Ելք դեպի լույս 214
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 115-119-րդ այաներին:
Նախ կլսենք Էն-ամ սուրայի 115-րդ այան.
و تمت كلمت ربك صدقا و عدلا لا مبدل لكلماته و هوالسميع العليم
<Աստծո խոսքը կկատարվի ճշմարտությամբ և արդարությամբ: Ոչինչ չի կարող փոխել իր պատվերները: Ամեն ինչ գիտե և իմանում է նա>:
Այս այան, դիմելով իսլամի մարգարեին, ասում է. <Եթե քրիստոնյաներն ու հրեաները չեն վկայում քո ճշմարտացի լինելը, մի անհանգստացիր, քանի որ Աստված վկայում է, որ ճշմարիտ խոսքը քեզ է ներշնչել: Խոսք, որը հիմնված է ճշմարտության վրա: Այս աստվածային պատվերները կատարյալ են: Եբեք չեն փոփոխվում, չեն խեղաթյուրվում և մնայուն են:
Այս այայից սովորում ենք.
1. Ղուրանը պարունակում է ամենահամապարփակ և լիարժեք աստվածային խոսքերը, ուստի իսլամը համարվում է վերջին աստավածային կրոնը: Ղուրանի բոլոր օրենքների հիմքը արդարությունն է և ճշմարտությունը:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 116-րդ այան.
و ان تطع اكثر من في الارض يضلوك عن سبيل ا ان يتبعون الاالظن وان
هم الا يخرصون
<Այս երկրի վրա ապրող մարդիկ, մեծ մասամբ ստերով ու ենթադրություններով են առաջնորդվում: Եթե հետևես նրանց, քեզ կհեռացնեն Աստծո ճանապարհից >:
Այս այան, դիմելով մարգարեին ու նրա հետևորդներին, ասում է. Այժմ, երբ Աստծո խոսքն ուղարկվել է ձեզ, այլևս մի հետևեք ուրիշների կարծիքներին, եթե նույնիսկ դա վերաբերում է մեծամասնությանը: Որովհետև մեծամասնությունը միշտ չէ, որ ճշմարիտ է, հատկապես այնպիսի հասարակության մեջ, որտեղ մարդիկ մեծ մասամբ շարժվում են տրամաբանության և բանականության հիմքերին հակառակ ու հետևում են սնոտիապաշտությանը: Ընդհանրապես, մարգարեները, հակառակ իրենց հասարակության մեծամասնության կարծիքին, մարդկանց տանում են դեպի հավատք: Եթե մեծամասնության կարծիքը հիմք ծառայեր, ուրեմն ոչ մի մարգարե չպետք է հայտնվեր: Ճիշտը և սխալը որոշելու համար, գոյություն ունի որոշակի չափանիշ: Ծխելը վնասակար է և եթե նույնիսկ մեծամասնությունը ծխում են, միևնույն է դա վնասակար է: Կամ ճշմարիտ խոսքը ճշմարտություն է, եթե նույնիսկ մարդիկ դրան չհավատան:
Այս այայից սովորում ենք.
1. Եթե մարդը իսկապես ցանկություն ունի առաջնորդվել, պետք է հետևի Ղուրանին և ճշմարտությանը, այլ ոչ թե մարդկանց մեծամասնությանը:
2. Գաղափարական հարցերում, մեծամասնությունը որոշիչ դեր չի կատարում:
3. Ճշմարտությունն ընդունելու փոխարեն, մարդը չպետք է ենթարկվի իր ցանկություններին և ենթադրություններին:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 117-րդ այան.
ان ربك هو اعلم من يضل عن سبيله و هو اعلم بالمهتدين
<Աստված, քո տերը, ամենից լավ գիտի, թե ով է մոլորության մեջ և ով լուսավորված հավատքով>:
Այժմ, երբ պարզվեց, որ մեծամասնության կարծիքը միշտ չէ, որ կարող է ճիշտ լինել, պետք է գնալ Աստծո ճանապարհով, եթե նույնիսկ այդ ճանապարհը ընթացողները լինեն փոքրամասնութուն: Ճշտի ու սխալի ճանաչողությունը անսահման մեծ գիտություն է և այն պատկանում է Աստծուն: Ուստի, Աստված լավ գիտի, թե որ ճանապարհն է ճիշտ և որը` սխալ: Նա լավ է ճանաչում մոլորվածներին և նրանց, ովքեր ընթանում են ճիշտ ճանապարհով: Իհարկե, մարդն իր ուղեղի օգնությամբ կարող է որոշ չափով զատել սխալն ու ճիշտը, բայց դա Աստծո անսահման գիտության հետ անհամեմատելի է: Ուստի այս այան ասում է. Հետևեք այն Աստծուն, որ վեր է ամեն ինչից, գիտի ամեն ինչ և ձեզ առաջնորդել է իր գիտությամբ:
Այս այայից սովորում ենք.
1. Թեև մարդն ունի բանականություն, սակայն Աստված է ամենագետը և պետք է նրան հետևել:
2. Չպետք է կարծել, որ կարելի է խաբել Աստծուն, այնպես, ինչպես մարդկանց: Նա գիտի ամեն ինչ: Ե՛վ թաքունը և՛ բացահայտը:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 118 և 119-րդ այաները.
فكلوا مما ذكراسم الله عليه ان كنتم باياته مومنين / و ما لكم
الا تاكلوا مما ذكر اسم الله عليه و قد فصل لكم ما حرم عليكم الا مااضطررتم
اليه و ان كثيرا ليضلون باهوائهم بغير علم ان ربك هو اعلم بالمعتدين
<Եթե կհավատաք իրեն, կերեք միայն այն կենդանիների միսը, որոնց վրա հնչեցրել ենք Աստծո անունը: Եվ ինչու չպետք է հետևեք այս պատվերին, քանի որ Աստված գիտի արգելված ուտելիքների անունները: Միայն որոշ դեպքերում է թույլատրելի դրանք ուտելը: Մարդիկ մեծ մասամբ մոլորվում են, հրապուրվելով իրենց կիրքերով ու կուրացած իրենց տգիտությունից: Բայց Աստված ճանաչում է ամբարիշտներին>:
Այս այան խոսում է այն մասին, որ երբ մարդը հեռանում է Աստծո ճանապարհից, մոլորվում է և նույնիսկ ուտելու մեջ չի կարող իրեն զսպել: Որոշ մարդիկ իրենց թույլ են տալիս մորթել և ուտել ամեն տեսակ կենդանի: Նրանք չեն ընդունում այս կապակցությամբ որևէ սահմանափակում: Մյուս կողմից, մի խումբ մարդիկ դարձել են հումակեր և ընդհանրապես հրաժարվել են մսից: Ղուրանն ասում է, որ երկուսն էլ սխալ են և հավելում. Դուք իրավունք չունեք մորթել և ուտել այն, ինչ ցանկանում եք, եթե Աստված դա ձեզ թույլ չի տվել: Որովհետեև նա է բոլոր կենդանիների տերը: Ինչպես որ մարդը պետք է առողջ միս ուտի, մորթելիս Աստծո անունը տալով, մարդու հոգին նույնպես կսնվի այդ ճաշից: Այնուհետև, այան ասում է. Աստված սիրում է, որ մարդը չօգտագործի այն, ինչ հարամ է և միաժամանակ խրախուսում է օգտագործել այն, ինչ հալալ է:
Այս այաներից սովորում ենք.
1. Նույնիսկ հավատացյալի սնունդը պետք է աստվածային ուղղություն ունենա, որովհետև կրոնը առանձին չէ առօրյա կյանքից և հավատացյալ մարդը պետք է սնվի հալալ ուտելիքով:
2. Մարդու սնունդը պետք է ենթարկվի աստվածային հալալին և հարամին և ոչ թե ստամոքսի ցանկություններին:
3. Հարկ եղած դեպքում, մարդը կարող է օգտագործել հարամ ուտելիքները, քանի որ Աստված չի փակում բոլոր դռները:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 214-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան