Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (110)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i106135-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ_(110)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 08, 2019 11:20 Asia/Tehran

«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

 

Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի նախակլինիկական լաբորատորիայի հետազոտողներն առաջին անգամ կարողացել են քննարկել ուռուցքների ծավալների մեծացման գործընթացը և պարզել գլյուկոզայի սպառման և նրա քիմիական հատկությունների միջև կապը: Ուսումնասիրության ժամանակ մի քանի շաբաթների ընթացքում , քաղցկեղով հիվանդ մկների բուժման համար, PET ՊԵՏ պատկերներ են ստացել: Ապա ստացված կադրերի վերլուծման միջոցով գնահատել են գլյուկոզայի սպառումը և պարզել են նրա քիմիական հատկությունները: Գիտնականները պարզել են, որ ուռուցքի ծավալի գնահատման միջոցով հնարավոր է պարզել նաև բուժման մեթոդը:  

ՊԵՏ նկարահանումը կիրառվում է քաղցկեղային բարդ գոյակցությունների զարգացման ընթացքը պարզելու համար: «ՊԵՏ» (Positron emission tomography) հետազոտությունը պոզիտրոն էմիսիոն շերտագրության միջոցով կատարվում են ամբողջ մարմնի, կամ առանձին մասերի շերտային նկարահանումներ տարբեր անկյուններից, որոնցից ստացված պատկերը համակարգչի միջոցով երևում է մոնիտորի վրա։ Այն թույլ է տալիս տեսնել մարմնի պարունակությունը առանց այն կտրելու։

Իրանի Շարիֆ պոլիտեխնիկ համալսարանի մեխանիկական ճարտարագիտության ճյուղի շրջանավարտ և Կալիֆորնիայի համալսարանի իրանցի դասախոս Յուսեֆ Բոզորգնիան շահել է «Բրուս բոլթի» 2019 թ.-ի մեդալը: Գիտական մեդալը շնորհվում է սեյսմիկ ճարտարագիտության հետազոտությունների կենտրոնի , COSMOS աստղադիտական համակարգերի կոնսերցիոմի, ԱՄՆ սեյսմոլոգիայի կողմից: Բոզորգնիան արժանացել է այս մեդալին երկրաշարժի շարժումների մոդելները պարզելու համար արված ուսումնասիրությունների համար: Մեդալը իրանցի գիտնականին է հանձնվելու Կանադայում սեյսմիկ ճարտարագիտության հետազոտությունների հաստատության տարեկան հավաքում: Բոզորգնիան տարիներ շարունակ ղեկավարել է Խաղաղ օվկիանոսի սեյսմիկ ճարտարագիտության հետազոտական կենտրոնը :

Գիտնականները նանոպոլիմերային տարրերի օգնությամբ պարզել են լաբորատորային մկների քորտեքս բաժնում նարկոտիկ դեղերի ազատման պրոցեսը: Այդ դեղը նպատակակետ օրգան հասնելուց հետո, կանխում է գլխուղեղում ստիմուլատորների ստեղծումը: Մեթոդն ունի կլինիկական պոտենցիալ՝ տարբեր հիվանդությունների բուժման համար: Պոլիմերային նանոտարրերը կոտրելու համար Ստենֆորդի համալսարանի գիտնականներն օգտվել են բարձր հաճախականության ձայնային ալիքներից: Նախապես նրանք մկան էին ներարկել նարկոտիկ դեղեր պարունակող նանոտարրեր: Ձայնային ալիքները թուլացնում են նանոտարրերի կառուցվածքը և վերջապես բացում են այդ տարրերի կառուցվածքը և դեղորայքն անցնում է տվյալ օրգան:

Նախագծի գիտնականներից Արիանը հետաքրքրված է օպտիկական ճանապարհով գենետիկական խանգարումների բուժման մեթոդներով: Նա ցանանում է բուժման ելք գտնել գլխուղեղային հիվանդությունների համար: Ուստի դիմել է բիոքայքայիչ նանոտարրերի ստեղծման նպատակով բիոլոգիապես համակերպվող վանդակի ստեղծման քայլին, որպեսզի հնարավոր լինի գերձայնային ալիքներով կոտրել պատնեշը և հնարավորություն տալ ազատել դեղորայքը: Գիտնականներն այս մոթեդում օգտվել են նարկոտիկ տարածված դեղատեսակից, որն անջատում է վիրահատությունների ժամանակ գլխուղեղի մի մասի կլանիչները: Գիտնականներն ընտրել են պոլիմերային կեղև, որը զգայուն է գերձայնային ալիքների նկատմամբ: 

Գիտնականներն առաջին անգամ տեսախցիկի օգնությամբ ֆիքսել են սև խոռոչների ծնունդը: 2018 թվականի հունիսին երկիր մոլորակի հյուսիսային կիսագնդում նկատվել է չափազանց լուսավոր մի կետ: Առաջին հայացքից լուսավոր կետը նմանեցվել է ամպակու: Ավելի հստակ ուսումնասիրությունները պարզել են, որ այն ավելի մեծ է ու ընդարձակ: Իրադարձությունը պաշտոնապես անվանել են cow 2018 AT : Այն դիտարկվել է Հավաիում տեղադրված Ատլաս երկվորյակ աստղադիտակների միջոցով: Գիտնականների ասելով, թվում է, որ այս իրադարձությունը նոտրոնային աստղի կամ սև խոռոչի ծնունդ է համարվում: Աստղերը խամրելուց առաջ և նոտրոնային աստղ կամ սև խոռոչի վերածվելուց առաջ, լուսային  մեծ աղբյուր են առաջացնում: Այդ լուսավորությունը նկատելի է ամիսներ շարունակ, որից հետո աստիճանաբար խամրում է:

Թեև այս երևույթը շատ էլ զարմանալի չէ, սակայն աստղագետները սովորաբար չեն կարողանում սկզբնական շրջանում դիտարկել այս երկնային երևույթը և նոտրոնային աստղը կամ սև խոռոչն անհետանում է տիեզերական փոշու շերտում: Այս երևույթը շատ ավելի լուսավոր է և հարյուր անգամով գերազանացում է մինչ օրս նկատված նմանատիպ երևույթներին: Հանկարծակի հայտնված ամպային երևույթն անհետանալու է 16 օրերի ընթացքում: Դա տեղի է ունեցել երկիր մոլորակից 200 միլիոն լուսային տարի հեռավորության վրա: Ինչպես ասել են գիտնականները, աստղային պայթյունը երկու աստղերի բախման հետևանքն է: