Ելք դեպի լույս 202
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 61-65-րդ այաներին:
Նախ կլսենք Էնամ սուրայի 61-րդ այան
و هوالقاهر فوق عباده و يرسل عليكم حفظه حتي اذا جاء احدكم الموت
توفته رسلنا وهم لايفرطون
<Իր ծառաների բացարձակ տերն է և ձեր պահապանը: Ձեզ վրա հսկող հրեշտակներ է ուղարկել, որոնց պաշտոնն է` ձեր օրերը ավարտել նախապես նշանակված ժամանակ: Նրանք խնամքով ի գործ կդնեն երկնքի հրամանը>:
Այս այայում Ղուրանն ասում է, որ մարդու ողջ կյանքը` ծնունդից մինչև մահ, հսկում են հրեշտակները, որոնք Աստծո հրամանն են կատարում: Մի խումբ հրեշտակներ, մարդուն հեռու են պահում աղետներից, իսկ մի խումբը գրանցում է մարդու արարքները: Հրեշտակները նաև առնում են մարդու կյանքը: Ինչպես Ղուրանն է ասում, նրանք խնամքով կատարում են իրենց գործերը և ոչ շտապում են ոչ էլ ուշանում: Այս այան խոսում է այն մասին, որ Աստված մարդուն ամբողջությամբ հսկում է և իշխում նրա վրա ու ոչ մի մարդ չի կարող նրա դեմ դուրս գալ:
Այս այայից սովորում ենք.
1. Աստված իշխում է մեզ վրա և հսկում մեր բոլոր արարքները:
2. Հրեշտակների արարքը արարչագործության համակարգի մեջ է և նրանք են, որ Աստծո կողմից հսկում են մեզ:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 62-րդ այան.
ثم ردوا الي الله موليهم الحق الا له الحكم و هو اسرع الحاسبين
<Այնուհետև, դուք կվերադառնաք Աստծո ճշմարտությանը: Նրա ձեռքում է դատաստանը: Նրա, ով դատավորներից ամենաարդարադատն է>:
Այս այան ասում է, որ մարդը մահից հետո վերադառնում է դեպի Աստված, որպեսզի իր արարքները քննարկի: Գուցե հարց ծագի, թե ինչպես են մարդու արարքները դատվում պատմության ընթացքում , որը եկել ու անցել է: Պատասխանը պարզ է. Որովհետև բոլորի արարքները նախապես գրանցվել են և նրանց վիճակը պարզ է: Դատաստանի օրը ամեն մարդ տեղեկանում է իր արարքների մասին, որի համաձայն, դրախտ կամ դժոխք է գնում: Ասվում է, որ Աստված բոլորի արարքները քննում է մի ժամանակում, ինչպես որ մի ժամանակում բոլոր իր արարածներին հանապազօրյա հաց է տալիս և ոչ ոք նրան չի տեսնում:
Այս այայից սովորում ենք.
1. Միայն Աստված է, որ մարդու բացարձակ դատավորն է, որովհետև նա է բացարձակը, իսկ մենք նրա ծառաներն ենք:
2. ճշմարիտ դատավորն Աստված է, իսկ նրանից հետո` ծնողները, մարգարեները և աստվածային առաջնորդները, ովքեր կարող են տնօրինել մարդու կյանքը, քանի որ Աստված է այդպես որոշել:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 63 և 64-րդ այաներ.
قل من ينجيكم من ظلمات البر والبحر تدعونه تضرعا و خفيه لئن
انجانا من هذه لنكونن من الشاكرين / قل الله ينجيكم منها و من كل
كرب ثم انتم تشركون
<Ասա նրանց. Ո՞վ է այն, որ ձեզ կարող է ազատել երկրի և ծովերի խավարից, երբ նրան օգնության եք կանչում հրապարակավ կամ գաղտնաբար, այսպես կոչելով. Տեր , եթե մեզ ազատես փորձանքից, քեզ պիտի երախտապարտ լինենք: Ասա. Աստված է, որ ձեզ ազատում է խավարից ու աղետներից և տակավին դուք կռապաշտության եք դիմում>:
Քանի որ մարդը սարսափում է խավարից, ուստի Ղուրանն ասում է. Կյանքում շատ է պատահում, որ դուք ունենում եք վախի զգաղոցություն` լինի դա ծովում, թե ցամաքում: Եվ այդ ժամանակ , մարդը դեպի Աստված է գալիս ու նրան ապավինում: Երբեմն մարդը բարձրաձայն է դիմում Աստծուն, իսկ երբեմն`մտքում: Այդ ժամանակ մարդը ասում է . Եթե փրկվեմ , ամբողջ կյանքում կփառաբանեմ Աստծուն: Սակայն փորձը ցույց է տալիս, որ ինչքան էլ Աստված մարդուն փրկում է, դրանից հետո մարդը մոռանում է իր խոստումը և երախտամոռ լինում:
Այս այաներից սովորում ենք.
1. Դժվարությունների ժամանակ, մարդը դիմում է Աստծուն և հեռանում կռապաշտությունից: Այդպես էլ փառավոր կյանքը երբեմն մարդուն հեռացնում է Աստծուց և նրա բարիքներից:
2. Մարդը մոռանում է Աստծո նկատմամբ իր պարտականությունը և դա ամենավատ ապերախտությունն է:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 65-րդ այան.
قل هوالقادر علي ان يبعت عليكم عذابا من فوقكم او من تحت ارجلكم
او يلبسكم شيعا و يذيق بعضكم باس بعض انظر كيف نصرف الايات لعلهم يفقهون
<Ասա նրանց. Ինքն է, որ կարող է վշտեր հավաքել ձեր գլխի վրա, ու ձեր քայլերի տակ անդունդներ բանալ: Ձեր միջև համաձայնություն սերմանել և ոմանց հասկացնել այլոց անձկությունը: Տեսեք, թե ինչքան տարբեր ձևերով ձեզ ենք ներկայացնում աստվածային այաները, որպեսզի խորհեք ու հասկանաք>:
Այս այան խոսում է աստվածային զայրույթի մասին և ասում. Աստվածային բարությունը և զայրույթը միասին են: Եթե նրա կողմն եք գնում և նրան եք կանչում, ուրեմն կարժանանաք իր բարությանը: Իսկ եթե հեռանաք նրանից, աստվածային զայրույթին կարժանանք: Այան ասում է, որ միաստվածությունից հեռանալով, մարդիկ պառակտվում են, ինչի հետևանքով տեղի են ունենում պատերազմներ և արյունահեղություն: Աստծուց հեռանալով, հասարակությունը բախվում է որոշակի դժվարությունների և առաջին հերթին հասարակության մեջ ստեղծվում են դասակարգեր` մի մասը դառնում է հարուստ, իսկ մի մասը` աղքատ: Դրա հետևանքով տեղի են ունենում ապստամբություններ և հասարակությունը ճգնաժամի է մատնվում: Այսպիսով, մարդը դառնում է եսամոլ: Նրան միայն հետաքրքրում են հարստությունը և ուժը: Եվ հասարակությունը մատնվում է տագնապների:
Այս այայից սովորում ենք.
1. Երբեք չմոռանանք Աստծուն և միշտ հիշենք նրա ուժը և զայրույթը, որին ոչ ոք չի կարող դիմանալ:
2. Պառակտումը անհավատության հետևանքներից է որը ոչնչացնում է հասարակության համակարգը և պատերազմի ու արյունահեղության առիթ հանդիսանում:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 202-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան