Իսլամաֆոբիան արևմուտքում (69)
Այս հաղորդման ընթացքում հիջաբի համաշխարհային օրվա առիթով խոսելու ենք հիջաբի մասին։
Մուսլուման կանայք արևմտյան երկրներում իրենց հիջաբի բերումով իսլամատյաց ռասիստների կողմից շարունակ սահմանափակման, խտրականության ու հարձակման են ենթարկվում: Արևմտյան երկրները հավակնում են, որ պաշտպանում են կանանց իրավունքները, սակայն այդ երկրներում բնակվող մուսուլման կանայք շարունակ պետք է ապրեն վախի ու մտահոգության մթնոլորտում: Չնայած որ արևմտյան պետությունները նույնպես բազում սահմանափակումներ են առաջացրել հանրային վայրերում հիջաբ կրող մուսուլման կանանց ներկայության համար: Եվրոպական որոշ երկրներում նույնիսկ տուգանքներ ու պատիժներ են սահմանել այդ կանանց համար:
Արևմտյան որոշ երկրներում այն դեպքում է արգելվում հիջաբը, երբ այս արգելքները հակասում են ՄԱԿ-ի 1948թ. մարդու իրավունքների կոնվենցիային ու նույպես Եվրոպայի 1950թ. հիմնական ազատությունների ու մարդու իրավունքների հովանավորման կոնվոնցիային: 2013թ. Նյու Յորքում բնակվող մուսլուլման Նազմե Խանը որոշեց փետրվարի առաջին օրը հռչակել որպես հիջաբի համաշխարհային օր և այս օրը հատկացնել հիջաբ կրող մուսուլման կանանց դժվարությունների քննարկմանն ու նրանց փորձառությունները լսելուն: Նա որ 11 տարեկանում Բանգլադեշից գաղթել էր ԱՄՆ, պատանի հասակում հիջաբ կրելու բերումով դպրոցում ու փողոցում շարունակ բռնությունների ու խանգարումների էր ենթարկվում, սակայն 11 սեպտեմբերի մահաբեր հարձակումից հետո բռնությունների ու զոռբայության այլ տեսակի փորձն ունեցավ: Նազմեն ասում է.«Տղամարդիկ հետևում էին ինձ թքում էին ինձ վրա և ինձ անվանում էին, ահաբեկիչ և Ուսամմա Բեն Լադեն»:
Նույն խտրականությունների ենթարկված ու մարտահրավերների առջև կանգնած մուսուլման կանանց հետ կապ հաստատելու համար Նազմե Խանը նրանց առաջարկեց իրենց փորձառությունները տարածել սոցիալական ցանցերում: Ֆրանսիայի դպրոցներում հիջաբի արգելումը մեծ աղմուկ առաջացրեց աշխարհւմ: Ֆրանսիայի մուսուլմանները, որպես Եվրոպայի ամենամեծ մուսուլման հասարակություն 2004թ. իվեր օրենքի վավերացմամբ զրկվեցին պետական դպրոցներում հիջաբ կրելու իրավունքից: Համաձայն «Ֆրանսիայի դպրոցներում կրոնական խորհրդանշաններ օգտագործելու արգելման» մասին օրենքի, Ֆրանսիայի դպրոցներում հիջաբ կրելը պաշտոնապես ապօրինի դարձավ: Դրանից առաջ նույնպես Ֆրանսիայի դպրոցների մեծ մասը իրենց աշակերտուհիներին դժվարությամբ էին թույլ տալիս իսլամական հագուստով ներկայանալ դասարաններում:
«Հիջաբի համաշխարհային օր» կազմակերպության կայքի առաջին էջում ասված է, որ Հիջաբի համաշխարհային օրվա 7-րդ մեծարման միջոցառումներ են անցկացվել աշխարհի 140 երկրներում և այդ օրը ոչ մուսուլմանները մեկ օրվա համար մուսուլմանների հետ միասնություն են հայտարարել ու այդ օրը նրանք նույպես հիջաբ են կրել: «Հիջաբի համաշխարհային օր» կազմակերպության ֆեյսբուքյան էջում ասված է.«Մեր վերջնական առաքելությունն է ստեղծել խաղաղատենչ աշխարհ, որտեղ աշխարհի բնակիչները հարգում են միմյանց համոզումները: Մեր հատուկ նպատակն է պայքարել նախապաշարումների ու մուսուլման կանանց նկատմամբ ձևավորված թյուրիմացությունների դեմ»:

Ներկա օրերը չափազանց ճգնաժամային օրեր են համարվում, քանի որ որոշ երկրներում հիջաբը արգելվել է և մյուս կողմից էլ մուսուլման կանայք հիջաբ ունենալու բերումով թիրախ են դառնում և ֆիզիկական կամ բանավոր բռնությունների են ենթարկվում: Նյու Յորքում «Հիջաբի համաշխարհային օրվա» հիմնադիր Նազմե Խանը որպես հիջաբի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոս հայտարարել է հետևյալ նախադասությունը՝ «Կոտրել կարծրատիպերը, փշրել արգելքները»: Հիշաբի համաշխարհային օրը տարբեր երկներում նշվել է մեծ շուքով: Նյու Յորքում հիջաբի համաշխարհային օրվա առիթով իրար շուրջ համախմբված մուսուլման կանայք կոչ են արել միանալ ու պայքարել իսլամաֆոբիայի ու ռասիզմի դեմ: Մուսուլման կանանց համար հիջաբի նշանակության ու կարևորության ու նաև խտրականությունների ու անուշադրությունների վերացման տեսակետից այս օրվա նշանակության մասին Բրիտանիայում «Մարդկային օգնության հիմնադրամ» բարեգործական կառույցի անդամներից մեկն ասել է.«Իմ կարծիքով նմանատիպ օրվա անցկացումը, որտեղ պաշտոնապես ճանաչվում է հիջաբը շատ կաևոր է հատկապես ներկա պայմաննեում, որ իսլամաֆոբիայի ծավալները մեծանում են և հիջաբի ու մուսուլման կանանց հագուստի նկատմամբ անուշադրություն գոյություն ունի»: Գերմանիայում ծագումով թունիսցի մուսուլման կին դոկտոր Քարիմե Ալ-Մողինին հիջաբի համաշխարհային օրվա առիթով Դոյչե Վելլե ռադիոյին տված հարցազրույցում ասել է.«Հիջաբը կանանց հագուստի մի մասն է, որ նրանց ազատություն է տալիս, ոչ թե հակառակը»: Նրա խոսքերով հիջաբը երբեք սահմանափակում չէ: «Ես կարող եմ անել այն ամենը, ինչ կարող է անել հիջաբ չունեցող կինը: Կարող եմ մարզվել, լողալ, ու սովորական կյանք ունենալ»,- ասել է նա:

Էլի Լոյդը բրիտանացի քրիստոնյա է, որ ամեն տարի իր աղջկա հետ մասնակցում է հիջաբի համաշխարհային օրվա ծրագրին: Նա համոզված է, որ նախապաշարումներից հեռու կանայք պետք է ազատ լինեն իրենց հագուստի ընտրության հարցում: Ալ-Ջազիրա հեռուստաընկերությանը տված զրույցում տիկին Լոյդն ասել է.«Եթե ես կամենամ գլխարկ կրել ոչ ոք ինձ չի դատի: Ուրեմն ինչո՞ւ են դատում այն կայանց, որոնք հիջաբն են ընտրում: Սա արդարացի չէ»:
Հիջաբի համաշխարհային օրվա անցկացման կազմակերպիչները հուսով են, որ իցույց դնելով մուսուլման կանանց բազմազանությունը, ուժն ու առաջադիմությունները կկարողանան կոտրել նրանց շուրջ ձևավորված կարծրատիպերը: Այս խումբը փորձում է ցույց տալով հիջաբ կրող մուսուլման կանանց հաջողություններն ու հասարակության մեջ նրանց դրական ներկայությունը պայքարել նրանց շուրջ ձևավորված սխալ կարծիքների դեմ: Ալբերտայի Ֆորթ Մակ Մուրրիում, Քեյնսի քոլեջում անցկացված միջոցառման ընթացքում ոչ մուսուլման կայանք հնարավորություն ունեցան ծանոթանալ իսլամական հիջաբին և ստանալ մուսուլմանների ու իսլամի մասին իրենց հարցերի պատասխանները: Այս նիստի հիմնադիրների կազմի անդամ ու ղեկավար Մալեք Խանն ասել է.«Այս համագումարը մեծ նշանակություն ունի: Այն նպաստում է կրոնների մերձեցման ու կրոնների մասին գիտելիքների ավելացմանը»: Ասելով որ 9 տարի է ինչ հիջաբ է կրում Մալեք Խանը հավելել է.«Երբ կատարեցի Հաջջի ուխտագնացությունը սկսվեց իմ կյանքի նոր բաժինը և որոշեցի հիջաբ կրել: Ես ուզում էի այն ժամանակ, որ իմ միտքս ու հոգիս հանձնվեց այս որոշմանը այն ժամանակվանից հիջաբ կրել»: Այս արարողության 25-ամյա մասնակից Ասմա Ամունեն ասել է.«Մեր նպատակը իսլամական զարթոնքն է: Ես 10-րդ դասարանից սկսեցի հիջաբ կրել: Նախքան այդ բավարար ինքնավստահություն չունեի և որպես մի պատանի ուզում էի համակերպվել հասարակության հետ, քանի որ հիջաբը իմ նկատմամբ խտրականություն ու ռասիստական մոտեցում էր առաջացնում: Այժմ ունեմ բավարար ինքնավստահություն և հպարտությամբ եմ հիջաբ կրում»: Նա հավելել է.«Մանկությունից ԶԼՄ-ներում մուսուլմանների նկատմամբ թյուրիմացությունների տարածման ականատեսն եմ եղել և միշտ ամաչում էի իմ ինքնությունից, սակայն երբ ճանաչեցի իմ կրոնն ու կրոնական ինքնությունը դա ինձ օգնեց, որ ամենայն ինքնավստահությամբ հիջաբ կրեմ ու չամաչեմ»: