Մարտի 27-ը Թատրոնի համաշխարհային օրն է
2019 թվականի մարտի 27-ին, իրանական 1398 թվականի ֆարվարդինի 7-ին նշվում է թատրոնի համաշխարհային օրը (World Theatre Day): Նույն օրը նաև Իրանում նշվում է թատերական արվեստի ազգային օրը, որը հռչակվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (ITI) առաջարկով : Ներկայացնում ենք այս առիթով պատրաստված հաղորդումը:
Թատրոնը որպես մշակութային ու հաղորդակցության միջոց, հանդիսանում է հասարակությունում մշակույթի հետ շփման գնահատման ցուցիչներից մեկը և այդ երևույթը ներկայացնող մոդելի գնահատման գործոնը: Մյուս կողմից թատրոնի ամենամնայուն ազդեցությունը երևում է հասարակությունում հանրային մշակույթի խնդիրների արտացոլումներում: Թատրոնը որպես հաղորդակցական միջոց, կարող է լինել հասարակության խնդիրների արտահայտիչը և հանդիսատեի կարծիքներն ուղղորդելու միջնորդը: Քանի որ թատրոնի հետ շփվում է հասարակության համեմատաբար բանիմաց շերտը, ուստի թատերական մարմիններում կարելի է նկատել հասարակության ավելի կնճռոտ հարցերը: Մյուս կողմից, տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, հասարակության արժեհամակարգը ևս փոփոխություններ է կրում , որն իր հետքն է թողել նաև թատերական արվեստում:
1961 թվականից ի վեր Թատրոնի միջազգային ինստիտուտի առաջարկով, թատրոնի միջազգային օրվա տարեկան նշանաբանն ընտրվում է այդ ոլորտի մասնագետներից մեկի կողմից: Առաջիկա տարիներին այդ պարտականությունը դրված է եղել Ժան Կոկտոյի, Արտուր Միլերի, Պաբլո Ներոդայի և Ագուստո Բուալի ուսերին: 2019 թվականի թատրոնի միջազգային օրվա նշանաբանն ընտրվել է Կուբայի մայրաքաղաք Հավանայի համալսարանի դասախոս, ռեժիսոր ու դրամատուրգ Կարլոս Սելդերանի կողմից: Սելդերանը ծնվել է 1963 թ.-ին Հավանայում և 1986 թվականից ի վեր զբաղվում է թատերական գործունեությամբ : Թատրոնի միջազգային օրվա առիթով հղած ուղերձում նա գրել է .«Իմ թատերական հայրենիքն է այնտեղ, որտեղ հանդիպում եմ հանդիսատեսին, ովքեր հեռու և մոտ քաղաքներից են գալիս ներկայացումներ դիտելու : Իմ կյանքը կազմված է այն եզակի պահերից, երբ ես այլևս ինքս չեմ, աշխատում եմ ոչ ինձ համար , վերածնվում եմ ու ընկալում թատերական արվեստի իմաստը: Այդ պահերին ասված խոսքերը գիտեմ, որ ճշմարտության հատիկներ են և արտացոլում են իմ ինքությունը: Իմ թատերական հայրենիքը, ես ու խաղընկերներս, բոլորը միասին միահյուսված ամբողջություն ենք , որոնք նման պահերը թողել ենք թիկունքում և մթության մեջ ենք սեղմում ձեռքերը»:
Երբևէ մտածել եք, թե թատրոնն ինչի՞ է ծառայում : Ո՞րն է հասարակությունում նրա դերը: Ոմանք մի գուցե լրջորեն չեն մոտենում այդ առերես պարզ և միաժամանակ խորը հարցին: Կարելի է ասել, որ թատրոնը հանդիսատեսի վրա թողնում է երեք ազդեցություն ու արդյունք ՝ զգայական փորձ, հոգեբանական ու հասարակական շահեր և վերջում ՝ ֆինանսական ազդեցություն: Զգայական ապրումներն այն շահերն են, որոնք տրվում են հանդիսատեսին դիտման պահին կամ դրանից հետո: Մարդն իրեն զգում է ավելի գիտակից, թեթևանում է, դառնում է մարդասեր, դասեր է քաղում և ձգտում է ինքնափոփոխմանը: Այս բոլորը դրական ապրումներ են, որոնք արդյունավորվում են ինքնակատարելագործման տեսքով: Երկրորդ հերթին , հանդիսատեսը ձեռք է բերում հասարակական դիրք: Ուսումնասիրությունները պարզել են, որ թատրոն հաճախողներն ունենում են լավ կյանքով ապրելու զգացում: Հետաքրքիր է այն, որ դա ընդհանրապես չի առնչվում ներկայացման որակական ու բովանդակային հատկությունների հետ: Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ մարդը դուրս է գալիս մենությունից, մասնակցում է հասարակական հավաքների և իրեն զգում է թատրոնի պրոֆեսիոնալ հանդիսատես: Նյութական կողմին անդրադառնալու համար պետք է ասել, որ թեև թատրոնն արտաքնապես թանկարժեք արվեստ է, սակայն իրականում այդպես չէ: Հանդիսատեսը մի գեղեցիկ ներկայացում դիտելու համար պարտավոր է այլ տնտեսումներ ու խնայողություններ կատարել, սակայն պետք է նկատել, որ ներկայացումը ենթադրում է անհատական այնպիսի փոփոխություններ, որոնք մեծապես ազդելու են նրա կենցաղի տնտեսական և ոչ-տնտեսական կողմերի վրա: Արվեստի հետ շփւմն, այս դեպքում ներկայացում դիտելը մարդուն տալիս է հոգեբանական անդորր, որի շնորհիվ, նա պաշտպանվում է հոգեբանական խանգարումներից օրինակ դեպրեսիայից, նաև կայունության ու հավասարակշռության փնտրտուքներից: Ներկայացումների ժամանակ դերասանների թույլ տված սխալները դիտելու արդյունքում ստացված զգոնությունն օգնում է հանդիսատեսին զերծ մնալ նույն սխալից և խաղաղություն գտնել: Թատերական ներկայացումները ստեղծում են դրական սովորույթներ,ինչպիսիք են ընթերցանությունը, հանրային վայրերում ներկա գտնվելը և լիցքաթափվելը, որոնք կարող են փոխարինել բասացական ու ծախսատար սովորություներին: Այս բոլորը կարգավորում են մարդու կենցաղը:
Թատերական ներկայացումների մյուս դրական կողմերի մասին խոսելիս, պետք է հիշել, որ ներկայցում դիտելու մյուս դրական կողմն այն է, որ հանդիսատեսն անցնում է յուրահատուկ ու եզակի փորձություններից և լիարժեք ապահով ու անվտանգ պայմաններում, ձեռք է բերում կենսափորձ: Թատրոնի լաբորատորիայում հանդիսատեսը բեմի վրա տեսնում է իր առօրյա խնդիրների լուծումն, առանց դրանց հետ ուղղակիորեն բախվելու: Այստեղ դերասանն է հանդիսատեսի փոխարեն կատարում խնդիրների հաղթահարման աշխատանքը և տարբեր գործողություններով կատարում է պարզաբանումներ: Եթե ներկայացման մեջ կան դավաճանության տեսարաններ, ապա անմպայման կան պատժի ու զիջման մասին տեսարաններ : Դերասանը ներքաշվում է տարբեր դեպքերի մեջ , բողոքում է, հուսահատվում, փորձում է փրկության ելք գտնել , առաջին անգամ նոր քայլեր է ձեռնարկում և այդպիսով հանդիսատեսը փոքրիկ գումարով գնում է մեծ փորձեր, որոնց համար իրական կյանքում պետք է վճարի շատ ավելին և երբեմն անվերադառնալի գներ:
Ոմանց թվում է, որ իրենք միայն խնդիրներ ունեն և ոչ ոք իրենց նման կյանքի այդ կողմերը չի զգացել: Թատրոնը մենությունից մարդու ելքի միջոցն է: Թատրոնի օգնությամբ մարդը հնարավորություն է ստանում ապրել իր դրական ու բացասական ապրումների նման զգացումներով, գտնել նոր ընկերներ : Այս առավելությունները բնորոշ են թատերական արվեստին և բացակայում են նույնիսկ նրա գլխավոր մրցակից ՝ կինոյում: Թատերական արվեստը սոցիալական ու անհատական կյանքի հայելին է, որը կարող է վերլուծելով մարդկանց կենցաղային սովորությունները , բեմում ի ցույց դնել ճիշտ ու սխալ մոդելները, հարաբերությունները և այլ երևույթները: Նման մոտեցումներ կան օրինակ Չեխովի ստեղծագործություններում:
Թատերական ստեղծագործությունը դրսևորում է հասարակական նորմերն ու սովորությունները: Դրանք փոխկապակցված երևույթներ են, թեև այս երկկողմ ազդեցության ու ներգործման մակարդակն ու ինչպիսությունը դեռևս չեն պարզվել: Մարդկային կյանքի ճշմարտություններն արտահայտելուց բացի, կարևոր են նաև դերասանի և դրան զուգահեռ ներկայացման ստեղծագործական ոգին, էսթետիկ կարողությունների ձևավորումը, նպատակասլացության զարգացումը :
Վերջում հիշենք Կարլոս Սելդերանի ուղերձի մի մասը: Նա իր ուղերձում կարևոր խորհուրդ է տալիս , գրելով.«Երբ իմացա, որ թատրոնն աշխարհն ընդգրկող մի երկիր է, հոգումս արթնացավ մի կամք, որով նաև իրական է դառնում ինքը ճշմարտությունը: Իմացա, հանդիսատեսը նույն տեղում է, որը և դուք: Ձեր կողքին են ընկերները: Այդ նույն արտաքուստ լռությամբ էլ փորձեք ծրագրել կյանքի կարևոր ուղևորությունները : Ուղևորությունն ընկերոջ հետ անկրկնելի ու երազած նույն պահն է: Ուղևորությունը տանում է նրանց սրտերի, մտքերի և հոգիների կողմը: Դուք ճանապարհորդում եք նրանց ինքության մեջ, իրենց ապրումների աշխարհում , այն հուշերում, որոնք արթնացրել են ձեզ : Ձեր ուղևորությունը լի է վայրիվերումներով : Ոչ ոք չի կարող այն դադարեցնել: Ոչ ոք չի կարող ճանաչել դրա իրական կողմերը : Դա ուղևորություն է երազանքների միջով: Սերմեր, որոնք քաղաքացիական խղճի, հանդիսատեսի մարդկայնության ու բարոյականության բերքեր են տալու»: