Պաղեստինի իրադարձությունները 1397 թվականի ընթացքում
1397 թվականը պիտի Սիոնիստական ռեժիմի դեմ Պաղեստինի դիմադրության ուժի ցուցադրման տարին համարել, որի արդյունքում պարտադրված նվաստացուցիչ պարտությունն ապացուցեց, որ այս ռեժիմի փլուզմանը թափ է հաղորդվել:
Սիոնիստական ռեժիմի բանակն ընդգծել է, որ 2018 թվականին Գազայի դիմադրության կողմից արձակված ռակետների քանակը երեք տարի առաջվա համեմատությամբ 10 անգամ մեծացել է և այդ ռեժիմի «Երկաթե գմբեթ» համակարգը դրանց կանխելու ուղղությամբ որևէ հաջողություն չի արձանագրել: Զավթված տարածքների ուղղությամբ Գազայի արձակված հրթիռների քանակի հավելումը վկայում է հակասիոնիստական դիմադրության ռազմական կարողության մեծացման և ռազմական բաժնում ռազմավարական փոփոխությունների մասին: Պաղեստինի զարգացումները վկայում են այն մասին, որ չնայած պաղեստինյան դիմադրության ուժերի թուլացմանն ուղղված Սիոնիստական ռեժիմի բռնարարքներին, դիմադրության խմբերի, այդ թվում «Համաս»-ի պաշտպանական հզորությունը չնայած Սիոնիստական զավթիչ ռեժիմի կողմից Գազայի համակողմանի շրջափակման այդ տարածաշրջանում սահմանափակված չի մնացել և ամեն օր հավելում է կրել ու այս հարցը խիստ մտահոգություն է պատճառել Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարներին: Պաղեստինցիների դիմադրության մեջ ռազմավարական փոփոխությունը և պաղեստինցիների նոր ինթիֆադան ձախողեցրին «Դարի գործարք»-ի շրջագծում պաղեստինցիների իրավունքների լիարժեք թուլացմանն ուղղված սիոնիստների քայլերը: Զավթված Պաղեստինում սիոնիստական կենտրոնների դեմ հարյուրավոր ռակետներ ու հրթիռներ արձակելու միջոցով պաղեստինցիների կտրուկ պատասխանն անցած տարվա ընթացքում զավթիչ ռեժիմի դիմաց Պաղեստինի դիմադրության ուժի ցուցադրման իմաստով էր ու նրանց սարսափ ու մտահոգություն պատճառեց: Պաղեստինի դիմադրության ուժի ցուցադրումը Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանի քաղաքական պարտության ու հրաժարականի և խորհրդարանական արտահերթ ընտրություններ հայտարարվելու պատճառ դարձավ: Պաղեստինի զարգացումները վկայում են այն մասին, որ դիմադրության առանցքն անցում է կատարել նոր ու ազդեցիկ կանխարգելման փուլին: Այս փոփոխության ընթացքում սարսափի հավասարությունը փոխարինել է սիոնիստների միակողմանի հարձակումներին: Իսրայելի խոցելիությունը սիոնիստներին, մասնավորապես այդ ռեժիմի պաշտոնատարներին տագնապի ու մտահոգության է մատնել: Վերջին տարիներին Պաղեստինի ժողովրդի դիմադրության դիմաց այս ռեժիմի ձախողումները գործնականում ի ցույց են դրել այդ ռեժիմի անպարտելիության մասին քարոզչության դատարկ լինելը: Նման պայմաններում դիմադրության հրթիռային հզորության մասին նրանց խոստովանության ականատեսն ենք: Սիոնիստական ռեժիմի բանակն իր տարեկան զեկույցում ընդգծել է, որ 2018 թվականի ընթացքում ուշագրավ կերպով հավելում է կրել Գազայի հատվածից զավթված Պաղեստինի հարավում գտնվող սիոնիստական քաղաքավանների ու տարածքների դեմ հրթիռային հարձակումների քանակը: Զենքի միջոցով Գազայում պաղեստինյան դիմադրության շարժման հզորության ցուցադրումն ու դրա հանդեպ ժողովրդային ծավալուն հովանավորությունն այն իրականությունն է արտացոլում, որ պաղեստինցիների իսլամական դիմադրությունը ժողովրդային աճող աջակցության շնորհիվ ամեն օր առավել հզոր կերպով ընդդիմանում է Սիոնիստական ռեժիմին: 2018 թվականի նոյեմբերին Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակումը պարտության մատնելու Պաղեստինի դիմադրության հաջողությունը ցուցադրեց դիմադրության հզորության և Սիոնիստական ռեժիմի ձախողումների գագաթնակետը: Պաղեստինի ժողովրդի ընդվզման նորագույն փուլն ի ցույց դրեց Երուսաղեմը զավթած ռեժիմի հետ առճակատման նոր էջը, որի արդյունքներից է անցած մեկ տասնամյակի ընթացքում այդ ագրեսոր ռեժիմի կրած պարտությունների հաճախակի դառնալը: Սիոնիստական ռեժիմը, որ դիմադրության խմբերի դեմ մղած նախկին պատերազմներում 2009 թվականին՝ 22 օրերից, իսկ 2012 թվականին՝ 8 օրերից հետո հրադադարի դիմում ներկայացրեց, 2018 թվականին ծագած վերջին բախման ընթացքում 48 ժամերից հետո հրադադար խնդրեց, ինչը վկայում է Սիոնիստական զավթիչ ռեժիմի ծնկի գալու մասին: «Կրակ կրակի դիմաց»-ը հավասարություն է, որ պաղեստինյան խմբերը զինված դիմադրության շրջագծում պարտադրել են Սիոնիստական ռեժիմին: Իրականության մեջ դա դիմադրության ջախջախիչ հարվածներն են, որ Պաղեստինի տարածքներում իր տարածամոլական ու տիրակալական նպատակների իրագործման ուղղությամբ ձախողության են մատնել Սիոնիստական ռեժիմին և նրանց պարտադրել են 2005 թվականին նահանջել Պաղեստինի տարածքին մաս կազմող Գազայից: Պաղեստինի զարգացումները վկայում են, որ բոլոր պաղեստինցիներն Իսրայելի ոճրագործություններին արձագանքելու հարցում ընդգծում են դիմադրության ռազմավարության շարունակվելը սկսված քաղաքացիական դիմադրությունից մինչև զինված դիմադրություն: Նման շրջագծում նաև հետապնդվում է «Վերադարձի իրավունք»-ի երթի տեսքով դիմադրության ռազմավարությունն ու նաև կանխարգելման ուժի հզորացումը: 2018 թվականի մարտի 30-ից մինչ այսօր շարունակվում է «Վերադարձի իրավունք» երթը: Թեև այս երթի ընթացքում մինչ այսօր նահատակվել են ավելի քան 267 և վիրավորվել են շուրջ 20 հազար պաղեստինցիներ, այդուհանդերձ Պաղեստինի ժողովրդի դիմադրությունը շարունակվում է, քանի որ պաղեստինցիները լավապես գիտակցում են, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի դիմաց ցանկացած տեսակի զիջում և ընկրկում «Դարի գործարք» ամերիկյան նախագծի գործադրման և իրենց իրավունքների լիարժեք ոտնահարման պատճառ կդառնա: Երկօրյա պատերազմում պաղեստինցիների հաջողությունը այլ կողմեր ունի, որոնք Սիոնիստական ռեժիմին մոլորության և ներքաղաքական վեճերի մեջ նետելով ձախողության մատնեց ԱՄՆ-ի տարածաշրջանային նախագծերը, որոնք այս անգամ մշակվել են «Դարի գործարք» անվան ներքո նպատակ ունենալով թուլացնել տարածաշրջանի երկրներին և Սիոնիստական ռեժիմին վերածել տարածաշրջանի գերակա ուժի: Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն, Իսրայելն ու արաբական որոշ երկրների իշխանավորներ փորձում են «Դարի գործարք»-ի շրջագծում միջազգային հավասարությունները փոխել հօգուտ Սիոնիստական ռեժիմի, պաղեստինցիներն ապավինելով դիմադրության տարբեր պոտենցիալներին, այդ թվում «Վերադարձի իրավունք» երթին գործնականում Պաղեստինի դեմ սադրանքներին ընդդիմանալու համար նոր ճակատ ստեղծեցին: «Վերադարձի իրավունք» երթի ձեռքբերումներից մեկը Պաղեստինի հարցի վրա կենտրոնացումն է: Մյուսը ձեռքբերումը համաշխարհային ուշադրության սևեռումն է 2007 թվականից ի վեր Գազայի շրջափակմանը վերջ տալու անհրաժեշտության վրա: Ուշագրավ կետն այն է, որ «Վերադարձի իրավունք» երթի դեմ Իսրայելի գործադրած բռնարարքների խստացումը ոչ միայն բողոքի այդ շարժման դադարեցմանը չի հանգեցրել, այլև պատճառ է դարձել, որ դիմադրությունը խստացվի պաղեստինյան այլ տարածքներում, այդ թվում Հորդանան գետի արևմտյան ափում: Այսպիսով «վերադարձի իրավունք» երթը վերածվել է պաղեստինցիների հակասիոնիստական բողոք շարունակվելու և տարածվելու մղիչ ուժին: Գազայի հատվածի սահմանային գոտում «Վերադարձի իրավունք» երթը շարունակվող պայքար է, որն ամեն օր էլ ավելի մեծ ծավալ է ստանում, որպեսզի իրականություն դառնան Պաղեստինի ժողովրդի վեհ նպատակները, որոնք են բռնազավթումից Պաղեստինի ազատագրումը, պաղեստինցիների վերադարձն իրենց հայրենիք և Գազայի շրջափակմանը վերջ տալը: Ընդհանուր առմամբ Գազայի հատվածում վերջին գործողությունների արդյունքը Սիոնիստական ռեժիմի համար միայն քաղաքական ու ռազմական պարտություն է եղել: Քանի որ մի կողմից Խան Յունեսում «Համաս»-ի առաջնորդներից մի քանիսին ահաբեկելու և առևանգելու գործողությունը իսրայելցիների ռազմական ավագ հրամանատարներից մեկի սպանվելու և ահաբեկչության խմբի անդամներից մի քանի վիրավորվելու պատճառ դարձավ և միևնույն ժամանակ դրա քաղաքական հետևանքները եղան երկու նախարարների հրաժարականը, կառավարության կազմում տարաձայնության սրվելն ու կառավարության փլուզումը և արտահերթ ընտրությունների համար հող նախապատրաստվելը: Հիշյալ գործողության շրջագծում Սիոնիստական ռեժիմի մի խումբ կոմանդոներ 2018 թվականի նոյեմբերին ներխուժեցին Խան Յունեսի արևելքում գտնվող մի տարածք և նահատակեցին «Համաս»-ի ռազմական թև՝ «Էզեդդին Ղասամ»-ի գումարտակների ավագ հրամանատարներից մեկին: Սակայն այս գործողության գլխավոր նպատակը համարվող «Համաս» շարժման ղեկավարներից Յահյա Սանմարի առևանգման ձախողումը քաղաքական ու ռազմական հետևանքներ ունեցավ: Այսպիսով Իսրայելի գործողությունը մեկ անգամ ևս այդ ռեժիմի նվաստացուցիչ պարտության հանգեց: Դիմադրությունը, որ ամեն պահ ընդունակ է անակնկալի մատնել թշնամուն, սանձել Գազայի հատվածի դեմ ցանկացած հարձակում և վարկաբեկել այդ ռեժիմին ռազմավարական դերակատար է դարձել, որը քաղաքական ու ռազմական երկու բնագավառներում մոլորության է մատնել սիոնիստական շրջանակներին: Պաղեստինի զարգացումները վկայում են այն մասին, որ դիմադրության անցում է կատարում առանցքը դեպի սիոնիստական թիրախների դեմ գրոհման վրա ձևավորած կանխարգելիչ փուլ: Գազայի երկօրյա պատերազմի հետցնցումները Սիոնիստական ռեժիմի համար դեռ շարունակվում են:
Թեև Սիոնիստական ռեժիմի սադրանքներն ու հարձակումները պաղեստինցիների միջև միասնականության պահպանումն անհրաժեշտություն են դարձրել, այդուհանդերձ անցած տարի աշխարհը քաղաքական ասպարեզում պաղեստինյան ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի վանողական ու տարաձայնություններ հարուցող քայլերի նոր շրջանի ականատես եղավ: Այս շրջագծում պաղեստինյան խմբեր ազդարարեցին Պաղեստինի օրենսդիր խորհրդարանը լուծարելու Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի անօրինական ու անընդունելի քայլի հետևանքների կապակցությամբ: Մահմուդ Աբբասն այն պայմաններում իրագործելով իր սպառնալիքները Պաղեստինի խորհրդարանի լուծարման հրահանգ արձակեց, երբ տարբեր շրջանակներ զգուշացրել էին Պաղեստինի իրավիճակի վրա ազդեցության մասին: Նա այն պայմաններում նման միակողմանի ու տարաձայնություն հարուցող քայլ վերցրեց, երբ Պաղեստինի ցանկությունն ու պահանջը համընդհանուր ընտրությունների կազմակերպման միջոցով ազգային միասնականության կառավարության ձևավորումն է: Դա ի տես այն բանի, որ Մահմուդ Աբբասի պաշտոնավարության շրջանն ավարտվել է և համաձայն պաղեստինցիների ազգային պայմանավորվածության նա պիտի հավատարիմ մնա պաղեստինյան ինքնավար վարչակազմի ղեկավարի և օրենսդիր խորհրդարանի ընտրությունների միաժամանակ կայացման մասին որոշմանը, այդուհանդերձ նա անօրինական քայլի դիմելով ու խախտելով քաղաքական բազմակարծությունը փորձում է կրճատելով Պաղեստինի ժողովրդավարական կառույցներն իր անօրինական իշխանությունը տարածել Պաղեստինի քաղաքական դաշտում: «Համաս»-ի ղեկավարներից Մաշիր Մեսրին արձագանքելով Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավարի որոշմանը մատնանշել է, որ Մահմուդ Աբբասի պաշտոնավարության շրջանն ավարտվել է ու նա որևէ լիազորություն չունի և հավելել է. «Անտեսելու ենք Պաղեստինի օրենսդիր խորհրդարանը լուծարելու նրա որոշումը»: Նա ընդգծել է. «Պաղեստինի ազատագրական կազմակերպությունը դեռ չի հաշտվել այն իրողության հետ, որ ներկայացնում է Պաղեստինի հասարակության փոքրամասնությանը»: Պաղեստինի օրենսդիր խորհրդարանը 132 աթոռներ ունի, որոնցից 76 -ըպատկանում են «Համաս»-ին, 42-ը՝ Մահմուդ Աբբասին կապված ՊԱԿ-ին, իսկ մնացյալ 13 տեղերը պաղեստինյան մյուս կուսակցություններին ու խմբերին: Պաղեստինի սահմանադրության համաձայն խորհրդարանական ընտրություններն անց են կացվում յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ, սակայն վերջին խորհրդարանական ընտրությունը տեղի է ունեցել 2006 թվականին: Նրանից հետո երբ 2007 թվականին «Համաս»-ն իր վերահսկողության տակ առավ Գազայի հատվածը դադարեցվեցին խորհրդարանի նիստերի և ինքնավար վարչակազմի կողմից օրենքի անօրինական ու միակողմանի բարեփոխման արդյունքում նրա բոլոր լիազորությունները փոխանցվեց Մահմուդ Աբբասին: Մահմուդ Աբբասը Պաղեստինում իշխանությունը զավթելու և զիջողական քաղաքականությունների իրագործման ուղղությամբ ջանքերին զուգահեռ փորձում է ոչնչացնել կենսունակ շարժումներն ու դիմադրությանը և իր օրակարգում ներառել է Հորդանան գետի արևմտյան ափում դիմադրության պայքարողների կալանավորումն ու նաև Գազայի շրջափակման հարցում Իսրայելի քաղաքականություններին հետևելը, ինչն արժանացել է պաղեստինցիների խիստ քննադատությանն ու բողոքին: Ընդհանուր առմամբ Պաղեստինի օրենսդիր խորհրդարանի լուծարման հրահանգը քաղաքական ու անօրինական բնույթ է կրում, ինչը հանգեցնելու է Պաղեստինում քաղաքական համակարգի փլուզման: Այն պայմաններում երբ Պաղեստինի ժողովուրդը ներկա փուլի վտանգներին, քաղաքական զգայուն հավասարություններին և Գազայում Երուսաղեմում ու Արևմտյան ափում Պաղեստինի ժողովրդի քաջագործություններին համազոր դիրքորոշում էր ակնկալում Մահմուդ Աբբասի ընդունած որոշումը ներքին քաղաքական ցնցում առաջացրեց Պաղեստինում, որի արդյունքը լինելու է պաղեստինցիների ներքին ճակատում պառակտումը:
Բոլոր պաղեստինցիները հավատացած են, որ Պաղեստինի դիմագրաված մարտահրավերների ու վտանգների դիմագրավումն ազգային առաքելություն է, որի իրագործումը միայն հնարավոր է ներքին ոլորտում միասնականությամբ, ազգային շահերը գերադասելով, զավթողականությանն ընդդիմանալու միջոցով դրա դատապարտմամբ և դիմադրությամբ ու դրա վայելած ժողովրդային աջակցությամբ պարծենալով: Պաղեստինի ժողովուրդն ընդգծում է, որ իր հիմնական տարաձայնությունը սիոնիստական թշնամու հետ է և քաղաքական մրցակցություններն ու կուսակցական շահերը չպիտի պաղեստինյան կողմերի միջև թշնամության հանգեցեն, որից միայն կարող է շահել Սիոնիստական ռեժիմը և Պաղեստինի իդեալի համար սպառնալիք համարվող այս տարաձայնության դիմաց միայն վճարելու է Պաղեստինի ժողովուրդը: