Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (108)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Իրանցի գիտնական Մաջիդ Թաղավին, նաև Բրիստոլի համալսարանի երկու այլ գիտնականներ արիգամի (Origami) արվեստից ներշնչվելով , պատրաստել են արհեստական մկան: Օրիգամին դեկորատիվ-կիրառական և թղթից առարկաներ պատրաստելու հնագույն արվեստ է։ Այս գիտնակններն իրականում սարք են պատրաստել, որը մարդու մկանների նման ուժեղ է և կարող է բարձրացնել իր քաշին հազար անգամ գերազանցող ծանրություն: Նոր գյուտն ակտիվացվում է էլեկտրաստատիկ ուժերի միջոցով : Այս կառուցվածքը կարելի է պատրաստել նաև թղթի, մետաղի և տարբեր նյութերի համադրությամբ:
Իրանցի գիտնականի ասելով, էլեկտրա-օրիգամային այդ տեխնոլոգիայի օգնությամբ կարելի է մագնիսական ու էլեկտրոնային շարժիչների փոխարեն, օգտվել անձայն ու թեթև տարբերակներից: Քանի որ էլեկտրաստատիկ սարքերը մեծ հզորությամբ էներգիայի կարիք չունեն, ուստի ավելի քիչ ջերմություն են ստեղծում և էլեկտրիկ շարժիչների համեմատությամբ ավելի արդյունավետ են աշխատում:
Թեհրանի համալսարանի գիտնականները նախագծել են ոչ-ակտիվ արտաքին կմախք, որը ծառայելու է էներգիայի սպառման նվազեցմանը , և վազքի ժամանակ մկաններում հոգնածության հետաձգմանը: Սա առաջին անգամն է, որ առանց որևէ շարժիչի կմախք է նախագծվում: Կմախքը երկու ոտքերի միջև բաժանում է էներգիան և պահպանում է վազքի ժամանակ էներգիայի վատնումը, ինչն էլ բերում է նրան, որ անհատը երկարատև վազքի ժամանակ քիչ հոգնածություն է ունենում:
Կմախքի նախագծողի խոսքով՝ գյուտի օգնությամբ կարելի է երկար վազք ապահովել առանց հոգնածության, որպեսզի հնարավոր լինի որոշակի էներգիա վատնելով, ավելի արագ քայլք ունենալ: Համակարգն ամբողջությամբ նախագծվել է մարդու օրգանիզմից ստացված տեղեկությունների համաձայն, Կմախքը վազքի ժամանակ, կրճատում է էներգիայի սպառումը : Դա կիրառելի է վազքի ժամանակ , այն դեպքում, երբ մինչ օրս կիրառվող տարբերակներն օգտագործվում են միմիայն քայլելու կամ որոշակի արագությամբ թեթև վազք ապահովելու համար: Կմախքը ոչ մի շարժիչ կամ էլեկտրոնային համակարգ ու մարտկոց չի օգտագործում և չափազանց պարզ ու սմարթ նախագծման շնորհիվ, կարող է վազքի ժամանակ խնայել էներգիան և մի ոտքից մյուսը փոխադրել:
Գյուտը ստանդարտ մեթոդներով ստացել է գիտական շրջանակների հաստատումը , գրանցելով վազքի ժամանակ էներգիայի ութ տոկոսանոց խնայման ռեկորդը: Կմախքը մի զսպանակի միջոցով ոտքի երկու հոդերը միացնում են իրար և երկու ոտքերի միջև էներգիայի փոխադրմամբ, կանխում է էներգիայի վատնումը և մի ոտքում օգտագործվող էներգիան փոխանցում է մյուսին: Գյուտի պատրաստումը նախկին տարբերակների համեմատությամբ ավելի փոքր ծախսեր է պահանջում : Ֆիզիկական խնդիրներ ունեցող օգտագործողներն ավելի քիչ էներգիա են ծախսելու քայլքի ժամանակ: Նրանք կարող են նաև թեթևակի վազել: Կմախքը կարող է օգնել նաև այն մարզիկների, որոնք մարզումների ժամանակ ունենում են մկանային կամ այլ ցավեր :
Իրանցի գիտնական Ալի Շիլաթին ԱՄՆ «Նորթ վեստերն» համալսարանի մի խումբ գիտնականների օգնությամբ, գտել է երեխաների մոտ արյան և ոսկրածուծի մեջ հայտնաբերված քաղցկեղի՝ Լեյկեմիայի տարածումը կանխելու մեթոդ: MLL պրոտեինը ,որ դերակատար է Լեյկեմիայի առաջացման մեջ, կարող է դանդաղեցնել հիվանդության զարգացման գործընթացը: Հաջորդ փուլում, գիտնակնները պետք է միատեղեն նախորդ հետազոտություններում հայտնաբերած երեխաների մոտ Լեյկեմիայի (արյան և ոսկրածուծի մեջ հայտնաբերված քաղցկեղի տեսակ) բուժման երկու մեթոդները ՝ մարդու համար կլինիկական գերդեղերը ներկայացնելու համար: Ներկայումս MLL պրոտեին պարունակող Լեյկեմիայով տառապող հիվանդ երեխաների միայն 30 տոկոսն է կարողանում ողջ մնալ: Լեյկեմիայով տառապող հիվանդների մոտ արյան կարմիր գնդիկների տոկոսայնությունը շատ քիչ է , որն էլ նրանց մոտ բերում է սակավարյունության: Նրանց մոտ արյան սպիտակ գնդիկները 80 տոկոսով ավելին է , քան սովորական մարդկանց մոտ:
Ըստ նախագծի հեղինակի, արյան սպիտակ գնդիկները ներթափանցում են օրգանիզմի տարբեր հյուսվածքներ ՝ հանդիսանալով հիվանդների մահվան պատճառը: Ուսումնասիրությունը կենտրոնացել է ոսկրածուծի և լիմֆատիկ հյուսվածքի քաղցկեղի հետազոտման վրա: Շիլաթին և նրա գործընկերները 25 տարի աշխատանքի արդյունքում մոլեկուլային կառուցվածքի վրա գտել են COMPASS կոչվող բարդ կառուցվածք: Վերջինս պարունակում է քաղցկեղի հայտնի մուտացիաների տեսակ : Ուսումնասիրության հաջորդ փուլը վերաբերում է դեղերի կլինիկական փորձարկումներին:
Չինացի գիտնականները արգոն գազի և պղնձի համադրությամբ , ոսկուն նմանող նյութ են հայտնաբերել: Գյուտը կարող է զգալիորեն կրճատել գործարաններում թանկարժեք մետաղների օգտագործումը: Պրոֆեսոր Սան Ջիանը և նրա գործընկերները մի կտոր պղինձը շփման մեջ են դրել տաք և էլեկտրոններով հագեցված արգոն գազի հետ: Նրանք նկատել են, որ արագ շարժվող տարրերը ցրել են պղնձի ատոմները: Ատոմները հավաքվել ու սառեցվել են ՝ ստեղծելով ավազի բարակ շերտ: Ավազի ամեն հատիկ ունի մի քանի նանոմետր հաստություն, որը հազար անգամ ավելի փոքր է քան մեկ բակտերիոմը:
Գիտնականները նոր նյութը դրել են ռեակցիայի սենյակում, ապա այն օգտագործել են որպես ածուխը սպիրտի փոխակերպման կատալիզոր: Դա բարդ ու դժվարին գործընթաց է, որը կարելի է իրականացնել միմիայն թանկարժեք մետաղների միջոցով: Պարզվեց, որ պղինձը այս պրոցեսից հետո հետաքրքիր հատկություններ է ձեռք բերում: Պղինձը արտաքին տեսքի ու քաշի առումով նման է ոսկուն: Շատ գիտնականներ են փորձել հարստանալ պղինձը ոսկու վերածելով: Ի հարկե հայտնաբերած նյութը չի կարելի օգտագործել կեղծած մետաղադրամների համար, քանի որ նրա խտությունը սովորական պղնձի նման է: Սակայն կարելի է այն կիրառել ճենապակու արդյունաբերության զարգացման համար:
Հաբելի աստղադիտակը տարածել է շողշողացող աստղի լուսային պատկերները: Այդ աստղը տասն անգամ ավելի ծավալուն, 200 անգամ ավելի մեծ և 15 հազար անգամ ավելի փայլուն է քան արևը: Լուսանկարի կենտրոնում կա փայլուն մի աստղ, որը շրջապատված է տիեզերական փոշու շերտով: Փոշու շերտը լուսավոր է երևում արգեկի շողերի ներքո: ՆԱՍԱ-ի հայտարարությամբ, հսկայական աստղը կոչվում է " RS Puppis ": Վեցշաբաթյա պտույտի շրջանում, լուսավորվում, ապա ստանում է քիչ լուսավորում: