Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (109)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i105795-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ_(109)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 26, 2019 23:09 Asia/Tehran

«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Մալայզիայի մայրաքաղաք ՝ Կուալա Լումպուրում  կայացել է «Աբակուսով մտավոր թվաբանության 18-րդ «Pama-2018» Համաշխարհային մրցույթը: Մրցումներին մասնակցել են 24 երկրի 733 երեխաներ: Իրանցի երեխաներին հաջողվել է նվաճել մրցումների չեմպիոնի կոչումը: Ալբորզ նահանգի հինգ, Լորեսթան , Բուշեհր, Թեհրան, Զանջան ու Հորմոզգան նահանգներից երկուական մասնակիցները, Կենտրոնական նահանգից չորս , Քուրդստան նահանգից մեկ, Համեդան նահանգից մեկ և  Քերմանշահ նահանգից տասը  մասնակիցները ներկայացնում էին Իրանի 35 հոգանոց թիմը: Համաշխարհային այդ մրցույթը համարվում է մտավոր թվաբանության կարևորագույն իրադարձությունը: Մրցույթին մասնակցում էին Թայվանի, Մալայզիայի, Թայլանդի, Կանադայի, Հոնկ Կոնգի, ԱՄՆ-ի, հարավաֆրիկյան հանրապետության, Վիետնամի, Հարավային Կորեայի, Լիբանանի, Սաուդյան Արաբիայի, Ավստրալիայի, Հնդկաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի, Էմիրությունների, Ուզբեկստանի, Եգիպտոսի, Տաջիկստանի, Եմենի և վերջապես Իրանի ներկայացուցիչները: Աբակուսը հաշվարկումների համար օգտագործվել է թերևս Քրիստոսի ծննդից առաջ: Աբակուսն օգտագործվում է մաթեմատիկական հաշվողական չորս գործողություններում (գումարում, հանում, բազմապատկում, բաժանում) : Այն կարելի է կիրառել նույնիսկ մաթեմատիկական բարդ գործողություններ իրականացնելու համար: Անցյալ տարի ևս Իրանը հարավաֆրիկյան հանրապետությունում  արժանացել  էր չեմպիոնի կոչմանը:

Մալայզիայում  կայացած Աբակուսով մտավոր թվաբանության 18-րդ «Pama» Համաշխարհային մրցույթում, իրանցի երեխաներին հաջողվել է նվաճել մրցումների չեմպիոնի կոչումը:

 

Նյութերի ու էներգիայի ոլորտի հետազոտողները նախագծել ու պատրաստել են բիոքայքայիչ պտուտակ, որը կիրառվելու է ծնկի վնասվածքների ժամանակ առաջնային խաչաձև կապը Anterior cruciate ligament (ACL) ֆիքսելու համար: Կան չորս լիգամաններ կամ կապեր, որոնց պարտականությունը ազդրի և ներքևի ոսկորների միացումն է : Առաջնային խաչաձև կապը կանխում է ոսկորների անցանկալի սահումը : Լիգամանը նաև պահպանում է ծնկի պտուտային կայունությունը: Առաջնային խաչաձեւ կապի (ACL) վնասվածքն ամենալուրջ ու խնդրահարույց վնասվածքերից է և ամենատարածվածը: Վնասվածքի այդ տեսակը ժամանակին չբուժելու դեպքում, կարող է անդառնալի հետևանքներ թողնել պացիենտի մոտ: 2017 թ.-ին ԱՄՆ-ում ներկայացված վիճակագրական փաստերի համաձայն, այդ երկրում տարեկան Առաջնային խաչաձև կապի շուրջ 200 հազար վիրահատություն է կատարվում : Այդ վիրահատությունների ծախսերը շուրջ 6․7բիլիոն դոլար են կազմում:

 Վերջին տարիներին Առաջնային խաչաձև կապի ամրացման համար օգտագործվել են մետաղե միակցիչ պտուտակներ, որոնք ունենալով մեծ ամրություն, ունեն նաև բազմաթիվ հետևանքներ: Դրանք կարող են վնասել օրգանին, հյուսվածքի մագնիսառեզոնանսային նկարահանումների ժամանակ խաչաձևումներ առաջացնել, կարող են նույնիսկ երկրորդ վիրահատության անհրաժեշտություն առաջացնել՝ իմպլանտը հեռացնելու համար: Բիոքայքայիչ պոլիմերային պտուտակների օգտագործումը վերացնում է մետաղե պտուտակների հետևանքով առաջացած խնդիրները: Այնուամենայնիվ, ունենալով մետաղների համեմատությամբ ավելի թույլ մեխանիկական հատկություններ, չի խթանում ոսկրերի վերականգնումը և քայքայումից հետո, ոսկրերում խոռոչ են առաջանում, որոնք մնալու են ընդմիշտ:

Պատրաստված պտուտակը բիոքայքայիչ լինելուց բացի, ունի մեխանիկական բավարար ամրություն՝ առաջնային խաչաձև կապը ֆիքսելու համար: Պտուտակը հնարավորություն է ստեղծում ոսկրերին կպչելու և ունի քայքայման ժամանակ ոսկորին փոխարինելու կարողություն:

 


Հետազոտողները նախագծել ու պատրաստել են բիոքայքայիչ պտուտակ, առաջնային խաչաձև կապը Anterior cruciate ligament (ACL) ֆիքսելու համար:

 

Նահատակ Բեհեշթիի անվան համալսարանի գիտնականները ցորեն թափոններից ցելյուլոզային նանո մանրաթելիկներ ստանալով, պատրաստել են գերկլանիչ նանո նյութ, որը շրջակա միջավայրի հետ համակցվելու կողքին, ի համեմատություն առկա գերկլանիչների, համաչափ հեղուկ ներծծելու կարողություն ունի: Գերկլանիչ նյութերը, որոնք առևտրականացվել են վերջին տարիներին և օգտագործվում են արդյունաբերություններում, ունեն պոլիմերային եռաչափ կառուցվածք և կարող են պահպանել իրենց քաշին հարյուրավոր անգամներ գերազանցող ջրային լուծույթները և անհրաժեշտության դեպքում, ազտել դրանք: Գերկլանիչ նյութերի օգտագործումն ունենալով բազմաթիվ առավելություններ , ունի նաև կենսոլորտային ու առողջապահական խնդիրներ: Գիտնականները փորձել են գերկլանիչների սինետզներում բնական նանոնյութեր կիրառելով,  ավելացնել շրջակա միջավայրի հետ համադրումները և արդյունավետությունը:

Գիտնականների ասելով, շուկայում առկա գերկլանիչ նյութերի արտադրման համար հաճախ օտագործվում են վնասակար ածխածնային նյութեր, որոնք կարող են տարաբնույթ հետևանքներ ունենալ, այդ թվում են նորածինների մոտ ալերգիկ դրսևորումները: Այս գյուտի շնորհիվ, նվազագույնի է հասել գերկլանիչների թողած առողջապահական հետևանքները, իսկ մեկ երրորդի չափով նվազել են  արտադրման ծախսերը:  

Գիտնականների ասելով, գերկլանիչները կազմված են ջրակլանիչ ու եռաչափ պոլիմերային նյութերից , որոնք ջրի մոլեկուլների հետ ջրածնային կապ հաստատելով, կլանում են մեծ քանակությամբ ջուր: Ուստի վերջին տարիներին դրանց կիրառումը մեծացել է գյուղատնտեսության ոլորտում, քանի որ գերկլանիչները պահպանելով, ապա արտազատելով հեղուկը, կարող են կանխել ջրի ոչ-անհրաժեշտ օգտագործումը: Հետազոտության գերկլանիչ նանոնյութերի սինտեզավորման մեջ կիրառվել են ամբողջական բնական և բուսական ցելյուլոզային նյութեր:


Նահատակ Բեհեշթիի անվան համալսարանի գիտնականները ցորեն թափոններից ցելյուլոզային նանա մանրաթելիկներ ստանալով, պատրաստել են գերկլանիչ նանո նյութ:

 

Դանիական մի ընկերություն հայտարարել է, որ արդիական տեխնոլոգիաների օգնությամբ, կարելի է երկար ժամանակ կրել իր արտադրությունները ՝ առանց  մանրէների տարածման ու փոխանցման վախի: Փակ միջավարյում օգտագործվող որոշ զգեստներ, համարվում են ախտածին բակտերիաների բազմացման ու տարածման հարմար միջավայր: Հենց այդ բակտերիաներն են մարմնի վատ հոտի պատճառ դառնում: Դանիական այդ ընկերության արտադրանքները պարունակում են հակաբակտերիալ նյութեր, որոնք մանրէասպան հատկություն ունեն: Այդ զգեստը կարելի է կրել նույնիսկ մի քանի շաբաթ: Զգեստի պատրաստման համար օգտագործվել են արծաթի քլորիդ, որոնք կանխում են վատ հոտի տարածումը: Ինչպես դանիական ընկերությունն է հայտարարել, նոր գյուտը կարող է 99.9 տոկոսով կանխել բակտերիաների տարածումը: Ի հարկե նույնիսկ նման տեխնոլոգիական մեծ գյուտից հետո , գիտնականները դեմ են միևնույն զգեստը երկար կրելուն և գտնում են, որ անկախ ամեն ինչից, երեք օր հետո պետք է փոխել զգեստը:

 

Դանիական մի ընկերություն պատրաստում է զգեստ, որը կարելի է  առանց լվանալու կրել շաբաթներ շարունակ,: