Իրանը՝ Մետաքսի ճանապարհի դիվանագիտության պատմական առանցքում( 1.Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնության» էությունն ու նպատակները)
Հինգ մասից բաղկացած «Իրանը՝ Մետաքսի ճանապարհի դիվանագիտության պատմական առանցքում» հաղորդաշարի ընթացքում կներկայացնենք ԻԻՀ դերակատարությունը՝ Չինաստանի Մետաքսի ճանապարհին դիվանագիտության մեջ:Այսօր կխոսենք այն մասին, թե ինչ նպատակ է ունեցել Մետաքսի ճանապարհն ընդհանուր առմամբ:

Մետաքսի ճանապարհ բառակապակցությունն առաջին անգամ առևտրական ուղղությունների գրականություն մուտք գործեց 1877թ.: Մետաքսի մեծ ճանապարհը շատ կարևոր դեր է ունեցել Փոքր Ասիայի, Կովկասի, Միջին Ասիայի ու Չինաստանի միջև տնտեսական ու մշակութային կապերի զարգացման գործում: Այս առևտրական ուղղությունը շատ կարևոր նշանակություն է ունեցել գյուղատնտեության, արվեստի, կրոնի, տեխնոլոգիաների ու արդյունաբերության զարգացման հարցում: Այս պատմական ճանապարհը նախաիսլամական շրջանում մեծ վայրիվերումներ ունեցավ, հատկապես երբ բախումներ տեղի ունեցան Սասանյան ու Հռոմեական կայսրությունների , իսկ իսլամից հետո՝ Իրանի, Բյուզանդիայի ու Անատոլիայի թուրքերի միջև: Երբ Ասիայի արևմուտքում Հռոմի ազդեցությունը նվազեց և սկսվեցին արաբական արշավանքները, Մետաքսի ճանապարհը դադարեց զարգանալ ու դրա կարևորությունը թուլացավ: Այնուհետև, 13-14-րդ դարերում, երբ տարածվեց մոնղոլների իշխանությունը, այս ճանապարհը սկսեց զարգանալ: 15-րդ դարում, երբ Ստամբուլի վրա իշխեցին օսմանցիները և փակվեցին ցամաքային ճանապարհներն ու ծովային ճանապարհները սկսեցին զարգանալ, Մետաքսի ճանապարհը մուտք գործեց իր զարգացման ուղին:

Երկար դարեր տևած դադարից հետո, Եվրասիական տարածաշրջանի գեոպոլիտիկական իրադարձությունները պատճառ են դարձել, որ մեկ անգամ ևս բարձրացվի Մետաքսի ճանապարհի հարցը: ԽՍՀՄ-ի փլուզումը, Կենտրոնական Ասիայի ու Կովկասի երկրների անկախությունը և սառը պատերազմի ավարտը, պատճատ դարձան, որ այս պատմական ուղու վրա գտնվող երկրներն ու արտատարածաշրջանային ուժերը մտածեն վերականգնել այն, և քաղաքական, տնտեսական ու մշակութային նոր պայմանների փուլ թևակոխեն:
Այդ ուղղությամբ ներկայացվել են Չինաստանի կողմից՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», ՌԴ-ի կողմից՝ ԵԱՏՄ և «Նոր Մետաքսի ճանապարհ» , ԱՄՆ-ի կողմից՝ Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի կողմից՝ «Մետաքսի ճանապարհ» նախագծերը, ինչպես նաև ԵՄ նախաձեռնությունը:
Այս հաղորդաշարի ընթացքում կանդրադառնանք այդ նախագծերին ու դրանցում Իրանի դերին:
***
Չինաստանը Կենտրոնական Ասիայի կարևոր երկրներից է, որը մեծ դերակատարություն ունի այս տարածաշրջանի երկրների ենթակառուցվածքների զարգացման գործում, այդ թվում՝ թունելների, ջրամբարների, հիդրոկայանների և էներգակիրների ոլորտներում: Այս երկրի ազդեցությունը Միջին Ասիայում, գնալով աճում է: Դա այն դեպքում, երբ Չինաստանի առևտրի ծավալը Միջին Ասիայի հետ, կազմել է ընդամենը 1 միլիարդ դոլար: Սակայն 2011 թվականին, այն հասել է 30 միլիարդ դոլարի: Հենց այդ պատճառով էլ այսօր Չինաստանը, ՌԴ-ի փոխարեն, կենտրոնական Ասիայի երկրների առաջին տնտեսական գործընկերն է: Նման պայմաններում, Չինաստանը նպատակ ունի Կենտրոնական Ասիայում ու դրան հարող տարածաշրջաններում, վերականգնել Մետաքսի ճանապարհի դերը, որպես տնտեսական կարևոր նշանակություն ունեցող նախագիծ:
Չնայած չինացիները 90-ական թվականներից բազմիցս խոսել են այս ճանապարհի վերականգնման անհրաժեշտության մասին, սակայն այդ երկրի ջանքերը որոշակի արդյունք ունեցան միայն 2013թ: Չինաստանը ներկայացրեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը: Չինաստանը նպատակ ունի այս ուղղությամբ օգտվել ցամաքային ու ծովային ճանապարհներից: Նոր Մետաքսի ճանապարհը բաժանվում է հյուսիսային, կենտրոնական ու հարավային մասերի: Հյուսիսային ճանապարհը Չինաստանը Կենտրոնական Ասիայի երկրների ու Աֆղանստանի միջոցով միացնում է Ռուսաստանին ու Եվրոպային: Կենտրոնական ուղղությունը Չինաստանը Կենտրոնական Ասիայի միջոցով միացնում է Իրանին, Պարսից ծոցին, Թուրքիային, հասնելով մինչև Միջերկրական ծով: Իսկ հարավային ուղղությունը սկսվում է Չինաստանից ու շարունակվում մինչև հարավային Ասիա, Պակիստան ու Հնդկական օվկիանոս: Ցամաքային ուղղությունը, որը Չինաստանի Մետաքսի ճանապարհի կենտրոնական ուղղությունն է, հայտնի է որպես Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի: Այն սկսվում է Չինաստանի Սիան քաղաքից և այնուհետև անցնելով Սինցզյան շրջանից, հասնում մինչև Ղազախստանի սահմանները: Այնուհետև, տարածվելով հարավ-արևմուտքով, այն հասնում է Կենտրոնական Ասիա, այնտեղից հյուսիսով՝ Իրան, Իրաք, Սիրիա և Թուրքիա: Ցամաքային ուղղությունը Ստամբուլից շարունակվում է մինչև Հյուսիային Եվրոպա, հասնելով Ռումինիա և Չեխիա: Այնուհետև այս ճանապարհը բաժանվում է երկու ճյուղերի, որոնցից առաջինն ավարտվում է Գերմանիայում, մյուսը՝ Նիդեռլանդներում: Չինաստանի կողմից առաջարկվող ուղղությունն ի վերջո հասնում է Իտալիայի Վենետիկ քաղաքը:

Մետաքսի ճանապարհի ցամաքային և ծովային ուղղությունները՝ 21-րդ դարում
Մետաքսի ճանապարհի ցամաքային կամ հարավային ուղղությունը, որը հայտնի է «21-րդ դարի Մետաքսի ծովային ճանապարհ» անունով, նպատակ ունի ծավալել ծովային տնտեսական համագործակցություններ ու զարգացնել այն գիտատեխնիկական համագործակցությունները, որոնք առնչվում են կենսոլորտին: Այն սկսվում է Չինաստանի Կուանջո քաղաքից, այնուհետև հասնում Սինգապուրի մերձակա Մալաքա նավահանգիստ: Այնուհետև այս ծովային ուղղությունը շարունակվում է Մալայզիայից մինչև Հնդկաստան, այնուհետև Քենիա՝ Հնդկական օվկիանոսի արևելքից, ինչից հետո ուղղություն է վերցնում դեպի Աֆրիկայի Փղոսկրի ափ, Կարմիր ծով ու Միջերկրական ծով: Հունաստանում անցնելով Աթենքի նավահանգստից, այն հասնում է Վենետիկ, որտեղ ավարտվում է Մետաքի ցամաքային ճանապարհն ըստ Չինաստանի նախագծի:
Չինաստանի առաջարկած Մետաքսի ճանապարհի հյուսիային ուղությունը, երկաթգծային ճանապարհ է , որն սկսվում է Չինաստանի հյուսիս-արևմուտքից, տարածվում դեպի Եվրոպա՝ Ռիգայի նավահնագստով: Ռիգայի նավահանգիստը միացած է Եվրոպայի տրանսպորտային գծերին, ինչը կարևոր է Չինաստանի ու Եվրոպայի առևտրական համագործակցության համար:

Ըստ այս նախագծի, Չինաստանի կարևոր նպատակը պայմանավորված է չորս գործոններով:
Առաջինը՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիան է և էներգակիրների աշխատանքի ապահովումը: Երկրորդը՝ Չինաստանի նախագծերի զարգացումն է, ինչը շատ կարևոր է հատկապես արևմտյան Սինցզյան նահանգի համար, որտեղ կա էներգիայի մեծ պաշար: Երրորդ գործոնը տարածաշրջանում կայունության հաստատումն է, որը կարելի է իրականացնել տնտեսական համագործակցության միջոցով: Այդտեղ կենտրոնական դերը կատարելու է Պեկինը: Չորրորդը գործոնն այն է, որ Չինաստանը, Մետաքսի ճանարահի միջոցով, կարող է Միջին Արևելքի երկրներից օգտվել որպես տարանցիկ ճանապարհներ՝ Եվրոպա հասնելու համար: Ծովային ուղղություններով ապրանքը տեղափոխելը ժամանակատար է և տևում է 20-40 օր: Իսկ ցամաքային ուղղության միջոցով, այդ ժամանակահատվածը կրճատվում է մինչև 11 օր:
Սպահանի համալսարանի դասախոս դկտ․Էնայաթոլլահ Յազդանիի ասելով, Պեկինը փորձում է Մետաքսի ճանապարհը վերականգնելով, Եվրասիայում տնտեսական ինտեգրացիա ու աճ ապահովել, տարածաշրջանում իր քաղաքական ազդեցությունը մեծացնելու փոխարեն: Չինացի քաղաքագատները Մետաքսի ճանապարհը դիտարկում են որպես տարածաշրջանում խաղաղություն ու կայնություն հաստատելու մեխանիզմ: Այն հնարավորություն կտա երկկողմ կապեր հաստատել Չինաստանի ու հարևանների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների միջև: Հատկապես այն կազմակերպությունների, որ չեն գտնվում արևմտյան ուժերի իշխանության տակ:
Հարկ է հավելել, որ Չինաստանը, Մետքասի ճանապարհը տնտեսական դարձնելու և Պարսից ծոցին, Եվրոպային ու Կովկասին միանալու նպատակով, կարող է Իրանի հետ ավելի մեծ համագործակցություն ծավալել, քանի որ դա ավելի շահավետ է:
Չինաստանի հարցերով փորձագետ Իսմայիլ Բաշարի ասելով «Մետաքսի ճանապարհին Իրանի դերակատարությունը շատ կարևոր է, քանի որ ցամաքային ուղղությամբ, Պեկինը կարող է Միջին Ասիայից, Իրանից, Թուրքիայից ու Կովկասից անցնելով, հասնել Եվրոպա, իսկ ծովով՝ Իրանի միջոցով՝ Պարսից ծոց և Հյուսիսային Աֆրիկա»: Երկրորդ ուղղությունը Չինաստանի համար ավելի շահավետ է: Իրանում կան երկաթգծային ուղղություններ և նոր ներդրումների անհրաժեշտություն չկա:
Թանկագին բարեկամներ, Թեհրանը կարող է շատ կարևոր նշանակություն ունենալ այս նախագծերի ծովային ու ցամաքային ուղղություններում և Չինաստանի նախագծում, ինչի մասին ավելի մանրամասն կխոսենք հաջորդ հաղորդման ընթացքում: