Նովրուզյան խաղեր
Իրանական հարուստ մշակույթն իր լավագույն դրսևորումն է ստանում Նովրուզի տոներին: Այդ օրերին տարբեր խաղերով հնարավորություն է ստեղծվում ժամանց ապահովել: Ավանդական խաղերը հանդիսանում են մշակութային ինքնության պահպանման և պատմական մնայունության գործոններից մեկը, որոնք ունեն հազարմյակների պատմություն և համարվում են ազգերի ու ժողովուրդների տարբերակման միջոցներից մեկը: Այս հաղորդման ընթացքում ներկայացնելու ենք մի քանի նովրուզյան խաղեր:
Նովրուզը ավանդականության մեջ ժողովրդական ենթամշակույթի հղկած հավատալիքների ու տոնախմբությունների արտացոլանքն է, որը կրկնվում է ամեն տարի՝ գարնանամուտին: Նովրուզյան ավանդույթներն Իրանում բնակվող ազգերի հասարակական կենցաղի բազմահազարամյա պատմական գործընթացում , փոխանցվել են սերնդե սերունդ: Իրանցիների մոտ խաղերը շատ տարածված են եղել : Հանրային խաղի միջոցները չափազանց պարզ են : Դրանց առանձահատկությունը համապատասխանում է բնակլիմայական պայմաններին: Խաղի պարագաներն են ջուրը, հողը, քարը , փայտը և ուտելիքներ: Այդ խաղերն այսօր ժամանցային բնույթ են կրում: Նախկինում դրանք անց էին կացվում հարսանյաց հանդեսների, ծննդյան տոներին ու այլ միջոցառումների ժամանակ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետազոտությունները պարզել են, որ աշխարհում կան ավելի քան 14 հազար մանկական խաղեր, որոնցից շուրջ 10 հազարն ընդհանուր են տարբեր ազգերի միջև և դրանցով զբաղվում են ոչ միայն երեխաները ՝ այլև մեծահասակները: Մանկական խաղերի ավելի քան 50 տոկոսը վերաբերում է Ասիայի և Աֆրիայի մայրցամաքներին, ինչն էլ վկայում է այդ աշխարհամասերի հարուստ մշակույթի մասին: Իրանում ճանաչվել են ավելի քան երկու հազար ժամանցային խաղեր, որը նույնպես վկայում է իրանական մշակույթում առողջ ժամանցի առկայության մասին:

Հավկթախաղը (Toxme morq bâzy) տոնական մաս է կազմել և սկսվել է Նովրուզից երեք օր առաջ: Խաղն Իրանի տարբեր շրջաններում տարբեր անուններ է կրում : Այն խաղում են տներում կամ փողոցներում: Անցյալում հավկթախաղով էին զբաղվում նաև բոլոր խավերի կանայք: Տոնական այցելությունների ժամանակ, իրանցիները թաշկինակներով փաթաթված ձվեր էին միմյանց նվիրում: Ձվերը եփելուց հետո, ներկում ու նախշում էին տարբեր գույներով: Խաղընկերները նստում են դեմ-դիմաց : Խաղընկերները սկզբում ատամներով ստուգում են ձվերի ամրությունը : Ապա ամեն մեկն ընտրում է իր նախընտրած ձուն և մեկը մյուսին հորդորում է սկսել խաղը: Ձվամարտը սկսվում է , առաջինը պահում է ձուն, իսկ երկրորդը հարվածում է նրան: Ձուն կոտրվելու դեպքում, վերցնում է մյուսի ձուն : Հակառակ բան պատահելու ժամանակ, տեղի է ունենում հակառակը և այդպիսով խաղը շարունակվում է:
Հաջորդ խաղը կոչվում է Մորղանե կամ Մորղանե վազի (morqâne vâzi) : Խաղը տարածված է եղել Իրանի հյուսիսային Մազանդերանի նահանգում : Այստեղ խաղում են հում ձվերով: Ձվապայքարում հաղթողը վերցնում է մյուսի հում ձուն: Խաղի ժամանակ ձեռքի ափից դուրս է պահվում միայն ձվերի ծայրը : Պարտվող կողմը պետք է պտտի ձուն , պահելով հակառակ դիրքում: Երբեմն հարվածն այնքան ուժեղ է լինում, որ ձվերը բառացիորեն ջախջախվում են: Խաղի ավարտից հետո, խաղընկերները հավաքվում էին հաղթողի տանը: Շահած ձվերով պատրաստում էին ձվածեղ և ուտում էին միասին:

Ընկուզախաղը եղել է Նովրուզում տարածված ու սիրված խաղերից մեկը: Դա եղել է տղայական խաղ: Գերդուբազին ( Gerdu bâzi) տարբեր շրջաններում խաղացել են տարբեր ձևերով : Խաղացել են մի քանի ընկույզներով: Պարզ մի խաղ, որը սակայն մեծ ոգևորություն է ստեղծել: Հատակին գծում են մի գիծ, որի վրա լցվում է փափուկ հող: Ընկույզները շարվում են գծի վրա : Խաղացողներից յուրաքանչյուրը իր ընկույզները շարում է որոշակի հատվածում: Ընկույզներին հարվածելու համար, ընտրվում է ամենախոշոր ու ամենաուժեղ ընկույզը:
Ընկույզներից փորձում են հարվածել տասը մետրից : Եթե հարվածողին հաջողվի հարվածով տեղաշարժել ընկույզը, ապա նա կարող է վերցնել այդ ընկույզը : Խաղի երկրորդ փուլում, երկու ընկույզ պատահաբար իրար վրա ընկնելու դեպքում, խաղը վերսկսվում է: Այս խաղը տարածված է եղել այն շրջաններում, որտեղ գյուղատնտեսները հիմնականում ընկույզի այգիներ ունեին: Ընկույզախաղի տարատեսակներն են եղել մատնային կամ անգոշթի տեսակը, շարքային կամ խաթին, անա մալան և քանբազը:
Ալաք դոլաքը եղել է նովրուզյան օրերի սիրված խաղը: Դա հաճելի էր բոլորին ՝ պատանիներին, երեխաներին ու մեծահասակներին: Տարեցները շատ գեղեցիկ հուշեր են պատմում այդ խաղերի մասին: Խաղի պարագան երկու կտոր փայտ է 15-20 սմ. երկարությամբ և 50-70 սմ. երկարությամբ մի մահակ : Խաղը խմբային է: Երկու քար է տեղադրվում իրար դիմաց և որոշակի տարածության վրա: Բերվում են երկու փայտի կտորներին, որոնցից առաջինը ՝ եվլի երկարը պայմանականորեն կոչվում է ալաք, մյուսը կարճը ՝ դոլաք: Խմբերից մեկի խաղացողները կանգնում են քարերի կողքին, մյուսը ՝ վերևի մասում և դիմացի կողմը: Խաղի սկզբում, դոլաքը նետում են քարերի վրա և փորձում են ալաքով այն ուղղորդել հակառակ կողմը: Եթե ներքևում կանգնած խաղաղցողներին հաջողվի օդում բռնել դոլաքը , այդ դեպքում վերևի խումբը պարտվում է և պետք է իր տեղը զիջի մյուս խմբին: Դոլաքը բռնել չկարողանալու դեպքում, դոլաքը նետվում է քարի կողմը: Հասնելու դեպքում, խաղացողը պարտվում է: Խաղը սկսում է վերևի խումբը, եթե դոլաքի խփողը կարողանա դոլաքը հեռացնել քարից, հեռավորությունը չափվում է ալաքի փայտով : Այդպիսով խաղը շարունակվում է մինչև այնքան ժամանակ, որ խաղից առաջ պայմանավորված թվերը գոյանան: Հաղթող է համարվում առաջինն այդ թվերին հասնող խումբը: Պարտվողը պետք է որպես պատիժ ուսերի վրա կրի հաղթող խմբի խաղաղցողներին:
Նովրուզյան խաղերի մեծ մասը կատարվում էին ֆարվարդինի 13-ին: Նովրուզյան արձակուրդի վերջին օրը , անց է կացվում բնության գրկում: Ընտրվում են հիմնականում լեռների ստորոտները, գետերի ափերը և կանաչապատ տարածքները: Այդ օրը ճաշը պատրաստվում է հենց տեղում : Ճաշելուց հետո սկսվում են խաղերը: Քոշթի չուխե (košti čuxe) խաղի ժամանակ հնչում են զուռնա դհոլ : Կարելի է խաղալ կանաչապատ կամ փափուկ հողով ծածկված տարածքում: Ըմբշամարտ հիշեցնող խաղը չափազանց ոգևորիչ է: Հին ժամանակներում քաղաքներում եղել են էյդգահ ՝ թարգմանաբար տոնավայր կոչվող շրջաններ, որտեղ անց էին կացվում ֆարվարդինի 13-ի զբոսանքները: Խաղում էին նաև փաշանաք կամ թագավոր-նախարար խաղը:
Մյուս հաճելի խաղը եղել է ճոճվելը: Խաղը տարածված է եղել ոչ միայն երեխաների, այլև երիտասարդ աղջիկների ու կանանց շրջանում: Դա եղել է նովրուզյան ավանդական խաղերից մեկը : Խաղի արմատները կապում են հին ավանդույթներից մնացած խորհրդանշական երևույթների հետ: Աբուռեյհան Բիրունին ճոճվելու արմատը կապում է Իրանի Ջամշիդ թագավորի հետ: Նա գրել է.«Ջամշիդն իր համար պտտվող ճոճ կառուցեց : Այն օրը , երբ նա ճոճվեց, սատանաներն ու դևերը նրան օդով փախցրին: Մի օրով, նա Դեմավանդ սարից Բաբել եկավ : Դա ժողովրդին զարմանք պատճառեց և այդ օրը նշեցին: Օրը հիշելու համար, ճոճվում են ու տոնում»:
Մոտենում ենք նովրուզյան արձակուրդային օրերի ավարտին: Նովրուզյան տոները հազարավոր տարիներ նշվել ու շարունակել են գոյատևել իրանցիների հոգիներում ՝ փոխանցվելով սերնդե սերունդ: Թեև այս գեղեցիկ օրերը մոտեցան իրենց տրամաբանական ավարտին, սակայն մենք մաղթում ենք , որ այս կենարար գարնան բերած թարմությունը պահպանվի ձեր հոգում ու սրտում ողջ տարվա ընթացքում: