Վենեսուելան` ընդդեմ ԱՄՆ-ի կողմից տարվող իշխանափոխության ջանքերի
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i104125-Վենեսուելան_ընդդեմ_ԱՄՆ_ի_կողմից_տարվող_իշխանափոխության_ջանքերի
Վենեսուելան Հարավային Ամերիկայի նավթառատ երկրներից է, որտեղ վերջին տարիներին, նավթի գների անկման պատճառով, տիրում է անհաշտ վիճակ: Երկրում առկա ճգնաժամի պատճառները տարբեր են:Դրանց թվում նշվում է նավթային ենթակառուցվածքների չվերականգնվելը, աղքատությունը և տնտեսական բազմաթիվ ճգնաժամեր, հատկապես` սննդի ճգնաժամը:
(last modified 2026-03-02T15:39:01+00:00 )
Փետրվար 06, 2019 19:33 Asia/Tehran

Վենեսուելան Հարավային Ամերիկայի նավթառատ երկրներից է, որտեղ վերջին տարիներին, նավթի գների անկման պատճառով, տիրում է անհաշտ վիճակ: Երկրում առկա ճգնաժամի պատճառները տարբեր են:Դրանց թվում նշվում է նավթային ենթակառուցվածքների չվերականգնվելը, աղքատությունը և տնտեսական բազմաթիվ ճգնաժամեր, հատկապես` սննդի ճգնաժամը:

Միևնույն ժամանակ, Վենեսուելայի ընդդիմությունը, որ օգտվում է  ԱՄՆ-ի աջակցությունից, կազմակերպում է  բողոքներ ու ցույցեր, նպատակ ունենալով ԱՄՆ-ի աջակցությամբ, պաշտոնանկ անել նախագահ Նիկոլաս Մադուրոյին և տապալել ձախակողմ կառավարությունը: Հարավային Ամերիկայի հարցերով փորձագետ Հադի Ալամի Ֆարիմանի ասելով. «ԱՄՆ-ն սոցիալիստական իշխանություններին համարում է  իր համար մեկ թշնամին և ամեն ինչ անում է այդ գաղափարախոսությունը ոչնչացնելու համար»: Ներկա դրությամբ, այս ուղղությամբ ընդդիմադիրների ջանքերն աճել են:

 Մադուրոյի երկրորդ շրջանի նախագահությունը սկսվեց 2019թ հունվարի 10-ից, երբ Վենեսուելայում արդեն բարձրացել էր բողոքի ալիքը: Մադուրոյի երդմնակալության արարողության ժամանակ, ԱՄՆ-ն նրան մեղադրեց ամեն գնով իշխանությունը պահելու մեջ և հայտարարեց, որ չի ճանաչում Մադուրոյի լեգիտիմությունը: Դրանից հետո, «35-ամյա Խուան Գուայդոն, «Ժողովրդական կամք» ծայրահեղ կուսակցությունից, որը ղեկավարում է  Վենեսուելայի կոնգրեսը, հայտարարեց, որ Մադուրոյի իշխանությունը լեգիտիմ չէ: Գուայդոն բանակին կոչ արեց աջակցել իրեն, որպեսզի երկրում հաստատվի ժողովրդավարություն: Հունվարի 23-ին Գուայդոն իրեն հռչակեց Վենեսուելայի նախագահ և նույնիսկ երդմնակալության արարողություն կազմակերպեց: Դա ջերմորեն ընդունվեց ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից: Նրանք հայտարարեցին, որ որպես Վենեսուելայի նախագահ, ընդունում են Գուայդոյին: Փորձագետ Մանսուր Մոազեմի ասելով. «ԱՄՆ-ն այդպիսով վտանգավոր քայլ է կատարել, քանի որ եթե միջազգային հանրությունը համապատասխան վերաբերմունք չցուցաբերի այս քայլին, հնարավոր է, որ դա դառնա նախադեպ և խաթարի աշխարհի տարբեր շրջաններում ժողովրդավարությունը»:

Մադուրոյի իշխանությունը ոչ լեգիտիմ ճանաչելու մասին ԱՄՆ-ի ու արևմտյան մի շարք երկրների հայտարարությունները հնչում են այն պայմաններում, երբ 2018թ ընտրություններում նա հավաքել է ձայների 68 տոկոսը: Նրանով հանդերձ, որ երկրում առկա են բազմաթիվ տնտեսական ու քաղաքական խնդիրներ,  ոչ միայն քաղաքացիներն այլև զինված ուժերը, պաշտպանում են Մադուրոյին: Վենսուելայի ՊՆ Վլադիմիր Կադրինո Լոպեսը, հունվարի 25-ին հայտարարեց, որ որպես նախագահ ճանաչում է  Մադուրոյին: Նա նշեց, որ պաշտպանելու է Մադուրոյին, եթե երկրում հեղաշրջման փորձ արվի: Այսպիսով Մադուրոն շարունակում է ղեկավարել Վենեսուելան:

Սկսած 1999 թվականից, երբ Վենեսուելայի նախագահ ընտրվեց  Հուգո Չավեսը, ԱՄՆ-ն որոշեց տապալել այդ երկրի ձախակողմյան կառավարությանը: Դրա հետ մեկտեղ, Վենեսուելան ունի նավթային մեծ պաշարներ, ինչի պատճառով, Արևմուտքը ցանկանում է, որ այնտեղ հաստատվի աջակողմյան կառավարություն, որը Վաշինգտոնին թույլ կտա օգտվել նավթային պաշարներից:

Լատինական Ամերիկայի հարցերի փորձագետ Ամիրո Ֆոնզը, Press TV-ի հետ հարցազույցում ասել է. «Մադուրոն ժողովրդի ու աշխատավոր դասակարգի ներկայացուցիչն է, ինչը հակասում է Վաշինգտոնի ու Թրամփի շահերին: Եթե Վենեսուելան որպես նավթառատ երկիր զարգանա, կարող է վտանագավոր լինել ԱՄՆ-ի հեգեմոնիայի համար: ԱՄՆ-ն մի կողմից փորձում է  պաշտպանել Վենեսուելայի ընդդիմությանը, որպեսզի տապալի ձախակողմյան կառավարությունը, իսկ մյուս կողմից պատժամիջոցներ է կիրառում այդ երկրի դեմ: Ըստ երևույթին, Վաշինգտոնի կարծիքով, այս երկրու գործողությունների համատեղվելու դեպքում, Մադուրոն ավելի շուտ հրաժեշտ կտա իշխանությանը: Սակայն հարցն ավելի լուրջ է: Հունվարի 29-ին Մադուրոն հայտարարեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոլումբիայի կառավարությանը հրահանգել է մաֆիայի միջոցով սպանել իրեն:

Մադուրոն հայտարարել է, որ եթե նման բան պատահի, դրանում պետք է մեղադրել Դոնալդ Թրամփին ու Կոլումբիայի նախագահ Իվան Դոքին: Ըստ երևույթին, Վաշինգտոնը փորձում է  ամեն ինչ անել, որպեսզի փոփոխության ենթարկի Վենեսուելայի վիճակը: Ներկայումս Վաշինգտոնը ճնշումներ է գործադրում Վենեսուելայի վրա, սառեցնելով այդ երկրի հաշիվները: Չի բացառվում նաև, որ ԱՄՆ-ն ռազմական ուժ կիրառի Վենեսուելայի դեմ: Դա այն դեպքում, երբ ավելի վաղ, Մադուրոն զգուշացրել էր, որ ԱՄՆ-ն փորձում է  առևտրական պատերազմ սկսել Վենեսուելայի դեմ: Իսկ տնտեսական ճնշումներին դիմակայելու  նպատակով, Մադուրոն փորձում է  տարբեր տնտեսական ծրագրերով խորացնել իր համագործակցությունները Ռուսաստանի ու Չինաստանի հետ: Սակայն Վենեսուելայում ինֆլյացիայի մակարդակը շատ բարձր է, մարդիկ չեն կարողանում գնել դեղեր,  աղքատությունը աճում է: Իսկ ընդդիմադիրները այդ հանգամանքն օգտագործում են Մադուրոյի դեմ: ՄԱԿ-ի հատուկ զեկուցաբեր Ալֆրեդ Դե Զայասը, հունվարի 28-ին  Ինդիփենդենթին տված հարցազրույցում նշել է, որ Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներն անօրինական են և համարվում են մարդկության դեմ իրականացված հանցագործության դրսևորում: Նա նշել է, որ պատժամիջոցների թիրախը հասարակ մարդիկ են: Սակայն Վաշինգտոնը փորձում է  փակել Մադուրոյի իշխանության` եկամուտ ստանալու բոլոր ճանապարհները: Իսկ ԱՄՆ-ում Վենեսուելայի բռնագրավված ակտիվները Թրամփն ըստ երևույթին նպատակ ունի հանձնել Գուայդոյին: Այդուհանդերձ, Վենեսուելան փորձում է նոր հաճախորդներ գտնել հատկապես իր նավթի համար:

Փորձագետ Գաբրիել Լեքլենդի ասելով. «Դժվար է պատկերացնել, որ Վաշինգտոնը մտածում է  Վենեսուելայի ժողովրդի մասին, քանի որ այդ ժողովրդի տառապանքը ոչ թե Մադուրոյի քայլերի, այլ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների արդյունքն է: Դա պատճառ  է դարձել, որպեսզի Վենեսուելայի կառավարությունը չկարողանա ժողովրդին մատուցել սոցիալական ծառայությւններ: ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ սեղանին դրված են Վենեսուելայի ճգնաժամը լուծելու բոլոր տարբերակները և չի բացառվում նաև ռազմական ուժի կիրառումը: Այս հայտարարությունը զայրացրել է Ռուսաստանին: ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն արևմտյան երկրներին կոչ է արել մոռանալ Վենեսուելայի ներքին հարցերին միջամտության և ռազմական ուժի կիրառման մասին:

Հունվարի 28-ին կայացած մամուլի ասուլիսում, Սպիտակ  տան  ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարեց, որ պատժամիջոցներ են կիրառվել Վենեսուելայի նավթային ընկերութան դեմ: Նա նշեց, որ ինչպես ասել է Դոնալդ Թրամփը, բոլոր տարբերակները սեղանի վրա են: Դրանից հետո, ԶԼՄ-ներում հրապարակվեց Բոլթոնի լուսանկարներից մեկը, հետևյալ գրությամբ. «5 հազար ուժ գործուղել Կոլումբիա»: Սա ավելի մեծացրեց Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական միջամտության հավանականությունը: Այդուհանդերձ, Կոլումբիան,  Խուան Գուայդոյին աջակցեով հանդերձ հայտարարեց, որ նման նպատակ չունի: Ամերիկյան մայրցամաքի երկրների միջև ստորագրված համաձայնագրի համաձայն, երկրներից մեկը չի կարող մյուսում ռազմական ուժ հաստատել: Իսկ եթե ԱՄՆ-ն գնա նման քայլի և ռազմական ուժ հաստատի Կոլումբիայում, կխախտի համաձայնագիրը: Մյուս կողմից, Ջոն Բոլթոնը Կարակասի կառավարությանը սպառնացել է, որ եթե Խուան Գուայդոն ձերբվակալվի, Մադուրոյի կառավարությունը պետք է սպասի լուրջ խնդիրների: Վենեսուելայի վիճակը ներկայումս լուրջ է: Փորձագետները չեն ժխտում նաև այդ երկրի ներքին հարցերին ԱՄՆ-ի միջատության, այդ թվում նաև ռազմական ուժի կիրառման հավանականությունը: Այդ հանգամանքը մտահոգում է  Ռուսաստանին: Մոսկվայի տեսակետից, ԱՄՆ-ն նպատակ ունի տապալել Մադուրոյի ձախակողմ կառավարությանը և երկրում հաստատել աջակողմյան իշխանություն:  ԱՄՆ-ի այս գործելաոճը հակասում է միջազգային բոլոր օրենքներին, որոնց համաձայն, ոչ մի երկիր իրավունք չունի խախտել այլ երկրների ներքին հարցերին միջամտելու վերաբերյալ սահմանված նորմերը: Հենց այս պատճառով էլ շատ երկրներ, այդ թվում` Ռուսաստանը, Չինաստանը, Մեքսիկան, Կուբան, Բոլիվիան, Թուրքիան, դատապարտելով Մադուրոյի կառավարությունը տապալելու ԱՄՆ-ի դիրքորոշումը, հայտարարել են, որ դա հակասում է  ՄԱԿ-ի կոնվենցիային և երկրների տարածքային ամբողջականության սկզբունքին: