Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին: Ընկերակցեք մեզ:
Նախ թռուցիկ հայացք ենք նետելու հարավային Կովկասի տարածաշրջանի գլխավոր իրադարձությունների խորագրերին:
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը կանչելով այդ երկրում Ֆրանսիայի դեսպանին ԼՂ-ի նախագահ Բակո Սահակյանի Փարիզ կատարած այցի կապակցությամբ Բաքվի կառավարության խիստ բողոքը փոխանցեց նրան:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց. «Թեհրան, Մոսկվա, Բաքու եռակողմ շրջանակային համագործակցությունը հիմնված է ընդհանուր շահերի և միմյանց հետ համագործակցության ուղղությամբ եղած ցանկության վրա: Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների երկրորդ նստաշրջանը նոյեմբերի 1-ին գումարվեց Թեհրանում:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՏՄ-ին անդամակցելու հրավեր ուղղեց Ադրբեջանին: Ռուս դիվանագետն մատնանշելով, որ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությունն ուրախացնելու է իր երկրին, ասաց. «ԵԱՏՄ-ի դռները բաց են և Ռուսաստանը որևէ երկրի չի պարտադրում անդամակցել այդ կազմակերպությանը»:
Իսկ այժմ կարճ հայացք կնետենք անցած շաբաթ Կենտրոնական Ասիայում տեղի ունեցած իրադարձությունների գլխավոր խորագրերին:
Մերձկասպյան հինգ երկրների՝ Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի ու Թուրքմենստանի ներկայացուցիչները «Ջրային կենդանի ռեսուրսների պաշտպանության ու շահագործման կոնվենցիա»-ի 37-րդ նստաշրջանին մասնակցելու և այդ ծովի բնական պաշարների, հատկապես խավիարային ձկների պաշտպանության համար ծրագրավորում կատարելու նպատակով եռօրյա նիստ գումարեցին Բաքվում:
Ղազախստանի 77-ամյա նախագահ Նուսոլթան Նազարբայևը քննադատելով այդ երկրում երիտասարդներին պատասխանատվություններ չվստահվելը միևնույն ժամանակ հայտարարեց, որ մինչ այսօր իրեն փոխարինելու համար որևէ հարմար անձ չի գտել:
Ուզբեկստանի ու Բելառուսի անվտանգության պաշտոնատարները Տաշկենդում կայացած հանդիպման ժամանակ ընդգծեցին երկու երկրի միջև անվտանգության բնագավառում համագործակցությունների մակարդակի բարձրացման նշանակությունը: Բելառուսի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը Տաշկենդում իր ուզբեկ պաշտոնակից Վիկտոր Մահմուդովի հետ հանդիպման ժամանակ միջազգային անվտանգության ապահովման և ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում համագործակցության ամրապնդման շուրջ մտքերի փոխանակում կատարեց:
-------------------------
Բարեկամներ մեր հաղորդման երկրորդ բաժնում առավել մանրամասն կքննարկենք տարածաշրջանի իրադարձությունները:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց. «ԼՂ-ի հակամարտությունը պիտի կարգավորվի դիվանագիտական միջոցներով՝ հիմք ընդունելով ԱԽ-ի բանաձևերը»:
Ընթացիկ շաբաթ երկօրյա պաշտոնական այցով Բաքու ուղևորված Լավրովն իր ազերի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց ԼՂ-ի հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը:
Մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն անդրադառնալով ԼՂ-ի հակամարտության կարգավորման կապակցությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի գործադրման անհրաժեշտությանը, ընդգծեց. «Մինչև այնքան ժամանակ, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը չեն գործադրվել, ԼՂ-ի հակամարտությունը շարունակվելու է»:
ԱԽ-ի չորս բանաձևերի գործադրումն Ադրբեջանի համար մեծ նշանակություն ունի և այդ պատճառով էլ Բաքվի իշխանությունները տարիներ է ինչ ԼՂ-ի հակամարտությունն Ադրբեջանի օգտին կարգավորելու համար ընդգծում են ՄԱԿ-ի չորս բանաձևերը:
Դա ի տես այն բանի, որ ԱԽ-ի բանաձևերում հայկական ուժերի կողմից ադրբեջանական տարածքների գրավմանն ակնարկ կատարվելուց բացի նաև ընդգծված են կարևոր հարցեր, որոնց անուշադրության են մատնում Ադրբեջանի իշխանությունները:
Նախ այն որ այդ բանաձևերն ընդգծում են ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը և դա ի տես այն բանի, որ այդ բանաձևերի հրապարակումից հետո Բաքվի իշխանավորները ռազմական գործողությունները չդադարեցրեցին ու այսօր էլ ԼՂ-ի տարածքի ու Հայաստանի դեմ պատերազմը վերսկսելու սպառնալիք են հնչեցնում:
Բացի այդ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերում ընդգծված է բախման կողմերի միջև տնտեսական հարաբերությունների վերականգնման ու տրանսպորտային ուղիները բացելու անհրաժեշտությունը, սակայն Իլհամ Ալիևի կառավարությունը մինչ այսօր հրաժարվել է Հայաստանի ու ԼՂ-ի հայ բնակչության հետ նույնիսկ հումանիտարական հարցերով հարաբերություններ հաստատելուց և նրանց շրջափակման է ենթարկել:
Այս շրջագծում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը քննադատելով Իլհամ Ալիևի կառավարության գործունեությունն, ընդգծել է. «Ադրբդեջանն անտեսելով Հայաստանի ու ԼՂ-ի հայ բնակչության դեմ թշնամական բոլոր քայլերը դադարեցվելու կապակցությամբ ԱԽ-ի բանաձևերի ընդգծված կոչերը, կրկին փորձում է աղավաղել այդ բանաձևերի բովանդակությունը»:
«1993 թվականին ԼՂ-ի հակամարտության հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից հրապարակված չորս բանաձևերի հիմնական ու գլխավոր պահանջը Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ու թշնամական բոլոր քայլերի դադարեցումն է: Այս շրջագծում հիշյալ կոչերի հանդեպ Ադրբեջանի անուշադրության պատճառով ԱԽ-ի հիշյալ բանաձևերի գործադրումն անհնարին է դառնում»,-հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:
Երևանի իշխանությունները միևնույն ժամանակ հավատացած են, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը շարունակ ընդգծել է, որ ԼՂ-ի հակամարտությունը հնարավոր է կարգավորել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, երկրների տարածքային ամբողջականության պահպանման ու ռազմական քայլերից հրաժարվելու հիման վրա, մինչդեռ Բաքվի իշխանությունները միայն ընդգծում են տարածքային ամբողջականության պահպանման հարցն ու դա մեկնաբանում են հօգուտ իրենց շահերի:
Ընդհանուր առմամբ ԼՂ-ի հակամարտության չկարգավորված մնալը կարևոր պատճառներ ունի, որի մի մասը վերադառնում է հակամարտության կողմերին: Իրականության մեջ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների հակաադրբեջանական դիրքորոշման, Իլհամ Ալիևի իշխանության պաշտոնատարները շարունակում են ընդգծել ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում Մինսկի խմբի դերակատարությունը: Անկասկած սխալ ու անիրական կարելի է համարել Բաքվի իշխանությունների այն համոզումը, թե միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս ու ֆրանսիացի համանախագահներն են կարող վերջ տալ ԼՂ-ի երկարատև հակամարտությանը:
-----------------------
Լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Բաքու այցելության ժամանակ արած այն հայտարարությունը, թե Ռուսաստանը ուրախ կլինի, եթե Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին։ Հայաստանը կողջունի Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ–ին։ Նման հայտարարություն է արել ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` միաժամանակ նշելով, թե որ դեպքում է պաշտոնական Երևանը պատրաստ անել դա։
---------------------------
Ղազախստանի նախագահ Նուսոլթան Նազարբայևը քննադատելով այդ երկրում երիտասարդներին պատասխանատվություններ չվստահվելը միևնույն ժամանակ հայտարարեց, որ մինչ այսօր իրեն փոխարինելու համար որևէ հարմար անձ չի գտել:
Ղազախստանի 77-ամյա նախագահն այդ երկրի կառավարության նիստում նաև ասաց. «Երբ որևէ մեկը ժառանգ է որոնում ու հանգում է այն եզրակացության, որևէ մեկն իրեն փոխարինելու արժանավորությունը չունի, մտահոգվում է ապագայի մասին ու ես հիմա նույն պայմաններում եմ գտնվում»:
Նազարբայևն առանց անդրադառնալու կառավարության մեջ երիտասարդների ներգրավելու հարցում Աստանայի իշխանությունների դերակատարությանը հավելեց. «Ղազախստանում կրթված ու երիտասարդ բազմաթիվ փորձագետներ կան, սակայն հին պաշտոնյաները նրանց համար ասպարեզ չեն բացում»:
Նազարբայևն այն պայմաններում է նման հավակնություն կատարել, երբ Ղազախստանը տարածքով Կենտրոնական Ասիայի ամենամեծ հանրապետությունը լինելով ունի հայտնի քաղաքական այրեր, որոնք կարող են իրենց ձեռքն առնել երկրի կառավարման ղեկը, սակայն նախկին ԽՍՀՄ-ի շատ այլ քաղաքական այրերի նման Նազարբայևն էլ չի ցանկանում իշխանության ղեկը հանձնել իր ընտանիքից դուրս գտնվող որևէ մեկի:
Նման իրավիճակ է տիրում նաև Ադրբեջանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում ու Տաջիկստանում:
Հիշյալ երկրների ղեկավարներն անկախությունից հետո իրենց ձեռքն են առել իշխանության ղեկը և կամ գլխավոր առաջնորդի մահից հետո են իշխանության հասել: Նրանք սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելով կարողացել են իրենց նախագահության շրջանը ցմահ դարձնել:
Օրինակ Ղազախստանի նախագահ Նազարբայևը երկրի նախագահ ընտրվեց 1989 թվականի հունիսին ու շարունակում է մնալ այդ պաշտոնին: Անցած 26 տարիների ընթացքում նա հանրաքվեի ու սահմանադրական բարեփոխումների միջոցով երկարացրել է իր պաշտոնավարության շրջանը: Նազարբայևը վերջին անգամ այս տարվա ապրիլին ձայների 97.75 տոկոսով հինգերորդ անընդմեջ անգամ Ղազախստանի նախագահ ընտրվեց: