Հուլիս 18, 2017 20:16 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 46-49-րդ այաներին:

Նախ  կլսենք Էնամ սուրայի 46 -րդ այան

قل ارايتم ان اخذ ا سمعكم و ابصاركم و ختم علي قلوبكم من الهغير ا ياتيكم به انظر كيف نصرف الايات ثم هم يصدفون

<Ով մարգարե, ասա նրանց. Ին՞չ եք կարծում. եթե Աստված ձեզ զրկի լսելուց և տեսնելուց, եթե ձեր սրտերի վրա կնիք դնի, իրենից զատ ո՞վ կարող է վերստին բանալ դրանք: Տես թե քանի ձևով ենք բացատրում Աստծո վարդապետությունը: Սակայն նրանք դեռ համառորեն մերժում են լույսը>:

Այս այան խոսում է այն մասին, որ մարգարեները փորձում են տարբեր ձևերով ցույց տալ, թե Աստված ինչ բարիքներ է տվել մարդկանց: Նա հարցնում է մարդկանցից, որ եթե Աստված խլի իրենց ականջները և աչքերը ,իրենք չկարողանան տեսնել ու լսել ճշմարտությունը, արդյոք նրանք ում  հավատում են, կկարողանա՞ն վերադարձնել դրանք : Այնուհետև, այան ասում է, որ Ղուրանը տարբեր ձևերով փորձում է մարդկանց արթնացնել քնից, որպեսզի նրանք ընդունեն ճշմարտությունը և հրաժարվեն կարծրամտությունից:

Այս այայից սովորում ենք.

 1.Աստվածաբանության և Աստծուն ճանաչելու համար, շատ կարևոր է, խորհել բարիքների շուրջ:

2.Եվ արարչագործությունն է Աստծուց և բարիքների շարունակականությունը:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 47-րդ այան.

قل ارايتكم ان اتاكم عذاب الله بغتته او جهره هل يهلك الا القومالظالمون

<Ով  մարգարե, ասա նրանց. Եթե երկնային պատիժները հանկարծակի կամ հրապարակավ ձեր կողմը գան, ի՞նչ եք անելու:Չէ որ միայն ամբարիշտները պիտի ոչնչանան>:

Այս այան խոսում է  այն մասին, որ եթե Աստված պատիժ ուղարկի, դուք չեք կարող դա կանխել կամ փախչել դրանից: Ուրեմն ընդունեք, որ այն կուռքերը և ուժերը, որոնց դուք ապավինում եք, չունեն այն ուժը, որ ձեզ բարիքներ տան, կամ ձեզանից հեռացնեն վտանգները: Ուրեմն ինչո՞ւ եք չաստվածի պաշտում: Այնուհետև ասում է, որ այսպիսի վերբերմունք սխալ է և դեմ է մարդու և հասարկության շահերին:

Այս այայից սովորում ենք.

1. Մարդը, որ մեղք է գործում, ամեն պահ պետք է սպասի աստվածային պատժին:

2.Հարցեր ներկայացնելը շատ լավ առիթ է, որպեսզի մարդիկ խորհեն այդ հարցերի շուրջ և գտնեն դրանց պատասխանները:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 48 և 49-րդ այաները.

و ما نرسل المرسلين الا مبشرين و منذرين فمن آمن و اصلح فلاخوف عليهمو لاهم يحزنون / والذين كذبوا باياتنا يمسهم العذاب بما كانوا يفسقون

<Մենք մարգարեներին ուղարկեցինք միայն նրա համար, որ նրանք ազգերին հայտնեն վարձատրությունները և պատիժները: Ով որ հավատացյալ է և առաքինի, երկյուղից և չարչարանքից զերծ կմնա: Նրանք, որ իմ վարդապետությունը մերժեն, այն  մեղքերի համար որ գործում են, իրենց ամբարիշտության պատիժը կստանան>:

Այս այան խոսում  է այն մասին, որ ընդհանրապես, մարգարեների վարդապետությունը պատմության ընթացքում այն է եղել, որ մարդիկ վախենան և սխալներ թույլ չտան: Նրանք մշտապես մարդկանց հրավիրել են կատարել բարի ու լավ արարքներ` աստվածային վարդապետությունը ստանալու համար: Այս այայում ասվում է, որ առաքինի մարդիկ չպիտի վախենան, որովհետև այդ պատիժը նրանց համար է, ովքեր մեղք են գործում: Առաքինի մարդիկ պետք է բոլոր դժվարությունները հաղթահարելով առաջ գնան և չթուլանան:

Այս այաներից սովորում ենք.

1. Մարգարեները առաջին հերթին պետք է մարդկանց առաջնորդեն և նրանց ոչ մի բան չպարտադրեն: Դրա համար էլ ոմանք հավատացյալ են դառնում, իսկ ոմանք մնում են անհավատ:

2. Դաստիարակության հիմքում պետք է լինեն վախը և  հույսը, որպեսզի մարդը ոչ հուսահատվի և ոչ էլ անտեղի գոռոզանա:

3. Հավատքը պետք է լինի բարի գործի հետ միասին և իսկական հավատքի արժեքը դրանում է:

4. Մարդը այն ժամանակ երջանիկ կլինի, եթե հավատա Աստծուն: Իսկ վախը և տխրությունը ներկա դարի ամենատարածված հոգեկան հիվանդություններից է և պարզապես Աստծուց և հավատքից  հեռանալու արդյունք է:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 198-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան