Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (106)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i105340-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ_(106)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2019 22:28 Asia/Tehran
  • Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (106)

«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

«Ռոյան» հետազոտական կենտրոնի ցողունային բջիջների ոլորտի գիտնական ՝ Հոսեյն Բահարվանդը շահել է TWAS ՝ գիտության միջազգային ակադեմիայի 2019 թվականի կենսաբանության ճյուղի մրցանակը : 2019 թվականի մրցանակակիր գիտնականների անունները հայտարարվել են Իտալիայում կայացած 28-րդ ընդհանուր համագումարի ընթացքում: Մրցանակն իրանցի գիտնականին է շնորհվել ցողունային բջիջների բազմացման ու պահպանման ազդեցիկ մեթոդ հայտնաբերելու , նաև նյարդային ու լյարդային բջիջներին այդ բջիջների կարողության մասին համընդհանուր բացատրություն ներկայացնելու համար: Հետազոտական կենտրոնի ցողունային բջիջների տեխնոլոգիաների և կենսաբանության ինստիտուտի հիմնադիր , վարիչ Հոսեյն Բահարվանդն իրանական 1382 թվականին առաջին անգամ Իրանում բազմացրել է մարդկային ու մկան սաղմային ցողունային բջիջները , իսկ հինգ տարի հետո, իր գործընկերների համագործակցությամբ , բազմացրել է մարդկային ու մկան փոխադրված ցողունային բջիջները: Իրանցի գիտնականն առ այսօր արժանացել է 30 ազգային ու միջազգային մրցանակների:

TWAS մրցանակներն ամեն տարի շնորհվում են իննը ճյուղերի ՝ գյուղատնտեսության, կենսաբանության, քիմիայի, երկրաբանության, աստղաբանության, տիեզերական գիտությունների, ճարտարագիտության, մաթեմատիկայի, բժշկական գիտությունների, ֆիզիկայի և հասարակական գիտությունների գիտնականներին: Այս տարի 14 հոգի շահել են մրցանակներ, որոնցից չորսը եղել են Չինաստանից, երկուսը Թայվանից, երեք հոգի Արգենտինայից, մեկական գիտնականներ Հնդկաստանից, Իրանից, Մալայզիայից , Նիգերիայից և հարավաֆրիկյան հանրապետությունից: TWAS-ի դրամական պարգևը կազմում է 15 հազար դոլար: Մրցանակակիրները հաջորդ տարի հանրահավաքի ժամանակ ստանալու են իրենց մրցանակները:

 

 

Ռոյանի հետազոտական կենտրոնի ցողունային բջիջների ոլորտի գիտնական ՝ Հոսեյն Բահարվանդը շահել է TWAS ՝ գիտության միջազգային ակադեմիայի 2019 թվականի կենսաբանության ճյուղի մրցանակը :

 

Արդաբիլի համալսարանի գիտնականը Ֆրանսիայի Լիլ համալսարանի գիտնականների հետ համատեղ ուսումնասիրություն է անցկացրել : Ուսումնասիրության արդյունքում նրանք պատրաստել են նանոսենսորներ, որոնք կարող են մեծ արագությամբ հայտնաբերել սննդի բակտերիաները: Սննդամթերքում բակտերիաները կարող են լուրջ բարդություններ առաջացնել: Սպառողների առողջությանը վնասելուց բացի, բակտերիաները մեծ ծախսեր են պարտադրում արտադրողներին ու վաճառողներին:

Իրանցի քիմիկոսի ասելով, որոշ դեպքերում ախտածին բակտերիաները հասարակությունում դժվարբուժելի հիվանդությունների պատճառ են դառնում : Սննդամթերքում ախտածին բակտերիաների առկայության մասին զգուշացող սենսորները կարող են օգտակար լինել : Պատրաստված սենսորները գործում են շատ արագ, մեծ ծախսեր չեն պահանջում և հակառակ ներկայումս կիրառվող մեթոդներին, կարող են մեծ ճշգրտությամբ կատարել սննդամթերքում բակտերիաների հայտնաբերման աշխատանքը:

Այս նանոսենսորներն ունեն ապակու հիմքի վրա ոսկու բարակ մի շերտ: Սիլիկա շերտի ծածկույթի իրականացումը կատարվում է բակտերիաների ներկայության պայմաններում: Այդպիսով բակտերիաների տեսքն ամբողջությամբ հետք է թողնում ծածկոցի վրա ՝ խաղալով բակտերիաների կաղապարի դեր: Ստացված կաղապարը կարող է պահել բակտերիաները և այդպիսով գնահատել դրանց առկայությունն ու տեսակը:

 

 


Արդաբիլի համալսարանի գիտնականը Ֆրանսիայի Լիլ համալսարանի գիտնականները պատրաստել են նանոսենսորներ, որոնք կարող են մեծ արագությամբ հայտնաբերել սննդի բակտերիաները:

 

 

Գիտնականները պարզել են, որ աշխարհի ամենաարգաշարժ կենդանին ոչ թե վագրակատուն է, այլև դրակուլա կոչվող մրջյունը , որը կարող է զարգացնել 320 կիլոմետր-ժամ արագությամբ խայթոց։ Դրակուլա մրջյունը ճանաչվել է որպես մոլորակի ամենաարագ արարած։ Մասնագետների խոսքով՝ Mystrium camillae տեսակի ներկայացուցիչները կարճ ժամանակում կարող են հավաքել 96 կիլոմետր-ժամ արագություն: Մրջյունի այդ տեսակը կարող է նման բարձր արագությամբ բացել-փակել իր ծնոտը : Դա հինգ հազար անգամ ավելի արագ է , քան աչք թարթելը:

Դրակուլա մրջույնն ապրում է Աֆրիկայում, Ավստրալիայում ու Ասիայի հարավում: Երբ մրջյունի այդ տեսակը ճնշում է իր ծնոտը, նախքան այն կրկին բացելը, ստեղծվում է մեծ ճնշում և այն այնքան ուժեղ է , որ կարող է ոչնչացնել մյուս միջատների: Այդպիսով մրջյունը կարողանում է զոհին իր թակարդը բերել և սնվել: Ի հարկե մրջյունի այդ տեսակը պայքարի համար ևս օգտվում է  նույն զենքից և հաղթում թշնամուն կամ մրցակցին: Իլինոյզի համալսարանի գիտնականների ասելով, այդ մրջյունի ծնոտը գործում է մկան թակարդի նման:

Գիտնականները նշում են, որ այս տեսակին պատկանող մրջյունները կարող են տեղաշարժել ոտքերի օգնությամբ, որոնցով էլ նրանք շարժվում են հսկայական արագությամբ։ Միևնույն ժամանակ, էներգիայի նման լիցքը բավարար է միայն մի քանի մետրի համար,ինչից հետո միջատը կանգնում է ուժերը վերականգնելու համար։ Մասնագետները վստահ են, որ մրջյունները օգտագործում են այս յուրահատկությունը հնարավոր զոհերին որսալու համար։

 

 

Mystrium camillae տեսակի ներկայացուցիչները կարճ ժամանակում կարող են հավաքել 90մ/վ արագություն:

 

Քաղցկեղի բուժման առաջին փուլում, վիրահատությունը կատարվում է հիվանդ հյուսվածքի հեռացման նպատակով: Սակայն որոշ դեպքերում բժիշկներին չի հաջողվում ամբողջությամբ հեռացնել հիվանդ հյուսվածքը: Այսօր նանոգիտությունը լուծել է այս խնդիրը: Քաղցկեղային բջիջներն օրգանիզմում մնալու դեպքում, հիվանդության վերադարձը չի բացառվում: Նանոտեխնոլոգիան կարող է ամբողջությամբ մաքրել այդ բջիջները: Գիտնականները պատրաստել են գելի մի տեսակ, որը վիրատահության ժամանակ հիվանդ օրգանի վրա դրվելով , կարող է կանխել հիվանդության վերադարձը:

Գելը պատրաստել են UCLA համալսարանի գիտնականները: Նրանց ասելով, այդ գելի օգնությամբ բարելավում է օրգանիզմի իմունային համակարգը: Գելն ունի նանոտարրեր , որոնք պատրաստվել են կալցիումի կարբոնատից, որը դանդաղ լուծվում է հյուսվածքում: նանոտարրերը նաև պարունակում են հակամարմիններ, որոնց հավելվում է CD-47 հատուկ սպիտակուցը և օրգանիզմին օգնում է գործել քաղցկեղային բջիջների դեմ ՝ պաշտպանելով մյուս հյուսվածքները: Գելը փորձարկվել է մկների վրա: Գելի օգնությամբ հնարավոր է 50 տոկոսով նվազեցնել մկների մարմնում քաղցեղային բջիջների վերադարձի հավանականությունը:

 

 

 

Հայտնաբերվել է քաղցկեղի վերադարձը կանխող գելի տեսակ: