Հեղափոխության երկրորդ քայլը (2.Իսլամական հեղափոխության առանձնահատկությունները)
Ազատություն, բարոյականություն, արդարություն, անկախություն, արժանապատվություն, բանականություն, բարեկամություն: Այս բոլորը մարդու բնույթին միաձուլված երևույթներ են, որոնք չեն պատկանում ոչ մի անհատի, հասարակությանը, սերնդի կամ ժամանակաշրջանի:
Իրանի իսլամական հեղափոխությունը Իմամ Խոմեյնիի առաջնորդությամբ աշխարհին տվեց չարիքին հաղթելու ավետիսը: Ավետիս, որը հուսո շող արձակեց աշխարհի ընչազուրկների սրտում և ապացուցեց, որ միասնությամբ ու սրտակցությամբ և Աստծո ուժին ապավինելով հնարավոր է արմատախիլ անել չարը և հաղթանակել: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի դիտանկյունից առկա է եզակի մի հատկություն, որը դարձել է հեղափոխության շարունակման ու պահպանման խորհուրդը: Հեղափոխության հինգերորդ տասնամյակի սեմին «Երկրորդ քայլը» հաղորդագրությունում, Նորին Վսեմություն առաջնորդն ասում է.«Բռնահարված ժողովուրդներից քչերն են հեղափոխական քայլեր անում: Կան ազգեր, որոնք ոտքի են եղել , հեղափախություն են սկսել, սակայն քչերն են կարողացել այդ քայլերն ավարտի հասցնել և իշխանափոխության կողքին, պահպանել նաև հեղափոխության իդեալներն ու նպատակները: Սակայն Իրանի իսլամական շքեղ հեղափոխությունը, որը համարվում է նոր ժամանակաշրջանի ամենամեծ ու ամենաժողովրդական հեղափոխությունը, միակ հեղափոխությունն է , որն անդավաճան իր գաղափարներին ու իդեալներին , թիկունքում է թողել քառասմյակի ճանապարհ և այսօր էլ անդիմադրելի երևացող բոլոր գայթակղություններին դիմագրավելով, պաշտպանում է իր արժանապատվությունն ու սկզբունքները և այսօր ոտք է դնում ինքնակատարելագործման, հասարակության ու քաղաքակրթության կերտման երկրորդ փուլ»: Մեծարգո առաջնորդի ուղերձում աշխարհին ուղղված նոր խոսք ու ասելիք կա: Իսլամականության ու հանրապետականության հետ միաձուլված հեղափոխությունն իր հայտնությամբ, կոտրեց կարծրատիպերը և նոր ճանապարհ բացեց աշխարհի համար:

Իրանի ժողովուրդը բոլոր ցույցերում վանկարկում էր «Աստված մեծ է » և բարձրաձայնում էր անկախություն ու ազատություն: Ժողովրդին ծնկի էին բերել թագավորական կոռուպցիան ու նենգությունը : Իրանցիները ցանկանում էին շնչել բարոյականություն ու ազատություն: Այդ պատճառով էլ վստահեցին Այաթոլլահ Խոմեյնիին և հաղթելուց հետո, պահանջեցին ունենալ իշխանություն, որը միատեղելու էր կրոնն ու աշխարհը : Նրանք վստահեցին իսլամական հանրապետությանը, որպեսզի հասարակությունում լինեն Իսլամի ուսմունքները: Այս հեղափոխությունը խաչակրաց արշավանքի նման հիմնված չէր կրոնական մոլեռանդության վրա, ոչ էլ աշխարհիկ իշխանությունների նման հրաժարվեց կրոնական արժեքներից և ձգտեց միմիայն աշխարհիկ ու անցողիկ արժեքներին ու հաճույքներին: Իսլամական հանրապետությունը հանրապետականության ու իսլամականության գեղեցիկ միաձուլման շնորհիվ, լավագույնս ցուցադրեց համաչափության օրենքները:
Այաթոլլահ Խամենեիի համոզմամբ,այս կրոնական հեղափոխության համաշխարհային կարգախոսները մնայուն են , քանի որ դրանք մարդկային էությունից են ակունք առնում: Դրանք երբեք ժամկետանց չեն դառնալու: Ազատություն, բարոյականություն, արդարություն, անկախություն, արժանապատվություն, բանականություն, բարեկամություն: Սրանք մարդու բնույթին միաձուլված երևույթներ են, որոնք չեն պատկանում ոչ մի անհատի, հասարակությանը, սերնդի կամ ժամանակաշրջանի:
Մեծարգո առաջնորդը համոզված է, որ իսլամական հեղափոխությունը կենդանի ու կամքով լեցուն երևույթ է: Դա լավագույնս դրսևորվում է իշխանական կարևոր որոշումներում ժողովրդի ակտիվ մասնակցությամբ: Երկրում անցկացվող բոլոր ընտրություններում ՝ լինեն դրանք նախագահական, խորհրդարանական , քաղխորհուրդների և այլ ընտրություններ, ժողովուրդը ներկա է և ապացուցում է, որ հեղափոխության հաղթանակը վերածվել է ազգային տոնակատարության : Իրանի ժողովուրդն աչալրջորեն հետևում է բոլոր զարգացումներին : Ժողովուրդը կառավարության կողքին կանգնած պաշտպանում է աշխարհի բռնահարված ազգերին և ձեռնոց է նետում տիրակալներին: Նա պաշտպանում է Եմենի, Մյանմայի, Սիրիայի, Իրաքի և այլ երկրների բռնահարված ժողովուրդներին : Ղոդսի օրվա քայլարշավին , երկրի պետայրերի կողքին կանգնած Իրանի ժողովուրդը մասնակցում է Պաղեստինի ժողովրդի պաշտպանության քայլերթին : Դա քայլարշավ է , որի ընթացքում դատապատրվում են Իսրայելի սիոնիստական ռեժիմի բռնի քայլերն ու քաղաքականությունները: «Աշխարհի ընչազուրկների կողքին տարածաշրջանային ու համաշխարհային քայլերին մասնակցելը Իրանի և իրանցիների հպարտությունն է և պետք է միշտ այդպես լինի».ասել է Այաթոլլահ Խամենեին:
Հեղափոխության հարատևումը պայմանվորված է նաև պետայրերի իրավացի որոշումներով: Տիրակալության դեմ պայքարը, իրավունքների պաշտապնությունը, ազգային արժանապատվության և միջուկային խաղաղանպատակ տեխնոլոգիաների նման կարևոր ու ազգային ձեռքբերումների պաշտպանությունը, բոլորը համաշխարհային մակարդակում իսլամական հանրապետության նպատակասլացության օրինակներն են: Այսօր արդեն անհերքելի են տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման գործում Իրանի քաղաքական կարևոր որոշումների ազդեցությունն ու դերակատարությունը և նույնիսկ թշնամիներն են խոստովանել, որ Իրանը անփոխարինելի դեր ունի Միջին Արևելքում:
Հեղափոխության երկրորդ առանձնահատությունը, որի մասին խոսել է մեծարգո առաջնորդը «Երկրորդ քայլը» հաղորդահգրությունում, դա անվերանայելի լինելու հանգամանքի կողքին, դրա ունեցած ճկունությունն է: «Իսլամական հեղափոխությունը ինչպես կենդանի ու կամքով լեցուն մի երևույթ, մշտապես ունեցել է ճկունություն և իր թերությունները շտկելու կարողություն, սակայն միևնույն ժամանակ, դա անվերանայելի է».-ասել է Ն Վ առաջնորդը: Նա իր խոսքում անդրադարձել է Սահմանադրությանը: Սահմանադրությունը կրոնական համակարգի տոկունության կարևոր հիմքն է, որը հեղափոխության սկզբից մշակվել է նահատակ Բեհեշթիի նման հմուտ մարդկանց կողմից: Գիրքն ունի համապարփակ օրենքներ, որոնք ունեն հապավումների ու հավելումների հնարավորություն: Դա այն իմաստով, որ ամուր լինելու կողքին, ճկուն են : Հեղափոխության առաջնորդի կարծիքով, ԻԻՀ-ը հավատարիմ է ժողովրդի կրոնական հավատքով շաղախված հեղափոխության արժեքներին, սակայն ունի նաև իր թերություններն ու սխալներ շտկելու կարողություն: Դա Աստծո բարիքն է համարում հնչող քննադատությունները: «Իսլամական հեղափոխությունը ոչ մի պատճառաբանությամբ չի հեռանալու իր արժեքներից, որոնք համադրվել են կրոնական հավատքով».-ասել է Այաթոլլահ Խամենեին:
«Իրանի իսլամական հեղափոխությունը հզոր է և միաժամանակ բարի ու զիջող: Նա չի հանձնվել շարժումների տապալման պատճառը դարձած ծայրահեղականներին: Նույնիսկ ԱՄՆ-ի և Սադդամի դեմ պայքարում, երբեք ինքը չի եղել առաջին գնդակի արձակողը և բոլոր դեպքերում էլ ինքնապաշտպանվել է և ի հարկե հասցրել է պատասխան հարվածը: Հեղափոխությունն առաջին իսկ օրվանից ոչ դաժան է եղել ոչ էլ պասսիվ, այլև հերոսաբար կանգնել է զոռբա ուժերի դեմ և պաշտպանել է բռնահարվածներին».այսպես է ասել մեծարգո առաջնորդը:
Իրանցիները միշտ էլ պատմության ընթացքում հյուրասիրության ու բարության մեծ համբավ են ունեցել: Իրանը մշտապես գրկաբաց է ընդունել ճամփորդներին ու հյուրերին: Եթե զբոսաշրջիկները Եգիպտոսը ճանաչում են փարավոնների խորհրդավոր դամբարաններով ու բուրգերով, Հնդկաստանը հիշում են իր բազմաթիվ կրոններով ու ավանդույթներով, հույներին հիշում են իրենց փիլիսոփաներով, ապա իրանցիներին անվանել են ազնիվ ու բարի ազգ: Խոսքը գնում է հզոր, բայց միաժամանակ բարի մարդկանց մասին: Երկիր, որը ժամանակին համարվել է աշխարհի կեսը, սակայն երբեք չի ունեցել ստրկատիրություն: Նրանք այն երկրից էին, որի ժողովուրդը դեմ չէր գնում անպաշտպաններին և միաժամանակ պատերազմը սկսողը չէր: Այն հզոր, բարի և կարող , նաև օգնող ժողովրդի երկիրն է: