Արհեստական ինտելեկտ (1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i106137-Արհեստական_ինտելեկտ_(1)
Արհեստական բանականություն կամ ինտելեկտը տեխնոլոգիայի ոլորտում տեղի ունեցած կարևոր հեղափոխություն է համարվում, որը վերջին երկու տասնամյակներին իր նկատելի ազդեցությունն է ունեցել գիտական ու արդյունաբերական տարբեր դաշտերում:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 08, 2019 11:45 Asia/Tehran

Արհեստական բանականություն կամ ինտելեկտը տեխնոլոգիայի ոլորտում տեղի ունեցած կարևոր հեղափոխություն է համարվում, որը վերջին երկու տասնամյակներին իր նկատելի ազդեցությունն է ունեցել գիտական ու արդյունաբերական տարբեր դաշտերում:

Մերօրյա աշխարհն արդիական տեխնոլոգիաների շնորհիվ մեծ փոփոխությունների է ենթարկվում, որոնք էլ իրենց հերթին ազդում են հասարակության վրա: Այդ տեխնոլոգիաների մեծ մասն ուղղված է ինտելեկտի ու բանականության կիրառումը մեր առօրյայում մեծացնելուն: Արհեստական բանականությունը կիրառվում է հիվանդությունների ախտորոշման, փրկարարական աշխատանքների, վայրի բնության , նաև կիբերային անվտանգության, մարքեթինգի և այլ ամենատարբեր ոլորտներում:

Արհեստական բանականություն կամ արհեստական ինտելեկտ (երբեմն նաև մեքենայական ինտելեկտն  ի տարբերություն մարդուն և կենդանիներին հատուկ «բնական» բանականության, մեքենայի կողմից ցուցադրվող բանականություն է ։ Ինֆորմատիկայում ԱԻ հետազոտությունը սահմանվում է որպես «խելացի գործակալի» հետազոտություն՝ ցանկացած սարք, որն ընկալում է իր շրջակայքը և ձեռնարկում է գործողություններ, որոնք առավելագույնի են հասցնում հաջողությամբ նպատակին հասնելու նրա հնարավորությունները։ Այլ կերպ ասած,  «արհեստական ինտելեկտ» տերմինը կիրառվում է, երբ մեքենան իրականացնում է «ճանաչողական» գործառույթներ, ինչպես օրինակ «սովորելը» և «խնդիր լուծելը», որոնց մարդիկ սովորաբար ասոցացնում են «խելքի» հետ։ Դա փաստորեն համակարգչային գիտության ճյուղ է: Արհեստական ինտելեկտը կազմում է ռոբոտային ու համակարգչային համակարգեր, որոնք իրականացնում են մտածողություն, յուրացում և որոշումների ընդունում :

Արհեստական ինտելեկտ ասելով, շատերը հիշում են համակարգչային խաղերի ռոբոտներին, սակայն պետք է ասել, որ վերջին քսան տարիներին, արհեստական բանականությունն անցել է համակարգչային խաղերի սահմաններից և բացել է զարմանահրաշ աշխարհի դռները: Այսօր արհեստական ինտելեկտի հետքերը նկատելի են բժշկության, ավիատիեզերական գիտությունների, հետազոտությունների, ռազմական սպառազինության ոլորտներում, օդերևութաբանական կանխագուշակումներում, գեոլոգիական քարտեզագրումներում և այլ գործառույթներում: Կանխատեսվում է, որ առաջիկա հիսուն տարիներին շատ ու շատ գործեր արվելու են արհեստական ինտելեկտի կամ ռոբոտների միջոցով:

Արհեստական ինտելեկտի ճյուղը ծնվել է 1956 թվականին. Դորտմուդի քոլեջի վորքշոփի ժամանակ: Մասնակիցները՝ Ալեն Նյուել (Կարնեգի Մելոն համալսարան), Հերբերտ Սայմոն (Կարնեգի Մելոն համալսարան), Ջոն Մակկարտի (Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտ), Մարվին Մինսկի (Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտ) և Արթուր Սամուել (IBM), դարձան արհեստական ինտելեկտի հիմնադիրներն ու հետազոտողները։ Արհեստական ինտելեկտի հիմնադիրները ապագայի նկատմամբ լավատես էին․ Հերբերտ Սայմոնը կանխատեսում էր, "քսան տարի անց մեքենաները կկարողանան կատարել մարդու կողմից կատարվող կամայական աշխատանք"։ Մարվին Մինսկին համաձայնել էր գրելով, "մի սերունդ անց ... 'արհեստական ինտելեկտի' ստեղծման պրոբլեմը էապես կլուծվի"։

Ինչպես գիտեք, մարդու ուղեը կազմված է միլիարդավոր նեյրոններից, որոնք միմյան կապվում են բարդ նյարդային ցանցերով: Արհեստական ինտելեկտը նմանակում է մասնագետների գիտելիքն ու վերլուծական ունակությունները։

Արհեստական բանականությունը կիրառվում է շրջակա միջավայրի հարցերում: Ոլորտի գիտնականները ցանկանում են պարզել տարբեր կենդանատեսակների բնակության վայրը և նրանց հետ կապված այլ մանրամասներ: Այս մեծածավալ գիտելիքները հավաքելու համար ի հարկե պահանջվում են հսկայական մարդուժ ու դրամային միջոցներ: Գիտնական Տանիա Բերգեր Ուոլֆը և նրա կոլեգաները բացել են մի կայքէջ, որի հասցեն է wildbook.org: Այստեղ կան մասնագետների կողմից վայրի կենդաների պատկերներ: Կայքում արհեստական ինտելեկտի օգնությամբ և յուրահատուկ կետադրությունների շնորհիվ, բոլոր կենդանիների բնակության վայրը ճշտվում է գլոբալ տեղորոշիչ համակարգի ՝ GPS-ի օգնությամբ : Հնարավոր է ճշտել նույիսկ տվյալ կենդանու սեռը և տարիքը: Կայքի գործունեության արդյունքներից մեկն էլ 2015 թվականին Քենիայի կենդանական աշխարհի հետ կատարված տեղեկությունների հավաքագրումն է եղել: Պարզվեց, որ Քենիայում առյուծները հոշոտել են կարմիր գրքում հայտնված զեբրաների գրեվի տեսակի ձագերին: Տեղական պատասխանատուները փորձեցին քայլեր անել ՝ զեբրաների ոչնչացումը կանխելու համար:

Բնական աղետների , երկրաշարժի ու ջրհեղեղի ժամանակ, փրկարարական խմբերը կարող են արհեստական ինտելեկտի օգնությամբ, կարճ ժամանակահատվածում ցուցաբերել առաջին օգնություն: Ներկայումս արհեստական ինտելեկտի օգնությամբ, մասնագետները կարողանում են ճգնաժամային տարածքներից ավիացիոն կադրեր ստանալ: Անօդաչու թռչող սարքների ստացած կադրերի գնահատումը ևս երկար ժամանակ է պահանջում , որի հետևանքով ուշանում են առաջին օգնությունները: Արհեստական բանականությունը գիտնականներին հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում գնահատել ձեռքի տակ եղած կադրերը : Արհեստական ինտելեկտի օգնությամբ հնարավոր է նաև ջրհեղեղի մատնված տարածքներում գտնել փլատակների կույտերը, որտեղ կան մարդիկ և հնարավոր է փրկել մարդկային կյանքեր:

Բժշկության ոլորտում արհեստական բանականությունը կոչվում է բժիշկների 21-րդ դարի ստոտոսկոպը: Այս նմանեցումը համապատասխանում է իրողությանը : Արհեստական բանականությունը մեծ օգնություն է հիվանդությունների ախտորոշման, նոր դեղերի հայտնաբերման , բուժման անհատականացման, նաև գեների առանձնացման գործում: Ինտելեկտի այս տեսակը կարող է վերլուծել գենետիկական միլիոնավոր ինֆորմացիաներ ՝ հայտնաբերելով ախտածինները: Արհեստական ինտելեկտը կարող է վիրաբույժներին օգնել ռոբոտային վիրահատություններ կատարել : Այս դեպքում, վիրաբույժը կարող է հեռակա կարգով և նույիսկ այլ ցամաքամասերում կատարել վիրահատություն: Telemedicine կոչվող այս մեթոդով, բժիշկը կարող է օգնել հիվանդին հեռավորությունների վրա և այն վայրերում, որտեղ բուժօգնությունները հասանելի չեն:

Արհեստական ինտելեկտը կարող է օգնել կանխել բժշկական սխալները: Վայրկյանից փոքր ժամանակահատվածում արհեստական բանականությունը կարող է վերլուծել բժշկական տվյալները: Առողջապահության շատ համակարգերում , հիվանդի համար էլեկտրոնային թղթածրար ստեղծելով, հնարավոր է դառնում կանխել դեղորայքային սխալները: Այդ մեթոդի օգնությամբ իրականացվում են ռենգենային հետազոտությունների վերլուծում:

Արհեստական բանականության օգնությամբ, նախագծվել են ռոբոտներ , որոնք հիվանդության մասին տեղեկություններն ամեն պահի փոխանցում են բուժող բժշկին, որպեսզի նա կարողանա անհապաղ ընդունել բուժմանը նպաստող լավագույն որոշումները: Ռոբոտները գործում են նաև հիվանդապահի նման : Թեև արհեստական ինտելեկտն ամբողջությամբ չի կարող փոխարինել բժիշկներին, սակայն կարող է օգնել ավելի լավ ու որակյալ բուժծառայություններ մատուցել:

Արհեստական ինտելեկտի օգնությամբ պատրաստվում են նաև չափազանց վտանգավոր ու դժվար գործողություններ կատարող ռոբոտներ: Գիտնականների կարծիքով, կան վտանգավոր գործողություններ, որոնք ռոբոտների նոր սերունդը կարող է կատարել և այդպիսով մարդիկ զերծ են մնում այդ վտանգներից: Հրդեհների կամ ռումբերի վնասազերծման օպերացիայի ժամանակ օգնության է հասնում արհեստական ինտելեկտը: Այնպիսի գործողություններով որտեղ առաջանում են թունավոր գազեր , անբնական բարձր ձայներ, արհեստական բանականությունը ևս կարող է օգնել աշխատակազմին հեռու պահել վտանգավոր գոտուց: Ռոբոտիկ գիտնականները հայտարարել են, որ մոտ ապագայում ստեղծվելու են ռոբոտներ, որոնք ընկալելու են սիրո փիլիսոփայական իմաստը: Այդ ռոբոտները կկարողանան դասակարգել հուշերը, հավատալիքներն ու մտքերը և դասակարգելով մեդիայից ստացած տեղեկությունները, ինչպես կենդանի էակ մասնակցել երկխոսություններին: Այդ ռոբոտները կկարողանան զգալ մարդկային զգացմունքները: