Իսլամաֆոբիան արևմուտքում(68)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i105545-Իսլամաֆոբիան_արևմուտքում(68)
Այս հաղորդման ընթացքում, Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի առիթով կանդրադառնանք իսլամաֆոբիայի նոր փուլի մեկնարկին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 19, 2019 00:18 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում, Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի առիթով կանդրադառնանք իսլամաֆոբիայի նոր փուլի մեկնարկին:

Իրանի ժողովուրդն ինչպես նախորդ տարիների ընթացքում այս տարի նույնպես մեծ շուքով տոնեց իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձը: Իսլամական հեղափոխությունը անկյունադարձային կետ է համաշխարհային պատմության մեջ: Հեղափոխությունը հաղթեց այն պայմաններում, երբ արևմտյան ու արևելյան բլոկներում կրոնը՝ հասարակության ափիոնը կամ էլ անձնական երևույթ էր համարվում: Իսլամական հեղափոխությունը իսլամական ընդվզման սկզբնակետն է։ Իսլամական զարթոնքը տարբեր կերպերով, բայց իրար հետ կապված գաղափարական հիմունքներով դրսևորվել է Իրաքի, Եգիպտոսի, Աֆղանստանի, Լիբանանի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Ալժիրի, Թունիսի, Պաղեստինի ու այլոց ժողովրդական շարժումներում: Այն զարթոնքը, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի ազգային անվտանգության հարցերով  խորհրդական Զբիգնև Բժեզինսկին  նրան հիշում է, որպես «Շարունակական վտանգ տարածաշրջանում արևմուտքի շահերի համար»: Միշել Ֆուկոն այն համարում է մի ժողովրդի հավաքական կամքի իրականացում, որ չզիջող առաջնորդությամբ մերժում է արևմուտքի ու ցանկացած այլ  երկրի իշխանությունը Իրանի վրա: Կոմունիստական կուսակցության օրգան Ունիտա պարբերականը դրան համարում է «Համաշխարհային նոր վերածնունդ», որ աշխարհում առկա չափանիշներին չի համապատասխանում և ներկա դրությամբ իսլամական հեղափոխությունը դրա պատգամաբերն է: Ամերիկացի հետազոտող Ջեյմզ Բիլը այն  համարում է «Իսլամից ազդված ամբոխի ոգևորության ալիք», որ չնայած աշխարհում այն միատարր չէ, սակայն գաղափարական առումով համախմբված է: Իրականում իսլամական հեղափոխության հաղթանակը խոսում է իսլամի կայացման և իրականացման գաղափարի հաղթանակի մասին: Այն գաղափարը, որ ճնշման տակ գտնվող մուսուլմանների համար օրինակ է դարձել: Այդ պատճառով էլ արևելքում ԽՍՀՄ-ն ու նրան հետևող թույլ երկրները և արևմուտքում Միացյալ Նահանգներն ու նրան հետևող թույլ երկրները իմաստուն հոգևորականի ղեկավարությամբ հաղթանակած այս հեղափոխությունը  համարում էին սպառնալիք իրենց համաշխարհային տիրակալության համար: Երկու գերտերություններն ու նրանց հետևող  թույլ երկրները, թշնամական մոտեցում որդեգրեցին իսլամի ու շիա դավանանքի դեմ: Արևելյան ու արևմտյան բլոկներում Իսլամական հեղափոխության թշնամիները հակահեղափոխական տարրերին՝ քաղաքական, տնտեսական, ռազմական ոլորտում ցուցաբերած աջակցության և այլ թշնամական քայլերի կողքին, իսլամական նորակառույց հանրապետության կործանման համար քարոզչական ու հոգեբանական պայքար են հրահրում իսլամական հեղափոխության դեմ: Նրանք տարածաշրջանային մասշտաբով իրանաֆոբիայի, արտատարածաշրջանային մասշտաբով շիաֆոբիայի և համաշխարհային մասշտաբով իսլամաֆոբիայի տարածումը դարձրին իրենց քարոզչական ու հոգեբանական պատերազմի անփոփոխ օրակարգերից մեկը:

Իսլամաֆոբիան արևմուտքում նոր երևույթ չէ և դրա արմատները կառող ենք գտնել խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանում: Սակայն իսլամական հեղափոխության հաղթանկից հետո դրա ալիքները մի քանի հաճախականություններով տարածվեցին ու համաշխարհային տեսք ստացան: Իսլամաֆոբիայի առաջին ալիքը գոյացել ու տարածվել է անցած կես դարվա ընթացքում իսլամական հեղափոխության հետ զուգահեռաբար: Իսլամական հեղափոխությունը տարածաշրջանում ու աշխարհում իսլամական զարթոնքի պատճառ դարձավ և իրար խառնեց միջազգային հավասարությունները: 1990-ականների սկզբին կոմունիստական համակարգերի ու ԽՍՀՄ-ի փլուզմամբ և քսենոֆոբիայի բաց ստեղծվելու բերումով իսլամաֆոբիայի ռազմավարությունը ավելի գրավեց ԱՄՆ-ի ու նրա եվրոպացի դաշնակիցների ուշադրությունը: Այս կապակցությամբ 1992թ. «Քաղաքակրթությունների բախման» տեսությունը արծարծվեց Սամուել Հանթինգտոնի կողմից:  Բախման տեսության մեջ Հանթինգտոնը հստակեցրել է, որ քաղաքակրթությունների միջև եղած ճեղքերը ապագայում նրանց բախումների սահմաններն են և իսլամական քաղաքակրթությունը համարվելու է ամենամեծ սպառնալիքը՝ արևմտյան քաղաքակրթության համար: Փաստորեն որոշում կայացնող կենտրոնները այս տեսությամբ փորձում էին հավատացնել, որ իսլամական աշխարհի սահմանները արյունալի են: Սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո իսլամաֆոբիան սրվեց լրատվական քարոզչությամբ: Այս դեպքը իսլամամետներին վերագրելը արևմտյան պետություններին բերեց այն համոզման, որ ազատորեն կարող են քարոզչական ու ռազմական հարձակումներ կազմակերպել մուսուլմանների դեմ: Այն ժամանակներում արևմուտքցիներից մեկը մի գիրք էր գրել, որի մեջ ասված էր, թե Աստված ԱՄՆ-ին հանձնարարել է պարտության մատնել իսլամը: ԱՄՆ-ի չափավորականների շրջանակներին մոտ կագնած որոշ տեսաբաններ ու հետազոտողներ խոսում են խաչակրաց արշավանքների նոր շրջանի ձևավորման մասին և արևմուտքի որոշ ներկայացուցիչներ կամ պետայրեր Եվրոպայում իսլամի տարածումը համարում են, որպես «Իսլամական ցունամի»:  Սիոնիստները նույնպես կրոնների երկխոսության երևույթի արժեզրկման, արևմտյան հասարակություններում իսլամամետության աճող ընթացքի կասեցման նպատակով, իսլամի հզորացման հետևանքները չափազանց բացասական ներկայացնելով և օգտագործելով դիվանագիտական ընդհանուր միջոցները անիրական պատկեր են ներկայացնում  իսլամ կրոնից ու շիականությունից: Աջակողմյան ծայրահեղական մի շարք կուսակցություններ էլ ազդվելով իսլամաֆոբիայից կոչ են անում ավելի խիստ քաղաքականություններ որդեգրել Եվրոպա ժամանող մուսուլման փախստականների դեմ:

Իսլամաֆոբիա

Մի խոսքով շիաֆոբիայի հետ զուգահեռաբար, սիոնիստների հետ կապված քարոզչական կառույցները իսլամաֆոբիա տարածելու նպատակով լրատվական գրոհ են սկսել, այնպես որ սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո Սիոնիստական ռեժիմի մեդիահսկաները հայտարարեցին խաչակրաց պատերազմների նոր փուլի մեկնարկի ու նաև ԵՄ-ին ու ԱՄՆ-ին նախազգուշացրին «Իսլամական ցունամիի» կապացությամբ: Այդպիսով նրանք փորձում են մուսուլմանների նկատմամբ վախի, մտահոգության ու անապահովության մթնոլորտ ստեղծել, նպատակ ունենալով կանխել մյուս կրոնների հետևորդների դեպի իսլամ հակվածությունը, խոչընդոտներ հարուցել կրոնների երկխոսություն կարգախոսի իրականացման համար և իսլամական երկրների հեղինակության բարձրացումը, որպես սպառնալիք ներկայացնել: Իսլամաֆոբիայի 4-րդ ալիքը ձևավորվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն 2003թ. չկարողացավ գրավել Իրաքը: Իրաքում ԱՄՆ-ի ծրագրերի ձախողումից հետո ուշադրությունները կենտրոնացան Իրանի վրա: Իսլամաֆոբիայի 4-րդ ալիքը ավելի անամոթաբար, ծավալուն ու բարդ եղանակով է նախագծվել ու գործադրվում և դրա համար կիրառվում են տարբեր մարտավարություններ այդ թվում ներշնչման, պատրանքի, նվաստացման, ծաղրանքի և իսլամական սրբությունների ու կրոնական ուսուցումների խեղաթյուրման մեթոդները: Հոգեբանական առումով իսլամաֆոբիան կարող ենք բացատրել, որպես խմբային ու հասարակական խանգարում: Հոգեբանական խանգարում ունեցող անհատը իր  թերություններն ուրիշների մեջ է տեսնում ու դրա համար հարձակվում է նրանց վրա: Իսլամաֆոբիայի հարցում այս իրավիճակը անցնելով անհատականի սահմանին վերածվել է հասարակական խանգարման: Այլ խոսքով արևմտյան քաղաքակրթությունը՝ պատերազմների, Ինկվիզիցիայի, խաչակրաց արշավանքների, սպանությունների ու բարբարոսության վաղեմի անցյալով 11 սեպտեմբերի դեպքերից հետո իր պատմական բռնատենչությունը ուրիշների մեջ է տեսնում և դրա արձագանքը ուրիշի մեջ է որոնում: Հոգեկան այս կարգի խանգարման մեջ առկա է վախի մի տեսակը: Ներկայումս աշխարհի ռազմական ծախսերի 65 տոկոսը կատարվում է ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից այն էլ այն դեպքում, որ նրանք աշխարհի բնակչության միայն 16 տոկոսն են կազմում: (Աշխարհի ռազմական ընդհանուր ծախսերի 41 տոկոսը ԱՄՆ-ին է պատկանում): Կարող ենք ասել, որ միայն վախեցողներն են այսքան ծախսում սպառազինություն ձեռք բերելու համար: Իսլամաֆոբիայի տարածման առաջին հետևանքներից մեկը ժողովուրդների կյանքի անապահովությունն է, այն իմաստով որ, երբ մի երկրում մուսուլման փոքրամասնության շուրջ հավաքական վախի մթնոլորտ է ստեղծվում, փաստորեն ոչ միայն մուսուլմանների, այլև հասարակության մեծամասնության կյանքը անապահովության է մատնվում: Ուստի կարող ենք ասել, որ իսլամաֆոբիայի ռազմավարության ու քաղաքականության հետևանքով առաջինը տուժում է հենց  արևմտյան հասարակությունը: