Մի գավաթ անդորր 66- Խուճապային խանգարում
Հոգեբան, հոգեթերապևտ ՝ Արման Բեգոյանի մասնակցությամբ
Տագնապային խանգարումներ, հոգեկան հիվանդությունների տեսակ, որոնց բնորոշ են անհանգստության և վախի զգացումներ[2]: Անհանգստությունը ապագա իրադարձությունների նկատմամբ արձագանքն է, իսկ վախը` ներկա իրադարձությունների: Այս զգացումները կարող են առաջացնել ֆիզիկական ախտանիշներ, ինչպես օրինակ` հաճախասրտություն և ցնցումներ: Կան բազմաթիվ տագնապային խանգարումներ` ընդհանրացված տագնապային, բաժանման հետևանքով տագնապային, խուճապային, սոցիոֆոբիա, ագորաֆոբիա և այլ տեսակի ֆոբիաներ: Կախված տարբեր երևույթների բնույթից, որոնք հանգեցնում են ախտանիշների առաջացման և զարգացման` խանգարումները լինում են տարբեր տեսակի: Մարդիկ հիմնականում մեկից ավելի տագնապային խանգարումներ են ունենում:
Տագնապային խանգարումների առաջացման պատճառները լինում են ինչպես գենետիկ, այնպես էլ՝ ոչ գենետիկ: Ռիսկային գործոններից են երեխաների նկատմամբ բռնությունը, հոգեկան խանգարումների ընտանեկան պատմությունը և աղքատությունը: Տագնապային խանգարումների հետ մեկտեղ հիմնականում դրսևորվում են նաև դեպրեսիվ խանգարում և անձնային խանգարում: Հիվանդի մոտ տագնապային խանգարում ախտորոշելու համար պետք է, որ այս ախտանիշներն առնվազն վեց ամիս առկա լինեն: Խանգարման առաջացման այլ ախտանիշներից են սիրտ-անոթային հիվանդությունները, կոֆեինի, ալկոհոլի, մարիխուանայի և այլ դեղահաբերի օգտագործումն ու չարաշահումը:
Այս խանգարումներն առանց բուժման չեն անհետանում[2][3]: Բուժումը կարող է ներառել ապրելակերպի փոփոխություն, հոգեթերապիաներ, դեղորայք: Հոգեթերապիաներից հատկապես արդյունավետ է կոգնիտիվ-վարքային թերապիան[4], իսկ դեղորայքից` հակադեպրեսանտները և բետա-պաշարիչները[3]:
Յուրաքանչյուր տարի մարդկության մոտ 12%-ի մոտ արձանագրվում է տագնապային խանգարում, իսկ 5-30%-ը կյանքում գեթ մեկ անգամ այդպիսի զգացումներ են եղել[4][6]: Ընդ որում, այն մոտ երկու անգամ ավելի հաճախ կանաց մոտ է դրսևորվում, քան տղամարդկանց և հիմնականում մինչև 25 տարեկան: ԱՄՆ-ն և Եվրոպան ամենառիսկային գոտիներն են համարվում:
ԽՈՒՃԱՊԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՄՈՏ
Խուճապային խանգարումը հաճախակի պատահող եւ բուժելի խանգարում է: Խուճապային խանգարումով երեխաները եւ դեռահասները ունենում են անսպասելի եւ կրկնվող ուժեղ վախեր կամ անհանգստություն, ինչպես նաեւ այլ ախտանիշներ, օրինակ՝ սրտի արագ խփոց կամ շնչահեղձություն: Այս զգացումների բռնկումները կոչվում են □խուճապային նոպաներ□ եւ տեւում են րոպեներից մինչեւ ժամեր: Խուճապային նոպաները հաճախ սկսում են առանց նախանշանների: Խուճապային նոպայի ախտանիշներն են.
• Ուժեղ վախ (զգացում, որ շատ վատ բան է պատահում կամ պատահելու)
• Սրտի ուժեղ բաբախյուն
• Գլխապտույտ
• Շնչահեղձություն կամ խեղդվելու զգացում
• Դող կամ ցնցում
• Անիրականության զգացում
• Վախ մահվանից, ինքնակառավարությունը կորցնելուց կամ խելագարվելուց
Իրենց կյանքի ընթացքում ավելի քան 3 միլիոն ամերիկացիներ ունենում են խուճապային խանգարում: Խուճապային խանգարումը հաճախ սկսում է դեռահաս տարիքում, թեեւ կարող է սկսցվել նաեւ մանկության շրջանում: Երբեմն խուճապային խագնարումը անցնում է գեներով:
Եթե խանգարումը չբացահայտվի եւ չբուժվի, նրա հետեւանքները կարող են ավերիչ լինել: Խուճապային նոպաները կարող են խանգարել երեխայի կամ դեռահասի հարաբերություններին, դպրոցում եւ նորմալ զարգացմանը: Խուճապային խանգարումով երեխան կամ դեռահասը կարող է գրեթե ամբողջ ժամանակ անհանգիստ լինել, անգամ եթե խուճապային նոպայի մեջ չեն: Ոմանք խուսափում են լինել վայրերում, ուր վախենում են, թե նոպան կսկսվի եւ նրանց չեն կարող օգնել: Օրինակ՝ երեխան կարող է հրաժարվել դպրոց գնալուց կամ ծնողներից բաժանվելուց: Բարդացած դեպքերում երեխան կամ դեռահասը կարող է հրաժարվել տունը լքելուց: Կոնկրետ վայրերից կամ դրություններից խուսափելու այս միտումը կոչվում է □ագորաֆոբիա□: Խուճապային խանգարումով երեխաներից կամ դեռահասներից ոմանք կարող են խորը դեպրեսիա ապրել եւ անգամ ինքնասպանության եզրին լինել: Իրենց անհանգստությունն ու վախերը թուլացնելու ձգտումով երեխաները կամ դեռահասները կարող են սկսել ալկոհոլ կամ թմրադեղեր օգտագործել:
Երեխաների մոտ խուճապային խագնարումն ախտորոշելը կարող է դժվար լինել: Կարող են պահանջվել բժիշկների մոտ բազմակի այցելություններ եւ զանազան բժշկական ստուգումներ, որոնք թանկ են եւ ճնշող: Երբ խանգարումը հայտնաբերվում եւ ախտորոշվում է, այն սովորաբար հեշտությամբ է ենթարկվում բուժման: Խուճապային խանգարման ախտանիշով երեխան կամ դեռահասը սկզբում պետք է ստուգվի ընտանեկան բժշկի կամ մանկաբույժի մոտ, եւ եթե ոչ մի այլ ֆիզիկական հիվանդություն կամ վիճակ չի հայտնաբերվում՝ որպես խուճապային խանգարման պատճառ, ապա պետք է դիմել մանկապատանեկան հոգեբույժի կողմից գնահատման:
Բուժման մի քանի ձեւեր գոյություն ունեն: Որոշ հատուկ դեղորայքներ կարող են դադարեցնել խուճապային պանիկաները: Հոգեթերապիան կարող է օգնել երեխային եւ ընտանիքին կանխել սթրեսային կամ կոնֆլիկտային իրավիճակները, որոնք իրենց հերթին խուճապային նոպաներ են առաջացնում երեխայի մոտ: □Իմացական վարքային թերապիայի□ միջոցով սովորեցրած ճանապարհներով երեխան կկարողանա կառավարել անհանգստության կամ խուճապի նոպաները: Խուճապային խանգարումով շատ երեխաների եւ դեռահասների լավ է օգնում դեղորայքների եւ հոգեթերապիայի համակցությունը: Հաջող բուժման դեպքում խուճապային նոպաները սովորաբար դադարում են: Վաղ բուժումը կարող է կանխել խուճապային խանգարման այնպիսի բարդություններ, ինչպիսին են ագորաֆոբիան, դեպրեսիան եւ թմրանյութերի օգտագործումը: