Իրանի իսլամական հանրապետությունը՝ ժողովրդի ընտրության արդյունք(Նվիրված Իրանի Իսլամական հանարպետության օրվան)
1979 թվականին իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, մարտ ամսի վերջին, հեղափոխության առաջնորդ իմամ Խոմեյնիի առաջարկությամբ, Իրանում անցկացվեց իսլամական հանրապետության հաստատման վերաբերյալ հանրաքվե: Հանրաքվեի արդյունքները ցույց տվեցին, որ մասնակիցների 98.2 տոկոսը կողմ է քվեարկել իսլամական հանրապետության համակարգի հաստատմանը:
1979 թ․ Ապրիլի 1-ին (Իրանական 1358 թ. Ֆարվարդին ամսի 12-ին), հայտարարվեց հանրաքվեի արդյունքը և այս պատմական օրը հռչակվեց որպես Իրանի իսլամական հանրապետության օր: Այս հանրաքվեն Իրանում ժողովրդավարության դրսևորում էր: Իսլամական հանրապետության վարչակարգի հաստատման առաջին իսկ օրից, մարդկանց ձայնը և պահանջներն ուշադրության են արժանացել և հարգվել:
Իսլամական համակարգում մարդկանց կարծիքը մեծ նշանակություն ունի և իշխանությունը շարժվում է մարդկանց ցանկությունների իրագործման ուղղությամբ: Հեղափոխության հաղթանակի արդյունքում, ազատ ընտրությունը միավորեց հանրապետականությունն ու իսլամականությունը:
Իսլակաման հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնին, նախքան հանրաքվեի անցկացումը հրապարակված ուղերձում կարևորեց մարդկանց բուռն մասնակցությունը հանրաքվեին: Նա նշեց, որ մարդիկ պետք է ազատ լինեն՝ մասնակցելու հանրաքվեին: Նա ասել էր. «Այս հանրաքվեն որոշում է մարդկանց ապագան: Այն կամ ձեզ կհասցնի ազատության ու անկախության, կամ առաջվա նման կշարունակի բռնատիրական իշխանությունը: Դուք կարող եք ընտրել որ ձևը ցանկանում եք: Դուք կարող եք ձեր թերթիկների վրա գրել՝ դեմոկրատական իշխանություն, թագավորական ռեժիմ կամ մեկ այլ համակարգ: Դուք ազատ եք ձեր ընտրության մեջ»:
Իսլամական հեղափոխության արխիվի պատմական հետազոտությունների բաժնի տնօրեն Ալի Քորդին, այս հանրաքվեի մասին ասում է. «Երբ նշանակվեց երկրի նոր վարչապետը, իմամ Խոմեյնին անցումային կառավարության համար սահմանեց չորս պարտականություն: Դրանցից առաջինը հանրաքվեի անցկացումն էր, չնայած որ այդ ժամանակ ժողովուրդն արդեն հայտնել էր իսլամական համակարգ հիմնելու իր ցանկությունը: Այդուհանդերձ, իմամը որոշեց անցկացնել հանրաքվեն»:
Այսպիսով, իմամ Խոմեյնին բարձրացրեց իսլամական հանրապետության հեղինակությունը, ինչը պատմական նշանակություն ունեցավ Իրանի ժողովրդի համար, հատկապես անկախությունն ամրապնդելու հարցում: Ապրիլի մեկը շատ կարևոր նշանակություն ունեցավ Իրանի համար, հատկապես այն առումով, որ երկրում հաստատվեց ժողովրդի իշխանությունը և մարդկանց քվեն, որպես կարևոր սկզբունք, կանոնակարգվեց:
Շատ վերլուծաբանների ու տեսաբանների կարծիքով, այս հանրաքվեն և՛ քաղաքական և՛ հասարակական և՛ տնտեսական առումով մեծ նշանակություն ունեցավ: Արաբական հարցերով վերլուծաբան Նասեր Ղանդիլի ասելով. «Իրանը յուրաքանչյուր ընտրության ժամանակ, շատ հստակ ուղերձ է հղում և անում է ամեն ինչ, որպեսզի այն հասցվի համաատասխան լսարանին: Իսլամական համակարգի հաստատումից հետո, Իրանը դարձավ եզակի վարկաչակարգ, որը կարողացավ պահպանել իր արժեքները, ապացուցելով, որ կարող է խաղաղ ճանապարհով իրականցնել ուժի փոխանցում, հենվելով հանրային կարծիքի, դրա գերակայությունների և ուժի բաշխման սկզբունքների վրա: Իսլամական վարչակարգ հիմնելու վերաբերյալ հանրաքվեն ցույց տվեց, որ այս վարչակարգի հիմքը հարգանքն է մարդկանց իրավունքների նկատմամբ: Այս մեծ իրադարձությունը ելակետային էր Իսլամական հանրապետության պատմության մեջ: Այն պատճառ դարձավ, որ հաստատվի երկրի կառավարման գործին մարդկանց մասնակցության իրավունքը»:
Իսլամական հնարապետությունը ներկայացրեց կրոնական ժողովրդավարության օրինակ, որն անցած 40 տարիների ընթացքում երբեք հակասություն չառաջացրեց կրոնի ու ժողովրդավարության միջև: Այս համակարգը պահպանեց ժողովրդավարության սկզբունքը, դրիսց առաջացող բոլոր խնդիրներով հանդերձ: Չնայած օտար ուժերն Իսլամական հանրապետությանը մեղադրում են երկրի ներսում մարդկանց ազատությունը սահմանափակելու մեջ, Իրանի ժողովուրդը, բոլոր ընտրությունների ժամանակ, սկսած հանարքվեներից մինչև Տեղական ինքնակառավարման ընտրություններ (ՏԻՄ), ինչպես նաև քաղաքական ու տնտեսական ճգնաժամերի ժամանակ, ազատորեն մասնակցում է ընտրություններին: Այս գործընթացն արդեն կանոնակարգված բնույթ է ստացել: Դա այն դեպքում, երբ որոշ երկրներում, ինչպես՝ Բելգիայում, Ավստրալիայում և Ավստրիայում, ընտրություններին մասնակցելը պարտադիր է: Հակառակ դեպքում, անձը զրկվում է քաղաքացիությունից և կրում դրա տնտեսական ու քաղաքական հետևանքները: Իրանի Սահմանադրության մեջ կարևորվում է այն փաստը, որ համակարգը պետք է կառավարվի մարդկանց կամքի հիման վրա: Երկրում անցկացված բոլոր, այդ թվում՝ նախագահական ընտրությունները դա ապացուցել են:
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլա Խամենեին այս կապակցությամբ նշում է. «Իշխանության ժողովրդական լինելը նշանակում է կարևորել մարդկանց դերակատարությունը երկրի կառավարման գործում: Մյուս կողմից, դա նշանակում է, որ իսլամական իշխանությունը ծառայում է մարդկանց: Այս իշխանության համար կարևորը մարդկանց շահն է, ոչ թե որոշակի խմբերի կամ անձնանց»:
Իրանի քաղաքացիները, մասնակցելով երկրում կայացած ընտրություններին, ապացուցել են, որ կարևորում են իրենց իրավունքը, որպես մի իրանցի, և հասկանալով, թե որքան կարևոր է իրենց ձայնն ընդհանուրի մեջ:
Քաղաքական հարցերի փորձագետ Աբբաս Նիքույեն, խոսելով այս մասին նշում է, որ իսլամական վարչակարգի հաստատման մասին հանրաքվեն հեղափոխությունից հետո առաջին ընտրությունն էր։ «Ընտրություններին մարդկանց բարձր մասնակցությունը ցույց տվեց, թե ինչ բարձր ինտելեկտով է օժտված Իրանի ժողովուրդը: Այս ընտրությունները պատճառ դարձան, որ հակահեղափոխական ուժերը առիթ չունենան՝ իսլամական հանրապետության լեգիտիմիությունը հարցականի տակ տանել»,ասել է նա:
Անկասկած, իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին իսկ օրից Իրանի իսլամական հանրապետությունը կարևորել է քաղաքացիների ձայնը, և Սահմանադրությունը մարդկանց որպես իսկական իշխանության տեր է համարում, ընդգծելով, որ ոչ ոք չի կարող մարդկանց զրկել այդ իրավունքից: Հենց աս պատճառով էլ պետք է ասել, որ իսլամական հանրապետությունն, առաջին իսկ օրից, հենվելով ժողովրդավարության վրա, ձևավորվեց հանրաքվեի արդյունքում: Իսկ դրանից հետո, 40 տարիների ընթացքում, տարբեր ընտրությունների միջոցով ապացուցել է, որ Իրանում կառավարման համակարգի հիմքում ընկած է ժողովրդի ձայնը:
Քաղաքական տեսաբանների կարծիքով, մի ժողովրդի իրական ուժը կայանում է ազգային համերաշխության մեջ, ինչը ցույց է տալիս, որ միասնական ժողովուրդն իրեն պարտավոր է զգում երկրի ճակատագրի կերտման նկատմամբ, հարգելով ընդհանուր հասարակության ընտրությունը: