Հուլիս 19, 2017 07:24 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 50-52-րդ այաներին:

Նախ  կլսենք Էնամ սուրայի 50-րդ այան

قل لااقول لكم عندي خزائن الله و لا اعلم الغيب و لااقول لكم اني ملك ان

اتبع الا مايوحي الي قل هل يستوي الاعمي و البصير افلا تتفكرون

<Ասա նրանց, ես չեմ ասել, թե երկնային գանձերը ձեռքիս մեջ ունեմ, կամ ծանոթ եմ գաղտնիքներին: Ես ձեզ չեմ ասում, թե հրեշտակ եմ: Ես քարոզում եմ միայն այն, ինչ հայտնվել է ինձ: Մի՞թե կույրը և ոչ կույրը միևնույն քայլով են քայլով: Չե՞ք հասկանում սա>:

Շատ մարդկանց թվում է, որ նրանք, ովքեր մարգարե են, պետք է ամեն ինչ իմանան և բոլոր հարցերը լուծեն: Իսկ եթե որևէ հարց չեն կարող լուծել , պետք է հետ կանգնեն: Այս այայում, Աստված մարգարեին ասում է, որ հայտարարի, թե մարգարեի գործը մարդկանց դեպի  Աստված հրավիրելն է և աստվածային պատգամները մարդկանց մեջ տարածելը : Նա չունի այն ուժը, որպեսզի մարդկանց անցեալի և ապագայի մասին խոսի և ոչ էլ հրեշտակ է, որպեսզի հրաժարվի սնունդից և կողակից ունենալուց: Իսկ այն գործերը, որ կատարում է մարգարեն, Աստծո կողմից են: Ուստի մարգարեն չի կարող կատարել այն, ինչ նրանից պահանջում է մարդը: Այայի ավարտին ասվում է, որ մարդը պետք է իր ուղեղը աշխատեցնի , որպեսզի ճշմարտությունն այդպիսով ընդունվի, որովհետև եթե միտք չլինի, կարծրամիտ մարդիկ  չեն ընդունի այն, ինչ տեսնում են և կկուրանան ճշմարտության դիմաց:

Այս այայից սովորում ենք.

1.  Մարգարեների վերաբերմունքը մարդկանց նկատմամբ անկեղծ է, և եթե որևէ հարցում անկարող են, այդ մասին հայտարարում են մարդկանց:

2. Մարգարեները դեմ են սնոտիապաշտությանը:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 51 -րդ այան.

و انذر به الذين يخافون ان يحشروا الي ربهم ليس لهم من دونه ولي ولا

شفيع لعلهم يتقون

<Ով մարգարե, Ղուրանը քարոզիր նրանց, ովքեր երկնչում են: Հայտնիր նրանց, որ հավիտենականի առջև պիտի հավաքվեն և ուրիշ պաշտպան և բարեխոս չունեն Աստծուց զատ, որպեսզի իրենց քայլերրը զգուշությամբ կատարեն >:

Այս այան ասում է,   նրանով հանդերձ, որ մարգարեն բոլոր մարդկանց հրավիրում է ընդունելու ճշմարտությունը և զգուշացնում է նրանց` իրենց սխալ արարքների համար, սակայն մարդիկ միշտ չէ, որ ընդունում են այդ ճշմարտությունը: Որոշ մարդիկ կատարում են սխալը և պետք է պատրաստ լինեն պատասխան տալու իրենց արարքների համար: Այնուհետև այան ասում է, որ դատաստանի օրը մարդը միայն  ապավինում է  Աստծուն և նրան ոչ ոք չի կարող փրկել: Ահա այն գաղափարախոսությունը, որի շնորհիվ մարդը հեռու է մնում մեղքից և բարի գործեր է կատարում:

Այս այայից սովորում ենք.

1. Միայն սրտցավ ուսուցիչներ և դաստիարակչական ծրագրերը բավական չեն մարդու համար: Մարդը ինքը պետք է պատրաստ լինի ընդունել ճշմարտությունը:

2. Դատաստանի օրվա նկատմամբ ունեցած հավատքը պատճառ է դառնում , որ մարդը առաքինի լինի և բարի գործեր կատարի:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 52-րդ այան.

ولا تطردالذين يدعون ربهم بالغداوه والعشي يريدون وجهه ماعليك من

حسابهم من شي و ما من حسابك عليهم من شي فتطردهم فتكون من الظالمين

<Ով մարգարե, մի մերժիր նրանց, ովքեր առավոտից իրիկուն Աստծուն են դիմում և փափագում  նրա գոհունակությանը արժանանալ: Ոչ դու ես պարտավոր նրանց մտադրությունները դատել, ինչպես որ նրանց չի վերաբերում քեզ դատել: Եթե մերժես նրանց, անարդար գործ կատարած կլինես>:

 Ասվում է, որ Մեքքայի որոշ մեծահարուստներ, իսլամի մարգարեին առաջարկեցին մի շարք  աղքատ մարդկանց  իրենցից հեռու պահել, որպեսզի նրանք պարտավոր լինեն հավատալ իսլամին: Իսկ  որոշ մուսուլմաններ, մարգարեին ասացին. Պետք է ընդունենք նրանց առաջարկությունը, որովհետև մեծահարուստները մեծ նշանակություն ունեն մուսուլմանների համար :  Հենց այդ ժամանակ, հայտնվեց այս այան և ասաց մարգարեին. Երբեք իսկական հավատացյալներին մի հեռացրու քեզանից, որովհետև դա մի տեսակ բռնություն է: Այլ խոսքով , այս այան մերժում է դասակարգային գաղափարախոսությունը և ասում է, որ դա չի համընկնում միասնության և եղբայրության գաղափարախոսությանը: Ոչ ոք ոչ մեկից գերադասելի չէ և չի կարելի մեկին ընդունել իր պաշտոնի կամ հարստության համար և մյուսին մերժել: Ի վերջո Աստված է որ որոշում է այս հարցերը:  Աստված է որոշում ում պատժել և ում վարձատրել: Իսկ այս ամենի հիմքում ընկած է հավատքը և բարի գործը և ոչ թե հարստությունը և պաշտոնը:

Այս այայից սովորում ենք.

1. Պետք է պահել այն ուժերին, որոնք թեև համեստ են ապրում, սակայն նվիրված են և ազնիվ: Եվ դա նույնիսկ ավելի կարևոր է,  քան պահել անհավատ մեծահարուստներին:

2. Իսլամը դեմ է ռասիզմին և դասակարգային հասարակությանը և նրան, որ որոշ մարդիկ հասարակության մեջ ունենան որոշակի արտոնություններ:

3. Աստված է որոշում ինչպես վերաբերվել մարդկանց հետ և  նույնիսկ մարգարեն պատասխանատու չէ մարդկանց արարքի համար: Ուրեմն մենք չպետք է թույլ տանք արտահայտվել այն մասին, թե ով է մտնելու դրախտ և ով` դժոխք:

4. Այն աղոթքը արժեք ունի, որի միջոցով մարդը փորձում է մոտենալ Աստծուն և ձեռք բերել նրա գոհունակությունը: Միայն գործը կարևոր չէ: Կարևոր է նաև գործի դրդապատճառը:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 199-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան