Հեղափոխության երկրորդ քայլը(3. Իսլամական հեղափոխության բարիքները)
Ջիհադական կառավարում ասելով հասկանում ենք առավելագույն ջանադրությամբ կառավարում, որն իրականացվում է մարդկանց գիտության հիմունքով: Սակայն դրա նպատակը վերնյութական է : Այստեղ կա բարոյական ու մաքուր մի նպատակ: Վեհ նպատակ, որի իրականացումը աստվածահաճո արարք է համարվում:

Իրանի իսլամական հեղափոխությունն արդյունավորվեց ժողովրդի տարբեր խավերի, հատկապես հեղափոխական ու բարեպաշտ երիտասարդների մասնակցությամբ: Այս մեծ հաղթանակից հետո երիտասարդները շատ արագ լծվեցին երկրի տարբեր շրջանների, հատկապես աղքատ քաղաքների շենացման գործին, որպեսզի շարունակական ու անդադար ջանքերով և առանց նյութական շահերի ակնկալիքի, օգնեն իրենց հայրենակիցներին: Հեղափոխությունից հետո երիտասարդները կրկնակի ջանքեր են գործադրել գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում: Սկսվեց Իրաքի կողմից Իրանին պարտադրված անարդարացի պատերազմը: Այստեղ էլ հեղափոխական երիտասարդները ութ տարի շարունակ պաշտպանեցին հայրենիքն ու կրոնական ինքնությունը և աշխարհին ապացուցեցին, որ ինչպես կարելի է Աստծուն ապավինելով դիմագրավել թշնամու ծանր հարվածներին:
Իսլամական հեղափոխության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնին մեծ սեր ուներ երիտասարդների նկատմամբ և վստահում էր նրանց: Հենց այդ հարգանքն ու սերն էր, որ երիտասարդներին բերեց աշխատանքի ու դիմադրության դաշտ:
ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից իրականացվող բազմակողմանի պատժամիջոցների ծանր տարիներին, իմամ Խոմեյնին երիտասարդների հոգում սերմանեց «Մենք կարող ենք» կարգախոսը և այդպիսով իրանցի երիտասարդները կարողացան ութ տարի լավագույն կերպով պատերազմել և այդ նույն դրդապատճառով ու ոգով մուտք գործել ջիհադական տարբեր բնագավառներ:
Այաթոլլահ Խամենեին էլ Իմամ Խոմեյնիի նման մեծ սեր ունի երիտասարդների հանդեպ և նրանց իր զավակներն է համարում: Հեղափոխության «Երկրորդ քայլը» հաղորդագրությունում, մեծարգո առաջնորդն իր խոսքն ուղղել է երիտասարդներին: Նա Իրանի զարգացումն ու առաջընթացը պայմանավորում է երիտասարդների աշխատասիրությամբ ու ջանքերով: Սա իրանցի երիտասարդների նկատմամբ առաջնորդի ունեցած վստահության օրինակն է: Իր խոսքն ուղղելով երիտասարդներին Այաթոլլահ Խամենեին ասել է .«Երբ երիտասարդների հավաքում եմ , առաջին հերթին փառք եմ տալիս Աստծուն: Աստված ասել է ձեր բոլոր բարիքներն Աստծու կողմից են: Դուք համակարգի սրտացավ պաշտոնյաների համար բարիք եք»:
Իսլամական հեղափոխության հատկություններից մեկն էլ «Մենք կարող ենք» կարգախոսի վստահությամբ երկրի կառավարման ոլորտներում երիտասարդներին հնարավորություն տալն է: Այդպես է կարծում մեծարգո առաջնորդը: «Իսլամական հեղափոխությունը երիտասարդներին է վստահել իրադարձությունների կառավարումը և բոլորին փոխանցել է «Մենք կարող ենք» կարգախոսի հավատքը և թշնամու ճնշումների արդյունքում, մենք այսօր սովորել ենք ապավինել ներքին ունակություններին, որ էլ դարձավ մեծ բարիքների աղբյուր».-ասել է Այաթոլլահ Խամենեին:
Հեղափոխության առաջնորդի տեսանկյունից, Իրանը տաղանդավոր երիտասարդների երկիրն է և այսօր համակարգի համար պարծանք է, որ երիտասարդները մուտք են գործել կարևոր ոլորտներ: Ի հարկե դեռևս չօգտագործված ասպարեզներ կան և պետք է նոր քայլեր անել ՝ բոլոր ստեղծագործ ու տաղանդավոր երիտասարդներին հասարակությունում ընդգրկելու համար:
Իսլամական հեղափոխության հաղթանակով առաջ քաշվեց ջիհադական կառավարում հասկացությունը ՝ որպես կառավարման տեսակ: Ջիհադական կառավարման իմաստը կարելի է հասկանալ մեծարգո առաջնորդի խոսքերից , որտեղ նա ասել է .«Եթե ջիհադական կառավարումը կամ ջանադրությունը լինի աստվածային ու բանականության հիմունքով, ապա հնարավոր կլինի կարգավորել երկրի խնդիրները և այդպիսով երկիրն առաջ է քայլելու»: Ջիհադական կառավարում ասելով հասկանում ենք առավելագույն ջանադրությամբ կառավարում, որն իրականացվում է մարդկանց գիտության հիմունքով: Սակայն դրա նպատակը վերնյութական է : Այստեղ կա բարոյական ու մաքուր մի նպատակ: Վեհ նպատակ, որի իրականացումը աստվածահաճո արարք է համարվում:
Ջիհադական կառավարման համակարգում, իդեալական կյանքի ռազմավարություն է ներկայացվում Իսլամի ուսմունքները: Կառավարման այդ համակարգի նպատակը հասարակությունում կրոնական արժանիքների ՝ բարոյականության, հանդուրժողականության, անձնուրացության արմատավորումն է: Ջիհադական կառավարումը հակասում է սպառողականության, փառամոլության, ծուլության, իդեալներից շեղվելու ձգտումներին և նույնիսկ պայքարում է դրանց դեմ , մինչդեռ հիմնականում կապիտալիստական մշակույթի արդյունքը համարվող կառավարման մյուս ուղղվածություններում, հասարակությունը մղվում է նյութապաշտության կողմը: Բարեպաշտ ու հեղափոխական երիտասարդները դիմակայել են Արևմուտքի անմարդկային ճնշումներին և հենվելով «Մենք կարող ենք» կարգախոսի վրա, իրենց հույսը դրեցին ներքին ունակությունների և մեծ ջանադրությամբ կարողացան Իրանի դրոշը ծածանել զարգացման ու հաջողության տարբեր գագաթների վրա: «Երկրորդ քայլ»-ը հաղորդագրությունում Այաթոլլահ Խամենեին շեշտում է , որ ջիհադական կառավարումը և «Մենք կարող ենք» սկզբունքին ապավինումը դարձել է բոլոր ոլորտներում Իրանին արժանապատվություն ու հաջողություն բերած գործոնը:

Նորին Վսեմություն առաջնորդը շեշտում է, որ այս կարգախոսը նաև արգասաբեր էր: Կրոնական հեղափոխության շնորհիվ, ներքին անվտանգության հարցում ձեռք բերեցինք սեփական ուժերին վստահելու կարողություն, որն էլ խթանեց կայունության ու անվտանգության հարցերում ներքին առաջընթացը: Դրա արդյունքում , տարածքային ամբողջականության ու սահմանների պաշտպանության ոլորտում ևս երկիրն ուժեղացավ: Այսօր իսլամական Իրանը ոչ միայն տարածաշրջանում համարվում է կայուն ու անվտանգ երկիր, այլև ինքն է դարձել տարածաշրջանում անվտանգության հաստատողը: Այս հզորության մասին բազմիցս խոստովանել են իսլամական հանրապետության թշնամիները: Ինչպես եղավ այն ժամանակ, երբ Դիմադրության ճակատին վնասելու և տարածաշրջանի մասնատման ծրագրի շրջանակում , թշնամին սկսեց աջակցել ԻԼԻՊ-ին, այն ժամանակ մինչև ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից նախագծված ծրագրերի իրականացումը, իրանցի մարտիկները ջախջախեցին թշնամուն:
«Երկրի ներքին ունակություններին ապավինումը համարվում է ենթակառուցվածքային, տնտեսական, գիտության ու տեխնոլոգիայի ոլորտներում երկրի առաջխաղացման շարժիչը: Հայրենասիրական այդ ոգին երկրին բերել է բազմաթիվ նվաճումներ : Հազարավոր գիտելիքահենք ընկերություններ, ենթակառուցվածքային նախագծեր են իրականացրել երկրում: Գյուղատնտեսության, առողջապահության, հանքերի ու արդյունաբերության , տրանսպորտի և մյուս ճյուղերում միլիոնավոր ուսյալ երիտասարդներ գործունեություն են ծավալում: Երիտասարդներ, որոնք ուսում են ստացել և այսօր էլ փորձում են կատարելագործվել , աշխատում են երկրին զարգացում բերող տարբեր բնագավառներում: Տասնյակ խոշոր նախագծեր են իրականացվում միջուկային վառելիքի ցիկլի, ցողունային բջիջների, նանո և բիոտեխնոլոգիաների և գիտական այլ ճյուղերում: Այսօր գիտական այդ դաշտերում Իրանը համարվում է առաջատար երկրներից մեկը: Իրանում 60 անգամով մեծացել են ոչ-նավթային արտահանումների ծավալները, շուրջ տասն անգամ աճել է արդյունաբերական միավորների քանակը, մոնտաժման արդյունաբերությունն իր տեղը զիջել է տեղայնական արհեստներին, երկրում արձանագրվում են որակական մեծ ցատկեր: Ըստ մեծարգո առաջնորդի, այս բոլորը հանդիսանում են ներքին ուժերին ապավինելու արգասիքը և այն հավաքականության ոգու արդյունքը, որը շնորհվել է իսլամական հեղափոխության կողմից: Իսլամական հեղափոխությունից առաջ գիտության ոլորտում Իրանը գտնվում էր զրոյական մակարդակի վրա և արդյունաբերությունում հայտնվում էր միայն մոնտաժողի դերում:

Իսլամական հեղափոխության բարիքներից մեկը ՝ ըստ մեծարգո առաջնորդի, եղել է ժողովրդի քաղաքական գիտակցության բարձրացումը: «Հեղափոխության արդյունքում, Իրանի ժողովրդի մոտ զարգացել է քաղաքականության վերլուծման ունակությունը : Իրանցիներն այսօր կարող են ճիշտ դատողություն անել միջազգային տարբեր հարցերի մասին և վերլուծել քաղաքական տարբեր զարգացումները ՝ այդ թվում Պաղեստինի հակամարտության , Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի միջամտությունը , բռնահարված ժողովուրդների նկատմամբ նենգ ուժերի քայլերը : Նման բարդ զարգացումներ այսօր հասանելի են նույնիսկ պատանիների ու երիտասարդների համար».-ասել է մեծարգո առաջնորդը:
Քաղաքական տարբեր հարցերում ՝ ընտրություններում, ներքին դավերի դիմագրավման, ազգային բեմերում ներկայությունը և իմպերիալիզմի դեմ պայքարի հարցերում Իրանի ժողովուրդն ունեցել է ակտիվ ներկայություն ու մասնակցություն: Դա իսլամական հեղափոխության բարիքներից է: Հեղափոխությունից հետո, ժողովրդի մոտ զարգացել է ջիհադական կառավարման ոգին: Այսօր իսլամական հեղափոխության հաղթանակից քառասուն տարի անց, ժողովուրդը շարունակում է մեծ ոգևորությամբ մասնակցել հասարակական խնդիրների կարգավորման ու օգնությունների ցուցաբերման գործին: