Ելք դեպի լույս 192
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 20-24-րդ այաներին:
Նախ կլսենք Էնամ սուրայի 20-րդ այան
الذين آتيناهم الكتاب يعرفونه كما يعرفون ابناء هم الذين خسرواانفسهم فهم لايومنون
<Նրանք, որ ընդունեցին նվիրական մատյանները, կճանաչեն մարգարեին այնպես, ինչպես իրենց զավակները: Բայց նրանք, որ իրենց հոգին կկորցնեն, բնավ չպիտի հավատան >:
Այս այան Բաղարա սուրայի 146-րդ այայի նման, կարևորում է այն, որ քրիստոնյաներն ու հրեաները, որ ապրում էին իսլամի մարգարեի ժամանակ, լավ ճանաչում էին նրան , ինչպես մարդը իր որդուն: Որովհետև իսլամի մարգարեի մասին խոսվում է և' հնգամատյանում և' Ավետարանում , իսկ կրոնական առաջնորդները նրան ճանաչում են որպես վերջին մարգարե: Այս այան ասում է, որ նրանք, ովքեր չեն հավատում ճշմարտությանը, չկարծեն, թե մարգարեին և նրա կրոնին են վնաս հասցնում: Վնասը առաջին հերթին ուղղված է իրենց, քանի որ բարոյապես չեն զարգանում:
Այս այայից սովորում ենք.
1. Միայն ճշմարտությունն իմանալը բավարար չէ: Պետք է հետևել դրան: Շատ մարդիկ, ճանաչեցին իսլամի մարգարեին, սակայն թշնամանքի պատճառով, պատրաստ չեղան ընդունել նրա կրոնը:
2. Իսլամի տեսակետից, վնասը միայն ֆինանսական հարցերում և աշխարհիկ կյանքում չէ: Ամենամեծ վնասը կարող է լինել այն դեպքում, երբ մարդը ձգտում է ճանաչել իր բարոյական արժեքները:
Այժմ կլսենք Էնամ սուրայի 21-րդ այան.
و من اظلم ممن افتري علي الله كذبا او كذب باياته انه لا يفلحالظالمون
<Ինչ կա ավելի ամբարիշտ, քան ամբաստանել Աստծուն և իր կրոնը իբրև սուտ: Տերը երբեք չի փրկի չարամիտներին>:
Այս այան ասում է. ամենամեծ վնասը, որ կարող է կրել մարդը, այն դեպքում է, երբ որոշի որևէ մեկին հավասար դասել Աստծուն և մերժել այն այաները, որ երկնքից են իջել իրեն առաջնորդելու համար: Իհարկե, մարդկանց իրավունքները ոտնահարելը անընդունելի է: Սակայն եթե ուշադիր լինենք, հասարակական բոլոր բռնությունները անհավատության հիմք ունեն: Դրանք պայմաններ են ստեղծում մարդկանց իրավունքները ոտնահարելու համար: Եթե մարդը միայն Աստծուն պաշտի և իրեն նրա ծառան համարի ու իրագործի նրա պատվիրանները, երբեք չի ոտնահարի ուրիշների իրավուքները, քանի որ գիտի, թե մարդկանց իրավունքները հարգելը կրոնների ամենակարևոր պատվիրաններից մեկն է: Այայի վերջում ասվում է, որ բռնատերերը չպետք է կարծեն, թե իրենց սխալ արարքով կարող են փրկվել: Սխալ արարքը երբեք չի կարող լավ հետևանք ունենալ:
Այս այայից սովորում ենք.
1. Անհավատությունը բոլոր բռնությունների հիմքն է: Երբ մարդը զրկվում է բարոյական արժեքներից, վնասվում է նաև հասարակությունը: Որովհետև հասարակության մեջ միասնությունը խաթարվում է և անտեսվում են մարգարեների ջանքերը:
2. Սուտը թույլ չի տալիս, որ մարդը երջանկանա ու փրկվի:
Այժմ կլսենք Էնամ սուրայի 22-րդ այան.
و يوم نحشرهم جميعا ثم نقول للذين اشركوا اين شركاء وكم الذين كنتمتزعمون
<Այն օրը, որ հավաքենք բոլոր մարդկանց, պիտի հարցնենք կռապաշտներին. Ո՞ւր են նրանք, որոնց Աստծո հավասար էիք դասում>:
Ամբարիշտները ոչ միայն աշխարհիկ կյանքոմ չեն երջանկանում, այլ հանդերձյալ կյանքում նույնպես ձեռնունայն են մնում և ոչ մի ապավեն չունեն: Որովհետև եթե նրանք կարող էին աշխարհիկ կյանքում ապավինել որոշ ուժերի ինչպես Աստծուն, հանդերձյալ կյանքում դրանք այլևս գոյություն չունեն:
1.Աշխարհիկ կյանքում չապավինենք իրերին կամ մարդկանց, որովհետև դրանք մարդուն օգուտ չեն բերում:
2. Աստծուն որևէ ուժ հավասար դասելը երևակայություն է և սնոտիապաշտություն:
Այժմ կլսենք Էնամ սուրայի 23 և 24-րդ այաները.
ثم لم تكن فتنهتم الا ان قالوا والله ربنا ما كنا مشركين / انظركيف كذبوا علي انفسهم و ضل عنهم ماكانوا يفترون
<Ու նրանք, որպես արդարացում , կասեն . Երդվում ենք Բարձրյալի անունով, որ երբեք կուռք չենք պաշտել: Տես, թե ինչպե՞ս են ստում իրենք իրենց դեմ և տես թե ինչպե՞ս կանհետանան երևակայական չաստվածները>:
Այս այաները, խոսելով դատաստանի օրվա մասին, որտեղ կռապաշտները կանգնում են աստվածային դատարանի առջև, ասում են. նրանք, ովքեր իրենց համար սուտ չաստվածներ էին ընտրել, այժմ արթնանում են քնից և հասկանում են ճշմարտությունը: Սակայն այլևս ուշ է և նրանք միայն կարող են ասել, որ իրենք էլ բոլորի պես պաշտել են միակ Աստծուն: Բայց դատաստանի օրը , նույն անհավատների համար, որ աշխարհիկ կյանքում ժխտում էին աստվածային այաները, այլևս փրկության ճանապարհ չկա:
Այս այաներից սովորում ենք.
1. Դատաստանի օրը ոչ զղջումը և ոչ էլ երդումը, չեն կարող որևէ դեր կատարել:
2. Սխալ է, երբ մարդը դատաստանի օրը պարտավոր է լինում իր դեմ խոսել և հերքել իր ապրելաձևը:
3. Աշխարհիկ կյանքում ունեցած մարդու բոլոր ապավենները , դատաստանի օրը ոչնչացվում են: Քանզի մարդու միակ ապավենն Աստված է:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 192-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան