություններին պարտադրեց արձագանքել ԶԼՄ-ներում տարածված լուրերին:
Այս կապակցությամբ Ղրղզստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ասաց. «Սիրիա զորուժ գործուղելու հարցն արծարծվել է ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի նիստում, սակայն այդ կապակցությամբ պաշտոնական դիմում չի ներկայացվել Ղրղզստանին»:
Թամիր Ջումըա Ղադիրովի ընդգծմամբ եթե նման դիմում ներկայացվի, անկասկած դա կքննարկվի Ղրղզստանի անվտանգության խորհրդում:
Ղրղզստանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ չի քննարկվել Ղրղզստանի զորայիններին Սիրիայում տեղակայելու հարցը: Ալմազ Բեյկ Աթամբայևն ասել է. «Ղրղզստանի զորայինների Սիրիա գործուղվելը փոքր հարց չէ, քանի որ այդ կապակցությամբ ՀԱՊԿ-ի բոլոր անդամները պիտի ընդհանուր հայտարարի գան և դրա համար ՄԱԿ-ի բանաձևին կարիք կա»:
Նա ի դեպ ասել է, որ այդ մասին որոշում պիտի ընդունի երկրի խորհրդարանը: Ղազախստանի ԱԳ նախարարությունն էլ արձագանքելով այդ լուրին հայտարարել է, որ այդ կապակցությամբ, որևէ բանակցություն չի կատարվել:
Ասվում է, որ Ղրղզստանի իշխանությունների համար ներքին անվտանգության ու կայունության ապահովումը շատ ավելի կարևոր է այդ երկրի զորայինների այլ երկրներում, այդ թվում Իրաքի ու Սիրիայի պես տարածքներում տեղակայվելուց: Այլ խոսքով Ղրղզստանի սահմաններին անվտանգության ապահովումը և Ղրղզստանում թաքֆիրական խմբերին կապված ծայրահեղական ապստամբներին դիմակայելն այդ երկրի ապահովական ծրագրերում գերակայություն են վայելում:
Այն տեսակետը գոյություն ունի, որ Իրաքում ու Սիրիայում Ղրղզստանի զորայինների ներկայությունը կարող է բարձրացնել այդ երկրի աշխարհագրական տարածքում անվտանգությունը խաթարող երևույթներին դիմակայելու հարցում այդ երկրի ռազմական ու ապահովական ուժերի փորձն ու գործունակությունը: Միևնույն ժամանակ այն հարցն է առաջ քաշվում, որ Սիրիա զորուժ գործուղելու կապակցությամբ Բիշկեկի ու Դամասկոսի միջև որևէ համաձայնություն ձեռք չի բերվել: Հավանաբար հենց այդ պատճառով էլ Ղրղզստանում որոշ շրջանակներ ընդգծում են Սիրիայում ահաբեկչական խմբերի դեմ պայքարում դաշնակից ուժերի հետ Բիշկեկի համագործակցության հարցը և ընդգծում են, որ Ղրղզստանը նպատակ չունի այդ երկիր զորուժ գործուղել:
-------------------
Ղազախստանի Սենատն անցած շաբաթ վավերացրեց ծայրահեղական խմբերի անդամներին ղազախական քաղաքացիությունից զրկելու մասին օրենքը և դա ստորագրության համար փոխանցեց երկրի նախագահին: Հիշյալ նախագիծն անցած մայիսին վավերացվել էր Ղազախստանի ստորին խորհրդարանում: Ասվում է, թե այդ օրենքը նաև տարածվում է հանցագործ խմբերին անդամակցողների կամ նման խմբեր ստեղծողների պարագային:
Օրենքն նաև որոշ քննադատությունների է արժանացել: Ոմանք համոզված են, որ այս օրենքը կարող է տարածվել նաև քաղաքական ընդդիմադիրների, այդ թվում նրանց պարագային, որոնք գտնվում են արտասահմանում: Հետևաբար Ղազախստանի քաղաքացիության չեղարկման օրենքի շրջանակները համարվում են այդ օրենքի դիմագրաված գլխավոր մարտահրավերը:
Միևնույն ժամանակ այդ օրենքի վավերացումը վկայում է Ղազախստանում ծայրահեղականության կապակցությամբ մտահոգությունների սրման մասին: Հատկապես որ ասվում է չնայած Կենտրոնական Ասիայի հանրապետությունների, այդ թվում Ղազախստանի կողմից վերցված կանխարգելող քայլերով հանդերձ տարածաշրջանում թաքֆիրական ու ծայրահեղական խմբերին միացողների թիվը վերաճ ընթացք է արձանագրել: Հետևաբար Ղազախստանի իշխանությունները հավատած են, որ իրավապահ ու ապահովական կառույցների ու նաև օրենքը գործադրող կազմակերպությունների ջանքերն ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի հարցում չեն բավարարել այդ երկրի պետայրերի ակնկալիքները և այդ պատճառով էլ կառավարությունը գործի անցնելով ծայրահեղական ու թաքֆիրական խմբերի գործունեությունը սահմանափակելու նպատակով ներկայացրել է հիշյալ խմբերի անդամներին քաղաքացիության իրավունքից զրկելու մասին օրենքը: Դա ի տես այն բանի, որ Կենտրոնական Ասիայի երկրներում սոցիալական ցանցերի օգտագործումը տարածում գտնելով շեղված գաղափարների տարածման ու քարոզման ուշագրավ աճ է նկատվում: Միևնույն ժամանակ որոշ շրջանակներ համոզված են, որ չքավորությունը և տնտեսական թույլ կառույցը թաքֆիրական ու ծայրահեղական գաղափարներին հակվելու գլխավոր պատճառներից են համարվում: Ի դեպ Սաուդյան Արաբիան տարածաշրջանի հանրապետությունների հետ այսպես կոչված տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ուղղված ջանքերի շրջագծում ուշագրավ դերակատարություն է ունեցել վահաբականության և ծայրահեղական ու թաքֆիրական գաղափարների տարածման հարցում:
Դա ի տես այն բանի, որ Կենտրոնական Ասիայի երկրների իշխանությունները ծայրահեղական հակումների արմատները որոնելու և դրա առաջացումը կանխելու փոխարեն փորձում են դիմակայել դրա հետևանքները, որի բացահայտ օրինակներից է համարվում ահաբեկչական խմբերի անդամներին քաղաքացիության իրավունքից զրկելու մասին օրենքը: