Իրանցիների նովրուզյան ավանդույթները (2)
Ողջույն սիրելի բարեկամներ:Նախորդ զրույցում անդրադարձանք իրանցիների մոտ նովրուզյան նախատոնական ավանդույթներին: Շարունակում ենք այդ թեմայով մեր զրույցը: Ընկերակցեք մեզ:

Ամեն տարի գարնան առաջին օրը և տարեմուտի սեմին, իրանցիները հավաքվում են տոնական սփռոցի շուրջը, որին կոչում են Հաֆթսին և նման ուրախալի ու գեղեցիկ միջավայրում են դիմավորում նոր տարին: Նովրուզի տոնական սեղանը համարվում է նովրուզյան ամենագեղեցիկ սովորույթներից թերևս ամենաճանաչվածը , քանի որ դա խորհրդանշում է գարնանային թարմությունն ու գեղեցկությունը և առիթ է ընտանիքի բոլոր անդամներին իրար շուրջ հավաքելու: Հաֆթսինի սեղանի վրա կան յոթ տեսակի բույսեր ու մրգեր, որոնց պարսկերեն անվանումը սկսում է «Սին» կամ »Ս» տառով: Հաֆթսինի բաղադրիչներ են սաբզեն ՝ ծլեցրած ոսպի կամ ցորենի կանաչ սեզը, որը խորհրդանշում է վերածնունդը: Հաֆթսինի վրա դրվում են ծլեցրած ցորենի հյութից պատրաստված սամանու կամ ածիկ, որը խորհրդանշում է ծնելիությունը, սիբ կամ խնձոր ՝ ի նշան գեղեցկության ու առողջության, նաև սենջեթ կամ փշատ, որը սիրո խորհրդանիշ է համարվում: Հաֆթսինի վրա դրվող սոմաղն ու սիրը կամ սխտորն ունեն առողջ ապրելակերպի իմաստ , իսկ քացախը կամ սերքեն հուշում է համբերատարության մասին , քանի որ դրա պատրաստման համար երկար ժամանակ է պահանջվում: Հաֆթսինի սեղանի վրա դրվում են նաև ներկած ձվեր ՝ ի նշան կենսագործության: Դրվում է նաև թափանցիկության ու անկեղծության խորհրդանիշ հայելի , որն ի դեպ դրվում է սեղանի վերևի մասում: Սեղանին դրվում է ջրով լի կարմիր ձկնիկի տարան ՝ ջուրը հիշեցնում է բարիքների մասին, իսկ կարմիր ձկնիկը ՝ կյանքի ու նպատակասլացության խորհրդանիշը : Իրանական տարվա վերջին ամիս էսֆանդ ամսի օրացուցային կենդանակերպը նաև ձուկն է : Սեքքե կամ մետաղադրամը բերում է աշխատանքային հաջողություն ու հարստոթյուն, իսկ մոմը ՝ նշան է լուսավորության: Տոնական սեղանին դրվում են սմբուլ կամ այլ ծաղիկներ , որոնք բերում են գարանային բուրմունք: Իրանցիները սեղանին դնում են նաև քաղցրավենքիներ: Այդ բոլորի կողքին դրվում է Ղուրանը, որը համարվում է հաֆթսինի գլխավոր բաղադրիչներից մեկը: Ոմանք հաֆթսինի սեղանի կողքին փռում են նաև մեկ այլ սփռոց, որի վրա դրվում են կաթ ու մածուն , որոնք խորհրդանշում են մաքրություն ու առաքինություն, նաև հաց , պանիր ու կանաչի ՝ ի նշան նոր տարուց ակնկալվող բարիքների ու առատության:
Տարեմուտի պահին, բոլորն ըստ ավանդույթի կրում են նոր զգեստներ, որպեսզի հոգին նորոգվելու հետ միասին նորացվի նաև մարմինը: Դա վկայում է այն փաստի մասին , որ մաքրությունը համարվում է նոր կյանքը դիմավորելու համար ներքուստ մաքրագործության ցանկության ու ձգտման մասին: Տարեմուտի հատուկ աղոթքը հնչելուց հետո, իրանցիները կարդում են Ղուրանից հատվածներ, որից հետո ընտանիքի ավագը սկսում է բաժանել մեծերի ու փոքրերի համար նախատեսված նվերները : Քաղցրավենիքներ ուտելով, իրանցիները քաղցրությամբ են սկսում նոր տարին : Մեծ թվով իրանցիներ տարին նորացնում են սրբավայրերում ու աղոթավայրերում, որպեսզի այդ գեղեցիկ պահերը լցնեն հոգևոր արժեքներով: Հոգևոր միջավայրում նոր տարին դիմավորելով, իրանցիները լուսավորում են իրենց հոգիները: Ամեն տարի մարդաշատ են լինում Մաշհադի Իմամ Ռեզայի, Ղոմ քաղաքի սրբուհի Մաասումեի, Շիրազի Շահչերաղի՝ Ահմեդ Բին Մուսայի դամբարանները:
...........................
Տարին նորանալով, սկսվում է հարազատներին այցելության գեղեցիկ ավանդույթը , որը շարունակվում է մինչև նոր տարվա 13-րդ օրը: Մոտ հարազատներին կարելի է այցելել մինչև ամսավերջ: Ընտանիքի կրտսեր անդամները նախ այցելում են ավագներին, քանի որ մեծերի նկատմամբ հարգանքը չափազանց կարևոր է իրանական մշակույթում: Նովրուզյան այցելությունները սկսվում են տատիկ-պապիկների տներից և շարունակվում են ծնողներին այցելություններով: Այցելությունները սովարաբար լինելում են փոխադարձ: Նովրուզյան տոնական օրերին շարունակվում են նվերների փոխանակումները : Փոխայցելությունների ժամանակ վերանում են հին նեղվածություններն ու քեները : Եթե հարազատների մեջ կան ընտանիքներ, որոնք հարազատ են կորցրել, ապա նոր տարվա օրն անպայման բարեկամներն այցելում են այդ ընտանիքին , նրանց արևշատություն ու առողջություն մաղթելու և հանգուցյալին խաղաղություն ցանկանալու համար: Տոնական օրերին շատ մարդիկ այցելում են հիվանդներին : Նովրուզի տոներին հիվանդանոցները, մանկատներն ու ծերանոցները լինում են մարդաշատ : Սա իրանցիների մարդասիրության ու մտերմության մասին է վկայում: Ուստի կարելի է ասել, որ նովրուզը հանդիսանում է բարեկամության, պարզության ու բարության տանող կամուրջը :
Նովրուզյան օրերը հարմար առիթ են նաև ճամբորդությունների համար: Իրանում շատ ընտանիքներ նովրուզյան արձակուրդային մի քանի օրերը հատկացնում են ճամբորդելուն: Հատկապես, որ գարնանը բնությունը թարմանում է և դառնում է չափազանց գրավիչ ու թովիչ: Շատերն առանց երկար մտածելու որոշում են մի քանի օրեր անցկացնել Կասպից ծովի ափին ու հյուսիսային նահանգներում: Ոմանք նախընտրում են այդ օրերին լինել Պարսից ծոցի տաք քաղաքներում : Հյուրընկալ քաղաքներից են նաև Սպահանը, Շիրազը, Թավրիզը, Քերմանը, Յազդը և Մաշհադը, որոնք այցելուների պակաս չեն ունենում: Ընդհանրապես պատմական կոթողներ ու զբոսաշրջային վայրեր ունեցող քաղաքներն ավելի մեծ թվով հյուրեր են ընդունում: Նովրուզյան ճամբորդների հանգիստն ապահովելու և բոլորին հյուրասիրելու և ընդունելու ծանր ու պատասխանատու աշխատանը սկսվում է էսֆանդ ամսից:
Նովրուզյան արձակուրդի վերջին ակորդը հնչում է սիզդաբեդարին ՝ տարվա 13-րդ օրը: Այդ օրը Իրանում նշվում է բնության օրը: Ըստ հին ավանդույթի, իրանցիները հարազատների, ընկերների ու բարեկամների հետ միասին այդ օրն անց են կացնում բնության գրկում, որպեսզի հաջորդ օրվանից արդեն էներգիայով լի և լիցքավորված սկսեն աշխատանքային նոր տարին: Կրկին անգամ շնորհավորում ենք նոր տարվա առիթով, մաղթում ենք բոլորիդ հաջողություններով լի տարի: