Մի գավաթ անդորր 62 - Ծերունական տարիքի հոգեկան խանգարումներ
Հոգեբույժ ՝ Արամ Հովսեփյանի մասնակցությամբ Աղբյուր: boon.am
Ծերությունը ոչ թե տարիք, այլև հոգեվիճակ է, երբ թվում է՝ արդեն ապրված բոլոր դժվարություննրն ու փորձված են վայելքները, երբ շատ քիչ զարմացնող, հիասթափեցնող և ոգևորող բան կա:
Ծերունական (65+) և նախածերունական (55-65) տարիքում մարդու օրգանիզմում հորմոնալ փոփոխություններ են կատարվում, որոնց հետևանքով հոգեկան ոլորտն ավելի անկայուն են դառնում՝ սկսում են սրվել բնավորության գծերը: Դրան նպաստում է նաև հասարակական որոշակի մեկուսացումը՝ կապված տարիքային աշխատունակության և այլ երևույթների հետ:
Նախածերունական (կլիմակտերիկ) դեպրեսիան մեծ տարածում ունի Հայաստանում: Դեպրեսիայի այս տեսակը բավականին վտանգավոր է խրոնիկ բնույթ ձեռք բերելու և հիվանդի մոտ ինքնասպանության հակվածության առաջացման պատճառով: Նախածերունական ինվոլուցիոն պարանոյիդի առաջացման պարագայում մարդու մոտ նկատվում են կենցաղային մակարդակում արտահայտվող հետապնդման և վնասի մտքեր: Դրանք կարող են կապված լինել սկսվող թուլամտության կամ սեռական դիսֆունկցիայի հետ: Վաղ թուլամտությունը (անոթային թուլամտությունը) հիշողության կորուստ է առաջացնում՝ ֆիքսացիոն ամնեզիա, երկարաժամկետ ամնեզիա, իրերի անունների ու գործառույթների մոռացություն(լակունար թուլամտություն): Նախածերունական թուլամտությանը նպաստում են շարժունության պակասը, անառողջ սնունդը, ինտելեկտուալ ծանրաբեռնվածության պակասը և այլն:
Ծերունական տարիքին առաջին հերթին բնորոշ է թուլամտությունը (դեմենցիան): Ի համեմատ անոթային թուլամտության շատ ավելի ծանր և չարորակ է Ալցհեյմերի հիվանդությունը, որն ընդամենը մի քանի տարվա ընթացքում բերում է անձի լուրջ խանգարման: Ալցհեյմերի ախտորոշումն ավելի բարդ է: Թուլամտության առանցքային ախտանիշն է հիշողության կորուստը, որն աստիճանաբար հասնում է լիարժեք ամնեզիայի: Խանգարվում է նաև պրակտիկ գործունեությունը: Զարգանում են պսիխոտիկ բնույթ ունեցող խանգարումներ՝ ցնորքներ, հետապնդող մտքեր և այլն: Ծերունական տարիքին բնորոշ են նաև սոմատիկ խնդիրներից ծագող հոգեկան սիմպտոմատիկան:
Ծերունիները սկսում են արտաքին աշխարհի երևույթների և շրջապատի մարդկանց հանդեպ ցուցաբերել որոշակի արդեն փոփոխված վերաբերմունք, համապատասխան իրենց տիպին ու խառնվածքին: Ոմանք փակվում են իրենց մեջ և խոր հուսահատություն ապրում իրենց չիրականացած երազանքների համար, դառնում չշփվող, ավելի տխուր ու ինքնամփոփ, իսկ որոշներն էլ սկսում են իրենց թշնամանքը արտահայտել որտաքին աշխարհի հանդեպ, քննադատում են երիտասարդությանը, ժխտում նորարարություններն ու ավելի են չարանում: Սակայն այս հոգեբանական փոփոխությունները նորմալ են համարվում և իրենցից վտանգ չեն ներկայացնում, քանի որ հմուտ մասնագետի օգնությամբ նրանք կարող են հաղթահարել և՛ իրենց հուսահատությունը և՛ չարությունը: Սակայն առավել դժվար է ծերերի հոգեկան խանգարումների հաղթահարումը: Ապացուցված է այն փաստը, որ ծերերը ավելի շատ հոգեկան խնդիրներ են ունենում, քան երիտասարդներն ու միջին տարիքի անձինք:
Համաձայն համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալների` ամողջ աշխարհում 236 հազար ծերերից 100 հազարը տառապում են հոգեկան հիվանդություններով, որը հաստատում է այն փաստը, որ ծերությունը անխուսափելիորեն կապվում է առողջության վատթարացման հետ, առավելապես` հոգեկան առողջության: Սակայն դա պատճառ չէ, որ ինչպես շատերն են մտածում, սկսենք բոլորով մտածել, որ նրանց մոտ առկա փոփոխություները անդառնալի են: Առաջին հերթին անհրաժեշտ է ուշադիր լինել սեփական անձի, ինչպես նաև մեծերի առողջության հանդեպ և ժամանակին դիմել բժշկի օգնությանը: Բացի այդ ծերերն ու տարեցները ավելի քիչ են դիմում հոգեթրապևտին, քան հասարակության մնացած մասը: Նրանք հաճախ չեն խոստովանում և չեն էլ նկատում իրենց հետ կատարվող փոփոխությունները կամ էլ դա համարում են ծերունական տարիքին բնորոշ ընթացք:
Ծերունական տարիքում առավել հաճախ հանդիպող հոգեպաթոլոգիկ խանգարումներից է համարվում սոմանտիզացիան, այսինքն` հոգեկան խանգարումների արտահայտումը ֆիզիկական խանգարումների միջոցով: Այսպիսի հիվանդները բողոքում են մարմնական ցավերից և դիմում ընդհանուր բժշկի` թերապևտի, այլ ոչ թե հոգեթերապևտի: Սովորաբար թերապևտները չեն կարողանում հասկանալ թե ինչ խնդիր է, եթե այն վերբերում է թույլ դեպրեսիային կամ հիշողության և մտածողության թեթև խանգարումներին: Դրա համար հարկավոր է ուշադիր լինել ծերերի հանդեպ, որպեսզի կարողանանք հետևել և նկատել նրանց վարքի կամ տրամադրության ակնհայտ փոփոխությունները, քանի որ ճիշտ բուժումը կարող է բարելավել նրանց վիճակը և հետ վերադարձնել նրանց դեպի երջանիկ կյանք:
Այս տարիքի առավել տարածված հոգեկան խանգարումներից է դեպրեսիան` ցածր տրամադրությունը, թախիծ, անօգուտ լինելու, անպիտանելության, անպաշտպանության զգացումումներ, կորում է նաև ընտանիքի, հարազատների հանդեպ սերը, նախկին հետաքրքրությունները մարում են:
Դեպրեսիայի արտահայտումն է նաև ընդհանուր հոգեկան գործընթացների խախտումը` մտածողության գործընթացի թուլացում, հիշողության թուլացում, ուշադրությունը կենտրոնացնելու անկարողություն:
Խանգարումների հաջորդ շարքին է դասվում դեմենցիան` ինտելեկտուալ ունկությունների թուլացում` կապված գլխուղեղի տարբեր վնասվածքների հետ: Դրա հետ մեկտեղ դիտվում է նաև հիշողության թուլացում, որը առաջացնում է ապակողնորոշում, շփոթվածություն, նույնիսկ ամենապարզ առաջադրանքները չեն կարողանում կատարել: Այսպիսի հիվանդները չեն հիշում թե, որտեղ են ապրում, կարող է շատ հեշտությամբ կորեն փողոցում:
Հիվանդության առավել ծանր դեպքերում համապատասխան հիվանդերը նույնիսկ չեն կարողանում ինքնուրույն լվացվել, հագնել շորերը, սնվել կամ հետևել իրենց անձնական հիգենիային: Սա բավականին ծանր հիվանդություն է, որը եթե շուտ նկատես կարող ես չեզոքացնել դրա վտանգը, քանզի դրա արմատավորման դեպքում հետևանքներն արդեն անդառնալի են: Դեմենցիայի պատճառ են ծերունական տարիքում զարգացող զարկերակային հիվանդությունները ինչպես օրինակ արյան բարձր ճնշումը:
Ցանկացած դեպքում հարկավոր է ուշադիր լինել ծերերի հանդեպ, որպեսզի կարողնալ առավելագույնս շուտ նկատել և կանխել զարգացող հիվանդության ելքը: