Եմենի զարգացումները 1397 թվականի ընթացքում
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i105558-Եմենի_զարգացումները_1397_թվականի_ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: Մոտենալով իրանական 1397 թվականի ավարտական օրերին մի քանի հաղորդումների ընթացքում կանդրադառնանք Միջինարևելքի տարածաշրջանի վերջին մեկ տարվա իրադարձություններին: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Եմենի զարգացումների մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 19, 2019 05:11 Asia/Tehran

Ողջույն թանկագին բարեկամներ: Մոտենալով իրանական 1397 թվականի ավարտական օրերին մի քանի հաղորդումների ընթացքում կանդրադառնանք Միջինարևելքի տարածաշրջանի վերջին մեկ տարվա իրադարձություններին: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Եմենի զարգացումների մասին:

Սաուդական կոալիցիայի պատերազմը շարունակվում է

Անկասկած Եմենի դեմ սաուդական կոալիցիայի պատերազմը վերջին 4 տարիների ընթացքում Միջինարևելքի գլխավոր զարգացումներից է եղել: Եմենի դեմ սաուդական կոալիցիայի պատերազմը սկսվեց 2015 թվականի մարտի 26-ից և 2019 թվականի մարտի 26-ին արդեն 4 տարին է ինչ շարունակվում է: Վերջին մեկ տարվա ընթացքում այս պատերազմի շարունակվելը պատ-առ դարձավ, որ դրա զոհերի ու վիրավորների թիվը գերազանցի ավելի քան 50 հազար հոգին: ՄԱԿ-ի Մանուկների պաշտպանության հիմնադրամ ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2019 թվականի հունվարի 30-ին հրապարակած զեկույցի համաձայն զոհերի ու վիրավորների շարքում են 6700 եմենցի երեխաներ:

Եմենի դեմ սաուդական կոալիցիայի պատերազմի հետ կապված կարևոր կետն այն է, որ այս պատերազմը չնայած իր ուղղակի հետևանքներին նաև ունեցել է անուղղակի հետևանքներ, որոնք անգամներ ավելի խիստ են եղել դրա ուղղակի ազդեցություններից: Խոլերայի ու Դիֆտերիայի նման հիվանդությունների տարածումն այս պատերազմի անուղղակի հետևանքներից է, քանի որ այս պատերազմի հետևանքով տարածվել է նաև սովը, առողջապահական հնարավորությունները ոչնչացվել են և մասնավորապես ժողովուրդն ըմպելի ջրի հասանելիություն չունի և այս պայմանները Եմենում Խոլերայի տարածման պատճառ են դարձել, որի հետևանքով մահացել է շուրջ  2500 մարդ: Թեև ավելի քան 50 հազար եմենցիներ ուղղակի կերպով զոհվել կամ վիրավորվել են Եմենի պատերազմի հետևանքով, սակայն տասնյակ հազարավոր ուրիշներ անուղղակի կերպով այս պատերազմին զոհ են գնում: Այս կապակցությամբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հումանիտար քաղաքականությունների պատասխանատու Քեմբերլի Բրաունը 2019 թվականի հունվարին հայտարարեց, որ Եմենի պատերազմի ու դրա հետևանքների պատճառով զոհվել են 85 հազար երեխաներ: Մեծ թվով մարդիկ մահանում են հիվանդությունների և դեղորայքի պակասի պատճառով: Շուրջ 9 միլիոն մարդ տառապում է սննդային խիստ անապահովությամբ և հայտնվել է սովի սեմին: Սովը դառը տեսարաններ է պատկերում: 7-ամյա Ամալ Հուսեյնը եմենցի երեխաներից մեկն է, որը  2018 թվականի հոկտեմբերի վերջերին սովի ու տկարության պատճառով մահացավ եմենցի տարհանվածներիի գաղթակայանում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը մի զեկույցում հայտարարել է. «Այս երկրում Ամալ Հուսեյնի նման պայմաններում գտնվող 400 հազար եմենցի երեխաներ կան, որոնց համար Սաուդական Արաբիայի պատերազմի պարգևը եղել է ծայրահեղ սովն այնպես որ սովի խստության պատճառով հայտնվել են մահվան սեմին»:

Բացի այդ Եմենում քաղաքային ենթակառուցվածքների 85 տոկոսը ոչնչացվել է, որոնց շարքին կարելի է հիշատակել ավելի քան 410 հազար բնակարանների ավերումը կամ վնասվելը: Այս երկրում շուրջ երեք միլիոն մարդ տարհանվել է: Կարևոր կետն այն է, որ թեև Եմենի ժողովրդի դեմ Սաուդական Արաբիայի ու նրա դաշնակիցների ոճրագործությունները մարդկության դեմ հանցագործություն, պատերազմական հանցագործություն ու նաև խաղաղության դեմ ուղղված ոճրագործություն են համարվում, այդուհանդերձ ՄԱԿ-ի ԱԽ-ն Եմենի դեմ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ որևէ քայլ չի  ձեռնարկում: ԱՄՆ-ն ու արևմտյան երկրներ տեղեկատվական, քաղաքական ու ռազմական աջակցություն են ցուցաբերում Եմենի դեմ պատերազմին:

 

«Անսարալլահ»-ի և Եմենի բանակի պաշտպանական կարողության ամրապնդումը
 

1397 թվականի  ընթացքում Եմենի հետ կապված գլխավոր զարգացումներից մեկը «Անսարալլահ»-ի ու Եմենի բանակի պաշտպանական կարողության ամրապնդումն էր: Ռիադում «Յամամա»-ի պալատը, Աբուդաբիում «Ալ-Բարաքա»-ի միջուկային կառույցները, «Մալեք Խալեդ»-ի անվան օդանավակայանն ու ավիաբազան ու նաև Արաբիայի Նավթի ազգային ընկերության՝ ԱՐԱՄՔՈ-ի կառույցներն այն ռազմավարական թիրախներից էին, որոնց անցած տարի հարվածեցին եմենական հրթիռները: Իրականության մեջ անցած տարի Եմենը ցուցադրեց իր հրթիռային կարողությունը: Եմենի բանակի և ժողովրդային կոմիտեների ուժերը 2018 թվականի հունվարին կարճ հեռահարությամբ 4 բալիստիկ հրթիռներ և «Ղահեր Էմ-2» տեսակի 5 բալիստիկ հրթիռներ արձակեցին Սաուդական Արաբիայի ու Էմիրությունների տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ: Եմենցիների հրթիռային կարողության ամրապնդումը պատերազմի դաշտում ու նաև քաղաքական ասպարեզում կարևոր գործոն էր, քանի որ 28 ամիսներից հետ Եմենի հրաժարված կառավարությանը կապված պատվիրակությանը պարտավորեցրեց բանակցության սեղանի նստել:

 

Ստոկհոլմի խաղաղության համաձայնությունը

 

Քաղաքական ասպարեզում անցած տարի վերցված միակ կարևոր քայլը 2018 թվականի դեկտեմբերին Ստոկհոլմի խաղաղության համաձայնությունն էր, որ տեղի ունեցավ ամեն տեսակ բանակցության 28-ամսյա ընդմիջումից հետո: Մինչև Շվեդիայում տեղի ունեցած բանակցությունները եմենցիների բանակցությունների վերջին փուլը 2016 թվականի օգոստոսին ավարտվել էր Քուվեյթում: ԱԽ-ի թիվ 2450 բանաձևը պաշտպանեց Ստոկհոլմի խաղաղության համաձայնությունը: Համաձայն դեկտեմբերի 13-ին Շվեդիայում եմենական խմբերի միջև ձեռք բերված պայմանավորվածության Ալ-Հուդայդայում հրադադար պիտի հաստատվեր ու Եմեն հումանիտար օժանդակությունների առաքման հնարավորություն պիտի ստեղծվեր: Այս միջոցին եմենական խմբերը Շվեդիայում նաև գերիների փոխանակման շուրջ պայմանավորվեցին: Շվեդիայի բանակցությունների համար հող նախապատրաստած ՄԱԿ-ը հրադադարին վերահսկելու համար գեներալ Փաթրիկ Քամաերթի գլխավորությամբ դիտորդական խումբ ստեղծեց, սակայն Քամաերթը մի առ ժամանակ անց հրաժարական ներկայացրեց և նրան փոխարինեց դանիացի գեներալ Մայքըլ Լոլիսգարդը: Այդուհանդերձ, այս համաձայնությունից շուրջ երեք ամիս անցնելով դրա կետերը դեռ գործադրման չեն հանձնվել:

Տարաձայնությունների շարունակվելն ու Սաուդական Արաբիայի խափանարարությունները պատճառ են դարձել, որ Շվեդիայի համաձայնության կետերի գործադրումը բարդության հանդիպի: Այս շրջագծում Շվեդիայի համաձայնության կետերի իրագործման օրակարգով եմենական խմբերի մասնակցությամբ այլ բանակցություններ տեղի ունեցան, որոնցից կարելի է հիշել Ալ-Հուդայդայում մի նավի տախտակամածին տեղի ունեցած բանակցությունները: Տարաձայնությունները մեղմելու նպատակով Եմենի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարտին Գրիֆիթսը մի քանի անգամ «Անսարալլահ»-ի ու նրա դաշնակիցների վերահսկողության տակ գտնվող Սանըա ու նաև Ռիադ  ուղևորվեց, որտեղ է հաստատված Եմենի հրաժարված կառավարության պատվիրակությունը: Այս այցերն էլ պատճառ չդարձան, որպեսզի Սաուդական Արաբիան ու Եմենի հրաժարված կառավարությունը հավատարիմ մնան Ստոկհոլմում ձեռք բերված պայմանավորվածության կետերին:

Եմենի ԶՈՒ խոսնակ բրիգադային գեբերալ Յահյա Սառիը հայտարարեց, որ սաուդական կոալիցիան օրական 30 ավիահարված է իրականացնում Եմենի դեմ և միայն հունվար ամսին սաուդական կոալիցիայի ավիահարվածների հետևանքով զոհվել ու վիրավորվել են 205 խաղաղ քաղաքացիներ: Բրիգադային գեներալ Յահյա Սառիի ընդգծմամբ սաուդական կոալիցիան ու նրան կապված վարձկանները Ալ-Հուդայդայում հրադադար հայտարարվելուց հետո մինչև փետրվար ամսվա կեսերը շուրջ 4700 անգամ խախտել են հրադադարը:

Եմենի ճգնաժամի ապագա հեռանկարի մասին անհրաժեշտ է երեք կետ ընդգծել: Նախ այն որ Եմենի հրաժարված կառավարությունը սեփական կամք չունի, այլ ուղղակի հրահանգ է ստանում Ռիադից և Ռիադն էլ Եմենի դեմ պատերազմին վերջ տալու համար որևէ կամք չի դրսևորում, քանի որ Ալե-Սաուդը պահանջում է, որպեսզի «Անսարալլահ»-ը վերադառնա մինչև 2014 թվականի սեպտեմբեր ամիսը գոյություն ունեցող իրավիճակին, երբ Եմենում քաղաքականության լուսանցքում էր գտնվում, մինչդեռ այսօր «Անսարալլահ»-ը Եմենի քաղաքականության կիզակետում է գտնվում ու համարվում է այդ երկրում քաղաքական ամենակազմակերպված խումբը: Երկրորդ՝ Եմենի դեմ կոալիցիայի երկու գլխավոր անդամներ՝ Սաուդական Արաբիայի ու Էմիրությունների միջև տարաձայնություններն աճում են: Երրորդ՝ Ստոկհոլմի խաղաղության համաձայնության չգործադրվելն ու այդ կապակցությամբ Սաուդական Արաբիայի խափանարարությունները վկայում են այն մասին, որ Եմենի պատերազմին վերջ տալու և այդ երկրի ժողովրդին Ալե Սաուդի ոճրագործություններից փրկելու համար դեռ որևէ պարզ հեռանկար գոյություն չունի: Հետևաբար առաջիկա տարի, երբ պատերազմը թևակոխում է հինգերորդ տարին, Եմենի ժողովրդի պայմաններն ավելի են ծանրանալու: