Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (107)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i105409-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ_(107)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 21, 2019 16:58 Asia/Tehran

«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Ղուչանի պոլիտեխնիկ և Մաշհադի «Ֆերդոսի» համալսարանների գիտնականները Լեհաստանից մի գիտնականի համագործակցությամբ, պատրաստել են մետաղ-օրգանական կառուցվածքով նանոմասեր, որոնք կարող են պահեստավորել ջերմոցային գազեր՝ նաև ածխածնի երկօքսիդը: Երկիր մոլորակի տաքացումը համարվում է ժամանակակից աշխարհի գլխավոր խնդիրներից մեկը: Շրջակա միջավայրի մասնագետների համոզմամբ, մթնոլորտում ածխածնի երկօքսիդի խտության ավելացումը համարվում է այդ խնդրի պատճառներից մեկը: Ուստի առաջանում է անհրաժեշտություն ՝ ջերմոցային գազերի տարածումն արգելելու մեթոդներ առաջարկելու համար : Եվրամիությունում ստեղծվել է SET-Plan ծրագիրը, իսկ ՄԱԿ-ին կից սկսել է աշխատել կլիմայական փոփոխությունների վերահսկման մասնագիտական հանձնաժողովը:

Աշխարհում CO2- ի (ածխածնի երկօքսիդի) առանձնացման և պահպանության ամենակարևոր նյութը հանդիսանում են մետաղ-օրգանական մասնիկները: Նախագծում  գնահատվել են ածխածին երկօքսիդի վերահսկման գործում պղնձի հիմքով մետաղ-օրգանական  նանոտարրերը:

Ներկայումս պատրաստվում են (MFUM-1 CU)-ի նախնական նմուշները ՝ գիտելիքահենք ընկերությունների կողմից հաստատում ստանալու համար: Նոր գյուտն անվանել են  Materials from Ferdowsi University of Mashhad:Այն գրանցվել է Քեմբրիջի կառուցվածքային տվյալների բազայում( CSD):

 

 

Ղուչանի պոլիտեխնիկ  և Մաշհադի «Ֆերդոսի» համալսարանների գիտնականները Լեհաստանից մի գիտնականի համագործակցությամբ, պատրաստել են մետաղ-օրգանական կառուցվածքով նանոմասեր:

 

 

Բորբոքումների առկայության դեպքում, հակաբիոտիկների նկատմամբ դիմացկուն բակտերիաների արագ բազմացումը լուրջ վնասներ է պատճառում: Ուստի գիտնականները փորձել են գտնել արդյունավետ նոր հակաբակտերիալ միջոցներ: Գրաֆենային հիմքով նանո նյութերի օգնությամբ բժիշկները լուծել են այդ խնդիրը: Գյուտը կատարել են Լոռեստանի համալսարանի գիտնականները ՝ Բեռլինի համալսարանի հետազոտողների համագործակցությամբ:  

Գրաֆենը ածխածնի երկչափ ալոտրոպ ձևափոխություն է և ունի եզակի հատկություններ: Վերջին տարիներին գրաֆենային հիմքով բիոբժշկական կիրառումների վերաբերյալ հետազոտությունները, այդ թվում հակաբակտերիալ, պաթոգեների ապաակտիվացման ուսումնասիրությունը ՝ մեծ զարգացում են ունեցել: Պաթոգեն ասելով հասկանում ենք արտաքին միջավայրի ցանկացած ազդակ, որը կարող է որևէ կերպ վնասել օրգանիզմը կամ առաջացնել հիվանդություն:

Այս ուսումնասիրության արդյունքները կարող են նոր հնարավորություններ ստեղծել բիոհամակարգով երկչափ նանոնյութերի փոխազդեցության ուսումնասիրության համար: Հնարավոր կլինի նաև քիչ ծախսերով գրաֆենային հիմքով սալիկներ սինտեզավորել, որոնց օգնությամբ կանխվելու է բակտերիաների բազմացումը: Հաշվի առնելով գրաֆենի առավելությունները, թվում է, որ դրանից ստացված հիբրիդային նյութեր ստանալով, դեղորայքային նոր այդ թվում հակաբակտերիալ հատկություններ են հայտնաբերվելու :

 

 

Գիտնականները գտել են գրաֆենային հիմքով նանո նյութեր:

 

Գենետիկական սմարթ տեխնոլոգիան հույսեր է առաջացրել հավելյալ քաշի ու գիրության խնդիրը վերջնականապես լուծելու համար: Ավելի վաղ կիրառվում էր CRISPR մեթոդը , որը նաև նոր դռներ էր բացել ՄԻԱՎ-ի դեմ պայքարի համար: Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ գենետիկական նոր մեթոդի օգնությամբ, հնարավոր է կանխել պատոլոգիկ գիրությունը: Նոր մեթոդը հաջողությամբ փորձարկվել է մկների վրա :

Նախագծի համաձայն, մարդու որոշ գեներ պետք է ամբողջությամբ կրկնօրինակվեն : Դեռևս պարզ չէ, թե մեթոդը հետևանքներ ունենալու՞ է, թե՞ ոչ: Պետք է նաև հաշվի առնել, որ անցյալում այս մեթոդի կիրառման հետևանքով, այլ տեսակի հիվանդություններ էին ի հայտ եկել: Ուսումնասիրվող մկների մոտ կարգավորվել է քաղցի զգացումը և պակասել է սնվելու ցանկությունը:

 


Գենետիկական սմարթ տեխնոլոգիան հույսեր է առաջացրել հավելյալ քաշի ու գիրության խնդիրը վերջնականապես լուծելու համար:

 

NASA-ի Ջունոյ տիեզերագնացի ստացած գեղեցիկ կադրերն առաջին անգամ Յուպիտերի մթնոլորտից ու ամպերից եզակի մանրամասնություններ են բացահայտել:

 


NASA-ի Ջունոյ տիեզերագնացի ստացած գեղեցիկ կադրերն առաջին անգամ Յուպիտերի մթնոլորտից ու ամպերից եզակի մանրամասնություններ են բացահայտել:

 

Յուպիտերի գույնզգույն աշխարհը նմանում է քամու և ապմի գեղանկարչություններին:

 

 

 

 

Վիշապի աչքը, ձկներ ու դելֆին

 

 

 

Սոցիալական կայքերի օգտատերերն այդ կադրերի համար անուններ են ընտրել : Ներքևում պատկերված է 32 հազար մղոն հեռավորությունից Յուպիտերի հարավային բևեռը:

 

Յուպիտերը 32 հազար մղոն հեռավորությունից

 

Յուպիտերի եզակի ամպերը

 

 

Ջունոյի տիեզերանավը սեպտեմբերի 21-ին անցնելու է նախատեսված ճաապարհի կեսը: Տիեզերանավը նետվել է 2011 թվականի օգոստոսի 5-ին և հինգ տարի անց ՝ 2016 թվականի հուլիսին Յուպիտեր է հասել: Ջունոյի առաքելությունն ավարտվելու է 2021 թվականի հուլիսին:

 


Ջունոյի տիեզերանավը ուղեծիր է  նետվել  2011 թվականի օգոստոսի 5-ին:
Յուպիտերի ամպերի շերտը
Ջունոյի առաքելությունն ավարտվելու է 2021 թվականի հուլիսին: