Հեղափոխության երկրորդ քայլը(1.Կայուն և դինամիկ Իսլամական հեղափոխությունը 5-րդ տասնամյակում)
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հրապարակել է մի կարևոր բանաձև՝ «Հեղափոխության երկրորդ քայլը» անունով: Այն ուղղված է իրանցի երիտասարդներին: Բանաձևը հրապարակվել է Իրանի իսլամական հեղափոխության 5-րդ տասնամյակի շեմին: Այս հաղորդաշարը նվիրված է վերոնշյալ բանաձևին:

Իրանի իսլամական հեղափոխությունը ձևավորվեց 40 տարի առաջ՝ իմամ Խոմեյնիի առաջնորդությամբ և հանուն ազատության: Այս տարիների ընթացքում Իրանի իսլամական հեղափոխությունն արժեքավոր ձեռքբերումներ է ունեցել: Այդ թվում՝ հեղափոխությունը փշրել է գերտերությունների վերաբերյալ կարծրատիպը, ցույց տալով, որ կարելի է կանգնել նրանց դեմ:
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հրապարակել է մի կարևոր բանաձև՝ «Հեղափոխության երկրորդ քայլը» անունով: Այն ուղղված է իրանցի երիտասարդներին: Բանաձևը հրապարակվել է Իրանի իսլամական հեղափոխության 5-րդ տասնամյակի շեմին: Բանաձևում, ԻԻՀ առաջնորդը ներկայացրել է իսլամական հեղափոխության 4 տասնամյակների ձեռքբերումներն ու մեծ իսլամական Իրան կառուցելու ճանապարհները: Իրանի իսլամական հանրապետության նոր ժամանակաշրջանը վերականգնման ժամանակաշրջան է և իսլամական Իրանն ավելի կմոտենա իր մեծ նպատակին, որն է՝ նոր ու ժամանակակից քաղաքակրթություն ստեղծելը և մարդկության փրկչի գալստյանը պատրաստվելը:
Այս համապարփակ բանաձևում, ԻԻՀ առաջնորդը երիտասարդներին կոչ է անում ուսումնասիրել պատմությունը՝ հեղափոխությունն ավելի լավ հասկանալու համար: Նա ասում է. «Ապագայում ավելի հստակ քայլեր անելու համար, անհրաժեշտ է անցյալի փորձից դաս քաղել: Իսկ եթե հրաժարվեք դրանից, ապա սուտը կգրավի ճշմարտության տեղը և ապագան անճանաչելի սպառնալիքների հարձակման կենթարկվի»:
Իրանի իսլամական հեղափոխությունը հաղթանակեց մի ժամանակաշրջանում, երբ աշխարհը բաժանվել էր արևմտյան ու արևելյան բևեռների: Արևմուտքում տիրում էր դրամատիրությունը, արևելքում՝ կոմունիզմն ու սոցիալիզմը: Այս երկու բևեռներն աշխարհը բաժանել էին երկու մասի և մրցում էին, որպեսզի աշխարհի քաղաքական, գաղափարական ու տնտեսական իշխանությունն առնեն իրենց ձեռքը: Այաթոլլահ Խամենեին այս կապակցությամբ ասում է . «Այն օրը, երբ աշխարհը բաժանվեց արևելքի ու արևմուտքի և ոչ ոք չէր մտածում կրոնական շարժման մասին, Իրանի իսլամական հեղափոխությունն իր ողջ ուժով ասպարեզ մտավ, փշրեց հին ստանդարտները:Կրոնը ու աշխարհն իրար կողքի դնելով, նոր ժամանակաշրջան հռչակեց»:
Այո, Իրանի իսլամական հեղափոխությունը երկբևեռ աշխարհը դարձրեց եռաբևեռ: Իսկ երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը, ստեղծվեցին նոր բևեռներ: Եվ հենց այդ ժամանակ սկսվեց իսլամի ու բռնատիրության դեմ պայքարը, որն իր վրա սևեռեց աշխարհի ուշադրությունը: Այաթոլլահ Խամենեին ասում է, որ հեղափոխության հաղթանակից հետո, իսլամական հեղափոխության դեմ ձևավորվեց թշնամական ճակատ, ԱՄՆ-ի ու նրան հետևող բռնատիրական համակարգի մասնակցությամբ: ԻԻՀ առաջնորդը նշում է. «Աշխարհի թշնամաբարո և չարամիտ ռեժիմների աչքն իսլամական հեղափոխության վրա էր սևեռվել: Այսպիսով, աշխարհի ուղղությունը փոխվեց և հեղափոխության երկրաշարժը հանգիստ քնից արթնացրեց փարավոններին: Թշնամությունը սկիզբ առավ: Եվ եթե չլիներ հավատքի մեծ ուժը, ժողովրդի մեծ շարժառիթն ու Իմամի առաջնորդությունը, թշնամությունների ու սադրանքների դիմաց հնարավոր չէր լինի դիմանալ»:
Փահլաիվիների և հատկապես Մուհամմադ Ռեզա շահի օրոք, Իրանն ԱՄՆ-ի ամենավստահելի հենակայանն էր: Շահն այնքան էր կախված ԱՄՆ-ից, որ այդ կապվածությունը նրան վերածել էր հնազանդ ու կամազուրկ մի ղեկավարի: Քանի որ Մուհամմադ Ռեզա Փահլավին իշխանության էր եկել Արևմուտքի հովանավորությամբ, մշտապես փորձում էր իր երախտագիտությունը հայտնել ԱՄՆ-ին: Դա այն դեպքում, երբ Իրանի ժողովուրդն ապրում էր սոցիալական վատ պայմաններում: Իսկ ամերիկացի գործակատարներն ու տասնյակ հազարավոր ամերիկացիներ, զբաղեցնում էին կարևոր աշխատատեղերը՝ ավտանգության, հետախուզության, տնտեսական ու քաղաքական ոլորտներում: Հարկ է նշել, որ Շահի ժամանակաշրջանի Իրանի հետախուզական կառույցը ձևավորվել էր ամերիկացիների ու իսրայելցիների ջանքերով: Ազգային արժանապատվությունը ոչնչացրել էր իրանցի դիվանագետների ազգային ինքնասիրությունը և նույնիսկ տնտեսական ու այլ կարևոր հարցերում, նրանք կատարում էին Արևմուտքի ցանկությունները:
Այաթոլլահ Խամենեիի կարծիքով, այդ ժամանակի թագավորական համակարգը մարդկանց ձայնի, կրոնական ու մշակութային ցանկությունների նկատմամբ որևէ հարգանք չէր տածում և ոչ մի կապ չկար շահի ու ժողովրդի միջև: Թագավորությունը մարդկանց մոտ թշնամական վերաբերմուքն էր ստեղծել: Եվ այդ պայմաններում, շահը 50 տարի իշխեց Իրանում:
Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակով, ավարտվեց երկարատև պատմական մի ճահճային վիճակ, որ առաջացել էր երկրում: Իրանը, հատկապես Փահլավիների ու Ղաջարների ժամանակաշրջաններում, գտնվում էր նվաստացած վիճակում: Սակայն երբ հեղափոխությունը հաղթեց, երկիրը բռնեց զարգացման ուղին: Վերջ տրվեց բռնատիրական նենգ իշխանությանը և երկրում հաստատվեց ժողովրդավարական իշխանություն: Քաղաքական կյանքը դարձավ երկրի կառավարման հիմքը և Իրանը կամազուրկ երկրից վերածվեց անկախ երկրի: Հեղափոխության հաղթանակից հետո, ամերիկացիներն ամեն ինչ արեցին, որպեսզի տապալեն հեղափոխությանը և վերադարձնեն շահին: Հեղափոխության հաղթանակից հետո, ամերիկացիները փորձեցին Իրանի արևմուտքում, հարավ-արևմուտքում, հյուսիս-արևմուտքում և հյուսիս-արևելքում բնակվող արաբներին, քրդերին, թուրքերին ու թուրքմեններին դուրս բերել իրար դեմ: Սակայն դա նրանց չհաջողվեց և մարդիկ ավելի միավորվեցին: ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն այնուամենայնիվ շարունակեցին իրենց ջանքերը և որոշ ժամանակ անց, Իրաքի բռնատեր Սադդամ Հոսեյնի բանակին տրամադրելով արդիական զենքեր, վերջինիս հրահրեցին Իրանի դեմ պատերազմի: Այս պատերազմը տևեց 8 տարի: Իրանի ողջ տարածքում, հեղափոխական ու խիզախ երիտասարդները գնացին ճակատամարտ՝ պաշտպանելու երկիրը: 8 տարի տևած պատերազմի ընթացքում, իրաքյան ուժերին չհաջողվեց ձեռք բերել Իրանի հողից անգամ մեկ թիզ և ամերիկացիներն ու Իրաքը պարտվեցին: Եվ երբ ԱՄՆ-ն տեսավ, որ այս ճանապարհով նույնպես չի կարող հասնել իր նպատակներին, տնտեսական պատժամիջոցներ կիրառեց Իրանի դեմ և փորձեց ոչնչացնել իրանցի երիտասարդների կրոնական ու հեղափոխական ինքնությունը: Արդեն մի քանի տարի, ԱՄՆ-ն փորձում է ոչ մարդկային գործողություններով, պատժամիջոցներով ու մեծ գիտնականներին, հատկապես միջուկային ոլորտի գիտնականներին, երկրի իշխանության ներկայացուցիչներին սպանելով, թույլ չտալ որ իսլամական հեղափոխությունն առաջ գնա:
Սակայն ԱՄՆ-ի ջանքերն այս դեպքում էլ արդյունք չունեցան: Իսլամական հեղափոխության հաղթանակից 40 տարի անց, Իրանի ժողովուրդն ու առաջնորդը շարունակում են ԻԻՀ հիմնադիր և առաջնորդ իմամ Խոմեյնիի ճանապարհը և գրավում նոր հորիզոններ:
«Հեղափոխության երկրորդ քայլը» բանաձևում, ԻԻՀ առաջնորդը նշում է «Բնական էր, որ մոլորության ու բռնատիրության ղեկավարներն (իսլամական հեղափոխության հաղթանակի դիմաց) դիմադրություն կցուցաբերեն: Սակայն այս հակազդեցությունը մատնվեց անհաջողության: Մոդեռնիստական աջն ու ձախը մի կողմից չլսելու տալով այս ձայնը, և մյուս կողմից այն բոլոր ջանքերն այս հեղափոխության ձայնը խեղդելու ուղղությամբ, արդյունքի չհասան: Եվ հիմա, հեղափոխության 40-րդ տարեդարձին, թշնամու կենտրոններից մեկը ոչնչացվել է, իսկ մյուսը կանգնած է տապալման եզրին: Իսկ իսլամական հեղափոխությունը շարունակում է առաջ գնալ՝ հավատարիմ մնալով իր կոչերին»: