Հատուկ հաղորդում՝ նվիրված Իմամ Ալիի ծննդյան օրվան
Իսլամական Ռաջաբ ամսվա 13-րդ օրը, իմամ Ալիի ծննդան օրն է: Մի մեծ անձնավորություն, որը մի օվկիանոս էր, որին կարելի է քննարկել տաբեր տեսանկյուններից ու ամեն կողմից գտնել մի խորություն:
Իմամ Ալիի ծննդյան տոնն այս տարի նշվում է Նովրուզի ու գարնան տոնի շեմին։
Իմամ Ալին գարնան վերաբերյալ ասում էր. «Եվ երկիրը գեղեցիկ այգիների միջոցով բոլորին հրավիրում է խնդության և ուրախության և տերևների բարակ հագուստով, յուրաքանչյուր դիտողի զարմանք է պատճառում և ուրախացնում յորաքանչյուրին, ով հիանում է գարնանամուտով»: Իմամ Ալիի կարծիքով, կանաչ տարածքներին նայելը մարդուն հաճույք է պատճառում և նրան ստիպում խորհել արարչագործության մասին: Նա ասում է. «Յուրաքանչյուր օր, երբ մարդը մեղք չի գործել, տոն է»:
Հատկանշական է, որ իրանական 30 թվականին Ռաջաբ ամսվա 13-ին, տեղի ունեցավ մեծ իրադարձություն, քանի որ Աստծո տանը ծնվեց Իմամ Ալին: Նրա հայրն Աբու Թալեբն էր՝ Աբդոլմոթալեբ բեն Հաշեմ բեն Աբդ Մանաֆի որդին (իսլամի մարգարեի հորեղբայրը), իսկ մայրը՝ Ֆաթիման՝ Ասադ բեն Հաշեմի դուստրը:
Մուհամամդ Մալեքին ասում է. «Ալին ծնվեց Աստծո տանը, մի ուրբաթ օր: Նրանից առաջ ոչ մեկը չի ծնվել Աստծո տանը: Այս ծնունդը մի աստվածային շնորհ էր՝ ուղղված Ալիին»: Նրա բարձր դիրքը և վեհությունը նկարագրելու համար, Նեյշաբուրի իշխանն ասում էր. «Իմամ Ալիի ծնունդն Աստծո տանը, մեծ հրաշք էր և ոչ ոք մինչ օրս նման շնորհի չի արժանացել»:

Աստծո տանը ծնվելն այն էլ այնպես, որ տան պատը ճեղքվի և Ֆաթիման մտնի այնտեղ ու վերադառնա որդուն գրկած, վկայում է իմամ Ալիի վեհության մասին:
Իմամ Ալին այնուհետև իր վարքագծով ցույց տվեց, որ արժանի էր այդ կոչմանը: Իմամ Ալիին համարում են իսլամի մարգարեի դաստիարակության հրաշքը: Մարգարեն ասում էր. «Ես գիտելիքի քաղաք եմ, իսկ Ալին՝ դրա դարպասը: Նա, ով գիտություն է ցանկանում, պետք է անցնի այս դարպասով»: մեկ այլ տեղ, մարգարեն ասում է. «Ես իմաստության տունն եմ, իսկ Ալին՝ դրա դարպասը»: Այլ խոսքով, Ալիի անձը բաղկացած է մի քանի առանձնահատկություններից, որոնցից յուրաքանչյուրը կարող է մարդուն հասցնել կատարելագործության: Այն, որ Ալին լավագույնն էր Աստծո արարածների մեջ հատկապես աստվածապաշտության մեջ, նրա բարոյական արժեքն էր: Ալին լսել էր մարգարեի աղոթքների շշունջը և փորձում էր ընկալել, թե ինչպես էր նա խոսում Աստծո հետ: Ուստի նա առաջինն էր, որ հավատաց իսլամին և իր ամեն մի բջիջով դարձավ սեր՝ հանուն Աստծո: Աստծո գոհունակությունը ձեռք բերելու և նրա հետ հաղորդակցվելու համար, նա քայլ կատարեց և արժանի ծառա դարձավ նրա համար:
Ալին, ինչպես մի ալիք, ճշմարտության օվկիանոսում էր և նրա ողջ կյանքը նվիրված էր այդ ճշմարտությանը: Մարգարեն այդ կապակցությամբ ասում էր. «Ալիին մի նախատեք, քանի որ նա հմայված է աստվածային էությամբ»: Իսկ անձնվիրության, համբերատարության և նվիրվածության առումով, Ալին եզակի էր: Որպես օրինակ կարելի է նշել Ջամալ պատերազմում նրա վերաբերմունքը թշնամիների, հատկապես՝ Մարվան բեն Հաքամի և Աբդուլլա Բեն Զաայիրի: Չնայած Իմամը իշխեց նրանց վրա, սակայն մեծ զիջում ցուցաբերեց նրանց նկատմամբ: Ալին իր դեմ պատերազմած ոչ մի մարդու և Բասրեյի ժողովրդին նույնպես, չպատժեց: Իմամ Ալիի կողմից ուղարկված մունետիկը հայտարարում էր. «Նա, ով փախել է պատերազմի հրապարակից, չի հետապնդվի: Ոչ մի վիրավոր չի տուժի և ոչ մի գերի չի սպանվի: Իսկ նա, ով իր զենքը վայր դնի, ապաստան կգտնի մեզ մոտ»: Այդ պատերազմում նա արեց այն, ինչ արեց մարգարեն՝ Մեքքան գրավելու գործողության ժամանակ: Իսկ Սաֆին պատերազում, Շամի մարդիկ, նախ ջրի ճանապարհը փակեցին իմամի ու նրա հետևորդների առաջ, նրանց զրկելով ջրից: Սակայն երբ պատերազմի ընթացքը փոխվեց հօգուտ իմամ Ալիի ու նրա հետևորդների, մարդիկ հարցրեցին, թե արդյոք պետք է Շամի զորքի առաջ փակել ջուրը: Ի պատասխան, իմամն ասաց. «Երդվում եմ հանուն Աստծո, որ երբեք չեմ կրկնելու նրանց արարքը»: Ազատությունն իմամ Ալիի բանականության մեջ համարվում էր մարդկային էության ամենակարևոր մասը: Նա համոզված էր, որ ազատությունը պետք է բարձր գնահատել:

Իմամ Ալիի հակառակորդներն ամեն տեղ կարող էին ազատորեն կարծիք հայտնել: Իմամը և նրա հետևորդներն ու աջակիցները, իրենց հակառակորդների հետ բանավիճում էին և բանականորեն պատասխանում նրանց: Թշնամիները գալիս էին մզկիթ և փորձում խանգարել իմամի բանախոսությունները: Մի օր, երբ իմամ Ալին բանախոսություն էր կարդում, մի մարդ եկավ ու մի հարց տվեց: Ալին միանգամից պատասխանեց: մարդկանցից մեկն ասաց. «Աստված սպանի նրան: Որքան գիտելիք ունի»: Մարդիկ ցանկացան պատժել այդ խոսքն ասողին, սակայն ի պատասխան, իմամն ասաց. «Թողեք նրան: Նա միայն ինձ հայհոյեց»: Ալիի հակառակորդները նրան անհավատ էին համարում: Նրանք գալիս էին մզկիթ ու նամազ էին անում Ալիի հետ, և ցավ պատճառում նրան: Օսմանից հետո, մի խումբ մարդիկ եկան միանալու իմամին: Նա ասաց, որ մարդիկ իրենք պետք է որոշում կայացնեն: Նա ասաց. «Իշխանության հարցը դուք պետք է որոշեք և ոչ ոք չի կարող այն ձեզ պարտադրել»: Արդարությունն իմամ Ալիի բնավորության ամենակարևոր կողմն էր: Եթե Ալին չցանկանար իրագործել արդարությունն ու իր անձի շահերը գերակա դարձներ իսլամ աշխարհի շահերին, կդառնար ամենաուժեղ խալիֆաներից: Սակայն նա գնաց արդարության ճանապարհով: Եվ երբ նրա եղբայր Աղիլը ժողովրդի գանձարանից պարտք պահանջեց, իմամը նրա ձեռքերի մեջ կրակ դրեց ու նախազգուշացրեց հանդերձյալ կյանքի մասին: Ալիի արդարամտությունը իսլամական արդարության ծածանվող դրոշն է: Իմամ Ալիի ուսմունքներում ասվում է, որ արդարությունն իսլամի կանթեղի լույսն է: Իսլամն առանց արդարության, կանթեղ է առանց լույսի: Իմամ Ալին մշտապես փորձում էր քայլել ի նպաստ իր ժողովրդի շահերի: Ու չնայած մարդիկ իրենց ղեկավարին ընտրելիս սխալ քայլ արեցին, դա պատճառ չդարձավ, որ իմամը կայացներ մի որոշում, որը հիմնված լիներ ատելության վրա: Իշխող ղեկավարները, հատկապես՝ Օսմանը, զգում էր դա: Սակայն պայմանները թույլ չէին տալիս, որ նա իմամ Ալիի հետ ջերմ հարաբերություններ հաստատեր:

Իբն Ղաթիբեն ասում է. «Մի օր Օսմանն իմամին ասաց. Ով, Աբու Հասան, չգիտեմ քո մահն եմ ցանկանում, թե՝ կյանքդ: Աստված գիտի, որ եթե մեռնես, չեմ ցանկանա քեզանից հետո մնալ ուրիշների համար: Որովհետև չեմ գտնի քո նման մեկին»: Մարդու հոգու և մարմնի առողջության իսկական արգելքը նյութապաշտությունն է: Ալին, որպես իսլամական հասարակության իշխան, բոլոր հարստությունները և բոլոր մեծ տարածքներն ուներ իր ձեռքի տակ: Նա հզոր էր և ողջ հարստությունը գտնվում էր նրա ձեռքում: Սակայն նա նյութապաշտ չէր: Ալին ասում էր. «Ով աշխարհի արտաքուստ շքեղություն, ով հիասքանչ գեղեցկություններ, ով ցանկասիրություններ, որ ամենահզոր մարդկանց նետում են իրենց թակարդը, ով աշխարհ, ուրիշին փնտրիր և ուրիշին խաբիր, քանի որ քո ձեռքն իմամ Ալիին չի հասնելու»: Նրա այս կոչը մինչև այսօր արձագանքում է: Նա այնքան անտարբեր էր աշխարհիկ կյանքի ու դրա ցանկասիրությունների նկատմամբ, որ աշխատում էր արմավի դաշտերում և այս աշխատանքը համարում պարտականություն: Իր ողջ ջանքն ու եռանդն ի գործ էր դնում՝ ուրիշների կարիքները հոգալու և երկիրը շենացնելու համար: Աստծո մարգարեն, մեծարելով իմամ Ալիին, ասում էր. «Ով ուզում է Ադամին ու նրա գիտությունը, Նոյին ու նրա բարեպաշտությունը, Աբրահամին ու նրա համբերատարությունը, Մովսեսին ու նրա վեհությունը և Հիսուսին ու նրա աստվածապաշտությունն ընկալել, պետք է ընկալի Աբու Իբն Աբիթալեբին»:
Մեկ անգամ ևս շնորհավորում ենք մուսուլմաններին՝ այս տոնի կապակցությամբ: