Հուլիս 18, 2017 19:49 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 29-32-րդ այաներին:

Նախ  կլսենք Էնամ սուրայի 29 և 30-րդ այաները.

و قالوا ان هي الا حياتناالدنيا و ما نحن بمبعوثين / و لوتري اذوقفوا علي ربهم قال اليس هذا بالحق قالوا بلي و ربنا قال فذوقواالعذاببما كنتم تكفرون

<Նրանք ասացին. Աշխարհիկ կյանքից բացի,  մեզ համար ուրիշ կյանք չկա: Մենք հարություն չենք առնելու: Բայց երբ հարության օրը կանգնեն հավիտենականի առջև, իրենց հարց կտրվի. Սա ճշմարիտ հարություն չէ՞: Նրանք կպատասխանեն. Երդվում ենք քո վեհափառ սրբությամբ, որ ճշմարիտ հարություն է: Ուրեմն, Բարձրյալը կասի. Ճաշակեցեք ձեր անհավատության  պատիժը>:

Այս այաները խոսում են անհավատների սխալ գաղափարների մասին և այն մասին, որ նրանք ժխտում են հարության օրը: Այաները ասում են. այդ մարդիկ իրենց կյանքը սահմանափակում են աշխարհիկ կյանքով և մահը համարում են կյանքի ավարտը, ասելով, կյանքը միայն այն է, որ ապրում ենք:

Հաջորդ այան, դիմելով մարագարեին, ասում է. Նույն մարդիկ, երբ հարության օրը կանգնում են Աստծո առջև, շփոթահար են դառնում և ասում են, որ հարությունը ճշմարիտ է: Սակայն այս խոստովանությունը միայն դատաստանի օրվա վախից է և ոչ մի արժեք չունի ու նրանք ենթարկվում են աստվածային պատժին:

Այս այաներից սովորում ենք.

1. Անհավատները նյութապաշտ և մակերեսային մարդիկ են: Նրանք կարծում են, որ ժխտելով բարոյական արժեքները և հանդերձյալ կյանքը, կհասնեն իրենց նպատակին:

2. Դատասանի օրն Աստված է բոլոր մարդկանց դատավորը:

Այժմ  կլսենք Էնամ սուրայի 31-րդ այան.

قد خسرالذين كذبوا بلقاء ا حتي اذا جاء تهم الساعه بغته قالوا ياحسرتنا علي ما فرطنا فيها و هم يحملون اوزارهم علي ظهور هم الا ساءمايزرون

<Նրանք, որ սուտ էին համարում հարության օրը, և վնասներ պատճառեցին, մահը հանկարծակիի բերեց իրենց և  գոչեցին. վայ մեզ, որ մոռացանք այս աղետալի վարկյանը: Նրանք իրենց ուսերի վրա կրելու են իրենց ոճիրների բեռը: Սարսափելի բեռ>:

Դատաստանի օրը, մարդու հարստությունն ու պաշտոնը մոռացության են տրվում : Մարդը տեսնելով հարության տեսարանները և աստվածային պատիժն ու պարգևը, հասկանում է Աստծո բացարձակ իշխանությունը: Այդ ժամանակ, նա սկսում է խորհել իսկական  արժեքների մասին: Այս այան ասում է . ժխտելով աստվածային արարչագործությունը, այդ մարդիկ Աստծուն վնաս չեն հասցնում, այլ հենց իրենց են վնասում: Նրանք  չեն մտածում դատաստանի օրվա մասին, որպեսզի մեղք գործեն և շարունակելով մեղք գործել, իրենց ուսերին ծանր բեռ են դնում:

Այս այայից սովորում ենք.

1. Նա, ով մահը կյանքի ավարտն է համարում, իրականում իրեն է վնասում և շատ վնասակար առևտուր է անում հանդերձյալ և անցողիկ կյանքերի միջև:

2. Դատաստանի օրն ափսոսանքի ժամանակ չէ, որովհետև դա ոչ մի արդյունք չի ունենալու:

Այժմ  կլսենք Էնամ սուրայի 32-րդ այան.

و ما الحيوه الدنيا الا لعب و لهو و للدار الاخره خير للذين يتقون افلاتعقلون

<Աշխարհի կյանքը անցավոր ժամանց է: Նրանք, որ երկնչում են Աստծուց, թանկագին կյանք կունենան: Արդյոք սա չե՞ք հասկանում>:

Այս այան ասում է. Նրանք, որ ապրում են աշխարհիկ կյանքի համար, նույնիսկ երբ մեծանում են, նման են երեխաներին և մտածում են միայն իրենց պաշտոնի մասին: Դա նման է այն թատրոնին, որտեղ մեկը հագնում է թագավորի հագուստ, մյուսը դառնում է ծառա: Սակայն ցուցադրության ավարտին, բոլորը իրենց դերերը  մի կողմ են դնում  և  հասկանում , որ դա միայն երևակայություն էր: Աշխարհն էլ այդպես է: Պետք է հասկանալ, որ աշխարհիկ կյանքը առանց հանդերձյալի, ընդամենը խաղ է: Այստեղ պետք է անդրադառնալ մի կարևոր փաստի, որ Ղուրանը չի ասում, թե պետք է ժխտել աշխարհիկ կյանքը: Եթե այդպես լիներ, Աստված ընդհանրապես չէր արարի այս կյանքը: Այս այաները խոսում են առանց հանդերձյալ կյանքի աշխարհի մասին, որը չի կարող արժեք ունենալ: Ընդհակառակը, աշխարհը սկիզբն է և եթե դա սկիզբ համարենք, հարմար առիթ կլինի, որ մարդը օգտագործի այն հնարավորությունները որ իրեն տրվել են Աստծո կողմից: Առաքինի մարդիկ, աշխարհիկ կյանքում բարի գործեր կատարելով, իրենց համար լավ տեղ են ապահովում հանդերձյալ կյանքում: Սակայն կան նաև մարդիկ, ովքեր ժխտելով  աշխարհիկ կյանքը, մարդկանց խրախուսում են հրաժարվել կյանքի բարիքներից, մեկուսանալ, մոռանալով, որ աշխարհիկ կյանքի բոլոր բարիքները մարդու համար են և նա չպետք է անտարբեր լինի դրանց նկատմամբ: Որվհետև այդպիսով, նա ապերախտ  է դառնում:

Այս այայից սովորում ենք.

1. Մարդը պետք է զգուշ լինի, որ չապրի միայն աշխարհիկ կյանքով, մոռանալով հանդերձյալը:

2. Կրոնը հավատացյալներին հրավիրում է չխաբվել աշխարհիկ կյանքի գեղեցկություններին և չմոռանան իրենց արարքների հետևանքները:

3.  Տրամաբանությունը և առաքինությոնը լրացնում են միմյանց: Միտքը մարդուն մշտապես հրավիրում է դեպի առաքինություն, իսկ առաքինությունը թույլ չի տալիս, որ մարդը շեղվի ճանապարհից:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 193-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան