Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարն ինչպես միշտ հատկացված է այս երկու տարածաշրջանի կարևոր իրադարձությունների քննարկմանը:
Այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունների մասին նախ համառոտ.
Թուրքմենստանի նախագահի անցած շաբաթ Հայաստան կատարած այցի շրջանակներում կողմերը տարբեր բնագավառներում համագործակցության 10 փաստաթուղթ ստորագրեցին: Զբոսաշրջության բնագավառում համագործակցությունը, 2018-2020 թվականների ընթացքում մշակութային ու գեղարվեստական բնագավառներում համագործակցության ծրագիրը, ինչպես նաև 2018-2019 թվականների ընթացքում երկու երկրի ԱԳ նախարարությունների համագործակցության ծրագիրը երկու երկրի պաշտոնատարների կողմից ստորագրված համաձայնագրերից էին: Երկու երկրի նախագահները նաև հանդես եկան համատեղ հայտարարությամբ:
Ղազախստանի պաշտպանության նախարարը Աստանայում հանդիպելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին նրա հետ քննարկեց տարածաշրջանում անվտանգության հարցն, այդ թվում Աֆղանստանի վերջին զարգացումները: Ղազախստանի պաշտպանության նախարար Սեքին Ջեսուզաքովի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդիպման ժամանակ կողմերը նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության, այդ թվում Աֆղանստանում տիրող իրավիճակի, ինչպես նաև ռազմական բաժնում ՀԱՊԿ անդամ երկրների առավել ազդեցիկ զարգացման շուրջ մտքերի փոխանակում կատարեցին:
ԱԷՄԳ-ն անցած շաբաթ Ղազախստանում միջուկային վառելիքի բանկի բացումը կատարեց: Քիչ հարստացվածությամբ ուրանի այս բանկը, որի արժեքը 150 միլիոն դոլար է գնահատվում, գտնվում է Ղազախստանի Օսքման քաղաքում: Այս բանկը 90 տոննա միջուկային վառելիք պահեստավորելու տարողություն ունի, որը կարող է երեք տարով ապահովել մի մեծ քաղաքի էլեկտրաէներգիան: Միջուկային վառելիքի այդ բանկը հիմնելուց ԱԷՄԳ-ի գլխավոր նպատակն է կանխել ուրանի հարստացման սկսվելն այն երկրների կողմից, որոնք միջուկային արդյունաբերություն չունեն:
Վիրտուալ միջավայրում ահաբեկչության, ծայրահեղականության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի նպատակով Տաջիկստանի ՆԳ նախարարությունը կիբերային ոստիկանության բաժին է ստեղծել: Տաջիկստանի ՆԳ նախարարը մատնանշելով , որ Դուշանբեն այս բնագավառում լավագույն փորձագետներին պատրաստելու համար իր ամբողջ ջանքն ի գործ է դնելու, դա կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բնագավառում վերցված չափազանց կարևոր քայլ է բնութագրել:
Ռուսաստանի կենտրոնական բաժնի ռազմական հրամանատար Յեր Զռոդնիցկին և Ուզբեկստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Շոքաթ Նարմեթովն անցած շաբաթ Տաշկենդում կայացած հանդիպման ժամանակ քննարկեցին տարածաշրջանում տիրող վերջին իրավիճակը: Հանդիպման ժամանակ Ուզբեկստանի և Ռուսաստանի զինվորական բարձրաստիճան պաշտոնատարները քննարկեցին Կենտրոնական Ասիայում տիրող ներկա վիճակը և փոխադարձ համագործակցության ընդլայնման ցանկություն հայտնեցին:
Պակիստանի, Չինաստանի և Աֆղանստանի ԶՈՒ կենտրոնական շտաբների հրամանատարները Դուշանբե կատարած ուղևորության ընթացքում հանդիպեցին Տաջիկստանի նախագահին: Պակիստանի ԶՈՒ կենտրոնական շտաբի հրամանատար Ղամար Ջավիդ Բաջվահը, Չինաստանի ազատագրական բանակի հրամանատար Լի Զա Չենը և Աֆղանստանի ԶՈՒ կենտրոնական շտաբի հրամանատար Մոհամմեդ Շերիֆ Յեֆթլին Տաջիկստան կատարած այցի ընթացքում առանձին հանդիպում ու զրույց ունեցան այդ երկրի նախագահի հետ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անցած շաբաթ տեղեկացրեց այդ երկրի մի զինապահեստում պայթյունի մասին: Համաձայն «Ռաշաթուդեյ» հեռուստակայանի հաղորդման, Ադրբեջանի մի զինապահեստում բռնկված հրդեհին հաջորդել է պայթյունը: Ադրբեջանի իշխանությունները որևէ ակնարկ չեն կատարել այդ պայթյունի հստակ վայրին, սակայն տեղական ԶԼՄ-ները հայտարարել են, թե պայթյունը տեղի է ունեցել Ադրբեջանի հյուսիս-արևելյան Սիազանի տարածքում:
------------------------
Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները մի քանի օրից հանդիպելու են Մոսկվայում՝ միասին խաղաղության կոչ անելու։ Այս կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Հովհաննես Մովսիսյանը:
------------------------
Վիրտուալ միջավայրում ահաբեկչության, ծայրահեղականության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի նպատակով Տաջիկստանի ՆԳ նախարարությունը կիբերային ոստիկանություն է հիմնել: Տաջիկստանի ՆԳ նախարար Ռամազան Ռահիմզադեն այս կապակցությամբ ասել է. «Տաջիկստանն իր ռուս և չինացի գործընկերների հետ համատեղ աշխատանք է տանում ծայրահեղականության դեմ պայքարի ուղղությամբ և երկրի կիբեր- համակարգի հզորացման նպատակով այդ ոլորտի իր որոշ աշխատողներին համապատասխան վարժություններ ստանալու նպատակով գործուղել է այլ երկրներ»: Տաջիկստանի ՆԳ նախարարի ընդգծմամբ երկրում այդ համակարգի ստեղծման կարևորությունը կայանում է նրա մեջ, որ շատ անձինք ծայրահեղական ու ահաբեկչական խմբերում ներգրավվում են վիրտուալ միջավայրի և ինտերնետային հատուկ կայքերի միջոցով: Կիբեր- ոստիկանության ստեղծումն ընդառաջվել է տաջիկ որոշ պաշտոնատարների կողմից:
Տաջիկստանի պետական կառավարման ու քաղաքականության ուսումնասիրության միության նախագահ Մեխայել Պեթրոշկովն այդ երկրի տարածքում կիբեր-ոստիկանության հատուկ բաժնի ստեղծումը ժամանակին արված քայլ է բնութագրել և ասել է. «ԻԼԻՊ-ի և ահաբեկչական այլ կազմակերպություններին հաղթելու համար փորձագետների պատրաստման, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի շրջանակներում միատարր կառույցների առաջացման գործին բյուջեի հատկացումն անհրաժեշտ քայլ է: Հետևաբար ավելի լավ է, որ այդ քայլը վերցվի այսօր, որպեսզի ապագայում կանխվեն տարածաշրջանի երկրների վիրտուալ միջավայրում ծայրահեղական ու ահաբեկչական խմբերի գործունեության բացասական հետևանքները»:
Իրականության մեջ կիբեր-համակարգը ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի և թաքֆիրական-ահաբեկչական խմբերին դիմակայելու ուղիներից է, հետևաբար թվում է, որ այդ երևույթի դեմ ազդեցիկ պայքարի կապակցությամբ Տաջիկստանի նման երկրների պոտենցիալը, քաղաքական ու ապահովական այլ ոլորտներին զուգահեռ պիտի մեծանա:
Տաջիկստանի ՆԳ նախարարության վիճակագրական տվյալների համաձայն ընթացիկ տարվա ընթացքում այդ երկրում կալանքի տակ է առնվել ավելի քան 130 մարդ, որոնք վիրտուալ միջավայրում շփում են ունեցել ահաբեկչական կազմակերպությունների հետ: Մինչ այժմ Տաջիկստանի իշխանություններն արգելափակել են այդ երկրի տարածքում ծայրահեղականներին ու ահաբեկչական կազմակերպություններին պատկանող ավելի քան 70 ինտերնետային կայքեր:
-----------------------------
Թուրքմենստանի նախագահի անցած շաբաթ Հայաստան կատարած այցի շրջանակներում կողմերը տարբեր բնագավառներում համագործակցության 10 փաստաթուղթ ստորագրեցին: Զբոսաշրջության բնագավառում համագործակցությունը, 2018-2020 թվականների ընթացքում մշակութային ու գեղարվեստական բնագավառներում համագործակցության ծրագիրը, ինչպես նաև 2018-2019 թվականների ընթացքում երկու երկրի ԱԳ նախարարությունների համագործակցության ծրագիրը, փողերի լվացման հետ կապված տեղեկությունների փոխանակման բնագավառում փոխհուշագիրը և սպորտի բնագավառում համագործակցության փոխհուշագիրը երկու երկրի պաշտոնատարների կողմից ստորագրված փաստաթղթերից էին: Երկու երկրի նախագահները նաև հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Այդ փաստաթղթերի ստորագրումից հետո Թուրքմենստանի նախագահը հայտարարեց, որ Հայաստան կատարած այցով նոր էջ է բացվում երկու երկրի բարեկամական ու եղբայրական հարաբերություններում:
Թուրքմենստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին, այդուհանդերձ չնայած քաղաքական, տնտեսական, մշակութային, առևտրական, տարածաշրջանային ու միջազգային ակտիվ համագործակցության, երկու երկրները շահագործման չեն հանձնել հարաբերությունների ընդլայնման համար գոյություն ունեցող ողջ պոտենցիալը:
Թուրքմենստանի նախագահի այցը Հայաստան կարող է կապված լինել Աշխաբադ, Թեհրան և Երևան գազային գործակցությունների հետ: Նման կարծիք է հայտնել հայ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Անդրադառնալով Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի Երևան կատարած այցին, քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ասել է.-«Նախագահի այցի ընթացքում հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին ստորագրվեց համագործակցության 10 փաստաթղթեր»:
«Թուրքմենստանն աշխարհում ընկալվում է որպես գազի շատ խոշոր պաշարներ ունեցող երկիր, որը նաև գազամուղով կապված է Իրանի հետ, այնպես, ինչպես և Հայաստանը»,– ասում է քաղաքագետը:
Նա հավելել է.«Նախագահներ Սերժ Սարգսյանի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հանդիպման օրակարգում շոշափվել է նաև Իրանի տարածքով Հայաստան փոխանցվող գազի ծավալները հարցը»։
Սա վկայում է բազմակողմ համագործակցության ասպարեզ մուտք գործելու տարածաշրջանի երկրների ցանկության մասին: Այս նախագծի իրագործումը տարածաշրջանի երկրների քաղաքական ու տնտեսական համագործակցությունների ամրապնդման ուղղությամբ կարող է շրջադարձային համարվել: