Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:
Նախ համառոտ կներկայացնենք անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունները:
Բազմաթիվ վայրիվերումներից հետո Բաքվի իշխանություններն ի վերջո աղոթարարների ֆիզիկական անվտանգության շուրջ մտահոգության պատրվակով ավերեցին Ադրբեջանի մայրաքաղաքում գտնվող մեկ այլ պատմական մզկիթ:
Ադրբեջանի հոգևորականության հավաքականությունը մի հաղորդագրություն տարածելով անարդար համարեց Ադրբեջանի հայտնի հոգևորականներից մեկի երեք տարվա ազատազրկման վճիռը:
Իսկ ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների շրջագծում այս անգամ նիստ գումարվեց Վիեննայում: Այս նիստին ներկա էին Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները, ԵԱՀԿ-ի ավստրիացի անդամն ու նաև Հարավային Կովկասում այդ կազմակերպության ներկայացուցիչն ու Մինսկի խմբի համանախագահները: Այս նիստին առընթեր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Երևանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց. «ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսումն ու պատերազմը չեն կարող լուծել այդ հակամարտությունը»:
Իսկ ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիային, Թուրքմենստանի նախագահը հայտարարեց. «Թեհրան-Աշխաբադ տնտեսական ու առևտրական հարաբերություններն ու համագործակցությունը գտնվում են բարձր մակարդակում և Սարախսի սահմանային նոր կամրջի շահագործմամբ նոր էջ կբացվի երկու հարևան երկրների հարաբերություններում»:
Տաջիկստանի կառավարությունը սահմանափակեց այդ երկրի մինչև 40 տարեկան քաղաքացիների մասնակցությունը Հաջի արարողությանը:
ԵՄ-ում Տաջիկստանի մշտական ներկայացուցիչը հանդիպելով այդ միության մի խումբ ներկայացուցիչներին, զրուցեց ծայրահեղականության, ծայրահեղական կազմակերպությունների հանդեպ տաջիկ երիտասարդների ցուցաբերած հետաքրքրության ու նաև երկկողմ համագործակցությունների ընդլայնման շուրջ:
Ղազախստանի ԱԳ նախարարությունը հերքեց Սիրիա զորուժ գործուղելու կապակցությամբ այդ երկրի հետ բանակցություններ տեղի ունենալու մասին շրջանառված լուրերը:
------------------
Բարեկամներ, հաղորդման այս բաժնում մանրամասնորեն կներկայացնենք անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին: Պաշտոնական Բաքուն մտադիր չէ հրաժարվել հուլիսին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպումից, Երևանը նույնպես չի բացառում առաջիկայում Նալբանդյան-Մամեդյարով ձևաչափով հանդիպումը։ Այս կապակցությամբ մանրամասներ է հաղորդել լրագրող Լուսինե Մուսայելյանը:
------------------
Թուրքմենստանի նախագահն ասում է, որ Թեհրան-Աշխաբադ տնտեսական ու առևտրական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակում և Սարախս գետի վրա նոր կամրջի շահագործմամբ նոր էջ կբացվի երկու երկրի հարաբերություններում:
Թուրքմենստանի նախագահ Ղորբանղոլի Բերդի Մոհամմեդովն ասել է. «Տրանսպորտի և բեռների տարանցման բնագավառներում հիմնաշենային համատեղ նախագծերի իրագործմամբ երկու երկրի միջև համակողմանի հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ դրական քայլերի ակտիվացման համար անհրաժեշտ ենթահող կստեղծվի»: Թուրքմենստանի նախագահի ընդգծմամբ Իրան ու Թուրքմենստանի միջև բարի դրացիական հարաբերությունների հիմքում ընկած են երկու ժողովուրդների միջև մշակութային, ավանդական ու պատմական բազմաթիվ ընդհանրությունները: Բերդի Մոհամմեդովը նաև անդրադառնալով տարբեր բնագավառներում հիմնաշենային համատեղ նախագծերի գործադրման նշանակությանը, հավելեց. «Այս պահին Իրանի ու Թուրքմենստանի միջև Մաշհադ-Սարախս-Թաջան երկաթգծի, Քորբչե-Քորդքույ և Սարախս-Խանգիրան գազատար խողովակագծերի, «Բարեկամություն» ջրամբարի պես արդյունաբերական ու արտադրական տարբեր նախագծեր են իրագործվում:
Թուրքմենստանի նախագահն իր արտահայտությունների մեկ այլ բաժնում անդրադառնալով տարածաշրջանում ու նաև տարածաշրջանից դուրս տրանսպորտի և բեռների տարանցման կապակցությամբ Իրանի ու Թուրքմենստանի աշխարհագրական դիրքին, ասաց. «Իրան-Թուրքմենստան-Ղազախստան երկաթգիծն այս կապակցությամբ կարևոր դերակատարություն ունի և համարվում է հյուսիս-հարավ միջանցքի կարևոր բաղադրիչ տարրը»:
Թուրքմենստանի նախագահն այն պայմաններում է նման արտահայտություններ կատարում, երբ անցած ձմռանն Աշխաբադի իշխանությունները շահարկելով ձմռան ծանր պայմաններն ու կլիմայական վատ պայմանները դադարեցրեցին դեպի Իրան կատարվող գազի արտահանումը: Դա ի տես այն բանի, որ Իրանի իշխանությունները արձագանքելով Աշխաբադի այդ քայլին չփորձեցին դրան պատասխանել Թուրքմենստանի գազի սուափը և դեպի Թուրքիա կատարվող այդ երկրի արտահանումները դադարեցնելով:
Դա իհարկե Աշխաբադի իշխանությունների առաջին քայլը չէր: Թուրքմենստանի իշխանությունների նման քայլերը նախընթաց են ունեցել: Իրականության մեջ չնայած Աշխաբադին ցուցաբերած Թեհրանի օժանդակություններին, Թուրքմենստանի ղեկավարությունն այն պահին երբ Իրանն այդ երկրի բնական գազին խիստ կարիք էր զգում, դադարեցրեց դեպի Իրան կատարվող գազի արտահանումը և նոր պայմաններ ներկայացնելով փորձեց իր գազն ավելի բարձր գներով վաճառել Իրանին: Դա ի տես այն բանի, որ Իրանի հյուսիսից դեպի Թուրքմենստանի հարավ ձգվող գազատար խողովակագիծը կառուցվելով Թեհրանը չնայած նրան, որ բնական գազի խոշոր պաշարներ ունի, սակայն Ռուսաստանից հետո դարձավ Թուրքմենստանից գազ գնող երկրորդ խոշոր երկիրը: Իրականության մեջ Իրանն այդ գազատար խողովակագիծը կառուցելով այլընտրանքային ուղիներ ստեղծեց Թուրքմեստանի գազի արտահանման համար: Չնայած այդ բոլոր օժանդակություններին Աշխաբադի իշխանությունները փորձեցին փոքր առիթների շահարկմամբ մեծ շահ վաստակել:
Գազի հարցերով Իրանի նավթի փոխնախարար Համիդռեզա Էրաղին մատնանշելով այն կետը, որ եթե Թուրքմենստանն ապագայում իջեցնի իր գազի գինն Իրանը պատրաստ կլինի գազ գնել այդ երկրից, հավելել է. «Եթե Աշխաբադը չհամաձայնի Թեհրանի առաջարկներին, գազի արտահանումը դադարեցնելու այդ երկրի քայլի կապակցությամբ բողոք կներկայացնենք Միջազգային արբիտրաժային դատարանը»:
-----------------
Չնայած ժողովրդի ու հավատացյալների բազմաթիվ բողոքներին Ադրբեջանի ոստիկանության ու անվտանգության ուժեր կառույցի հիմքերը խարխլելու և աղոթարարների կյանքը վտանգված լինելու պատրվակով ավերեցին Բաքվի «Հաջ Ջավադ» պատմական մզկիթը: Սա վերջին երեք ամիսներում Ադրբեջանում ավերված պատմական երկրորդ մզկիթն է համարվում: Անցած ապրիլի 11-ին Բաքվի «Հաջ Աբդոլռահիմ Բեյք» պատմական մզկիթը քաղաքապետարանի բարեշինական նախագծերում հայտնվելու պատրվակով ավերվեց: Հիշյալ մզկիթը գրանցված էր Ադրբեջանի մշակույթի նախարարության պատմական կոթողների ցուցակում:
Ադրբեջանի կառավարությունն ու ազգային ժողովը վերջին տարիներին ամենախիստ սահմանափակություններ են կիրառել մուսուլմանների և հատկապես այդ երկրում մեծամասնություն համարվող շիաների հանդեպ:
Բաքվի իշխանությունների սահմանած օրենքների համաձայն արգելվել է որոշ երկրներում ուսանած հոգևորականության միջոցով հավաքական աղոթքի կազմակերպումը: Ադրբեջանում շիաների հանդեպ հալածողական քայլերն այն պայմաններում են իրականացվում, երբ Բաքվի իշխանությունները կալանվորելով ավելի քան 200 հոգևորականների ու կրոնական քարոզիչների իսլամական երկրներում կալանավորված հոգևորականության թվի տեսակետից ռեկորդակիր են համարվում:
Այս կապակցությամբ ուշագրավ կետը Ադրբեջանի նախագահի հետաքրքիր արձագանքն է: Բաքվի «Յասամալ»-ի տարածքում գտնվող «Հաջ Ջավադ»-ի պատմական մզկիթի ավերումից հետո այդ տարածքի կուսակալը նախագահի հրամանագրով պաշտոնից հեռացվեց:
Հասարակական ու քաղաքական հարցերով Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Ալի Հասանովն այդ կապակցությամբ հայտարարել է, որ «Հաջ Ջավադ»-ի մզկիթ ավերումը ապրիլ ամսին նախագահի հրահանգով առկախվել էր և այդ կապակցությամբ առավել ուսումնասիրություններ իրականացվելու նպատակով հանձնաժողով էր ստեղծվել: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մզկիթն ավերելուց բացի այլ լուծում գոյություն չունի: Հանձնաժողովի զեկույցը հրապարակվելուց հետո նախագահը հրահանգեց մինչև «Հաջ Ջավադ» անունով նոր մզկիթի կառուցումը պատմական եկեղեցու ավերումը պիտի դադարեցվի: Դա ի տես այն բանի, որ տարածքի կուսակալը հակառակ նախագահի հրահանգին ու նախքան նոր մզկիթի կառուցումը ավերել է հին մզկիթը և դրա պատճառով էլ պաշտոնից հեռացվել է նախագահի ուղղակի հրահանգով: Տարածքի կուսակալին հեռացնելու Ալիևի քայլն այնպիսի տպավորություն է ստեղծում, որ այնտեղ ուր իսլամը կարող է հող պատրաստել նրա կառավարության ու անձի պրոպագանդայի համար, նա իսլամի պաշտպանի դերում է հանդես գալիս: