Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին: Հաղորդման առաջին բաժնում կանդրադառնանք Կասպից ծովի երկու ափերին ձգվող տարածաշրջանի գլխավոր զարգացումներին:
Ղրղզստանի նախագահն իր ռուս պաշտոնակցի հետ հանդիպման նպատակով անցած շաբաթ Սոչի մեկնեց և զրույց ունեցավ Վլադիմիր Պուտինի հետ:
Այս հանդիպման ընթացքում Աթամբաևն ու Պուտինը քննարկեցին երկկողմ, ինչպես նաև ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության հետ կապված հարցեր: Ղրղզստանի և Ռուսաստանի ղեկավարները հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին հանդիպելու են ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի նստաշրջանների ընթացքում: Հիշեցնենք, որ Աթամբաևի նախագահության շրջանն ավարտվելու է 2017 թվականի դեկտեմբերին:
Մոսկվա-Բիշքեկ համագործակցությունների ընդլայնմանն ակնարկելով Ռուսաստանի նախագահը տեղեկացրեց Ղրղզստանում Ռուսաստանի 100 միլիոն դոլար ներդրման մասին: Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հեռուստակայաններից մեկին տված հարցազրույցում ակնարկելով Մոսկվա-Բիշքեկ հարաբերություններին ընդգծեց, որ «Գազպրոմ» ընկերությունը Ղրղզստանում էներգիայի բաժնի ընդլայնման համար մեծ ծրագրեր ունի:
Պուտինն անդրադառնալով տարբեր բնագավառներում երկու երկրի համագործակցությանն, ասաց. «Ղրղզստանի էներգիայի բաժնում ներդրման ու զարգացման համար «Գազպրոմ» ընկերության կողմից 100 միլիոն դոլարի հատկացում է կատարվել և մյուս բաժիններում համագործակցության համար բանակցությունները շարունակվում են:
Ղազախստանի նախագահն ասաց. «Աստանայի կառավարությունը միայն ՄԱԿ-ի մանդատով զորուժ կգործուղի Սիրիա»:
Նուրսոլթան Նազարբաևն անդրադառնալով այդ հարցին ասաց. «Առաջին հերթին Ղազախստանի սահմանադրության համաձայն մենք միայն երկրի խորհրդարանի որոշմամբ կարող ենք վտանգավոր գոտիներ զորուժ գործուղել: Բացի այդ ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ, որին նաև անդամակցում է Ղազախստանը, արտասահման զորուժ գործուղելու մասին նախատեսում չի կատարվել: Սակայն եթե ՄԱԿ-ը, որին նույնպես անդամակցում է Ղազախստանը, որոշի նման ուժեր գործուղել այլ երկրներում գտնվող բախման տարածքներ, մենք կընդառաջենք դա»:
Դա ի տես այն բանի, որ սեպտեմբերի 14-ին Աստանայում մեկնարկեց Սիրիայի հարցով բանակցությունների նոր շրջանը և բախման տարածքներում, այդ թվում Իդլիբ նահանգում խաղաղարար ուժերի տեղակայումն այդ նստաշրջանի առանցքային հարցերից էր:
Տաջիկստանի խորհրդարանը մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ ոչ-ազգային տարազ ու հիջաբ կրելու համար որևէ տուգանք չի սահմանվել:
Տաջիկստանի խորհրդարանն արձագանքելով տարածված այն շշուկներին, թե այդ երկրի որոշ պաշտոնատարների ներկայացուցիչները կանանց հիջաբ կրելու համար ծանր տուգանքներով են սպառնում, հավելեց. «Այդ քայլն անօրինական է և որևէ օրենքում նման կանխատեսում չի կատարվել»:
Տաջիկստանի խորհրդարանը հիշեցնելով անցած օգոստոսի վերջերին այդ երկրի տոների ու հանդիսությունների մասին օրենքում մտցված բարեփոխումները, ըստ որի իրավաբանական ու իրական անձանց կոչ է արվում հարգել ազգային մշակույթը, այդ թվում մայրենի լեզուն ու ազգային տարազը և դրանց պահպանել օտարների բացասական ազդեցությունից, ընդգծել է. «Այս օրենքը տաջիկ քաղաքացիներին կոչ է անում հարգել այդ անհրաժեշտությունները, սակայն դրանց չհարգելու համար տուգանք չի սահմանել»:
ԵԱՀԿ գրասենյակը երկուշաբթի օրը տեղեկացրեց այդ կազմակերպության կողմից Աֆղանստանի հետ Տաջիկստանի սահմանի կառավարման համար քարտուղարության ստեղծման մասին: Այս քարտուղարության բացման հանդիսությանը մասնակցեցին Դուշանբեում ԵԱՀԿ-ի և Տաջիկստանի պետական կազմակերպությունների ներկայացուցիչները: Այս քարտուղարությունը 16 բաժիններից բաղկացած համադրող կազմակերպություն է, որն աշխատելու է Տաջիկստանի սահմանային կառավարման ազգային ռազմավարության շրջանակներում: Դուշանբեում ԵԱՀԿ-ի գրասենյակը հովանավորելու է այս քարտուղարության ժամանակավոր կայաններ ու նաև դրա կապի ենթակառուցվածքները:
ՀՀ ԱԳ նախարարը ԼՂ-ի որոշ տարածքների Ադրբեջանին վերադարձվելը հնարավոր համարեց: Էդվարդ Նալբանդյանը մի խումբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Երևանի դիտանկյունից կարելի է ԼՂ-ի որոշ տարածքները վերադարձնել Ադրբեջանին»: ՀՀ ԱԳ նախարարը հավելեց. «ԼՂ-ի որոշ տարածքների վերադարձն անվտանգության տեսակետից որևէ սպառնալիք չի առաջացնի»:
-----------------------
Մեր հաղորդման հաջորդ բաժնում առավել մանրամասնորեն կանդրադառնանք տարածաշրջանի մի քանի իրադարձություններին:
Ադրբեջանում մեկնարկել են հերթական թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Թեմային անդրադարձել է լրագրող Լուսինե Մուսայելյանը:
---------------------
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևն անցած շաբաթ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման նպատակով Սոչի մեկնեց, որտեղ զրույց ունեցավ Վլադիմիր Պուտինի հետ:
Այս հանդիպման ժամանակ Աթամբաևն ու Պուտինը քննարկեցին երկկողմ համագործակցությունների ընդլայնման ուղիներն ու ԵԱՏՄ-ի շրջագծում համագործակցության հետ կապված հարցեր:
Հիշեցնենք, որ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ին Աթամբաևի նախագահության շրջանի ավարտվելը, երկու երկրի նախագահները հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին հանդիպելու են ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջագծում գումարվելիք նստաշրջաններում: Մոսկվայի ու Բիշքեկի ղեկավարների հանդիպման ժամանակ Պուտինն անդրադարձ կատարելով այն հարցին, որ Ռուսաստանի և Ղրղզստանի միջև առևտրաշրջանառության ծավալները մեծանում, իսկ տարբեր բնագավառներում համագործակցությունն ընդլայնվում է, ասաց. «ԵԱՏՄ-ի մյուս անդամների հետ Ղրղզստանի համագործակցության ընդլայնումը շարունակվելու է և այս գործընթացը հանգեցնելու է հիշյալ կազմակերպության առաջադիմությանը»:
Հանդիպման ժամանակ Ղրղզստանի նախագահն ընդգծեց. «Երկկողմ համագործակցությունների հետ կապված հարցերի շուրջ զրույցի ցանկացած առիթ մեծ նշանակություն ունի: Օրինակ նախորդ հանդիպման արդյունքում Ռուսաստանում Ղրղիզ աշխատավորների միգրացիայի հարցերով դյուրություններ ստեղծվեցին»: Այս հարցն առաջ քաշելով Աթամբաևն իրականության մեջ ներկայացրեց Ռուսաստանում Ղրղզստանի քաղաքացիների խնդիրների կարգավորման պահանջը: Քաղաքական որոշ շրջանակների ընդգծմամբ այդ դիմումը ոչ թե նպատակ ուներ կարգավորել Ռուսաստանում բնակվող ղրղզական համայնքի հարցերը, այլ ավելի շուտ Ղրղզստանի նախագահական ընտրությունների սեմին Աթամբաևի պատկան կուսակցության և նրա պաշտպանած թեկնածուի օգտին վերցված քարոզչական քայլ է համարվում: Ղրղզստանցի քաղաքագետ Մարս Սարիևի համոզմամբ Ղրղզստանի նախագահը Ռուսաստան էր ուղևորվել, որպեսզի ապահովեր նախագահի պաշտոնում իրեն փոխարինողի հանդեպ Մոսկվայի հովանավորությունը:
Թեև տարածաշրջանի լրատու աղբյուրներ Մոսկվայի ու Բիշքեկի պաշտոնատարների հանդիպումը գնահատում են երկու երկրի միջև ընթացիկ համագործակցությունների ամրապնդման շրջագծում, սակայն Ռուսաստանի և Ղրղզստանի որոշ քաղաքագետների համոզմամբ Աթամբաևի ու Պուտինի հանդիպման իրական թեման Ղրղզստանում նախագահական ընտրություններն են եղել: Հատկապես որ Ղրղզստանի նախագահն ընդգծել է, որ մինչև իր նախագահության շրջանի ավարտվելը երկու երկրի հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ մի քանի հանդիպումներ է ունենալու Պուտինի հետ: Ռուսաստանի միջազգային ուսումնասիրությունների համալսարանի վերլուծական կենտրոնի տնօրեն Անդրեյ Կազանցևն անդրադառնալով երկու երկրի բարձրաստիճան պաշտոնատարների հանդիպման պատճառներին նշել է, որ Պուտինի հետ Աթամբաևի հանդիպման նպատակն է եղել Ղրղզստանի քաղաքական այրերի մոտ բարձրացնել իր վարկը:
Սարիևը համոզված է, որ ընտրությունների հարցում Մոսկվայի անկողմնակալ դիրքորոշումն ուղղված է Ջեյն Բեյքովի մրցակից Օմար Բեյք Բաբանովի կողմը:
Նրա համոզմամբ Ղրղզստանի նախագահի Ռուսաստան կատարած ուղևորությունը նրա վերջին ջանքն է համարվում ապահովելու Ջեյն Բեքովի հանդեպ Մոսկվայի հովանավորությունը, ով արևմտյան երկրների քաղաքական ու տնտեսական էլիտայի հետ իր կապերի պատճառով դժգոհություն է առաջացրել Կրեմլի մոտ:
Ղրղզստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 15-ին, որի ընթացքում կմրցեն 13 թեկնածուներ:
-------------------------
Ղազախստանի նախագահ Նուրսոլթան Նազարբաևն անցած շաբաթ պաշտոնական երկօրյա այցով Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշկենդ ուղևորվեց, որտեղ Ուզբեկստանի նախագահ Շոքաթ Միրզիաևի հետ հանդիպման ժամանակ զրուցեց տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումների, ինչպես նաև երկկողմ համագործակցությունների ամրապնդման ուղիների շուրջ:
Այս այցի շրջանակներում կողմերը նաև քննարկեցին քաղաքական, տնտեսական, առևտրական, ներդրումային, փոխադրության, մշակութային ու հումանիտար բնագավառներում Ուզբեկստանի և Ղազախստանի համագործակցությունների առավել ընդլայնման հեռանկարները:
Այս պահին Ուզբեկստանում աշխատում են ղազախական կապիտալով 230, իսկ՝ Ղազախստանում ուզբեկական կապիտալով ավելի քան 130 ընկերություններ: 2017 թվականի առաջին կիսամյակում Ուզբեկստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառության ծավալը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ 11.4 տոկոս աճ արձանագրելով բարձրացել է 953 միլիոն դոլարի: