Ապրիլի 9-ին Իրանում նշվում է միջուկային տեխնոլոգիայի ազգային օրը
2006թ ապրիլի 9-ին իրանցի գիտնականներին հաջողվեց լաբորատոր պայմաններում գործադրել միջուկային վառելիքի ամբողջական ցիկլը: Այս հաջողությունից հետո, ուրանի հարստացման տեխնոլոգիան և Իրանում արտադրված ցենտրիֆուգների միջոցով ուրանի հարստացման ցիկլի գործադրումը պատճառ դարձավ, որ Իրանը հայտնվի խաղաղ նպատակներով ուրանի հարստացման տեխնոլոգիային տիրապետող երկրների շարքում:
Այս մեծ հաջողությունից հետո, Իրանի իսլամական խորհրդարանի որոշմամբ, ապրիլի 9-ը հռչակվեց որպես միջուկային տեխնոլոգիայի ազգայինօր: Միջուկային տեխնոլոգիան այն հնարավորությունն է, որի միջոցով, բնական ուրանը, ատոմները ճեղքելու միջոցով, վերածվում է հարստացված ուրանի, որը գիտական ու արդյունաբերական բազմաթիվ կիրառություններ ունի: Միջուկային տեխնոլոգիան համարվում է բարձր տեխնոլոգիական գիտություն: Այսօր գիտության ազդեցությունը մարդկային կյանքի վրա անգնահատելի է և համարվում է կայուն զարգացման հիմքերից մեկը: Միջուկային զենքերի չտարածման կոնվենցիայի համաձայն, միջուկային գիտությանը հասանելիությունը, այս կոնվենցիային հավատարիմ յուրաքանչյուր երկրի իրավունքն է:Ներկա դրությամբ, այդ գիտությամբ օժտված է աշխարհի մոտ 10 երկիր:
Միջուկային գիտությունն ունի տարբեր կիրառություններ:Հենց այդ պատճառով էլ շատ երկրների համար,միջուկային գիտություն ձեռքբերելը եղել է երազ: Անցած 50 տարիների ընթացքում, միջուկային տեխնոլոգիան կարևոր դերակատարություն է ունեցել արդյունաբերության, գյուղատնտեսության ու բժշկության ոլորտներում: Ծանր հիվանդությունների բուժման մեջ կիրառվող ռադիոիզոտոպները, էլեկտրաէներգիայի արտադրությունը, գյուղատնտեսության ոլորտում բարձրորակ արտադրանքը նույնպեսմիջուկային գիտության կիրառման արդյունքն է:
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն ԱլիԱքբարՍալեհին այս կապակցությամ բասում է. «Մենք 10 տարի ցանկանում էինք գնել 10 տոկսոանոց ուրան: ԱԷՄԳ-ին դիմում գրեցինք և գործակալությունը մեզ նախապայմաններ առաջարկեց: Այն ժամանակ ես ԱԷՄԳ նախկին տնօրեն Ալբարադեյի մոտ գնացի և նրա հետ խոսեցի: Նա ինձ ցույց տվեց ոչ պաշտոնական մի նամակ, որը գրել էին ամերիկացիներն ու ռուսները: Նրանք նամակում ներկայացրել էին նախապայմաններ, որոնք կատարելու դեպքում, մենք հնարավորություն կստանայինք գնել 20 տոկոսոանոց ուրան: Ես վերադարձա Իրան և նախագահին զեկուցեցի այդ մասին: Ես ասացի, որ մենք ինքներս պետք է ձեռնամուխ լինենք և արտադրենք 20 տոկսանոց ուրան, հակառակ դեպքում,Թեհրանի ռեակտորի աշխատանքը կդադարեր և ռադիոդեղերի արտադրությունը խնդիրների առաջ կկանգներ: Նախագահն ասաց. գնացեք ու սկսեք: Եվ մենք սկսեցինք»:
Այն ժամանակ, աշխարհն ասում էր, որ Իրանը չի կարող 20 տոկոսանոց հարստացված վառելիքային թիթեղներ արտադրել: Սակայն Իրանը երկու տարուց ավելի պակաս ժամանակամիջոցում հասավ այդ նպատակին: Այսօր Թեհրանի ռեակտորն աշխատում է 20 տոկոսանոց վառելիքով: Այս ձեռքբերումներից հետո, 2019թ. հունվարին, Իրանն առաջին անգամ կարողացավ սկսել Թեհրանի ռեակտորի համար նախատեսված 20 տոկոսանոց ժամանակակից վառելիքի նախագծումը: Այս ձեռքբերումները տեղի են ունենում այն պայմաններում, երբ Իրանին վնասելու և Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագիրը դադարեցնելու համար, ԱՄՆ-ն դիմում է ամեն տեսակ քայլերի:Իրանը միջուկային ոլորտում քաղաքական, իրավական ու տնտեսական առումներով մեծ գին է վճարել: Իրանից միջուկային չորս գիտնականները՝ Մուսթաֆա Ահմադի Ռոշանը, Մասուդ Ալի Մոհամմադին, Մաջիդ Շահրիարին և Դարիուշ Ռեզաինեժադը,սպանվեցին օտարերկրյա ուժերի կողմից: Իրանի միջուկային ծրագրի համար առաջացան խոչընդոտներ, Stuxnet վիրուսի միջոցով: Սակայն Իրանի ժողովուրդը երբեք միջուկային էներգեիայի օգտագործման իր իրավունքից չհրաժարվեց, քանի որ այդ աշխատանքները խաղաղանպատակ էին:
2018թ մայիսի 8-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու մասին և անցած 4 ամիսների ընթացքում վերականգնեց պատժամիջոցները, որոնք պետք է չեղարկվեին: Չնայած Իրանն ընդունել էր միջուկային սահմանափակությունները, 8 ,10 և 15 տարվա ընթացքում և այս կապակցությամբ համագործակցում էր ԱԷՄԳ-ի հետ, սակայն ԱՄՆ-ն Իրանի միջուկային խաղաղանպատակ գիտության զարգացման համար բազմաթիվ խնդիրներ առաջացրեց և ՀԳՀԾ-ն չկարողացավ ապահովել Իրանի իրավական շահերը՝ միջուկային տեխնոլոգիայի ոլորտում և պատժամիջոցների չեղարկման հարցում:
Եվրոպական երկրները, և Չիանստանն ու ՌԴ-ն,որպես ՀԳՀԾ-ի մյուս անդամներ, Իրանին կոչ արեցին չհետևել ԱՄՆ-ի օրինակին: Կողմերը փորձեցին գտնել ելքեր՝ ՀԳՀԾ-ն պահպանելու համար: Իրանն ընդունեց այդ առաջարկը, պայմանով, որ պահպանվեն իր շահերը:
ԻԻՀ Ատոմային Էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին, Եվրոնյուզի հետ հարցազրույցում նշել է. «Եթե Իրանը որոշի հրաժարվել ՀԳՀԾ-ից, և վերադառնա նախկին պայմաններին, ոչ միայն կարող է չորս օրում վերսկսել 20 տոկոսանոց ուրանի հարստացումը, այլ նաև ուրանի արտադրության գործարանն աշխատեցնելու նախապատրաստական աշխատանքները»: Իրանը և եվրոպական երկրներից Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, SPV ֆինասնական համակարգի շրջանակներում,եվրոպական ընկերություններին, բանկերին ու ֆինանսական ընկերություններին առաջարկել են այս խողովակով կարգավորել Իրանի հետ իրենց ֆինանսական հարաբերությունները: Կանխատեսվում է, որ այս համաձայնագիրը պատճառ կդառնա, որ Իրանի միջազգային համագործակցոթյուններն ընդլայնվեն:
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, իրանական նոր տարվա կապակցությամբ, բազմաթիվ ուխտագնացների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Իրանի ու Եվրոպայի միջև ֆինանսական խողովակի գործարկումը նման է դառը կատակի և ոչ մի արդյունք չի ունենալու: Նա նշեց, որ պատմությունն ու փաստերը վկայում են,որ արևմտյան երկրներից կարելի է սպասել սադրանք, դավաճանություն, հարված մեջքից,սակայն երբեք չի կարելի սպասել աջակցություն,անկեղծություն և ընկերակցություն: Այսօր ԻԻՀ անունը գրանցվել է այն երկրների շարքում, որոնք օժտված են միջուկային գիտելիքով:
Ապրիլի 9-ը Իրանում հռչակվել է որպես միջուկային տեխնոլոգիայի ազգայինօր: Այս օրը ևս մեկ անգամ վկայում է Իրանի մեծ ժողովրդի կամքի մասին, որն իր իրավունքին հասնելուհամար, կանգնել է համաշխարհային բռնատեր ուժերի դեմ: