Մի գավաթ անդորր 71 - Ագորաֆոբիա և սոցիաֆոբիա
Հոգեբան, հոգեթերապևտ ՝ Արման Բեգոյանի մասնակցությամբ
Վախը մարդուն ուղեկցում է ծննդյան օրից մինչև խորը ծերություն: Մենք մշտապես վախենում ենք ինչ-որ բանից, օրինակ, կանայք վախենում են սարդերից ու մկներից, տղամարդիկ` իրենց աշխատանքը կորցնելուց, երեխաները` մթությունից, փակ տարածքից:
Մենք չենք կարող լիովին ազատվել վախի զգացումից: Հենց այդ զգացումն է հանդիսանում ամենաուժեղ գործոններից մեկը, որը խանգարում է մարդուն մինչև վերջ բացահայտել իր ներուժը և հաջողությունների հասնել: Սեփական վախը հաղթահարել կարողանալու համար, պետք է իմանալ, թե այն ինչպիսին է: Ով նախազգուշացված է, նա զինված է:
Իրական վախ. մարդու ռեակցիան է արտաքին վտանգի հանդեպ: Այդ վախը կա յուրաքանչյուրի մոտ ենթագիտակցական մակարդակում և այն ազդանշանային գործառույթ ունի` վտանգը շատ մոտ է, հարկ է կենտրոնացնել օրգանիզմի պահեստային ուժերը, պաշտպանության պատրաստ լինելու համար:
Վախը մարդու վրա բացասական ազդեցություն է ունենում, քանի որ նրան մշտապես լարված է պահում, խարխլում է նրա ինքնավստահությունը և թույլ չի տալիս մինչև վերջ բացահայտել իր անհատականությունը:
Վախի դեմ ամենակարևոր դեղորայքը բարձր ինքնագնահատականն է և ինքնավստահությունը: Պետք է ինքդ քո վրա վստահ լինես, որ ամեն ինչ կարող ես անել բարձր մակարդակով:
Յուրաքանչյուր մարդ իր կյանքում երբևէ ինչ-որ վախ է ապրում: Դա բնական է, եթե այդ վախը պաշտպանական բնույթ է կրում, բայց լինում են դեպքեր, երբ վախերը մարդուն խանգարում են և վերածվում են ֆոբիայի, որը համարվում է վտանգավոր մարդու հոգեկան առողջության համար:
Ֆոբիա (հուն.՝ φόβος - «վախ»), անկառավարելի վախ կամ տարատեսակ վախերի համառ դրսևորում։ Հոգեբուժության մեջ ընդունված է ֆոբիա անվանել վախի հիվանդագին ուժեղացված դրսևորումը այս կամ այն գրգռիչի նկատմամբ։ Ֆոբիան խիստ արտահայտված, համառ ու կպչուն վախն է, որը անդառնալիորեն սրվում է որոշակի իրավիճակներում և չի ենթարկվում ամբողջական տրամաբանական բացատրության։ Ֆոբիայի զարգացման արդյունքում մարդը սկսում է վախենալ և հետևաբար խուսափել որոշակի առարկաներից, գործունեության տեսակից կամ իրավիճակից։
Ասենք, որ ֆոբիաների տեսակներն ունեն մի երկար ցանկ : Մարդի կարող են ունենալ ոչ-սովարակն վախեր երևույթներից, որոնք մեզ համար թերևս զարմանալի են թվում:
վախ ծանրություն բարձրացնելուց
վախ բարձրահարկ շենքերից
վախ խորը ջրահորերից
վախ գրքերից, գրադարանից
վախ բույսերից
վախ ամպրոպից,կայծակից
– վախ գորտերից, դոդոշից
վախ արյունից
վախ պատվաստումներից
վախ ծաղրածուներից
վախ կոճակներից
Ագորաֆոբիա (հին հունարեն՝ ἀγορά - «հրապարակ» և φόβος - «վախ»), անգիտակից վախ բաց դռների, բաց տարածությունների, մեծ հրապարակներում և ամայի փողոցներում առանց ուղեկցի քայլելու նկատմամբ։
Դրսևորվում է անգիտակից վիճակում՝ որպես պաշտպանության մեխանիզմ։ Այս ֆոբիայի ի հայտ գալը կարող է կապված լինել իրական կյանքում նախկինում տեղի ունեցած որևէ դեպքի հետ, որը կապված է մարդկանց և նրանցից ստացված էմոցիոնալ ցնցումների հետ։
Սոցիոֆոբիա
Սոցիոֆոբիա (լատ.՝ socius` ընդհանուր և հունարեն՝ φόβος՝ վախ), մշտական, իռացիոնալ հիվանդություն ինչ-որ հասարակական գործողություններ ծավալելուց (օրինակ՝ հանրային ելույթներից) կամ գործողություններից, որոնք ուղեկցվում են այլ մարդկանց տածած ուշադրությամբ:
Նմանատիպ վախերը կարող են առաջանալ մտացածին կամ իրական հետապնդման զգացողությունից: Սոցիոֆոբ մարդիկ կարող են գիտակցել, որ հասարակական շփումից իրենց վախերը ավելորդ կամ առանց պատճառի են, ավելին, դրանց հաղթահարելը դրանից չի դառնում ավելի հեշտ: Որոշ մարդիկ, ովքեր տառապում են սոցիոֆոբիայով, վախենում են հասարակական իրավիճակներից, որոնցում նրանք պետք է դրսևորեն իրենց լավագույն կերպով:
Սոցիոֆոբիան դեպքերի մեծամասնության ժամանակ սկսում է դրսևորվել վաղ տարիքում: Այս հիվանդությամբ տառապողների 50%-ը հայտնաբերել են այս հիվանդության ախտանիշները մինչև 11 տարեկան դառնալը, իսկ 80%-ը՝ մինչև 20 տարեկան դառնալը:
Ինչքան վաղ է հիվանդությունը սկսում դրսևորվել, այդքան ավելի մեծ է հավանականությունը, որ կդրսևորվեն նաև ուղեկցող խանգարումեր, ինչպիսիք են դեպրեսիան կամ թմրանյութերի օգտագործումը: Սոցիոֆոբիայի հոգեբանական ախտանիշներին սովորաբար ավելանում են ֆիզիոլոգիականները, , սրտի աշխատանքի արագացումը, դողէրոցքը, սրտխառնոցը:
Հիվանդության վաղաժամ հայտնաբերումը սովորաբար օգնում է քչացնել ախտանիշնորը և խուսափել հավելյալ խանգարումներից, ինչպիսին է դեպրեսիան: Սոցիոֆոբիան երբեմն անվանում են «բաց թողած հնարավորությունների հիվանդություն»
Բուժման արդյունավետ տարբերակ է վարքագծի ճանաչողական բուժումը։ Դեղամիջոցներ կարող են օգտագործվել հիվանդի՝ այդ բուժումներից կատեգորիկ կերպով հրաժարվելու դեպքում, սակայն դրանց արդյունավետությունը սահմանափակ է և ուղղված է հիմնականում ախտանիշների՝ սթրեսի և խուճապի վերացմանը։ Վերջին տարիներին մեծացել է հետաքրքրությունը սոցիոֆոբիայի նկատմամբ, ինչպես նաև առաջարկվել են բուժման մի շարք դեղամիջոցային մեթոդներ։