Իսրայելի քաղաքական կուսակցությունների դասավորումը արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին
2019 թ.-ի ապրիլի 9-ին Իսրայելում կանցկացվեն 21-րդ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Վերջին գնահատականների համաձայն, Բենիամին Նեթանյահուի ղեկավարած Լիքուդ իշխող կուսակցությունն անցնում է վերջին տասնամյակների ամենադժվարին պայմանների միջով: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք դասավորումը արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին Իսրայելի քաղաքական կուսակցությունների դասավորումների մասին:
Իսրայելի խորհրդարանը ՝ Քնեսեթն ունի 120 աթոռ, որոնք ընտրվում են քառամյա ժամանակաշրջանի համար: Իսրայելում ընտրատարածքներ չկան և ընտրացուցակը բռնագրավված տարածքում միևնույնն է: Ցուցակները ներկայացվում են կուսակցությունների կողմից: Քվեարկողները քվեարկում են ցուցակի օգտին, այլ ոչ թե անհատների համար: Ձայների 3.25 տոկոսից բարձր քվեներ հավաքած ամեն կուսակցություն, կարող է Քնեսեթում մանդատ ունենալ:
Իսրայելում խորհրդարանական առաջին ընտրությունները եղել են 1949 թվականին: Ապրիլի 9-ին անցկացվող ընտրությունները լինելու են 21-րդը: Դա վկայումէ այն մասին, որ քառամյա ժամանակաշրջանի կարգը չի հարգվել և Իսրայելի խորհրդարանական որոշ շրջանների կյանքը չորս տարուց պակաս է եղել: Իսրայելի վերջին երկու խորհրդարանները չբոլորեցին գործունեության չորս տարիները: Իսրայելի խորհրդարանական 19-րդ ընտրությունները կայացել են 2013 թվականին, իսկ 20-րդը ՝ 2015 թվականին: 21-րդը կայանալու են ընթացիկ տարվա ապրիլի 9-ին: Դա պետք է լիներ 2019 թ.-ի նոյեմբերին, սակայն իշխող կոալիցիայի փլուզման պատճառով, արտահերթ ընտրությունների անցկացումը դրվեց օրակարգում:
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների այս շրջանում , առավելագույն տեղերը գրավելու համար քաղաքական խմբերի միջև մրցակցությունը մեծացել է: Ընտրապայքարի մեջ են լինելու 47 կուսակցություն: Այս թիվը երկու անգամով գերազանցում է 2015 թվականի ընտրություններին: Սակայն չի թվում, որ այս կուսակցությունների մեծ մասը կարող է շահել ձայների 3.25 տոկոսից ավելի ձայներ, որը խորհրդարան անցնելու պայմանն է: Իսրայելի քաղաքական դաշտում կան երեք կուսակցություններ ՝ ձախակողմյան, աջակողմյան և օկուպացված տարածքներում բնակվող արաբ հասարակության կուսակցություններ:
Ձախակողմյան կուսակցություններն իշխանություն են ունեցել 1948 թվականից ՝ Իսրայելի ձևավորումից մինչև 1977 թվականը: Աշխատանքի կուսակցությունը, որը ձախակողմյան գլխավոր կուսակցությունն է , հիմնադրվել է 1968 թ.-ին : Կուսակցության ղեկավարներն են եղել Բեն Գուրիոնի, Շիմոն Պերեզի, Իսահակ Ռաբինի, Իհուդ Բարաքի նման ճանաչված դեմքեր: Այդ անձինք , որոնք ձախակողմյան հակումներ ունեն, նախքան կուսակցության հիմնադրումն են եղել իշխանության ղեկին և համարվում են կուսակցության համահիմնադիրները: Կուսակցությունը 2013 թ.-ին ճյուղավորվել է : Առանձնացել է Իհուդ Բարաքը՝ հիմնադրելով Անկախություն կուսակցությունը: Աշխատանքի կուսակցությունը 2015 թ.-ի ընտրություններին , Ցիպի Լիվնիի ղեկավարած Հաթնուա կուսակցության հետ կոալիցիա կազմեց : Վերջինս շահեց Քնեսեթի 24 մանդատ, որից 19-ը պատկանում էր Աշխատանքի կուսակցությանը: Կանխատեսվում է, որ 2019 թվականի ապրիլի 9-ի ընտրություններին Աշխատանքի կուսակցության աթոռները պակասելու են կիսով չափով:
Աշխատանքի ու Հաթնուա կուսակցություններից բացի, ձախակողմյան կուսակցությունների շարքում է «Յեշ Աթիդ» («Կա ապագա») կուսակցությունը, որը հիմնադրվել է 2012 թ.-ին : Կուսակցությունը կողմ է «Երկու երկիր» լուծմանը և դեմ է հրեաբնակ ավանների կառուցմանը, սակայն Երուսաղեմը համարում է Իսրայելի անբաժանելի մասը: Իսրայելի լուծարված խորհրդարանում այդ կուսակցությունն ունեցել է 11 աթոռ: Ներկայումս կուսակցության նախագահն է Յաիր Լապիդը: Յաիր Լապիդն անձամբ և նրա ղեկավարած կուսակցությունը կենտրոնացած են հասարակական ու տնտեսական հարցերի վրա և համարվում են սիոնիստական համայնքի աշխարհիկ խավի աջակիցները: Լապիդը համարվում է օկուպացված տարածքներում դեղին բաճկոնավորների ցույցերի կազմակերպիչներից մեկը, ով ցույցերի ժամանակ դեղնագույն բաճկոն կրեց: Լապիդը 2014 թ.-ին Նեթանյահուի կողմից հեռացված նախարարներից մեկն էր: Հաշվի առնելով կառավարություն-ժողովուրդ ռասիստական էությունը, Լապիդը բազմիցս հայտնել է իր ընդդիմությունը:
Իսրայելի ձախակողմյան հոսանքում տեղի ունեցավ մի կարևոր իրադարձություն: Իսրայելի բանակի նախկին գլխավոր շտաբի պետ Բենի Գանցը հիմնադրեց մի նոր քաղաքական դաշինք: 59-ամյա Գանցը բանակում աշխատելու 37 տարվա փորձ ունի և 2011-2015 թթ.-ին վարել է Սիոնիստական ռեժիմի բանակի նախկին գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Վերջերս նրա անունը հիշատակվում է որպես Նեթանյահուի գլխավոր մրցակցի : Գանցը ձախակողմյան հակումներով անվտանգության պաշտոնյա է : Իրականում նա ունի նաև աջակողմյան հակումներ: Գանցի ասածով, երբ ինքը Լինի վարչապետ, բարեփոխելու է հրեական կառավարության-ժողովրդի մասին օրենքը, որպեսզի պահպանի բոլոր քաղաքացիների իրավունքները:
Կարևոր է այն հանգամանքը, որ Բենի Գանցը և Լապիդը սպասվող ընտրություններում կոալիցիա են կազմել ՝ այն անվանելով «Կապույտ և սպիտակ» քաղաքական դաշինք: Անվանումը կատարվել է ռեժիմի դրոշում առկա սպիտակ և կապույտ գույների պատճառով: Կոալիցիայում են նաև ռեժիմի պատերազմի նախկին նախարար Մուշե Յաըլունը և Գաբի Աշքենազին : Փաստորեն բացի Յաիր Լապիդից, ով բանակի գեներալ չէ, առաջին անգամ Իսրայելի պատմության մեջ, երեք գեներալներ կանգնել են իրար կողքի : 2014 թ.-ի Գազայի հատվածի դեմ 51-օրյա պատերազմի ընթացքում, երբ Մուշե Յաըլունն էր պատերազմի նախարար, գեներալ Բենի Գանցը վարել է Սիոնիստական ռեժիմի բանակի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Հարցումները պարզել են, որ բռնագրավված տարածքներում ժողովուրդը ողջունում է այդ նոր կոալիցիային: Ըստ կանխատեսումների, կոալիցիան ստանալու է խորհրդարանի 37 աթոռներ և հաղթելու է Նեթանյահուին: Ասվում է, թե գլխավոր մրցակցությունը գնալու է «Կապույտ և սպիտակ» դաշինքի և իշխող Լիքուդ կուսակցության միջև: Նեթանյահուն Թուիթերում կատարել է հետևյալ գրառումը .«Իրանը ակնհատորեն աջակցում է Բենի Գանցին և «Կապույտ և սպիտակ» քաղաքական դաշինքին: Նրանք կողմ էին Իրանի միջուկային համաձայնությանը, իսկ ես դեմ էի»: Նեթանյահուն նաև հայտարարել է, որ Իրանը կոտրել է Բենի Գանցի բջջային հեռախոսը : Գանցը հերքել է այդ հայտարարությունը և ասել է, որ Նեթանյահուի թիմն է դիմել այդ քայլին:
Իսրայելի աջակողմյան կուսակցությունները 1977 թվականից ի վեր իշխում են օկուպացված տարածքներում: Լիքուդը աջակողմյան գլխավոր կուսակցությունն է, որը հիմնադրվել է 1973 թ.-ին ՝ Աշխատանք ձախակողմյան կուսակցությանը ձեռնոց նետելու նպատակով: Ձախակողմյանները մինչև 1977 թվականը իշխում էին, երբ 1977 թվականի ընտրություններին հաղթեց Լիքուդ կուսակցությունը: Այդ կուսակցությունն այսօր ղեկավարում է Նեթանյահուն , ով այս օրերին հայտնվել է վերջին տարիների վատագույն պայմաններում: Նեթանյահուի դեմ ներկայացվել է չորս կոռուպցիոն դատական գործ: Նեթանյահուն իրեն համեմատել է արգենտինացի աստղ ՝ Լիոնել Մեսսի հետ, ասելով, որ քանի որ մրցակիցները չեն կարող հաղթել իրեն և իր կուսակցությանը, ուստի իրավարարից պահանջում են հեռացնել Մեսիին ՝ այսինքն Նեթանյահուին: Աջակողմյան «Իսրայել մեր տուն» կուսակցությունը ղեկավարում է ռեժիմի նախկին պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանը: Փաստորեն Լիբերմանը և նրա կուսակցությունը վեց մանդատներով են ներկա գտնվել Նեթանյահուի կոալիցիոն կառավարությունում և հրաժարվելով, ենթահող են պատրաստել կոալիցիայի լուծարման համար: Նաֆթալի Բենեթի ղեկավարած «Հրեական տուն» կուսակցությունը հիմնադրվել է 2013 թ.-ին և լուծարված խորհրդարանում ունեցել է ութ աթոռ: Վերջինս ծայրահեղական կուսակցություն է, որը ներկայացրել է ավանաշինության և Իսրայելի հրեական ու կրոնական ինքնության պահպանման գաղափարը և ամբողջովին դեմ է Պաղեստին երկրի կազմավորմանը: «Հրեական տուն» կուսակցությունը ճյուղավորվեց: Բենեթը Նեթանյահուի կառավարության կրթության նախարարն էր և Նեթանյահուի կառավարության արդարադատության նախարար Այելեթ Շաքեդը, որ նաև այդ կուսակցության անդամ էր, հեռացավ կուսակցությունից և հիմնադրվեց մի նոր կուսակցություն: Ուշագրավ են Բենեթի և Շաքեդի ծայրահեղական տեսակետները: Շաքեդն ասում է, որ նույնիսկ պաղեստինցի սաղմերը մոր որովայնում քնած իժեր են: Պետք է գլխատել նրանց մայրերին և սպանել դրանց:
Իսրայելում ձախակողմյան հոսանքները ընտրական կոալիցիա են ձևավորել , սակայն հակադիր շարժումներ են նկատվում նաև աջ թևում: Նոր աջակողմյան կուսակցության ղեկավարները փորձում են վերացնել այն միտքը, որ Նեթանյահուն աջ թևում տեղ չունի: Այնուամենայնիվ հոսանքն անկարող է ձեռնոց նետել Նեթանյահուին և ինչպես կանխատեսվում է , կարող է շահել խորհրդարանի միայն ութ աթոռ, սակայն Նեթանյահուն և նրա աջակիցները հավանաբար ստանալու են 30 մանդատ:
Վերոնշյալ կուսակցություններից բացի կան այլ կուսակցություններ, որոնցից են արաբ կուսակցությունները: Ներկայումս օկուպացված տարածքում 1948 թվականին Իսրայելի կազմավորումից հետո բնակվող արաբները, համարվում են իսրայելցի արաբներ և 1.5 միլիոն բնակչություն են կազմում: Դա համարվում է Իսրայելի բնակչության քսան տոկոսը, որոնց մեծ մասը մուսուլմաններ են: «Ռաամ-բալադ» կուսակցությունը կազմված է օկուպացված տարածքում բնակվող արաբ ազգայնականներից ու իսլամիստներից, համարվում է Իսրայելում արաբ ազգայնական առանցքայնությամբ կուսակցություններից մեկը: Այս կուսակցությունը դեմ է Իսրայելի կողմից պաղեստինցիների տարածքների գրավմանը և այսօր խորհրդարանում ունի ութ աթոռ: Այնուամենայնիվ Իսրայելի խորհրդարանական ընտրություններում արաբ կուսակցություններն ունեն մի խնդիր, որ Իսրայելի արաբները մյուսների համեմատությամբ ավելի քիչ են մասնակցում ընտրություններին: Կան նաև այլ փոքր կուսակցություններ ՝ Շասը, Մերցը, Կադիման և այլ խմբակցություններ:
Ընտրությունների սեմին, լուրջ մրցակցություն է գնում իսրայելցի գեներալի ղեկավարած «Կապույտ և սպիտակ» քաղաքական դաշինքի և Նեթանյահուի գլխավորած Լիքուդ կուսակցության միջև: Ըստ կանխատեսումների, Նեթանյահուն պարտվելու է այս ընտրություններում: Վերջում ասենք, որ ընտրությունների անցկացումը չի լինելու Իսրայելում քաղաքական փակուղու ավարտը, քանի որ Իսրայելում կառավարության ձևավորումն ունի կոալիցիոն բնույթ և թվում է, որ Իսրայելի 35-րդ կառավարության ձևավորումը լուրջ խնդիրների է հանդիպելու, քանի որ կոալիցիայի ձևավորումն ավելի դժվար է քան որևէ այլ ժամանակ: