Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին: Նախ թռուցիկ հայացք կնետենք անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:
Նախ Հարավային Կովկասի իրադարձությունները:
Մոհառամ ամսվա և հատկապես Հոսեյնի Աշուրայի և Թասուայի օրերի սգո հանդիսություններին Ադրբեջանի մուսուլման ժողովրդի շքեղ մասնակցությունը ներքին ու տարածաշրջանային բազմաթիվ արձագանքներ ունեցավ: Ադրբեջանի Իսլամական կուսակցության ազատազրկման մեջ գտնվող առաջնորդ Մոհսեն Սամադովը շնորհակալություն հայտնելով ժողովրդի այդ շքեղ ներկայության կապակցությամբ, հայտարարեց. «Չի կարելի վերացնել մեծ մարգարեի գերդաստանի հանդեպ Ադրբեջանի ժողովրդի սերն ու հարգանքը»:
Վրաստանի նախագահ Գէորգի Մարգվելաշվիլին իր վերջին որոշման ընթացքում ղեկավարող կուսակցությանը ներկայացրեց այդ երկրի սահմանադրության մեջ չորս բարեփոխումներ կատարելու օրինագիծը: Այս առաջարկներից մեկի համաձայն այսուհետ Վրաստանի նախագահն ընտրվելու է Ազգային ժողովի կողմից:
Իսկ Ռուսաստանի ԱԳ նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Բրաթչիկովը Աստրախանում նախատեսեց, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի կոնվենցիան կվավերացվի 2018 թվականին:
Ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին, Ուզբեկստանի նախագահ Շոքաթ Միրզիաովը ԱՊՀ երկրների հերթական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Սոչի նավահանգիստ ուղևորվեց: Նստաշրջանը գումարվեց չորեքշաբթի և հինգշաբթի օրերի ընթացքում:
Տաջիկստանի նախագահի եղբայրը՝ Նուրեդդին Ռահմանը շաբաթ օրը շաքարախտի հետևանքով վախճանվեց 67 տարեկան հասակում:
Իսկ վերջին լուրի համաձայն, Ղրղզստանի նախագահական ընտրությունների թեկնածու Բաքիթ Թերբաբայևն ասաց, թե հօգուտ Ամուրբեյք Բաբանովի հետ է վերցնում իր թեկնածությունը: Ավելի վաղ Ղրղզստանի նախագահական ընտրությունների մի այլ թեկնածու Ղամչիբեյք Թաշիևը հօգուտ Սուրենբայ Ջեյնբեյքովի հանել էր իր թեկնածությունը: Այս պահին են ընթացիկ ամսվա 15-ին կայանալիք ընտրությունների արդյունքում Ղրղզստանի նախագահի պաշտոնը ստանձնելու համար պայքարում են 11 թեկնածուներ:
------------------------------
Բարեկամներ հաղորդման այս բաժնում հանգամոնրեն կանդրադառնանք երկու այս տարածաշրջանի անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն հոկտեմբերի 16-ին՝ Շվեյցարական Ժնև քաղաքում, հաղորդում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքը: Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդել լրագրող Արտակ Համբարձումյանը:
------------------------
Ադրբեջանի Իսլամական կուսակցության ազատազրկման մեջ գտնվող առաջնորդ Մոհսեն Սամադովի պաշտպան փաստաբան Յալչին Իմանովը տեղեկացրել է Հոսեյնի Աշուրայի և Թասուայի օրվա սգո հանդիսություններին մասնակցության պատճառով ժողովրդին ուղղված նրա գնահատանքի ու շնորհակալության մասին:
Մոհսեն Սամադովը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ժողովրդին, որը ամեն տարի նախորդ տարվա համեմատությամբ առավել շքեղ կերպով և սիրով ու վշտով հագեցած կազմակերպում է սգո հանդիսությունները: Նրա ընդգծմամբ ինչպես պատմության ընթացքում է պատահել և այսօր էլ դրա ականատեսն ենք իսլամի մեծ մարգարեի գերդաստանի հանդեպ Ադրբեջանի ժողովրդի սերն ու համակրանքը չի կարելի վերացնել:
Իսլամական կուսակցության առաջնորդի արտահայտությունները հրապարակվել են այն պայմաններում, երբ Հոսեյնի Աշուրայի հանդիսություններին Ադրբեջանի մուսուլման ժողովրդի շքեղ ներկայությունը դժգոհություն ու մտահոգություն պատճառեց Բաքվի իշխանություններին: Միևնույն ժամանակ Աշուրայի օրը զուգադիպելով Ադրբեջանում պաշտոնական արձակ օրվա, ժողովուրդն առավել լայն մասնակցություն ունեցավ Հոսեյնի Աշուրայի հանդիսություններին: Դա ի տես այն բանի, որ Իլհամ Ալիևի վարչակազմի պաշտոնատարները կրոնական արարողություններին մասնակցելու աննախընթաց սահմանափակություններ ստեղծելով չէին ակնկալում, որ ժողովուրդը նման խուռներամ մասնակցություն է ցուցաբերելու Հոսեյնի սգո հանդիսություններին: Այդուհանդերձ Ադրբեջանի տարբեր քաղաքներից ստացված հաղորդումները դրա հակառակ են ապացուցում և դա ի տես այն բանի, որ խաղատներն ու ալկոհոլիկ խմիչքներ վաճառող կենտրոնները թափուր են մնացել: Սա վկայում է այն մասին, որ երեք տասնամյակ շարունակ տեսալսողական լրատվամիջոցների օգնությամբ իրականացված քարոզչությունը ոչ միայն որևէ ազդեցություն չի գործել Ադրբեջանի մուսուլման ժողովրդի վրա, այլև հակառակ արդյունք է ունեցել: Փորձագետների վկայությամբ Աշուրայի հանդիսությունների շքեղորեն կազմակերպելու կապակցությամբ ազերի պաշտոնատարների բողոքները հիմնականում ժողովրդային ծավալուն մասնակցությունից պետական այրերի սարսափի պատճառով է: Իրականության մեջ «Ենի Ադրբեջան» ղեկավարող կուսակցության որոշ պաշտոնատարներ վիրավորելով այդ երկրի հավատացյալներին փորձեցին իրենց ցանկությունների ու շահերի համաձայն մեկնաբանել ժողովրդային այդ շքեղ մասնակցությունը:
Օրինակ Ադրբեջանի Մելլի Մեջլիսի պատգամավորներից Զահեդ Օրուջը հավակնեց. «Ադրբեջանում կրոնի ազատությունը հարգվում է և ամեն պայմաններում կրոնական արարողությունների կազմակերպման համար ազատություն գոյություն ունի: Սակայն մենք ականատես ենք, որ մեր մանկահասակ երեխաները հետադիմության, ծայրահեղականության ու տգիտության զոհ են գնում: Ադրբեջանը քաղաքական ու հասարակական կառավարման յուրահատուկ համակարգ ունի և նույն շրջագծում պիտի կատարվեն կրոնական արարողությունները»:
Մելլի Մեջլիսի մեկ այլ պատգամավոր տիկ. Սեդաղաթ Վալիովան Աշուրայի հանդիսություններին երեխաների մասնակցության հարցի կապակցությամբ, ասաց. «Աշուրայի հանդիսություններին երեխաների մասնակցությունը բացասական ազդեցություն է գործում նրանց ֆիզիկական ու հոգեկան առողջության վրա»:
Ադրբեջանը շուրջ 10 միլիոն բնակչություն ունի, որոնց 98 տոկոսը մուսուլման և դրանց խոշոր մասը շիաներ են: Վերջին տարիներին և հատկապես Ալիևների գերդաստանի իշխանության հասնելուց հետո հատկապես շիաների կրոնական աշխատանքների ճանապարհին աննախընթաց սահմանափակություններ են ստեղծվել:
----------------------------
Ռուսաստանի ԱԳ նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Բրաթչիկով Աստրախան նավահանգիստային քաղաքում ասաց. «Կասպից ծովի իրավական կարգավիճակի կոնվենցիան վավերացվելու է 2018 թվականին»:
Նրա ընդգծմամբ Մերձկասպյան երկրների պաշտոնատարների հանդիպումների նպատակներից մեկը Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ երկարատև բանակցությունների ամփոփումն է և հուսադրվածություն գոյություն ունի այն հարցում, որ այդ կոնվենցիան կարող է ստորագրվել առաջիկա տարի՝ Ղազախստանում:
Ռուսաստանի ԱԳ նախարարության հատուկ ներկայացուցչի ընդգծմամբ Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ լուրջ տարաձայնությունները սկիզբ առան 1994 թվականին՝ արտասահմանյան նավթային ընկերությունների հետ Ադրբեջանի բանակցություններից հետո, որից հետո այդ ծովի հատակի հարստությունների հավասար շահագործման կապակցությամբ այլ երկրների դիրքորոշումը հանգեցրեց իրավական կարգավիճակի հստակեցման շուրջ բանակցություններին, որոնք մինչ այսօր շարունակվելով որոշակի արդյունքի չեն հանգել:
Իգոր Բրաթչիկովն այն պայմաններում է նման հայտարարություն կատարել, երբ Ալմաթիի հաղորդագրությունը Ռուսաստանի, Ադրբեջանի ու Ղազախստանի կողմից շրջանցվելուց և Կասպից ծովի հարստությունները միակողմանի շահագործման ենթարկելու ուղղությամբ այդ երկրների վերցրած քայլերն այդ ջրային ընդարձակ տարածքում տարաձայնությունների առիթ տվեցին: Բացի Կասպից ծովի էներգիայի պաշարները միակողմանի կերպով վաճառքի հանելու և նավթի ու գազի բնագավառում բազմաթիվ պայմանագրեր կնքելու ուղղությամբ Ադրբեջանի ջանքերից, երկկողմ ու եռակողմ ջանքերը նույնպես կանխել են Մերձկասպյան երկրների միջև համախոհության ստեղծումը: Ռուսաստանը, Ադրբեջանը, Ղազախստանն ու Թուրքմենստանն անկախություն հռչակելով Կասպից ծովի ափին փոխարինեցին ԽՍՀՄ-ին: Ալմաթիում գումարված նիստում հիշյալ երկրներն իրենց հավատարմությունը հայտնեցին հանդեպ ԽՍՀՄ-ի կողմից ստորագրված բոլոր պայմանագրերն ու համաձայնագրերը: Այդուհանդերձ որոշ ժամանակ անց շրջանցեցին այդ պարտավորությունները և փորձեցին միակողմանի քայլեր ձեռնարկել:
Ի հետևումն Ադրբեջանի կողմից վերցված քայլերին, 1998-ից 2002 թվականների կտրվածքում Մոսկվայի ժամանակի իշխանություններն էլ Ղազախստանի ու Ադրբեջանի հետ երկկողմ ու եռակողմ համաձայնագրեր ստորագրելով փորձեցին շեղել Կասպից ծովի իրավական կարգավիճակի հստակեցման ուղին: Բնականաբար նման պայմաններում Մերձկասպյան երկրների մասնակցությամբ համաձայնության իրականացումը լուրջ արգելքների հանդիպեց: Այդ երկկողմ ու եռակողմ համաձայնագրերը ստորագրվեցին այն պայմաններում, երբ Կասպից ծովի նոր իրավակարգի շուրջ հիմնական տարաձայնություններ գոյություն ունեին Ռուսաստանի և Ադրբեջանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի և Իրանի, Ադրբեջանի ու Թուրքմենստանի միջև: Իրականության մեջ հիշյալ երկրների ղեկավարները միմյանց միջև համաձայնության հնարավորությունը նկատի առնելով փորձեցին միայնակ թողնել Իրանին ու Թուրքմենստանին և այդպիսով իրենց ցանկացած քայլերն իրականացնել Կասպից ծովում: Դա ի տես այն բանի, որ այդ համաձայնագրերի ստորագրումն առավել սրեց գոյություն ունեցող տարաձայնությունները: Նման պայմաններում ակնկալվում է, որ Մերձկասպյան երկրներն առավել համախոհությամբ ու բարեկամական մթնոլորտում կփորձեն կարգավորել Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ իրավական ու օրինական տարաձայնությունները: